Մասնակից:Narine KH/Սևագրություն 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լաուրա Լուդվիգ (գերմ.՝ Laura Ludwig; , Արևելյան Բեռլին) - գերմանուհի վոլեյբոլիստ, 2016 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն

Ռիո դե Ժանեյրոում, 2017 թվականին աշխարհի չեմպիոն և քառակի չեմպիոն Եվրոպայի լողափային վոլեյբոլում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Լյուդվիկը 8 տարեկանից սկսել է խաղալ Բեռլինի «Կեպենիկ», ակումբում 1999 թվականին համակցել է դասական և լողափային վոլեյբոլի մարզումներին: 2003 թվականի օգոստոսին զուգընկորոջ Յանոյ Կելերի հետ դարձավ լողափնյա վոլեյբոլի երկու մրցաշարհի հաղթող՝ 18 տարեկանից ոչ բարձր խաղացողների համար՝  Եվրոպայի առաջնության Բռնոյի և աշխարհի առաջնության Պատտայետում։ Նույն թվականին հրավիրվել է Լևերկուզենի «Բայեր-04» առաջին Բունդեսլիգայի ակումբ։ ակումբ։Գերմանիայի 2003–04 թվականին առաջնության ժամանակ նրա խումբը գրավեց երկրորդ տեղը իսկ ինքը՝ Լյուդվիգը, Volleyball-Magazine ամսագրի վարկածով ճանաչվել է լավագույնը։

2004 թվականի մայիսից ավազի վրա խաղացել է զուգընկերոջ՝ Սառա Գոլերի հետ, ում հետ ծանոթացել է Լևերկուզենի լանդրատ Լուկասի անվան վարժարանում՝ ուսումնառության ժամանակ։ Նրանց առաջին համատեղ հաջողությունը Բռնոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3-րդ տեղն էր, իսկ Թիմենդորֆեր-Շտրանդ մայրցամաքի առաջնություններում նրանք 25-րդն էին: 2004 թվականի օգոստոսին, Կիլ- Շիլկզեյի օլիմպիական կենտրոնի լողափայի մարզումների ժամանակ Լաուրա Լուդվիգը հանկարծակի զգաց թուլություն ձախ ձեռքի և ձախ դեմքի հատվածում: Կիլիա քաղաքի հիվանդանոցի բժիշկները ախտորոշվել էին ինսուլտ: Լաուրայի խոսքով՝ բուժման ժամանակ իրեն բարոյապես օգնել են գերմանացի մյուս մարզիկների՝ ըմբիշ Ալեքսանդր Լեյպոլդի և վոլեյբոլիստ Ռալֆ Բերգմանի օրինակները, որոնք ապոպլեքսիկ հարվածներից հետո կարողացել են վերսկսել կարիերան: Մի որշ ժամանակ անց նա անցավ մարզումներին «Բայերում», իսկ 2005 թվականի մայիսին վերադարձել է լողափնյա վոլեյբոլ[1]՝ հայտարարելով օլիմպիական չեմպիոն դառնալու իր երազանքի մասին[2]:

Wild card-ի շնորհիվ Լաուրա Լյուդվիգը և Սառա Գոլերը 2005 թվականի հունիսին նորամուտը նշեցին աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Բեռլինի պալատական հրապարակում: Նորվեգացի Նիլա-Անն Հոքեդալ և Ինգրիդ Թերլեն պարտություններից հետո գերմանացի վոլեյբոլիստուհիներն այնուհետև պարտվողների ցանցով հասան երրորդ փուլ և գրավեցին 17-րդ տեղը: Նույն թվականի օգոստոսին Գոլերն ու Լյուդվիգը Եվրոպայի առաջնությունում նվաճեցին արծաթե մեդալ 23 տարեկանից բարձր խաղացողների համար:

2006 թվականին Գոլերն և Լյուդվիգը ներառվել են գերմանական լողափնյա վոլեյբոլի առաջատար թիմերի շարքում: Նրանք հաղթել են Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Սանկտ-Պյոլտենում, Հաագայի Եվրոպայի առաջնությունում գրավեցին չորրորդ տեղը, դարձան Գերմանիայի առաջնության հաղթողներ և անցկացրեցին առաջին լիարժեք մրցաշրջանը համաշխարհային փուլում, որտեղ լավագույն արդյունքը (5-րդ տեղ) ցույց տվեցին Ակապուլկոյի փուլում: 2007 թվականին վերելքը շարունակվեց՝ գերմանական զույգը արծաթե մեդալ նվաճեցին Վալենսիայում կայացած Եվրոպայի առաջնությունում և երկու անգամ մրցանակային տեղեր զբաղեցրեցին համաշխարհային տուրի փուլերում: Տարվա արդյունքներով Լաուրա Լյուդվիգը Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից մրցանակ է ստացել տարվա առավել առաջադեմ խաղացողներից:

Պեկինի Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ ամիս առաջ Լաուրա Լյուդվիգն ու Սառա Գոլերը Համբուրգում հաղթեցին Եվրոպայի առաջնությունում կայացած մրցաշարը, սակայն 2008 թվականի խաղերում հասան միայն 1/8 եզրափակիչ փուլ՝ լարված 3-րդ խաղում զիջեցին Ավստրիալացի քույրերին՝ Դորիսին ու Շտեֆանի Շվայգերին: Այս պարտության համար գերմանուհիները ռևանշի են հասել Սոչիում կայացած Եվրոթուրայի մրցաշարի վճռորոշ խաղում և մրցաշրջանի արդյունքներով պահպանել են առաջին տեղը եվրոպական վարկանիշում:

2009-ի համաշխարհային վարկանիշում Լաուրա Լյուդվիգն ու Սառա Գոլերը 43-րդ տեղից բարձրացել են 7-րդ հորիզոնական Բրազիլիայի, Մոսկվայի և Մարսելի 3 բրոնզե եզրափակիչների շնորհիվ: Սոչիում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում գերմանուհին բավական անսպասելի պարտության մատնեց Լատվիացի Ինգուն Մինուսին և Ինես Յուրսոնեին՝ 2:1 հաշվով, երբ Գոլերն ու Լյուդվիգը երեք խաղում հաղթեցին վճռորոշ պարտիայում: Հաջորդ տարի Բեռլինում Գոլերն ու Լյուդվիգը վերադարձրեցին մայրցամաքի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով իրենց հայրենակիցներ Կատրին Հոլտվիկին ու Իլկա Զեմլերին: 2010 թվականին Գոլերն ու Լյուդվիգը չորս անգամ զբաղեցրել են երկրորդ տեղը: 2011 թվականին Քրիստիանսանում նրանք հինգերորդ անգամ անընդմեջ դարձել են Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ, բայց առաջին անգամ՝ բրոնզե մեդալ: Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացված մրցումների արդյունքում, որտեղ լավագույն արդյունքը Ստավանգերի Մեծ սաղավարտի մրցաշարում 2-րդ տեղն էր, Լաուրա Լյուդվիգը պարգևատրվեց հարձակման գծում լավագույն խաղի մրցանակով:

2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում Սառա Գոլերն ու Լաուրա Լյուդվիգն ավելի հաջող են հանդես եկել, քան 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում: Գերմանական զույգը խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը, 1/8 եզրափակիչում հաղթել է Կատրին Հոլտվիկին և Իլկա Զեմլերին, քառորդ եզրափակիչում պարտվել է բրազիլուհիներ Ժուլիանային և Լարիսային և այդպիսով ամփոփիչ դասակարգման մեջ դարձել է 5-րդը: Օլիմպիական մրցաշարի ավարտից կարճ ժամանակ անց, 2012 թվականի սեպտեմբերին, Սառա Գոլերը, որը Լյուդվիգի հետ խաղացել է ինը տարի, հայտարարել է մարզական կարիերան[3] ավարտելու մասին:

Լաուրա Լյուդվիգի նոր զուգընկերը 2013 թվականին դարձել է Կիրա Վալկենհորստը: Անթալիայում կայացած Եվրոպական «սատելիտի» մեկնարկային համատեղ մրցաշարում նրանք գրավել են երկրորդ տեղը, իսկ Համաշխարհային տուրի առաջին փուլի ընթացքում ստիպված են եղել նկարահանվել Վալկենհորստի վնասվածքի պատճառով: Մրցաշրջանի շարունակությունում նրանք հասել են քառորդ եզրափակիչ Ստարի-Յաբլոնկայում ընթացող աշխարհի առաջնությունում, բրոնզ են նվաճել Կլագենֆուրտում ընթացող Եվրոպայի առաջնությունում և երկրորդ տեղն են գրավել Մոսկվայի և Սան Պաուլուի Մեծ սաղավարտի մրցաշարերում:

2014 թվականի մայիսի 4-ին Շանհայում Լաուրա Լյուդվիգն ու Կիրա Վալկենհորստն առաջին անգամ կարիերայում դարձան Մեծ սաղավարտի մրցաշարի հաղթողներ՝ գերազանցելով Վան ֆան և Յուե Յուենին: Հունիսին նրանք բրոնզե  մեդալ էին նվաճել Կուարտու Սանտ Էլենաում կայացած Եվրոպայի առաջնությունում, իսկ մեկ ամիս անց նրանց թիմը ժամանակավորապես խզվել է այն պատճառով, որ Վալկենհորստը հիվանդացել է մոնոնուկլեոզով: Նոր զուգընկերուհու՝ Յուլիա Զուդեի հետ Լաուրայի լավագույն արդյունքը դարձավ երկրորդ տեղը Մեծ սաղավարտի Ստարե-Յաբլոնկի մրցաշարում:

2015 թվականին վերամիավորվեցին Լյուդվիգ և Վալկենհորստն զույգերը՝ բայց Նիդեռլանդներում անհաջող հանդես եկան Աշխարհի առաջնությունում՝ 1/16 հաշվով  եզրափակչում պարտվելով ռուսաստանցի Եվգենի Ուկոլովային և Եկատերինա Բիրլովային, սակայն Յոկոհամայում կայացած Մեծ սաղավարտի մրցաշարի ավարտից երեք շաբաթ անց գերմանուհիները նվաճեցին տիտղոսը ՝ հաղթելով աշխարհի նորընծա չեմպիոններ Բարբարա Սեյշասին և Ագատու Բեդնարչուկին Բրազիլիայից, իսկ մեկ շաբաթ անց Եվրոպայի առաջնության վճռորոշ խաղում Կրագենֆուրտում ռևանշ վերցրին ռուսական զույգին: Լաուրա Լյուդվիգի համար Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը երրորդն էր կարիերայում:

2016 թվականի մայիս — հունիս ամիսներին Լաուրա Լյուդվիգն ու Կիրա Վալկենհորստը հաղթեցին Անթալիայում և Համբուրգում կայացած համաշխարհային մրցաշարի փուլերին, կրկին նվաճեցին Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, իսկ Օլշտինում Մեծ սաղավարտի մրցաշարում տարած հաղթանակից հետո բարձրացան համաշխարհային վարկանիշի առաջին հորիզոնականը: Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ գերմանացիները նվաճեցին Կլագենֆուրտի համաշխարհային փուլի ուղեգիր:

Ռիո դե Ժանեյրոյում Լյուդվիգն ու Վալկենհորստն իրենց խմբում գրավել են առաջին տեղը, իսկ փլեյ-օֆֆում ոչ մի պարտիա չեն տվել մրցակիցներին և նվաճել են օլիմպիական ոսկե մեդալներ: Կիսաեզրափակիչում նրանք հաղթեցին բրազիլուհիներ Լարիսային ու Թալիտային, իսկ եզրափակիչում ՝ 21:18, 21:14 հաշվով՝ Բրազիլական երկրորդ դուետին, աշխարհի գործող չեմպիոններ Ագաթա Բեդնարչուկին ու Բարբարա Սեյշասին[4]:

Օլիմպիական հաղթանակից մեկ ամիս անց Լաուրա Լյուդվիգը և Կիրա Վալկենհորստը հաղթեցին Տորոնտոյում կայացած Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Նրանք առաջին տեղն են զբաղեցրել նա մրցումների ընդհանուր հաշվարկում, իսկ Լաուրան ճանաչվել է 2015/16[5] թվականի համաշխարհային տուրի ամենանշանավոր խաղացող:

2016 թվականի դեկտեմբերին Լաուրա Լյուդվիգը ուսի վիրահատություն [6] էր տարել, իսկ 2017 թվականի մայիսին վերադարձել է ելույթներին: Մեկնարկից առաջած աշխարհի առաջնությունից առաջ նրա գործընկեր Կիրա Վալկենհորստը նույնպես վնասել է ուսը, սակայն, Լյուդվիգի խոսքով, թիմը վերականգնել է խաղերի միջոցով անհրաժեշտ ռիթմը և խաղից մինչև խաղ ավելացնում է իր առավելությունը մրցակիցների նկատմամբ: Առաջնության կիսաեզրափակիչում գերմանական դուետը, ինչպես և Ռիո-2016 թվականում, ուժեղ էր գտնվել բրազիլուհիներ Լարիսայից և Տալիտայից, իսկ գլխավոր խաղում հաղթել էր ամերիկուհիներ Էյփրիլ Ռոսը և Լորեն Ֆենդրիկը՝ 2:1 (19:21, 21:13, 15:9)[7] հաշվով: Օգոստոսի վերջին Համբուրգում գերմանացիները հաղթեցին աշխարհի առաջնության եզրափակչին, իսկ Լյուդվիգը երկրորդ անգամ անընդմեջ ստացավ ամենանշանավոր խաղացողի անհատական մրցանակը[8]:

2018 թվականի հունիսի 8-ին Լաուրա Լյուդվիգը որդի[9] է ունեցել։ 10 ամիս անց վերսկսել է կարիերան նոր գործընկեր Մարգարիտա Կոզուխի[10] հետ։ 2019 թվականի հունիս — հուլիս ամիսներին Wild card-ով թիմը հանդես է եկել Համբուրգում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ հասել է միայն 1/16 եզրափակիչ՝ ամերիկուհիներից կրած պարտությունից հետո դուրս մնալով հետագա պայքարից:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 18-ին: Օլիմպիական չեմպիոներ Լաուրա Լուդվիգը և Կառա Վալկենխստը պարգևատրման արարողության ժամանակ
  • Օլիմպիական չեմպիոն (2016) թվական:
  • Օլիմպիական խաղերի հաղթող 2008 (9-րդ տեղ) և 2012 (5րդ տեղ)։
  • ԵՎրոպայի չեմպիոն (2008, 2010, 2015, 2016), արծաթե (2007, 2009) և բրոնզե (2011, 2013, 2014) Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր:
  • Աշխարհի չեմպիոն (2017): ՈՒրիշ ելույթներ՝ 2005, 2007, 2015, 2019 -17-րդ տեղ; 2009, 2011 -9-րդ տեղ; 2013 -5-րդ տրղ
  • Մրցանակային տեղեր Համաշխարհային փուլի փուլերում.
    • 1 տեղ-Շանհայ-2014 թվական (GS), Յոկոգամա-2015 թվական (GS), Պուերտո Վալյարտա-2015 թվական, Անթալիա-2016 թվական, Համբուրգ-2016 թվական(GS), Օլշտին-2016 թվական(GS), Կլագենֆուրտ-2016 թվական, Տորոնտո-2016 թվական (եզրափակիչ), Համբուրգ-2017 թվական (եզրափակիչ),
    • 2-րդ տեղ Էշպինյո-2007, Բրազիլիա-2010, Հռոմ-2010 (GS), Գշտադ-2010 (GS), Սանիա-2010, Ստավանգեռ-2011 (GS), Հրոմ-2012 (GS), Մոսկվա-2013 (GS), Սան-Պաուլու-2013 (GS), Ստարե-Յաբլոնկի-2014 (GS), ֆորտ-Լոդերդեյ-2015 (ֆինալ),
    • 3-րդ տեղ-Կլագենֆուրտ-2007 (GS), Բրազիլիա-2009, Մոսկվա-2009 (GS), Մարսել-2009 (GS), Սյամին-2013 (GS), Պրագա-2014, Լոնգ-Բիչ-2015 (GS), Գշտադ-2016:
  • Աշխարհի առաջնության չեմպիոն (2015/16 թվականներ).
  • Եվրոպայի և աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն (2003 թվական):
  • Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն (2006 թվական), Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե (2005 թվական) և բրոնզե (2004 թվական) մրցանակակիր:
  • Վոլեյբոլի Գերմանիայի առաջնության արծաթե մեդալակիր (2003/04 թվականներ):
  • Լողափնյա վոլեյբոլի Գերմանիայի չեմպիոն(2006, 2007, 2008, 2011, 2013, 2015, 2016 թվականներ), արծաթե (2010, 2014 թվականներ) և բրոնզե (2005, 2009 թվականներ), երկրի առաջնությունների մրցանակակիր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мастера бича». «Коммерсантъ-Спорт». 11 июля 2005. Վերցված է 2016-8-19-ին.
  2. «Laura Ludwigs Comeback nach dem Schlaganfall» (գերմաներեն). Die Welt. 22 июня 2005. Վերցված է 2013-12-7-ին.
  3. «Немецкие «пляжницы» Голлер и Людвиг объявили о прекращении сотрудничества». Чемпионат.com. 18 сентября 2012. Վերցված է 2013-12-7-ին.
  4. «Ludwig/Walkenhorst OLYMPIA-SIEGER» (գերմաներեն). Немецкий волейбольный союз. 18 августа 2016. Վերցված է 2016-8-19-ին.
  5. «Germany's Ludwig wins top individual 2016 World Tour award» (անգլերեն). Международная федерация волейбола. 21 октября 2016. Վերցված է 2017-2-5-ին.
  6. «Beachvolleyball-Olympiasiegerin Laura Ludwig an der Schulter operiert» (գերմաներեն). RP. 12 декабря 2016. Վերցված է 2017-7-31-ին.
  7. «Wunderbare Wiener Glut für Ludwig und Walkenhorst» (գերմաներեն). Frankfurter Allgemeine Zeitung. 5 августа 2017. Վերցված է 2017-8-5-ին.
  8. «Ludwig voted World Tour's Most Outstanding Player» (անգլերեն). Международная федерация волейбола. 5 сентября 2017. Վերցված է 2017-9-7-ին.
  9. «Beach-Olympiasiegerin Laura Ludwig erstmals Mutter» (գերմաներեն). Die Welt. 1 июля 2018. Վերցված է 2018-7-15-ին.
  10. «Olympiasiegerin Laura Ludwig kehrt auf Welttour zurück» (գերմաներեն). Hamburger Abendblatt. 18 апреля 2018. Վերցված է 2019-7-9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]