Պատտայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Պատտայա
թաի.՝ เมืองพัทยา
Pattaya beach from view point.jpg
Կոորդինատներ: 12°56′58″ հս․ լ. 100°53′35″ ավ. ե. / 12.94944° հս․. լ. 100.89306° ավ. ե. / 12.94944; 100.89306
ԵրկիրԹաիլանդ Թաիլանդ
Մակերես22,2 կմ², 208,10 կմ²
Բնակչություն115 840 մարդ (դեկտեմբերի 31, 2015)[1]
Ժամային գոտիUTC+7
Փոստային ինդեքսներ20150
Պաշտոնական կայքpattaya.go.th
##Պատտայա (Թաիլանդ)
Red pog.png

Պատտայա (թաի.՝ เมืองพัทยา), առողջարանային քաղաք Թաիլանդի հարավ-արևելքում: Գտնվում է Թաիլանդի ծոցի արևելյան ափին` Բանգկոկից մոտ 165 կմ հարավ-արևելք` Չոնբուրի գավառում: Գրանցված է 115 840 մարդ (2015 թվականի դրությամբ), իրական բնակչությունը գերազանցում է 500 000-ը: Ամբողջ 2005 թվականի ընթացքում քաղաք է այցելել մոտ 5,4 միլիոն զբոսաշրջիկ, 2011 թվականին՝ մոտ 2 միլիոն զբոսաշրջիկ: Քաղաքը տեղակայված է Թաիլանդի Արևելյան ափի «արդյունաբերական» գոտում:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվան ծագման երկու հիմնական վարկած կա: Ըստ առաջինի՝ քաղաքի անվանումը գալիս է Թաքսին թագավորի անունից, որն իր բանակի հետ այս շրջանում էր մինչ ազատագրման արշավը: Երկրորդի համաձայն՝ Պատտայա անունը (թաի.՝ หมู่บ้าน พัทธยา), գալիս է հարավ-արևմուտքից փչող քամիների անունից:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման Մերձհասարակածային է: Միջին տարեկան նվազագույն ջերմաստիճանը 24.9° C է (դեկտեմբեր ամսին՝ 22° C, մայիս-հունիս ամիսներին՝ մինչև 27° C): Միջին տարեկան առավելագույն ջերմաստիճանը 31.2 ° C է (դեկտեմբերին՝ 30° C, ապրիլին՝ մինչև 33° C):

Քաղաքն ունի հստակ խոնավ սեզոն, որը տևում է տարվա մեծ մասը՝ մարտից մինչև նոյեմբեր: Տեղումների մեծագույն քանակը լինում է մայիսին և սեպտեմբեր-հոկտեմբերին: Հունիս-օգոստոս ամիսներին անձրևները նվազում են: Չոր սեզոնը տևում է դեկտեմբերից փետրվար: Այդ ընթացքում տեղումները շատ հազվադեպ են:

Պատտայաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 36.0
(96.8)
37.1
(98.8)
37.3
(99.1)
37.0
(98.6)
36.0
(96.8)
35.4
(95.7)
34.9
(94.8)
34.5
(94.1)
33.7
(92.7)
33.8
(92.8)
35.6
(96.1)
35.9
(96.6)
37.3
(99.1)
Միջին բարձր °C (°F) 30.6
(87.1)
31.1
(88)
31.8
(89.2)
32.9
(91.2)
32.4
(90.3)
31.7
(89.1)
31.4
(88.5)
31.2
(88.2)
31.0
(87.8)
30.8
(87.4)
30.5
(86.9)
30.0
(86)
31.3
(88.3)
Միջին օրական °C (°F) 26.3
(79.3)
27.3
(81.1)
28.2
(82.8)
29.3
(84.7)
29.2
(84.6)
28.9
(84)
28.5
(83.3)
28.4
(83.1)
27.7
(81.9)
27.0
(80.6)
26.7
(80.1)
25.9
(78.6)
27.8
(82)
Միջին ցածր °C (°F) 23.0
(73.4)
24.4
(75.9)
25.4
(77.7)
26.3
(79.3)
26.4
(79.5)
26.3
(79.3)
26.0
(78.8)
26.0
(78.8)
25.2
(77.4)
24.4
(75.9)
23.7
(74.7)
22.5
(72.5)
25.0
(77)
Ռեկորդային ցածր °C (°F) 16.4
(61.5)
18.5
(65.3)
17.7
(63.9)
20.8
(69.4)
21.5
(70.7)
21.3
(70.3)
21.4
(70.5)
22.0
(71.6)
21.5
(70.7)
19.8
(67.6)
16.7
(62.1)
14.6
(58.3)
14.6
(58.3)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 15.6
(0.614)
14.3
(0.563)
53.3
(2.098)
64.0
(2.52)
148.3
(5.839)
119.0
(4.685)
97.4
(3.835)
97.6
(3.843)
204.7
(8.059)
216.1
(8.508)
72.1
(2.839)
8.3
(0.327)
1110,7
(43,728)
Միջ. անձրևոտ օրեր 1.6 2.5 4.5 6.4 11.8 12.0 12.4 13.1 16.6 17.3 6.0 1.4 105.6
% խոնավություն 73 77 77 77 78 77 77 77 81 83 76 70 77
Միջին ամսական արևային ժամ 229.4 211.9 238.7 204.0 155.0 114.0 117.8 114.7 108.0 145.7 189.0 226.3 2054,5
Միջին օրական արևային ժամ 7.4 7.5 7.7 6.8 5.0 3.8 3.8 3.7 3.6 4.7 6.3 7.3 5.6
Աղբյուր #1: Thai Meteorological Department[2]
Աղբյուր #2: Office of Water Management and Hydrology, Royal Irrigation Department (sun and humidity)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]