Մասնակից:Nairaaghab-777/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սաբհա
Sabha
Դրոշ Զինանշան

Սաբհան Կազեմ հյուրանոցից
ԵրկիրԼիբիա Լիբիա
ՇրջանՖեցցան
Այլ անվանումներՍեբհա
Բնակչություն(2012[1]) 99,028 մարդ
Ժամային գոտիUTC+2

Սաբհա կամ Սեբհա (Արաբերեն՝ سبها Sabhā)` քաղաք Լիբիայի հարավ - արևմուտքում[2]` Տրիպոլիից մոտ 640 կիլոմետր (400 մղոն) հարավ[3]: Այն պատմականորեն եղել է Ֆեցցան շրջանի և Ֆեցցան-Գադամես ռազմական տարածքի մայրաքաղաքը, իսկ այժմ Սաբհա շրջանի մայրաքաղաքն է[4]։ Սաբհայի ավիաբազան, որը գտնվում է քաղաքից հարավ, Լիբիական ռազմաօդային ուժերի բազա է, որտեղ տեղակայված են բազմաթիվ ՄԻԳ-25 ինքնաթիռներ[5]։

Սաբհայում է մեծացել և միջնակարգ կրթություն ստացել Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Կադդաֆին, որտեղ էլ հետագայում ներգրավվել է քաղաքական գործունեության մեջ[6]: Լիբիայի քաղաքացիական պատերազմից և դրա արդյունքում երկրում տիրող անկայունությունից հետո, ըստ տեղեկությունների, Սաբհան, որպես ստրուկներ վաճառող քաղաք, ավելի մեծ նշանակություն ձեռք բերեց[7]։ Սակայն Լիբիայում մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ չնայած անօրինական ստրկություն է եղել, տեղեկությունները, սակայն, չափազանցված են եղել, քանի որ այստեղ ստրուկների աճուրդներ հազվադեպ են եղել և բացի այդ, դրանք չեն հրապարակվել[8]: Ավելի ուշ, 2019 թվականի հունվարին քաղաքը գրավվել է Լիբիայի ազգային բանակի հավատարիմ ուժերի և նրանց առաջնորդ Խալիֆա Խաֆթարի կողմից[9][10], սակայն տեղի որոշ քաղաքական գործիչներ իրենց հավատարմությունը տվեցին ազգային համաձայնության կառավարությանը 2020 թվականի մայիսին[11]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ժամանակներում Սաբհան եղել է լիբիական քարավանների առևտրի գլխավոր կենտրոնը[12]։ Սաբհայից ոչ հեռու գտնվող Սաբհա Օազիսը «ՕՏՐԱԳ» հրթիռների փորձարկման վայր էր այն բանից հետո, երբ դրանց գործարկումն արդեն անհնար էր Զաիրի Հյուսիսային Շաբում (այժմ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն): 1981 թվականի մարտի 1-ին գործարկվեց «ՕՏՐԱԳ» հրթիռ, որի առավելագույն բարձրությունը 50 կմ էր (31 մղոն): Այն նաև 1984-1991 թվականներին եղել է հեռավոր փորձադաշտ Սովետական տիեզերական ծրագրի համար[13]:

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության 2004 թվականի զեկույցի համաձայն՝ Սաբհայի բազան կապ է ունեցել Լիբիայի միջուկային զենքի ստեղծման ծրագրի հետ[14]։ 2011 թվականի սեպտեմբերին Հակագադդաֆիական ուժերը Ֆեցցանի արշավանքի ընթացքում գրավեցին Սաբհան[15]։ Միջուկային զենքի ծրագրի հետքեր չեն հայտնաբերվել։

2017 թվականիի ապրիլին BBC-ն հայտնել էր, որ Սաբհայում աֆրիկացի գաղթականներից կազմված ստրուկների շուկա կա[16]։

2019 թվականի հունվարին քաղաքի վերահսկողությունը փոխանցվեց Լիբիայի ազգային բանակի հավատարիմ ուժերին, որի առաջնորդը Խալիֆա Խաֆթարն էր[9][10]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբհա
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
7
 
19
5
 
 
0
 
22
7
 
 
10
 
26
11
 
 
7
 
32
16
 
 
1
 
36
20
 
 
0
 
39
24
 
 
0
 
38
23
 
 
0
 
38
23
 
 
0
 
36
21
 
 
0
 
31
17
 
 
1
 
25
11
 
 
1
 
20
6
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով
Աղբյուրը: [17][18]

Սաբհան ունի տաք անապատային կլիմա:

(1962–1990) Սաբհաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 18.9
(66)
22.0
(71.6)
26.1
(79)
31.8
(89.2)
35.7
(96.3)
39.2
(102.6)
38.3
(100.9)
37.8
(100)
35.9
(96.6)
31.3
(88.3)
24.9
(76.8)
20.0
(68)
30.2
(86.4)
Միջին օրական °C (°F) 11.7
(53.1)
14.4
(57.9)
18.4
(65.1)
23.9
(75)
27.9
(82.2)
31.4
(88.5)
30.7
(87.3)
30.4
(86.7)
28.6
(83.5)
24.1
(75.4)
17.8
(64)
12.9
(55.2)
22.7
(72.9)
Միջին ցածր °C (°F) 4.5
(40.1)
6.8
(44.2)
10.6
(51.1)
15.9
(60.6)
20.1
(68.2)
23.6
(74.5)
23.0
(73.4)
22.9
(73.2)
21.3
(70.3)
16.9
(62.4)
10.7
(51.3)
5.7
(42.3)
15.2
(59.4)
Տեղումներ մմ (դյույմ) 1.1
(0.043)
0.8
(0.031)
0.5
(0.02)
0.5
(0.02)
0.3
(0.012)
0.5
(0.02)
0.0
(0)
0.0
(0)
0.4
(0.016)
2.1
(0.083)
0.9
(0.035)
1.1
(0.043)
8.2
(0.323)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 մմ) 0.3 0.3 0.3 0.2 0.2 0.1 0.0 0.0 0.2 0.6 0.4 0.3 2.9
% խոնավություն 42 37 31 22 27 27 32 30 27 29 38 40 32
Միջին ամսական արևային ժամ 260 252 269 275 304 341 375 361 295 284 258 252 3526
Աղբյուր #1: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն[17]
Աղբյուր #2: Եղանակային ծառայություն (խոնավություն ու արև 1961–1990)[18][19][20]


Ուղենիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբհան հայտնի է Ֆորտ Ելենա ամրոցով[21], որը Լիբիայի տաս դինար թղթադրամի ետնամասում պատկերված ամրոցն է: Ֆորտ Ելենան նախկինում հայտնի էր որպես Ֆորտետզա Մարգարիտա, որը կառուցվել է Իտալիայի գաղութային ժամանակահատվածում։ Ներկայումս բերդը ռազմական հաստատություն է[22]: Հենց քաղաքում է գտնվում Սաբհա համալսարանը, որը զբաղվել է անապատում դաշտերի ուսումնասիրություններով[23]։ Կան բազմաթիվ ոռոգման ջրանցքներ, որոնք օգտագործվում են աճող մշակաբույսերին քաղցրահամ ջրով ապահովելու համար[12]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը սպասարկում է Սաբհա օդանավակայանը, որն ընդլայնվել է 1970-ականների վերջին[24]: Սաբհայից դեպի Միսրատա նավահանգիստ երկաթի հանքաքար տեղափոխելու համար առաջարկվել է 800 կմ (500 մղոն) երկարությամբ երկաթգիծ կառուցել[25]:

Զեկույցներ ստրուկների աճուրդների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին ՄԱԿմիգրացիոն գործակալությունը հաղորդեց, որ Սաբնան վերածվել է ստրուկների աճուրդով զբաղվող ժամանակակից քաղաքի: Յուրաքանչյուր ստրուկ (հիմնականում գաղթականներ Լիբիայի հարավային երկրներից, հատկապես Նիգերիայից) վաճառվում էր մոտ 325 ԱՄՆ դոլարով՝ ամեն ամիս գրանցելով մինչև 1000 նման վաճառք[26]։ Գաղթականների մեծ մասն այստեղ է եկել՝ փրկվելով Բուրկինա Ֆասոյի, Նիգերիայի և հարևան Աֆրիկյան այլ երկրների ողբերգական պայմաններից[7]: Այնուամենայնիվ, Լիբիայում մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը պարզել է, որ, համաձայն CNN լրատվական հեռուստաընկերության[8], ստրկության վերաբերյալ լրատվամիջոցները չափազանցված են եղել, ինչպես նաև դրա հետ կապված դեպքերը հրապարակային չեն եղել[8]։

Խաֆթարն իշխանության գլուխ է անցնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարին Լիբիայի ազգային բանակի առաջնորդ Խալիֆա Խաֆթարի հավատարիմ ուժերը սկսել են Սաբհան իրենց վերահսկողության տակ վերցնելու գործընթացը և ամսվա վերջին նրանց հաջողվել է քաղաք մտնել[9]: 2019 թվականի հունվարի 29-ին հայտարարվեց, որ Խաֆթարը հաջողությամբ գրավել է Սաբհան[10]։ Մինչև 2020 թվականի Մայիսի 2-ը Տրիպոլիում գործող կառավարությանը հավատարիմ քաղաքական գործիչներն ու ակտիվիստները հայտարարել էին, որ աջակցում են Ազգային համաձայնության կառավարությանը(ԱՀԿ), որը ներկայումս գտնվում է ԱՀԿ-ի կողմնակից քաղաքային կառավարությունների վերահսկողության ներքո:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Gazetteer. «Libya: largest cities and towns and statistics of their population». Արխիվացված է օրիգինալից 4 December 2012-ին. Վերցված է 15 October 2011-ին.
  2. Malcolm, Peter; Losleben, Elizabeth (2004). Libya. Marshall Cavendish. էջ 10. ISBN 978-0-7614-1702-6.
  3. Walt, Vivienne. "The Capture of Gaddafi's Son: The Reformer Who Refused to Reform Արխիվացված 2011-11-22 Wayback Machine." TIME. 19 November 2011. Retrieved 19 November 2011.
  4. Francesca Davis DiPiazza (2006). Libya in Pictures. Twenty-First Century Books. ISBN 0-8225-2549-6.
  5. Libya: Ministry of Defense: Air Force: Air Order of Battle Արխիվացված 30 Հունիս 2018 Wayback Machine GlobalSecurity.org
  6. Blundy, David; Lycett, Andrew (1987). Qaddafi and the Libyan Revolution. Boston and Toronto: Little Brown & Co. ISBN 978-0-316-10042-7.
  7. 7,0 7,1 Harrison, Emma (10 April 2017). «Migrants from west Africa being 'sold in Libyan slave markets'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 22 June 2017-ին. Վերցված է 21 June 2017-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Libyan human rights body upset over CNN report of slave auctions in Libya | The Libya Observer». www.libyaobserver.ly.
  9. 9,0 9,1 9,2 Cherif, Youssef. «How far can Haftar get with his Tripoli offensive?». www.aljazeera.com.
  10. 10,0 10,1 10,2 «Libya: Haftar's LNA Captures The Southern City Of Sabha». Al Shahid News. January 29, 2019.
  11. «Activists and officials from Sabha announce support to GNA | The Libya Observer». www.libyaobserver.ly.
  12. 12,0 12,1 DiPiazza, Francesca (1 September 2005). Libya in Pictures. Twenty-First Century Books. էջ 19. ISBN 978-0-8225-2549-3. Վերցված է 26 November 2016-ին.
  13. «Пранаб Мукерджи: Коррупция – это зло, которое может угнетать дух нации». Vedomosti. Արխիվացված օրիգինալից 13 March 2016-ին. Վերցված է 12 March 2016-ին.
  14. Griffiths, Katherine (2007) "Libya stalls on pledge to destroy stock of uranium" The Daily Telegraph 13 August 2007, p. 16
  15. Wedeman, Ben (20 September 2011). «Government forces enter Libya's Sabha, to cheers». CNN. Արխիվացված օրիգինալից 21 September 2011-ին. Վերցված է 20 September 2011-ին.
  16. «African migrants sold in Libya 'slave markets', IOM says». BBC News. 11 April 2017. Արխիվացված օրիգինալից 11 April 2017-ին. Վերցված է 11 April 2017-ին.
  17. 17,0 17,1 «World Weather Information Service–Sebha». World Meteorological Organization. Արխիվացված օրիգինալից 21 March 2016-ին. Վերցված է 29 March 2016-ին.
  18. 18,0 18,1 «Klimatafel von Sebha / Libyen» (PDF). Baseline climate means (1961–1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 29 March 2016-ին.
  19. «Station 62124 Sebha». Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Արխիվացված օրիգինալից 17 October 2017-ին. Վերցված է 29 March 2016-ին.
  20. Station ID for Sebha is 62124 Use this station ID to locate the sunshine duration
  21. Martin, B. G. (1984) "Ahmad Rasim Pasha and the Fazzan Slave Trade, 1881-1896" pp. 64-65 in Willis, John Ralph (ed.) (1984) Slaves and Slavery in Muslim Africa: The Servile Estate Cass, London, pp. 51-82, 0-7146-3201-5
  22. «Salvare la Fortezza Margherita» (իտալերեն). Agcnews.eu. 25 March 2014. Վերցված է 26 November 2016-ին.
  23. Worsley, D. (19 December 2000). Geological Exploration in Murzuq Basin. Elsevier. էջ 112. ISBN 978-0-08-053246-2.
  24. Translations on Near East and North Africa. Joint Publications Research Service. 1977. էջ 31.
  25. Xinhua News Agency (2008) "Chinese win Libya rail bidding" International Herald Tribune 19 February 2008, Finance Section, p. 13
  26. Hoad, Phil (19 June 2017). «Sabha in the spotlight: the city where migrants are sold as slaves». The Guardian. Արխիվացված օրիգինալից 20 June 2017-ին. Վերցված է 21 June 2017-ին.