Մասնակից:Maga Sargsyan/Ավազարկղ1
Գեոպարկ, հատուկ պահպանվող կարգավիճակ ունեցող տարածաշրջան, որի տարածքում հստակ բացահայտված է Երկիր մոլորակի երկրաբանական պատմությունը, տեղական լանդշաֆտի ձևավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի և ապարների ձևավորումը, նախապատմական կենդանիների բրածո մնացորդների մասսայաբար պահպանումը: Տարբեր երկրներում ստեղծված գեոպարկերում անցկացվում են ուսումնասիրական էքսկուրսիաներ, առավել նշանակալից վայրերը (երկրագոտիները) հագեցած են բացատրական աղյուսակներով: Ինչպես արշավորդները, այնպես էլ հեծանվորդները կարող են շարժվել հատուկ տեղադրված երթուղիներով, որոնք հագեցած են նշաններով և երթուղային քարտեզներով:
Գեոպարկերի ստեղծման միտքոը ծագել է 1990-ական թվականներին և աստիճանաբար ընդգրկել է ողջ մոլորակը: 2002 թվականից գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային գեոպարկների համաշխարհային ցանցի (Global Network of National Geoparks) ստեղծմանը աջակցելու հատուկ ծրագիր: 2004 թվականից ստեղծված կազմակերպությունը զարգացնում է այսպես կոչված «Գեոտուրիզմը», որը ծառայում է ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-էկոլոգիական նպատակներին: 2010 թվականի հոկտեմբերից ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կազմակերպությանը միացել են 24 երկրների 77 գեոպարկեր:
2000 թվականին ստեղծվել է գեոպարկերի Եվրոպական ցանցը, որի մեջ մինչև 2011 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում գտնվում է 17 երկրներից Եվրոպայի 43 շրջան: Այս ցանցում ընդգրկված գեոպարկերը կազմակերպչականորեն կապված են և միմյանց տրամադրում են տնտեսական և տնտեսվարական աջակցություն: Եվրոպայում գեոպարկերը գտնվում են հետևյալ երկրներում՝ Ավստրիա, Գերմանիա, Հունաստան, Ֆրանսիա, Խորվաթիա, Մեծ Բրիտանիա, Շոտլանդիա, Ֆինլանդիա, [[Նորվեգիա[[, Իսպանիա, Իտալիա, Չեխիա, Ռումինիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա: Եվրոպայից բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գեոպարկեր ստեղծված են նաև Չինաստանում, Վիետնամում, Մալազիայում, Հարավային Կորեայում, Կանադայում, Բրազիլիայում, Իրանում և Թայվանում:
Ներկայումս Ռուսաստանում գործում են մի քանի տարածաշրջանային գեոպարկեր: 2020 թվականի հուլիսի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 209-րդ նստաշրջանում Յանգան-Տաու Գեոպարկը (Սալավատի շրջան, Բաշկորտոստան) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ գեոպարկերի ցանկում[1]:
Ռուսաստանում գտնվող գեոպարկերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալթայ գեոպարկ
- Յանգան-Տաո գեոպարկ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Diehl, R.; Weber, J.; Bühn, S. (Hrsg.): Geotope und Geoparks — Schlüssel zu nachhaltigem Tourismus und Umweltbildung — 9. Internationale Jahrestagung der Fachsektion GeoTop der DGG 24. — 28. Mai 2005 im Geopark Bergstraße — Odenwald, Lorsch. Schriftenreihe der Deutschen Gesellschaft für Geowissenschaften, Heft 42
- Mattig, Ulrike: Geoparks und ihr Beitrag zur Bildung für nachhaltige Entwicklung. Geographie und Schule, 28. Jahrgang, Heft 159, S. 8 — 12, 2006
- Megerle, Heidi (Hrsg.): Geotourismus — Innovative Ansätze zur touristischen Inwertsetzung und nachhaltigen Regionalentwicklung. 2006. ISBN 978-3-937559-09-4
- Quade, Horst (Hrsg.): Geoforum 2003: Geotope — Geoparks — Geotourismus. Schriftenreihe der Deutschen Geologischen Gesellschaft, Heft 25
- мини|Геологический разрез Мечетлино. Геопарк Янган-Тау (Россия)Vogt, Joachim; Megerle, Andreas (Hrsg.): Geopark- und Geotourismusforschung — Ergebnisse des Internationalen Workshops in Karlsruhe 2006. Regionalwissenschaftliche Forschungen / Regional Science 31, 2006
Լրացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Global Network of National Geoparks (на английском языке)
- Геопарки Европы (на английском языке)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Геопарку "Янган-Тау" присвоен статус ЮНЕСКО». geopark-yangantau.ru. Վերցված է 2020-07-24-ին.