Մասնակից:AraqsyaST/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Քայքայումը գործընթաց է, որի ժամանակ մահացած Օրգանական միացությունները վերածվում են պարզագույն օրգանական կամ անօրգանական նյութերի, ինչպիսիք են` ածխաթթու գազերը, ջուրը, շաքարը և հանքային աղերը։Այս գործընթացը կազմում է սննդարար շղթայի մի մասը և անհրաժեշտ է սահմանափակ նյութերի վերամշակման համար, որոնք ֆիզիկական տարածություն են զբաղեցնում կենսոլորտում։Կենդանի օրգանիզմների մարմինները սկսում են քայքայվել մահից հետո։Կենդանիները, օրինակ որդերը, նպաստում են օրգանական նյութերի քայքայմանը։Այսպիսի օրգանիզմները կոչվում են քայքայիչներ։

Չնայած այն բանին,որ երկու օրգանիզմներ չեն կարող քայքայվել նույն ձևով , դրանք բոլորը անցնում են քայքայման միևնույն հաջորդական փուլերը։Քայքայումը ուսումնասիրող գիտությունը տաֆոնոմիան է, որի անվանումը ծագում է հունարեն taphos՝ գերեզման բառից։ Քայքայումը նաև կարող է աստիճանական գործընթաց հանդիսանալ այն օրգանիզմների համար, որոնք ունեն քնի տևական շրջաններ։[1]


Գոյություն ունեն աբիոտիկ և բիոտիկ նյութեր(կենսադեգրադացիա)։Առաջինը իրենից ներկայացնում է նյութի քայքայումը քիմիական կամ ֆիզիկական մեթոդներով, օրինակ` հիդրոլիզ։[2] Երկրորդը ներկայացնում է նյութերի նյութափոխանակային բաժանումը`ավելի պարզ բաղադրիչների` կենդանի օրգանիզմների[3] կողմից, որոնք հիմնականում միկրոօրգանիզմներն են ։

Կենդանիների քայքայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայքայումը սկսվում է մահվան պահից ՝ երկու գործոններով․1)Ինքնալուծում։հյուսվածքների քայքայումը մարմնի ներքին քիմիական նյութերի և ֆերմենտների շնորհիվ։2)Նեխում։հյուսվածքների քայքայումը բակտերիաների շնորհիվ։ Այս գործընթացները արձակում են այնպիսի միացություններ,ինչպիսիք են` կադավերինը և պուտրեցինը, որոնք հանդիսանում են կենդանու նեխող հյուսվածքներից առաջացած հոտի հիմնական աղբյուրը։ Գլխավոր քայքայիչները բակտերիաներն և սնկերն են , բայց ավելի մեծ սանիտար կենդանիները նույնպես կարևոր դեր են խաղում քայքայման գործընթացում, եթե մարմինը հասանելի է միջատներին, տզերին և այլ կենդանիներին։

Ամենակարևոր հոդվածոտանիներից մի քանիսը, որոնք մասնակցում են այս գործընթացին`բզեզներն են ,սակրոֆագիդները և կալիֆոիրդները՝ այն կանաչ ճանճերը , որոնք հանդիպում են ամռանը։ Հյուսիսային Ամերիկայում ամենակարևոր կենդանիներից մի քանիսը, որոնք հիմնականում մասնակցում են գործընթացին`կաթնասուն կենդանիներով և թռչուններով սնվող սանիտար կենդանիներն են,

,օրինակ` կոյոտները, շները, գայլերը, աղվեսները, առնետները, ագռավները և անգղները։ Այս սանիտար կենդանիներից մի քանիսը նաև առանձնացնում և ցիրուցան են անում ոսկորները, և դրանք ուտում հետագայում։Ջրային և ծովային միջավայրերում կան քայքայիչ կենդանիներ որոնք են` բակտերիաները, ձկները,խեցգետնանմանները,թրթուրները[4] և այլ սանիտար կենդանիները։

Քայքայման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն քայքայման հինգ հիմնական փուլեր, որոնք ներկայացնում են ողնաշարավորների քայքայման գործընթացը։Սկզբնական,փքված,ակտիվ քայքայում, առաջնակարգ քայքայում և չոր/մնացորդներ[5] ։ Քայքայման գլխավոր փուլերը կապակցված են քիմիական քայքայման հետևյալ երկու փուլերի հետ`ինքնալուծում և նեխում [6] ։ Այս երկու փուլերը նպաստում են քիմիական քայքայման գործընթացին, որը առանձնացնում է մարմնի հիմնական բաղադրիչները։Մահից հետո կենդանի օրգանիզմի միկրոբիոմը կոլապսի է ենթարկվում,այնուհետև դրան հաջորդում է նեկրոբիոմը, որը ժամանակի ընթացքում ենթարկվում է ակնհայտ փոփոխությունների։


Սկզբնական փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրտ ունեցող կենդանիների համար սկզբնական փուլը ակնթարթորեն սկսվում է,երբ սիրտը դադարում է բաբախել։

Մահվան պահին, ալգոր մորտիսի ժամանակ[7], մարմինը սկսում է սառել կամ տաքանալ՝ հարմարվելով շրջակա միջավայրին ։

Մահից հետո` երեքից-վեց ժամվա ընթացքում ռիգոր մորտիսի ժամանակ,մկանային հյուսվածքները դառնում են կոշտ և ձգված։

Քանի որ արյունը այլևս չի հոսում մարմնում, ձգողականության շնորհիվ այն սկսում է ցամաքել կախված մարմնի չափսից, ստեղծելով կապտամանուշակագույն գունավորմամբ լիվոր մորտիս կամ ավելի հայտնի որպես գունազրկում։Կախված մարմնի դիրքից ,այս հատվածները տարբերվում են։Օրինակ եթե անձը մահացել է մեջքի վրա պառկած դիրքում , արյունը կհավաքվի այն հատվածներում, որոնք դիպչում են գետնին։ Եթե անձը կախված է եղել , այն կհավաքվի մատների ծայրերում, ոտքի մատներում և ականջաբլթակներում։

Երբ սիրտը կանգ է առնում , արյունը այլևս չի կարողանում թթվածին մատակարարել կամ հյուսվածքներից հեռացնել ածխաթթու գազը։ Սա հանգեցնում է ջրածնային ցուցիչի նվազմանը, իսկ այլ քիմիական փոփոխությունները բջիջներին ստիպում են թուլացնել իրենց կառուցվածքային ամբողջությունը, նպաստելով բջջային ֆերմենտների արձակմանը, որոնք ընդունակ են խթանել բջիջների և հյուսվածքների քայքայումը։Այս գործընթացը կոչվում է ինքնալուծում։Սկզբնական փուլում քայքայման պատճառով առաջացած տեսանելի փոփոխությունները սահմանափակ են, սակայն ինքնալուծումը կարող է բշտիկներ առաջացնել մաշկի մակերեսին։[8]

Մարմնում եղած թթվածնի փոքր քանակությունը արագորեն սպառվում է բջջային նյութափոխանակության և աերոբիկ միկրոբների պատճառով, որոնք գտնվում են շնչառական և ստամոքսաաղիքային ուղիներում։Ստեղծվում է կատարյալ միջավայր անաերոբիկ օրգանիզմների տարածման համար։Դրանք բազմապատկվում են , սպառելով մարմնի ածխաջրերը,լիպիդները.արտադրվում են բազմատեսակ նյութեր ներառյալ պրոպիոնիկ թթու, կաթնաթթու, մեթան,ծծմբաջրածին և ամոնիակ։ Մարմնում միկրոբների առաջացման գործընթացը կոչվում է նեխում , որը հանգեցնում է քայքայման երկրորդ փուլին` փքմանը[9] ։ Ճանճերը առաջինն են մոտենում և փնտրում տարածք ՝ ձվադրման համար ։

Փքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փքման փուլում ի հայտ են գալիս առաջին տեսանելի նշանները , որոնք ախտանշում են միկրոբների առաջացումը։Այս փուլում կատարվում է անաերոբիկ նյութափոխանակություն, որը հանգեցնում է այնպիսի գազերի կուտակմանը, ինչպեսիք են ծծմբաջրածինը, ածխաթթու գազը, մեթանը և ազոտը։Որովայնային խոռոչում գազերի կուտակումը առաջացնում է որովայնային ձգվածություն և դիակը ստանում է փքված տեսք։Արտադրված գազերը նաև ստեղծում են բնական հեղուկներ և ջրիկացնում հյուսվածքները` դրանց տալով փրփուրի տեսք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lynch, Michael D. J.; Neufeld, Josh D. (2015). «Ecology and exploration of the rare biosphere». Nature Reviews Microbiology. 13 (4): 217–29. doi:10.1038/nrmicro3400. PMID 25730701. S2CID 23683614.
  2. Water Quality Vocabulary. IShaO 6107-6:1994.
  3. «Biotic decomposition». Water Words Dictionary (WWD).
  4. González Medina A, Soriano Hernando Ó, Jiménez Ríos G (2015). «The Use of the Developmental Rate of the Aquatic Midge Chironomus riparius (Diptera, Chironomidae) in the Assessment of the Postsubmersion Interval». J. Forensic Sci. 60 (3): 822–826. doi:10.1111/1556-4029.12707. hdl:10261/123473. PMID 25613586. S2CID 7167656.
  5. Payne, J.A. (1965). «A summer carrion study of the baby pig sus scrofa Linnaeus». Ecology. 46 (5): 592–602. doi:10.2307/1934999. JSTOR 1934999.
  6. Forbes, S.L. (2008). «Decomposition Chemistry in a Burial Environment». In M. Tibbett; D.O. Carter (eds.). Soil Analysis in Forensic Taphonomy. CRC Press. էջեր 203–223. ISBN 978-1-4200-6991-4.
  7. Janaway R.C., Percival S.L., Wilson A.S. (2009). «Decomposition of Human Remains». In Percival, S.L. (ed.). Microbiology and Aging. Springer Science + Business. էջեր 13–334. ISBN 978-1-58829-640-5.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Knight, Bernard (1991). Forensic pathology. Oxford University Press. ISBN 978-0-19-520903-7.
  9. Carter D.O., Yellowlees; D., Tibbett M. (2007). «Cadaver decomposition in terrestrial ecosystems». Naturwissenschaften. 94 (1): 12–24. Bibcode:2007NW.....94...12C. doi:10.1007/s00114-006-0159-1. PMID 17091303. S2CID 13518728.