Մասնակից:Չալիկյան Քրիստինա/Սևագրություն 6
Օրենքի առաջ հավասարություն, հայտնի է նաև որպես իրավահավասարություն, իրավական հավասարություն, իրավական էգալիտարիանիզմ կամ հավասարազորություն, սկզբունք՝ համաձայն որի բոլոր մարդիկ պետք է հավասարապես պաշտպանված լինեն օրենքով[1]։ Սկզբունքը պահանջում է օրինականության համակարգված պահպանում, որի պարագայում պահպանվում են հավասար արդարադատության ապահովման համար օրենսդրական բոլոր ընթացակարգերը և պահանջում հավասար պաշտպանություն՝ երաշխավորելով, որ ոչ մի անհատ կամ անհատների խումբ ոչ մի անձ կամ անձանց խումբ օրենքով նախատեսված կարգով այլ անձանց նկատմամբ արտոնություն չի ունենա։ Օրենքի առաջ հավասարությունը երբեմն կոչվում է իզոնոմիայի սկզբունք, որը բխում է հավասարության, ազնվության և արդարադատության վերաբերյալ փիլիսոփայական տարբեր հարցերից։ Օրենքի առաջ հավասարությունը լիբերալիզմի որոշ սահմանումների հիմնական սկզբունքներից մեկն է[2][3]։ Դա անհամատեղելի է օրինական ստրկության հետ։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7-րդ հոդվածում ասվում է․
Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք[1]։ |
Հետևաբար, բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ՝ անկախ ռասայից, սեռից, մարդու մաշկի գույնից, էթնիկ պատկանելությունից, կրոնից, հաշմանդամությունից կամ այլ հատկանիշներից, չունեն մյուսների նկատմամբ որևէ առավելություն, զերծ լինեն խտրականություններից կամ կողմնակալությունից։ Հավասարության ընդհանուր երաշխիքն ապահովված է աշխարհի երկրների մեծամասնության ազգային սահմանադրություններով[4], սակայն այս երաշխիքի կոնկրետ իրացման ձևերը տարբեր են։ Օրինակ՝ մինչդեռ շատ սահմանադրություններ երաշխավորում են անկախ ռասայից հավասարությունը[5], միայն մի քանիսն են նշում անկախ ազգությունից հավասարության իրավունքը[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեգիստ փիլիսոփա Գուան Չժունը (մ․թ․ա. 720-645 թվականներ) հայտարարեց, որ «միապետը և նրա հպատակները, անկախ իրենց կարգավիճակից, պետք է ենթարկվեն օրենքին` ներդաշնակ հասարակություն ունենալու համար»[7]։
Մեր թվարկությունից առաջ 431 թվականին Պերիկլեսի հուղարկավորության ճառը, որը կարելի է գտնել Թուկիդիդեսի «Պելոպոնեսյան պատերազմի պատմություն» աշխատության մեջ, ներառում է մի հատված, որտեղ գովաբանվում է աթենական ժողովրդավարության արական սեռի ազատ քաղաքացիների հավասարությունը.
Եթե ուսումնասիրենք օրենքները, ապա կտեսնենք, որ դրանք երաշխավորում են, որ բոլոր անձինք հավասար արդարադատություն ստանան իրենց մասնավոր տարաձայնություններում՝ անկախ նրանց տարբերություններից: Սոցիալական կարգավիճակի առումով, հասարակական կյանքում առաջընթացը կախված է մարդու հեղինակությունից և կարողություններից, և արժանիքները գերակա են սոցիալական դասից: Բացի այդ, աղքատությունը չի խանգարում հասարակության մեջ առաջընթաց ունենալուն[8]: |
Աստվածաշունչն ասում է, որ «Միեւնոյն օրէնքը պէտք է գործի ե՛ւ ձեզ համար, ե՛ւ ձեզ հետ բնակուող օտարականների համար: Դա յաւիտենական օրէնք պէտք է լինի ձեր բոլոր սերունդների համար: Ինչպիսին դուք էք, այդպիսին էլ պէտք է լինի օտարականը Տիրոջ առջեւ: Միեւնոյն օրէնքը պէտք է գործի, միեւնոյն պարտականութիւնը պիտի ունենաք ե՛ւ դուք, ե՛ւ ձեր մէջ բնակուող օտարականը»[9]։
1867 թվականին ԱՄՆ Նեբրասկա նահանգն ընդունեց «Օրենքի առաջ հավասարություն» կարգախոսը, որը դարձել է նահանգի խորհրդանիշներից մեկը։ Այն առկա է և՛ նահանգի դրոշի, և՛ նահանգային կնիքի վրա[10]։ Կարգախոսն ընտրվել է խորհրդանշելու Նեբրասկայի սևամորթների և կանանց քաղաքական ու քաղաքացիական իրավունքները՝ մասնավորապես պետականության ձևավորումից ի վեր Նեբրասկայում ստրկության մերժումը և այն փաստը, որ նահանգի տարածքում սևամորթ տղամարդիկ կարող էին օրինական ձևով մասնակցել ընտրություններին[11]։ Նեբրասկայում ակտիվիստները տարածում են կարգախոսը այլ խմբերի շրջանում, օրինակ՝ ԼԳԲՏ իրավունքները Նեբրասկայում խթանելու նպատակով[12]։
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազատության խարտիայի հինգերորդ պահանջը, որը ընդունվել էր 1955 թվականին, սահմանում է, որ «բոլոր մարդիկ պետք է հավասար լինեն օրենքի առաջ»[13]։
Ճապոնիայի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածը, որով ամրագրվում էր հայրասպանության (մերձավոր ազգականին դիտավորյալ սպանությունը, այդ թվում՝ հորը, մորը, ամուսնուն կամ կնոջը, երեխաներին և/կամ մոտ հարազատներին) պարագայում սահմանված պատժաչափը, 1973 թվականին Ճապոնիայի Գերագույն դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվեց՝ օրենքով սահմանված հավասարությունը խախտելու համար։ Սա Տոտիգիի հայրասպանության գործով դատավարության արդյունքն էր[14]։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ևս ամրագրում է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը։ Այսպես, ըստ Սահմանադրության 28-րդ հոդվածի՝ ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առջև[15]:
Լիբերալիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբերալիզմը կոչ է անում բոլոր մարդկանց համար օրենքի առաջ հավասարություն[2]։ Ազատականները և ժամանակակից ամերիկյան պահպանողականները, որոնք հավատարիմ են դասական լիբերալիզմին, մերժում են խմբային իրավունքների գերակայությունը անհատական իրավունքների նկատմամբ[3]։
«Երկու տրակտատ կառավարման մասին» աշխատության մեջ (1689 թվական) Ջոն Լոքը գրել է․
Պետության մեջ, որտեղ տիրում է հավասարություն, բոլորն ունեն նույն ուժն ու իշխանությունը, և ոչ ոք չունի ավելին, քան մյուսը: Ակնհայտ է, որ նույն տեսակի և աստիճանի արարածները, որոնք ծնվել են միևնույն բնական առավելություններով և կարողություններով, պետք է հավասար լինեն միմյանց՝ առանց որևէ ենթակայության կամ ճնշման, եթե Տերը բացահայտորեն այլ բան չի նախատեսում և որևէ մեկին չի տալիս հստակ և անհերքելի իշխելու իրավունք[16]։ |
1774 թվականին Ալեքսանդր Համիլթոնը գրել է․
Բոլոր մարդիկ ունեն մեկ ընդհանուր ծագում, նրանք ունեն նույն որակնեն ու հատկանիշները, և հետևաբար, ունեն մեկ ընդհանուր իրավունք։ Ոչ ոք չի կարող իրավունք ունենալ տնօրինելու և իշխելու իր մերձավորներին ավելի շատ, քան մյուսը, եթե միայն նրանք ինքնակամ չօժտեն վերջինիս այդ իրավունքով[17]։ |
Իր «Սոցիալական ստատիկա» աշխատության մեջ, Հերբերտ Սփենսերն իրավահավասարությունը սահմանեց որպես բնական օրենք՝ «համաձայն որի յուրաքանչյուր մարդ կարող է պահանջել լիարժեք ազատություն՝ գործադրելու իր կարողությունները, որոնք համատեղելի են ցանկացած այլ մարդու նկատմամբ նման ազատություն ունենալու հետ»։ Նույն Սփենսերն օրենքի առաջ հավասարության ևս մեկ սահմանում է առաջ քաշում՝ համաձայն որի «յուրաքանչյուրն ունի ազատություն՝ անելու այն ամենը, ինչ ցանկանում է՝ մի պայմանով, որ նա չխախտի որևէ մեկի հավասար ազատությունը»[18]։
Ֆեմինիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրենքի առաջ հավասարությունը ֆեմինիզմի որոշ ուղղությունների սկզբունքն է։ 19-րդ դարում օրենքի առջև գենդերային հավասարությունը արմատական նպատակ էր, սակայն ավելի ուշ շրջանի ֆեմինիստական որոշ մոտեցումներ պնդում են, որ ֆորմալ իրավական հավասարությունը բավարար չէ կանանց և տղամարդկանց միջև իրական և սոցիալական հավասարություն ստեղծելու համար: Ֆորմալ հավասարության իդեալը կարող է պատասխանատվության ենթարկել կանանց՝ տղամարդկանց նորմերին չհամապատասխանելու համար, մինչդեռ այլ վերաբերմունքի իդեալը կարող է ամրացնել սեքսիստական կարծրատիպերը[19]:
1988 թվականին՝ նախքան Գերագույն դատարանի դատավոր նշանակվելը, Ռութ Բեյդեր Գինզբուրգը գրել է.
Ինչպես ցույց է տալիս իմ կյանքի փորձը, ընդհանրացումներն այն մասին, թե ինչպիսին են կանայք կամ տղամարդիկ, չեն կարող ծառայել որպես հուսալի ուղեցույց՝ կոնկրետ մարդկանց վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Համենայն դեպս, իրավունքի ոլորտում ես սեռերից և որևէ մեկում չեմ գտել բնական գերազանցություն կամ թերություն: 1963-1980 թվականներին դասախոսություններիս ժամանակ կամ ստուգողական աշխատանքներ կազմելիս և այժմ արդեն ավելի քան տասնյոթ տարի դատարանում նոթեր կարդալիս և փաստարկներ լսելիս ես չեմ գտել որևէ հուսալի չափանիշ կամ հստակ առնական կամ հաստատ կանացի մտածողություն՝ նույնիսկ դրա հետք[20]: |
1970-ականներին Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության «Կանանց իրավունքների նախագծի» շրջանակներում, «Ֆրոնտիերոն ընդդեմ Ռիչարդսոնի» գործի ժամանակ Գինզբուրգը վիճարկում էր այն օրենքները, որոնք առողջապահական արտոնություններ էին տալիս զինծառայողների կանանց, բայց ոչ զինծառայողների ամուսիններին[21]: Կան ավելի քան 150 ազգային սահմանադրություններ, որոնք ամրագրում են անկախ սեռից մարդկանց միջև առկա հավասարությունը[22]։ Այդ երկրների թվում է նաև Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածն ամրագրում է, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են[15]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Universal Declaration of Human Rights». United Nations. Վերցված է 31 March 2018-ին.
- ↑ 2,0 2,1 Chandran Kukathas, "Ethical Pluralism from a Classical Liberal Perspective", in The Many Pacqiuo and the One: Religious and Secular Perspectives on Ethical Pluralism in the Modern World, ed. Richard Madsen and Tracy B. Strong, Ethikon Series in Comparative Ethics (Princeton, NJ: Princeton University Press, 2003), p. 61 (0-691-09993-6).
- ↑ 3,0 3,1 Mark Evans, ed., Edinburgh Companion to Contemporary Liberalism: Evidence and Experience (London: Routledge, 2001), p. 55 (1-57958-339-3).
- ↑ «Read about "Equality" on Constitute». constituteproject.org. Վերցված է 31 March 2018-ին.
- ↑ «Read about "Equality regardless of race" on Constitute». constituteproject.org. Վերցված է 31 March 2018-ին.
- ↑ «Read about "Equality regardless of nationality" on Constitute». constituteproject.org. Վերցված է 31 March 2018-ին.
- ↑ Xia Zhang:Further Discussion on the Spirit of Rule of Law Advances in Social Science, Education and Humanities Research, volume 233. 3rd International Conference on Contemporary Education, Social Sciences and Humanities (ICCESSH 2018).
- ↑ Thucydides, The History of the Peloponnesian War, Written 431 BCE, Translated by Richard Crawley (1874), retrieved via Project Gutenberg.
- ↑ Թուեր 15։15 զ.
- ↑ Nebraska State Motto 50 State Guide, eReferenceDesk.
- ↑ Potter, James E. (2010). «"Equality Before the Law": Thoughts on the Origin of Nebraska's State Motto» (PDF). Nebraska History. No. 91. էջեր 116–121. Վերցված է June 1, 2021-ին.
- ↑ Kindschuh, Hilary (April 11, 2002). «Human chain circles Capitol in support of gay community». The Daily Nebraskan. Lincoln, Nebraska. Վերցված է June 1, 2021-ին.
- ↑ Congress of the People (June 26, 1955). «The Freedom Charter». Walter Sisulu Square. Kliptown. Վերցված է June 8, 2021-ին.
- ↑ Dean, Meryll (2002). Japanese legal system. Routledge via Google Books. p. 535
- ↑ 15,0 15,1 «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Փոփոխություններ».
- ↑ John Locke (1689). Second Treatise of Government. Chapter 2.
- ↑ Alexander Hamilton (15 December 1774). "A Full Vindication of the Measures of the Congress". National Archives of Founders Online. Harold C. Syrett, ed. (1961). The Papers of Alexander Hamilton. 1 (1768–1778). New York: Columbia University Press. pp. 45–78.
- ↑ Herbert Spencer. Social Statics. c. 4, § 3.
- ↑ Jaggar, Alison. (1994) "Part One: Equality. Introduction." In Living with Contradictions: Controversies in Feminist Social Ethics(չաշխատող հղում) . Boulder, CO: Westview Press.
- ↑ Jeffrey Rosen, "The Book of Ruth", New Republic, August 2, 1993, p. 19.
- ↑ O'Dea, Suzanne. From Suffrage to the Senate: An Encyclopedia of American Women in Politics, ABC-CLIO, 1999
- ↑ «Read about "Equality regardless of gender" on Constitute». constituteproject.org. Վերցված է 31 March 2018-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hudson, Adelbert Lathrop (1913). "Equality Before the Law". The Atlantic Monthly. Vol. CXII. pp. 679–688.
- Shenfield, Arthur A. (1973). "Equality Before the Law". Modern Age. Vol. XVII. No. 2, pp. 114–124.
Կատեգորիա:Էգալիտարիզմ Կատեգորիա:Քաղաքական տեսություններ Կատեգորիա:Քաղաքագիտության տերմինաբանություն Կատեգորիա:Իրավահավասարություն Կատեգորիա:Արևմտյան մշակույթ