Ազնվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ազնվություն, անհատի բարոյական հատկություն, մտածելակերպ և վարվելակերպ՝ մարդկանց, մարդկային ընդհանրությունների և իր նկատմամբ։ Ազնվությունը ոչ թե ժառանգական, բնածին, այլ ձեռքբերովի բարոյական որակ է՝ պայմանավորված մարդկանց հասարակական գործունեության օբյեկտիվ անհրաժեշտությամբ ու պահանջներով, հասարակական պրակտիկայով, դաստիարակությամբ։ Ազնվություն նշանակում է խոսքի և գործի, մտածելակերպի և գործելակերպի, նպատակի և միջոցի, երևույթի և էության ներդաշնակություն, ճշմարտացիություն, սկզբունքայնություն և անկեղծություն։ Հակամարտ հասարակարգերում ազնվությունը դասակարգային հասկացողություն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png