Խմբային իրավունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խմբային իրավունքներ (նաև կոլեկտիվ իրավունքներ), իրավունքներ, որոնցով օժտված է ամբողջ խումբը և ոչ թե խմբի առանձին անդամները[1]։ Իսկ անհատական իրավունքներն էլ առանձին մարդկանց իրավունքներն են։ Նույնիսկ եթե անհատական իրավունքները նախանշված են կոնկրետ խմբի համար, ինչպես հաճախ լինում է, դրանք դեռ որակվում են որպես անհատական իրավունքներ, քանի դեռ անհատներն իրենք են այդ իրավունքների կրողները[2]։ Պատմության ընթացքում խմբային իրավունքներն օգտագործվել են ինչպես այդ խմբերում անհատների իրավունքները սահմանափակելու կամ խախտելու համար, այնպես էլ խմբի ներսում անհատների իրավունքները պաշտպանելու համար։ Նույնիսկ այսօր այդ հայեցակարգը շարունակում է մնալ վիճելի[3]։

Կազմակերպական խմբի իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի խմբային իրավունքներից, որոնք հիմնված են իրենց առանձին անդամների անփոփոխ բնութագրերի վրա, այլ խմբային իրավունքները վերաբերում են կազմակերպությունների անհատներին՝ ներառյալ ազգային պետություններին, արհմիություններին, կորպորացիաներին, առևտրային ասոցիացիաներին, առևտրային պալատներին, էթնիկ որոշակի խմբերին, կուսակցություններին։ Նման կազմակերպություններն օժտված են այնպիսի իրավունքներով, որոնք համապատասխանում են իրենց սահմանված գործառույթներին և իրենց անդամների շահերը ներկայացնելու կարողությանը։ Օրինակ՝ կորպորացիան իրավունք ունի կառավարության առջև հանդես գալ իր հաճախորդների կամ աշխատակիցների անունից, մինչդեռ արհմիությունն իրավունք ունի գործատուների հետ բանակցել ընկերության բոլոր աշխատակիցների արտոնությունների համար։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական լիբերալների և որոշ աջ ազատականների քաղաքական հայացքներում կառավարության դերը բացառապես անհատի բնական իրավունքները վեր հանելն է, պաշտպանելը և ապահովելը՝ միաժամանակ փորձելով սահմանել խախտումների համար արդարացի միջոցներ։ Լիբերալ կառավարությունները, որոնք հարգում են անհատական ​​իրավունքները, հաճախ համակարգային վերահսկողություն են իրականացնում, որը պաշտպանում է անհատների իրավունքները, օրինակ՝ պատշաճ ընթացակարգը՝ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց իրավունքները պաշտպանելու համար։ Որոշ կոլեկտիվ իրավունքներ, օրինակ՝ «ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», որն ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 1-ին գլխի 1-ին հոդվածում, հնարավորություն է տալիս կազմակերպությանը պաշտպանել այդ անհատական իրավունքները[4]։ Առանց այս խմբային իրավունքի՝ մարդիկ միջոցներ կամ իրավասություն չունեն պաշտպանելու այն անհատական ​​իրավունքները, որոնք թույլ են տալիս ինքնորոշվել։ Երբ ​​մարդիկ չեն կարողանում որոշել իրենց կոլեկտիվ ապագան, ապա նրանք, անկասկած, ի վիճակի չեն պաշտպանել կամ իրացնել իրենց անհատական ​​իրավունքները, ապագան և ազատությունները[5]։ Ի տարբերություն Պետերսոնի և ժամանակակիցների առաջարկած անհատական-կոլեկտիվ երկճյուղավորման՝ քննադատները ենթադրում են, որ այդ երկուսն անպայմանորեն կապված և փոխկապակցված են՝ հերքելով այն պնդումը, որ դրանք գոյություն ունեն փոխադարձաբար բացառող հարաբերություններում[5]։

Օբյեկտիվիզմի փիլիսոփայության հիմնադիր Այն Ռանդը, պնդում էր, որ խումբը որպես այդպիսին իրավունքներ չունի։ Նա նշում էր, որ միայն անհատը կարող է իրավունքներ ունենալ, հետևաբար, «անհատական ​​իրավունքներ» արտահայտությունն ավելորդ է, մինչդեռ «խմբային իրավունքներ» արտահայտությունը հակասում է եզրույթներին։ Այս տեսանկյունից անձը ո՛չ կարող է նոր իրավունքներ ձեռք բերել՝ խմբին միանալով, ո՛չ էլ կորցնել այն իրավունքները, որոնցով օժտված է։ Մարդը կարող է լինել խմբում՝ առանց կարիքի կամ կարող է լինել խմբային փոքրամասնության մեջ՝ առանց իրավունքների։ Համաձայն այս փիլիսոփայության, անհատի իրավունքները ենթակա չեն հանրային քվեարկության, մեծամասնությունն իրավունք չունի փոքրամասնությանը զրկել իրավունքներից. իրավունքների քաղաքական գործառույթը հենց փոքրամասնությանը պաշտպանելն է մեծամասնության կամքից, իսկ երկրագնդի ամենաաննշան մասնիկը համարվում է անհատը[6]։ Ռանդն առաջարկում է իրավունքների վերաբերյալ մի քանի եզակի տեսակետներ՝ պնդելով, որ` 1. գոյաբանորեն իրավունքները ո՛չ ատրիբուտներ են, ո՛չ պայմանականություններ, այլ բարոյականության սկզբունքներ, և հետևաբար ունեն նույն իմացաբանական կարգավիճակը, ինչ ցանկացած այլ բարոյական սկզբունք, 2. իրավունքները «սահմանում և թույլատրում են մարդու գործունեության ազատությունը»[7], 3. որպես ազատ գործունեության պաշտպաններ` իրավունքները չեն նշանակում ապրանքներ կամ ծառայություններ ստանալու «իրավունք»[8], 4. մարդու իրավունքները կարող են ոտնահարվել միայն ֆիզիկական ուժի կիրառմամբ։ Միայն ֆիզիկական ուժով է, որ մի մարդ կարող է խլել մյուսի կյանքը, կամ ստրկացնել նրան, կամ կողոպտել նրան, կամ արգելել նրան ունենալ սեփական նպատակները, կամ ստիպել նրան գործել հակառակ իր բանական դատողությանը, 5. իրավունքները բխում են բանականության կարիքներից. բանականության միջոցով գոյատևող օրգանիզմի համար ազատությունը գոյատևման պահանջ է. նախաձեռնված ուժը ժխտում կամ կաթվածահար է անում մտածողությունը։ Ռենդի ընդհանուր փաստարկն այն է, որ իրավունքները պաշտպանում են ազատությունը՝ բանականությունը պաշտպանելու համար։ «Ուժն ու բանականությունը հակադրվում են»[9]։

Ադամ Սմիթը 1776 թվականին իր «Ազգերի հարստություն» գրքում նկարագրում է. «Յուրաքանչյուր հաջորդ սերունդ՝ որպես հավաքական խումբ, իրավունք ունի ոչ միայն Երկրի, այլև այն ամենի նկատմամբ, ինչ ունի Երկիրը[10]»։ ԱՄՆ Անկախության հռչակագրում խոսվում է մարդկանց, ինչպես նաև նահանգների մի քանի խմբային կամ կոլեկտիվ իրավունքների մասին, ինչպես օրինակ` ժողովուրդների իրավունքը. «Երբ կառավարման ցանկացած ձև կործանարար է դառնում այդ նպատակների համար, ժողովրդի իրավունքն է փոփոխել կամ վերացնել այդ ձևը»։ Նշվում է նաև նահանգների ​​իրավունքը. «... որպես ազատ և անկախ նահանգներ, նրանք լիակատար իրավասություն ունեն պատերազմ հայտարարել, խաղաղություն կնքել, դաշինքներ կազմել, առևտրով զբաղվել և անել այն ամենը, ինչն իրավամբ կարող են անել անկախ պետությունները»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Group Rights (Stanford Encyclopedia of Philosophy)». Plato.stanford.edu. 2008 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  2. Jones (2010), էջ. 39ss
  3. Bisaz (2012), էջեր. 7–12
  4. «Charter of the United Nations, Chapter 1: Purposes & Principles». www.un.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  5. 5,0 5,1 Jones, Peter (2016). Zalta, Edward N. (ed.). The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2016 ed.). Metaphysics Research Lab, Stanford University. «Источник». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 18. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  6. «Individual Rights – Ayn Rand Lexicon». Aynrandlexicon.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  7. Rand (1964), էջ. 110
  8. Rand (1964), էջեր. 110, 113–17
  9. Rand (1957), էջ. 1023
  10. Stewart (1811), էջեր. 85–86

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bisaz, Corsin (2012). The Concept of Group Rights in International Law. Groups as Contested Right-Holders, Subjects and Legal Persons. The Raoul Wallenberg Institute of Human Rights Library. Vol. 41. Leiden/Boston: Martinus Nijhoff. ISBN 978-9004-22870-2.
  • Jones, Peter (2010). «Cultures, group rights, and group-differentiated rights». In Maria Dimova-Cookson; Peter M. R. Stirk (eds.). Multiculturalism and Moral Conflict. Routledge Innovations in Political Theory. Vol. 35. New York: Routledge. էջեր 38–57. ISBN 0-415-46615-6.
  • Rand, Ayn (1957). Atlas Shrugged. New York.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Rand, Ayn (1964). The Virtue of Selfishness. New York.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Stewart, Dugald (1811). The Works of Adam Smith. Vol. 3. London.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]