Մասնակից:Նելլի Ղազարյան/Ավազարկղ12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելլի Ղազարյան/Ավազարկղ12

Հայներ Ֆլասբեկ(գերմ.՝ Heiner Flassbeck) , գերմանացի տնտեսագետ, հասարակական գործիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, տնտեսագիտության և քաղաքականության պատվավոր պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայներ Ֆլասբեկը ծնվել է Բիրկենֆելդի Նահե քաղաքում։ 1956-1960 թվականներին սովորել է Բիրկենֆելդի հիմնական դպրոցում, ապա 1960-1969 թվականներին՝ Բիրկենֆելդի գիմնազիայում։ 1969-1971 թվականներին անցել է զինվորական ծառայության։ 1971-1976 թվականներին Հայներ Ֆլասբեկը սովորել է տնտեսագիտություն Սաարլանդի համալսարանում։ Այդ տարիներին եղել նախագահ Վոլֆգանգ Շտյուցելի օգնականը և մասնագիտացել է արժութային հարցերում։ Մինչև 1980 թվականը աշխատել է Գերմանիայի տնտեսական փորձագետների խորհրդի օգնական։ 1987թվականին ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան իր «Գները, տոկոսները և արժույթը․ բաց տնտեսության տեսության մասին ճկուն փոխարժեքներով»(գերմ. ՝ «Preise, Zins und Wechselkurs. Zur Theorie der offenen Volkswirtschaft bei flexiblen Wechselkursen» ) ատենախոսության շնորհիվ։ 1980 թվականին աշխատել է Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների դաշնային նախարարությունում, 1986 թվականին՝ Բեռլինի տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտում(գերմ. Deutsches Institut für Wirtschaftsforschung, DIW) ՝ ուսումնասիրելով աշխատաշուկայի, բիզնեսի ցիկլի, տնտեսական քաղաքականության հայեցակարգերը, որտեղ էլ 1990 թվականին դարձավ ինստիտուտի բիզնես ցիկլի վարիչ։ 1998-1999 թվականներին եղել է պետքարտուղար Գերմանիայի ֆինանսների դաշնային նախարարությունում, 2003-2012 թվականներին՝ Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) մակրոտնտեսության և զարգացման ղեկավարը։ 2003 թվականից եղել է նաև գլոբալացման և զարգացման ռազմավարությունների բաժնի տնօրեն։ 2005 թ․ Հայներ Ֆլասբեկը նշանակվեց Համբուրգի համալսարանի տնտեսագիտության և քաղաքականության պատվավոր պրոֆեսոր[1]:

Տնտեսագետի դիրքորոշումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլասբեկը, իր տնտեսագիտական դիրորոշումների մասին խոսելով, անդրադարձել է պետության կողմից կատարվող խնայողությունների և ներդրումների քաղաքականությանը։ Նա գտնում էր, որ նեոկլասիկական տնտեսական մոդելները հիմնված են այն ենթադրության վրա, որ ներդրումները ֆինանսավորվում են խնայողություններից։ Մինչդեռ Ֆլասբեկը կարևորում է այն հանգամանքը, որ ազգային տնտեսությունը չի կարող խնայել, իսկ ներդրումներն էլ պայման են ակտիվներ ստեղծելու համար[2]։ Ֆլասբեկը գտնում է, որ առկա է դրամավարկային քաղաքականության, աշխատավարձի և հարկաբյուջետային քաղաքականության համակարգման անհրաժեշտություն: Աշխատավարձի քաղաքականությունը պետք է աշխատի «բաշխման նկատմամբ չեզոք» աշխատավարձի մակրոտնտեսական ճշգրտման ուղղությամբ: Աշխատավարձի օպտիմալ աճի տեմպը պետք է լինի գնաճի և աշխատանքի արտադրողականության աճի ավելացման արդյունք։ Ֆլասբեկն ազգային տարածքում աշխատանքային պայմանագիրը համարում է շուկայական տնտեսության հետ ամենահամատեղելի լուծում[3]։ Նա արժութային միությունը դիտարկում է հիմնականում որպես «գնաճային համայնք»: Դրան կարելի է հասնել միայն միավոր աշխատուժի ծախսերի աճի համահարթեցմամբ՝ բոլոր երկրների գնային մրցունակությունը պահպանելու և ընթացիկ հաշվի բարձր ավելցուկներից, ինչպես նաև դեֆիցիտներից խուսափելու համար[4]: Լրատվամիջոցներում Ֆլասբեկը հաճախ պաշտպանում է իր տեսակետները տնտեսական քաղաքականության և տեսության վերաբերյալ, որոնք մասամբ աջակցում են քեյնսականությանը և, մասնավորապես, Յոզեֆ Շումպետերին և Վիլհելմ Լաուտենբախին։ 2010 թվականի ապրիլին, բախվելով սկզբնական արժութային ճգնաժամին, որը նաև կոչվում է եվրոյի ճգնաժամ Գերմանիայում, նա բանկերից պահանջեց «առանձնացնել խաղացողների գործարքները սովորական շուկայական գործունեությունից»[5]: Ֆլասբեկը գտնում էր, որ 21-րդ դարում գործող շուկայական տնտեսությունը պետք է ունենա հետևյալ պարտավորությունները[6]

Համաշխարհային կառավարում է պետք։ Գլոբալիզացիան կարիք ունի համաշխարհային կանոնների։ G-20 երկրները մի քայլ առաջ են, եթե ոչ ավելի լավը: Ավելի լավ կլիներ ՄԱԿ-ում, բայց այնտեղ ամեն ինչ երկար է տևում։ Բացի այդ, անհրաժեշտ է պահպանել արժութային միությունը, հակառակ դեպքում ԵՄ-ն կքանդվի։ Երրորդ՝ պետության ներսում պետք է ապահովվի բոլոր մարդկանց մասնակցությունը։ Աշխատավարձերը պետք է բարձրանան, ինչպես նաև արտադրողականության աճը։ Երբ խոսքը վերաբերում է կլիմայի պաշտպանությանը, նավթի գինն այլևս չպետք է որոշվի սպեկուլյացիաներով, այն պետք է դուրս բերվի շուկայական համակարգից և այնուհետև վերահսկվի վերազգային կարգով:

Կարևոր աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայներ Ֆլասբեկը 1980-ական թվականներին զբաղվել է արտաքին առևտրի տեսության (միջազգային տնտեսագիտության ոլորտ) և դրամավարկային քաղաքականության հարցերով։ «Ազատ առևտուր, GATT և միջազգային արժութային համակարգը» (գերմ.՝ «Freihandel, GATT und das internationale Währungssystem», 1985)[7] աշխատության մեջ նա առաջարկում է վերասահմանել ազատ առևտրի առավելությունները՝ հիմնված առևտրի նոր տեսության վրա: 1988 թվականին իր ատենախոսության մեջ նա խոսում էր «բացարձակապես ֆիքսված արժույթի փոխարժեքների» մասին՝ որպես միակ լուծում, որը կարող էր ապահովել համաշխարհային տնտեսության արդյունավետ և շարունակական ճշգրտում, արտաքին գների կայունություն: Իր տնտեսական դիրքորոշումները տնտեսագետ Ֆրեդերիկ Սփիքերի հետ արտահայտեց «Զանգվածային գործազրկության վերջը» գրքում (գերմ. ՝ «Das Ende der Massenarbeitslosigkeit» , 2007 թվական)։ Գերմանիայում երկար տարիների թույլ աճի և զանգվածային գործազրկության պատճառները նա համարում էր ոչ պահանջարկային քաղաքականության հետևանք[8]: Իր «Ձախողում․ ինչո՞ւ է քաղաքականությունը հանձնվում տնտեսությանը (գերմ. ՝ «Gescheitert. Warum die Politik vor der Wirtschaft kapituliert» , 2009 թվական)[9] գրքում տնտեսական ճգնաժամը համարում է կառուցվածքային-պահպանողական քաղաքականության հետևանք։ Ֆլասբեկը «21-րդ դարի շուկայական տնտեսությունը» գրքում(գերմ. ՝ «Die Marktwirtschaft des 21. Jahrhunderts» , 2010 թվական)[10] , անդրադառնալով շուկայական տնտեսության համակարգում ցնցումներին և ճգնաժամին, գտնում էր, որ 21-րդ դարի նոր շուկայական տնտեսության մեջ յուրաքանչյուր խնդրի համար պետք է փնտրել անվերջ լուծումներ, որոնք կարող են կրել և՛ շուկան, և՛ պետությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]