Մասնակից:Նարինե Խուդավերդյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Նահապետյան
Դիմանկար
Ծնվել է1990 մարտի 25, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ԾննդավայրԱրարատի մարզ, Վեդի քաղաք
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
Մայրենի լեզուՀայերեն
ԿրոնՔրիստոնեություն
ՄասնագիտությունԵրգիչ-երգահան
ԳործունեությունԳործիքավորում, ձայնագրություններ
ԱշխատավայրԵՐԵՎԱՆ ձայնագրման ստուդիա

Վարդան Նահապետյան, (Մարտի 25, 1990, Վեդի, ՀԽՍՀ, ԽՍՀՄ) ավելի հայտնի է որպես Razboy, հայ մոդել, փոփ երգիչ-երգահան, գործիքավորող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-2007: Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Նահապետյանը ծնվել է 1990 թվականի մարտի 25-ին, Արարատի մարզի Վեդի քաղաքում: Հայրը Վազգեն Նահապետյան, մայրը Գայանե Սարոյան:

1997 թվականին հաճախել է Վանաշենի միջնակարգ դպրոց: Առաջին երաժշտական քայլերն արվել են դպրոցի երաժշտական խմբակում` Վարդուհի Մովսիսյանի գլխավորությամբ:

2008-2010: Ծառայություն ՀՀ ԶՈՒ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Նահապետյանին տրված շնորհակալագիրը Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադևոսյանի կո ղմից

Դպրոցն ավարտելուց 1 տարի անց զորակոչվել է ՀՀ ԶՈՒ ծառայության` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:

2011-2015: ՈՒսում և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ընդունվել է ՀՀ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»-ի դերասանական բաժին: Դեռ նախապատրաստական բաժնի ուսանող լինելով հանդերձ` առաջարկներ է ստացել մի շարք բրենդային ապրանքանիշների կողմից իրենց գովազդային հոլովակներում նկարահանվելու համար: 2012 թվականին դադարել է ուսումը շարունակել:

2013 թվականին անձնական որոշմամբ ընդունվել է ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետ: 2 տարի ուսանելուց հետո առարկաների տարբերություն է հանձնել ԵՊՀ-ում և ընդունվել ԵՊՀիրավագիտության ֆակուլտետ: 2013 թվականի դեկտեմբերին մեկնել է ՌԴ, Sony Music Entertainment երաժշտական կազմակերպություն` ալբոմի ձայնագրության պայմանագիր կնքելու, սակայն ընկերությունը հրաժարվել է պայմանագիր կնքել, պատճառաբանելով նրա այդքան էլ հայտնի չլինելու փաստը:

Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` Վարդան Նահապետյանը կրկին որոշում է ուժերը փորձել երգարվեստում: Տարբեր համերգային կազմակերպիչների կողմից ընդունում է առաջարկներ և մասնակցում համերգների` կատարելով տարբեր կատարումներ հայտնի աստղերի երգացանկերից: Fnews.am-ին տված հարցազրույցում Վարդան Նահապետյանը նշել է[1], որ ցանկանում է լրջորեն զբաղվել երգարվեստով:

2016-2017[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոս ամսին` Վարդան Նահապետյանը հիմնում է «Երևան» ձայնագրման ստուդիան և սկսում աշխատել` որպես տնօրեն: 2016 թվականին հնչյունավորում է քառօրյա պատերազմում զոհված Արմենակ ՈՒրֆանյանին նվիրված Սոնա Տոնականյանի «Բանակի մայրը» ֆիլմը:

Վարդան Նահապետյանը հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ` Լուսիկ Ագուլեցու հետ

2016 թվականին սոցիալական ցանցերում բավականին ակտիվ լինելու և պարբերաբար լուսանկարներ հրապարակելու հետևանքով` Վարդան Նահապետյանի լուսանկարը հայտնվում է «PLAYBOY» ամսագրի պաշտոնական կայքի առաջին էջում նշելով. «This amazing handsome armenian boy Razboy, next cover in playboy new style. Next month will be advertising. We will pay it 1.000.000 or BMW X6[2]»: 

Անսպասելի կորուստ ընտանիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Նահապետյանը նույն ժամանակահատվածում տեղեկանում է մոր` Գայանե Սարոյանի լուրջ առողջական խնդրի մասին, թողնում ամեն ինչ, և սկսում զբաղվել մոր առողջությամբ:  Հայաստանում մոր բուժումներն իրենց չեն արդարացնում, որի հետևանքով Վարդան Նահապետյանը լուրջ հայտարարություն է անում[3], որն էլ հանրային քննարկման ալիք է բարձրացնում: Ցավոք սրտի մոր վիճակն այնքան է վատանում, որ իր և ընտանիքի որոշմամբ մայրը տեղափոխվում է Գերմանիա բուժվելու, ուստի Վարդան Նահապետյանի մորը բուժել չի հաջողվում և նա մահանում է: Սույն հաղորդագրությունը լայն տարածում է գտնում մամուլում: Տարբեր աղբյուրներ անդրադարձ են կատարում[4] այդ մասին: Իրավունք թերթն անդրադարձել էր հետևյալ հոդվածով` «Հիմա ես մեծացա արդեն... բայց վախենում եմ...[5]»:

Տևական լռությունից հետո Վարդան Նահապետյանը հարցազրույց է տալիս Իրավունք թերթին մեկնարկելով իր վերադարձը[6] և վերջապես խոսում ամերիկյան ամսագրի առաջարկի մասին` բացահայտելով, որ դեռ այն պաշտոնապես չի մերժել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայտարարում է երգարվեստով զբաղվելու լուրջ մտադրություն».
  2. «PLAYBOY ամսագրի հայտարարությունը».
  3. «Հանրությանը տեղեկացնում է մոր սխալ բուժման մասին».
  4. «Լրատվամիջոցների անդրադարձը մոր մահվան վերաբերյալ».
  5. «Իրավունք թերթի անդրադարձը Վարդան Նահապետյանի մոր մահվան վերաբերյալ».
  6. «Աշխատանքի վերադարձի մեկնարկը».