Մասնակից:Նանե Մելիքսեթյան/Ավազարկղ15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շոն Ջեյմս Թեյլ (անգլ.՝ Sean James Teale), բրիտանացի դերասան։ Հայտնի է Արքայազն Կոնդեի դերով՝ «Reign»-ում, Նիկ Լևանի դերով՝ «Skins»-ում և Բեն Լարսոնի դերով՝ «Incorporated» սերիալում։ Նա նաև նկարահանվել է Fox-ի գիտաֆանտաստիկ/դրամատիկական «The Gifted» սերիալում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլը ծնվել է 1992 թվականի հունիսի 18-ին, մեծացել է Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող Պուտնիի շրջանում։ Նա ունի վենեսուելական, իսպանական և ուելսական արմատներ[1]։ Նրա հայրը՝ նոելը (անգլ.՝ Noel) զբաղվում է ՏՏ-խորհրդատվությամբ, իսկ մայրը՝ Ֆինին (անգլ.՝ Fini) աշխատում է գովազդի ձևավորման գործակալությունում։ Թեյլը գնացել է Համերսմիտի Լաթիմեր ավագ դպրոց (անգլ.՝ Latymer Upper School), որտեղ հետաքրքրվում էր ռեգբիով, ֆուտբոլով և թատերգությամբ։ Դպրոցն է հաճախել դերասան Թոբի Ռեգբոյի հետ։ Իր ելույթները դպրոցական ներկայացումներում նկատվել է լսարանի գործակալի կողմից և վերջ ի վերջո, Թեյլը որոշում է կենտրոնացնել իր ուշադրությունը սպորտից դերասանությանը։ Շուտով գործակալները խորհուրդ տվեցին նրան հրաժարվել պրոֆեսիոնալ սպորտից տեսքը չվնասելու համար[2]։ Թեյլը սկսում է հաճախել լսումների, միաժամանակ պատրաստվելով պատմության, էկոնոմիկայի և դերասանական քննություններին։ Նա հետաձգեց Մանչեստրի համալսարան (անգլ.՝ University of Manchester) ընդունվելը, որպեսզի պատրաստվի դերասանական գործունեություն սկսելուն[3]։

Թեյլը շփվում է դերասան Լյուկ Պասկուալինոյի հետ։ Նա երկպագում է «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբին (անգլ.՝ Fulham Football Club)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարին Թեյլը մարմնավորել է Դերեքին «Sergeant Slaughter, My Big Brother» կարճամետրաժ ֆիլմում, որի ռեժիսորն է Գրեգ Ուիլյամսը, Թոմ Հարդիի գլխավոր դերակատարմամբ։ 2010 թվականին հաղթելով Չիկագոյի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնոնի լավագույն ռեժիսուրայի անվանակարգը, ֆիլմը նորից դուրս եկավ կինոփառատոնի 2011 թվականին։ Նույն տարում նա մարմնավորել է մարդագայլի դերը Nickelodeon-ի Summer in Transylvania-ում։

Թեյլը հանրաճանաչություն է ձեռք բերել 2011 թվականին, երբ ստանձնեց Նիկ Լևանի գլխավոր դերը E4-ի BAFTA մրցանակակիր «Skins» դրամայի հինգերորդ և վեցերորդ սերիայում[4], փոքր դեր Rider-ի համար լսումներից հետո[5]։ Հետագայում նա հայտնվում է History Channel ամերիկյան հեռուստաալիքի 10 մասանոց փաստագրական «The Bible» դրամայում, ստեղծված Մարկ Բերնեթի կողմից[6], և կանոնավոր դերեր է խաղացել «Mr Selfridge» և Reign սերիալներում[7][8]։

2012 թվականին նա նկարահանվել է «Abominable Snowman» (ի սկզբանե կոչվել է «Deadly Descent»), սարսափ հեռուստաֆիլմում, որը նկարահանվել է Մարկո Մակիլակսոյի կողմից և թողարկվել ամերիկյան Syfy հեռուստաալիքով[9][10]։ 2012 թվականի մարտին Թեյլը Բիրմինգհեմում նկարահանվել է Ջասթին Էդգարի ստեղծած «We Are the Freaks» պատանեկան ֆիլմում[11], որը առաջին անգամ ցուցադրվել է Էդինբուրգի միջազգային կինոփառատոնում 2013 թվականին[12], և կինոթատրոններում հայտնվել 2014 թվականին։

2015 թվականին նա նկարահանվել է Ջեյմս Մաքթեյգի թրեյլեր «Survivor» ֆիլմում[13] և «The Red Tent» բիբլիական հեռուստասերիալում, որը նկարահանվել է Մարոկկոյում։ 2016 թվականին նկարահանվել է կարճատև «Incorporated» հեռուստասերիալում։

Սկսած 2017 թվականի աշնանից, Թեյլը սկսեց իր նոր դերը՝ որպես Մարկոս Դիաս, նույն ինքը՝ «Խավարումը», Ատլանտայի գրեթե ֆուտուրիստական մուտանտ աշխարհում, որտեղ հիմնականում հատուկ ուժեր ունեցող երիտասարդներ են, որտեղ նրանց այժմ հետապնդում են որպես հանցագործներ, նոր ֆանտաստիկ/դրամատիկական սերիալ «The Gifted»-ը: Թեև հիմնված է Marvel Comics-ի «Իքս մարդիկ» գեղարվեստական ֆիլմաշարի վրա, «The Gifted»-ը տեղի է ունենում այլընտրանքային ժամանակացույցով, որտեղ բացակայում են բոլոր «Իքս մարդիկ»:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Film roles
Տարի Անգլերեն անվանում Դեր Նշումներ
2010 Sergeant Slaughter, My Big Brother Դերեկ Կարճամետրաժ
2014 We Are the Freaks Չանքս [14]
2015 Survivor Էլվին Մերդոկ
2015 Graduation Afternoon Բրյուս Հոուփ Կարճամետրաժ
2016 The Dark Side of the Sun Լոգան Կարճամետրաժ
2017 B&B Ֆրեդ
2020 Spanish Pigeon Ռիչի Կարճամետրաժ
TBA Rosaline Փարիզ Filming
Television roles
Year Title Role Notes
2010 Summer in Transylvania Բրեդ Դրվագ 1.4
2011–2012 Skins Նիկ Լևան Գլխավոր դեր (5-6 սերիաներ), 18 դրվագ
2013 Abominable Snowman Էրլանդեր Հեռուստատեսային ֆիլմ (Syfy)
2013 The Bible Երիտասարդ Ռամզես Հեռուստատեսային մինի-սերիալ; դրվագ "Exodus"
2014 Mr Selfridge Ֆրանկո Գլխավոր դեր (2 սերիա), 10 դրվագ
2014–2015 Reign Լուի դե Կոնդե Գլխավոր դեր (2-րդ եթերաշրջան), 22 դրվագ
2014 The Red Tent Արքայազն Շալեմ Lifetime կարճամետրաժ սերիալ
2016–2017 Incorporated Բեն Լարսոն Գլխավոր դեր
2017–2018 Voltron: Legendary Defender Թագավոր Ալֆոր հնչյունավորում, 4 սերիա
2017–2019 The Gifted Մարկոս Դիաս / Eclipse Գլխավոր դեր
2020–present Little Voice (TV series) Իթան Գլխավոր դեր
Video Game roles
Տարի Անվանում Դեր Նշումներ
2021 League of Legends Վիեգո, ավերված թագավորը հնչյունավորում


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sean Teale about his ethnic origins». Twitter. 5 August 2012. Վերցված է 20 October 2013-ին.
  2. Jury, Louise (25 January 2011). «Sean Teale: My leap from the school play to Skins 'alpha male'». Evening Standard. Վերցված է 20 June 2014-ին.
  3. «Meet Sean Teale». ScreenTerrier. 24 September 2010. Վերցված է 20 June 2014-ին.
  4. thisislondon.co.uk Sean Teale interview Արխիվացված 21 Փետրվար 2011 Wayback Machine
  5. Sean Teale ('Skins') interview
  6. Ng, Philiana (17 December 2012). «History's 'Bible' Miniseries From Mark Burnett to Debut in March». The Hollywood Reporter. Վերցված է 27 December 2012-ին.
  7. «New series Mr Selfridge ITV Studios goes production». itv. 25 April 2013. Վերցված է 18 July 2013-ին.
  8. Rodriguez, Stephanie (25 July 2014). «'Skins' alum Sean Teale joins the cast of The CW's 'Reign'». Young Adult Hollywood. Վերցված է 6 August 2014-ին.
  9. Cinemarx Deadly Descent
  10. «Syfy Sets January 2013 Premiere Dates for Tasmanian Devil and Abominable Snowman». Dread Central. 10 December 2012. Վերցված է 27 December 2012-ին.
  11. «We Are The Freaks». Screenterrier. 10 March 2012. Արխիվացված է օրիգինալից 17 April 2012-ին. Վերցված է 10 March 2012-ին.
  12. «We Are The Freaks». Edimburgh Film Festival. Վերցված է 18 July 2012-ին.
  13. Carnevale, Rob. «Mr Selfridge – Sean Teale interview». Indie London. Վերցված է 25 April 2014-ին.
  14. Screened at the Edinburgh International Film Festival

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]