Վենեսուելացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանրահավաք

Վենեսուելացիներ, ազգ, Վենեսուելայի հիմնական բնակչությունը։ Թիվը՝ ավելի քան 37,6 միլիոն։ Խոսում են իսպաներեն։ Դավանում են կաթոլիկություն։ Վենեսուելացիների հիմնական կորիզը ձևավորվել է զանազան էթնիկ, խմբերի (իսպաներեն և բասկ, վերաբնակիչներ, հնդկացի բնիկներ, Աֆրիկայից կամ Վեստ-Ինդիայից բերված նեգր ստրուկներ) միախառնման հետևանքով։ Վենեսուելացիները Լատինական Ամերիկայի առավել մետիսացված ժողովուրդներից են․ հիմնական զանգվածը կազմում են իսպանա-հնդկացի մետիսները (հյուսիսում՝ հաճախ նեգրական խառնուրդով), մոտ 10%-ը՝ նեգրերը, մուլատներն ու սամբոները, 12-15% ֊ը՝ սպիտակամորթ բնակչությունը։ Վենեսուելացիների ինքնագործ բնակչության մեջ գերակշռում են գյուղատնտական պրոլետարիատն ու սակավահող գյուղացիությունը։ Բանվորների զգալի մասն աշխատում է նավթարդյունաբերության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 369 CC BY-SA icon 80x15.png