Լյուկ Պասկուալինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուկ Պասկուալինո
Ծննդյան թիվ՝փետրվարի 19, 1989(1989-02-19)[1] (34 տարեկան) կամ փետրվարի 19, 1990(1990-02-19)[2] (33 տարեկան)
Ծննդավայր՝Պիտերբորո, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
IMDb։ID 3297698

Լուկա (Լյուկ) Ջուզեպե Պասկուալինո (անգլ.՝ Luke Pasqualino, փետրվարի 19, 1989(1989-02-19)[1] կամ փետրվարի 19, 1990(1990-02-19)[2], Պիտերբորո, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի դերասան, որն առավել հայտնի է «Կաթնակերներ» հեռուստասերիալում կատարած Ֆրեդիի դերով, «Բորջիա» հեռուստասերիալում՝ Պաոլոյի դերով և «Հրացանակիրները» հեռուստասերիալում կատարած Դ'Արտանյանի դերով։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պիտերբորոյում։ Հայրը ծագումով Սիցիլիայից է, իսկ մայրը՝ նեապոլիտանուհի[4][5]։ Ունի ավագ քույր՝ Նատալին։ Ավարտել է Ուոլթոնի դպրոցը, որից հետո «Սթեմֆորդ» արվեստների կենտրոնում ուսումնասիրել է դերասանական արվեստ՝ Մարտինա Թեմփեսթի ղեկավարությամբ։ Հեռուստատեսությունում դեբյուտ կատարելուց հետո ապագա դերասանը աշխատել է որպես մոդել, օգնել է հորը, որն ունի գեղեցկության սրահների ցանց և ելույթ է ունեցել բեմում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին դերակատարում է ունցել «Սթինգերների կանոնը» ֆիլմում։ 2009 և 2012 թվականներին նկարահանվել է «Միրանդա» հեռուստասերիալի էպիզոդներում։ 2009 թվականին ստացել է Ֆրեդիի դերը «Կաթնակերներ» հեռուստասերիալի երրորդ և չորրորդ եթերաշրջաններում։ Ֆրեդիի դերը ստանալուց առաջ աշխատել է որպես շեֆ-խոհարար զարմիկի ռեստորանում[6][7]։

Կատարել է երիտասարդ, կործանիչի տաղանդավոր օդաչու Ուիլյամ Ադամի դերը «Աստղային Քրեյսեր Գալակտիկա։ Արյուն և քրոմ» հեռուստասերիալում<[8]։ Նկարահանվել է «Բորջիա» հեռուստասերիալի առաջին և երկրորդ եթերաշրջաններում[9]։ Նաև նկարահանվել է «Երևույթ» ֆիլմի գլխավոր դերում[10]։ 2012 թվականի հոկտեմբերին թողարկվել է նրա մասնակցությամբ այլ ֆիլմ՝ «Կույսեր, զգուշացեք»[11][12]։ 2013 թվականին ստացել է դեր «Ձյան միջով» ֆիլմում։

2014-2016 թվականներին կատարել է Դ'Արտանյանի դերը BBC One«Հրացանակիրները» հեռուստասերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է Լոնդոնում։ Հանդիսանում է հայրենի քաղաքի «Պիտերբորո Յունայթեդ» ակումբի և պրեմիեր լիգայի «Չելսի» ակումբի կողմնակից։

Օժանդակում է HeForShe սոլիդար շարժմանը, հայտարարելով, որ ինքը «կիսում է գենդերային հավասարության սկզբունքները»[13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ֆ Սթրինգերների կանոնները Stingers Rule! Էնթոնի
2009 ս Կատաստրոֆա Casualty Դենս
2009-2013 ս Միրանդա Miranda Ջեյսոն
2009-2010 ս Կաթնակերներ Skins Ֆրեդերիկ «Ֆրեդի» ՄաքՔլեյր
2011-2012 ս Բորջիա The Borgias Պաոլո
2012 ֆ Աստղային Քրեյսեր Գալակտիկա։ Արյուն և քրոմ Battlestar Galactica: Blood & Chrome Ուիլյամ Ադամ
2012 ֆ Կույսեր, զգուշացեք! Love Bite Քև
2012 ֆ Երևույթ The Apparition Գրեգ
2013 ֆ Ձյան միջով Snowpiercer Գրեյ
2013 ս Ջո Jo լեյտենանտը Զավալիա
2014 ս Իներորդ համարի ներսում Inside No. 9 Լի
2014-2016 ս Հրացանակիրները The Musketeers Դ’Արտանյան
2016 ֆ Բոլորից խորամանկ Smartass Դոնի
2016-2017 ս Մեր աղջիկը Our Girl Էլվիս Հարթ
2017-2018 ս Մեծ խաղագումար Snatch Ալբերտ «Ալբի» Հիլ
2019 ֆ Գանդիի սպանությունը The Gandhi Murder Ջիմմի
2020 ս Ստվեր և ոսկոր Shadow and Bone Դեյվիդ Կոստիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. «Luke Pasqualino»։ IMDb։ Վերցված է 2021-04-11 
  4. Discovery: Luke Pasqualino
  5. Births, Marriages & Deaths Index of England & Wales, 1984-2006, Listed Birth Name as Luca Giuseppe Pasqualino, Year of birth listed as 1990, Place of registration Peterborough, Cambridgeshire.
  6. Bergen Julia (2009-07-20)։ «Complete Skins cast axed again - News»։ TV.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2012-08-27 
  7. «The Apparition Starts Filming»։ Movies.about.com։ 2010-02-26։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-14-ին։ Վերցված է 2012-08-27 
  8. «EXCLUSIVE: 'Battlestar's' Jamie Bamber Nabs TNT Role, 'Caprica' Vet Invades 'Alphas' & Intel on 'Blood and Chrome'»։ Aoltv.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2012-08-27 
  9. «The Borgias – Casting Announcements «»։ Jeremyirons.net։ 2010-09-23։ Վերցված է 2012-08-27 
  10. Two More Catch a Glimpse of Dark Castle's 'Apparition'
  11. Moore Trent (2012-11-05)։ «Blood and Chrome to debut as web series 9 November»։ Blastr։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-08-ին։ Վերցված է 2012-11-05 
  12. «The First Two Episodes of Battlestar Galactica: Blood & Chrome»։ TV News։ Comingsoon.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-11-ին։ Վերցված է 2012-11-12 
  13. «Russell Crowe and Douglas Booth among male celebs tweeting support for»։ Evening Standard (անգլերեն)։ 2014-09-24։ Վերցված է 2020-11-23