Ֆուտբոլն Անգլիայում
Ֆուտբոլը, Անգլիայի ազգային սպորտաձևն է համարվում։ Նա համարվում է Միացյալ Թագավորության մշակույթի ամենամեծ դերը ունեցող սպորտաձևերից մեկը։ Ժամանակակից ֆուտբոլի ծագել է Անգլիայից, երբ 1863 թվականին ընդունվում են ֆուտբոլի կանոնները։ Անգլիայում գրանցված է ավելի քան 40 000 ֆուտբոլային ակումբ, այս ցուցանիշով Մեծ Բրիտանիան գերազանցում է աշխարհի մյուս երկրներից։
Անգլիան համարվում է ամենատարեց ֆուտբոլային ակումբի՝ Շեֆիլդի հայրենիքը, այստեղ է ստեղծվել նաև ամենատարեղ ֆուտբոլային միությունը՝ Անգլիայի ֆուտբոլային միությունը, այս պետությունում է հիմնադրվել առաջին ազգային հավաքականը՝ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ Անգլիայի բարձր լիգան՝ Պրեմիեր Լիգան համարվում է աշխարհի ամենահարուստ և ամենահայտնի լիգաներից մեկը[1]։
Ֆուտբոլային լիգայի համակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայի ֆուտբոլային լիգան հիմնադրվել է 1888 թվականին «Աստոն Վիլա»յի ղեկավարի՝ Ուիլյամ Մակգրեգորոմի կողմից։ Այդ լիգան դառնում է աշխարհի առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան։ Դրանից հետո Անգլիայում ստեղծվել են նաև այլ ֆուտբոլային լիգաներ։ Մի քանի տարիների բանակցություններից պարզ է դառնում, որ ֆուտբոլային ակումբներին թույլատրվում է մասնակցել լիգայի բարձր կամ ցածր բաժիներում, իրենց նվաճած դիրքերից ելնելով։ Այդ օրենքով ցանկացած անգլիական ակումբի թույլատրվում էր մասնակցել բարձր լիգային, սակայն նրանք պետք է պայքարեին այդ աստիճանին հասնելու համար։ Համաձայն այդ գործող օրենքին, ՖԻՖԱն 2010 թվականին Պրեմիեր Լիգա (Անգլիա)-յում գրանցում է 40 000 ֆուտբոլային ակումբի, որն 11 000-ով ավելի էր Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայում գտնվող ակումբներից։ Այդ ցուցանիշով, եթե նույնիսկ չհաշվենք Անգլիայի բնակչություն, ապա կարող ենք ասել, որ Անգլիայի Պրեմիեր Լիգա-յի ակումբների թվով ամենաբարձր տեղն է զբաղեցնում համաշխարհային ֆուտբոլում[2]։
Պրեմիեր Լիգա
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին անգլիական ակումբների լավագույները դուրս են գալիս Ֆուտբոլային լիգայի կազմից, հիմնադրված Պրեմիեր Լիգա (Անգլիա)յում։ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ստեղծելու հիմնական գաղափարն այն էր, որ այլ դիվիզոնայի ակումբներին հնարովություն էր տրվում հանդես գալու Անգլիայի ֆուտբոլային բարձր լիգայում։ Պրեմիեր Լիգան պահպանում է իր կապերը Ֆուտբոլային լիգայի հետ, և ամեն սեզոնի վերջում նա իր լիգայից դուրս է թողնում ամենավերջին երեք տեղերը գրաված ակումբներին, սակայն իր լիգա է գալիս մեկ աստիճան ցածր լիգայի լավագույն երեք ակումբները։ Ընդհանուր Պրեմիեր Լիգայում խաղում են 20 ակումբներ։ Գործող չեմպիոնը համարվում է Չելսին։
Ֆուտբոլային լիգա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է աշխարհի ամենահին լիգաներից մեկը։ Անգլիայի Ֆուտբոլային լիգան այս պահին համարվում է անգլիական երկրորդ լիգան՝ Պրեմիեր Լիգայից հետո։ Ներկա ժամանակներում լիգայում պայքարում են 72 ֆուտբոլային ակումբներ, որոնք պայքարում են երրորդ դիվիզոնիում։
Ֆուտբոլային կոնֆերացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմված է երեք դիվիզիոներից՝ Ազգային, Հյուսիսային և Հարավային կոնֆերացիաներից։ Ընդհանուր ակումբների թիվը կազմում է 68 ակումբ։ Հյուսիսային և Հարավային կոնֆերացիաները գտնվում են միևնույն մակարդակի վրա, Ազգային կոնֆերացիայից սակայն հետ է ընկնում։ Ֆուտբոլային կոնֆերացիան գտնվում է անգլիական ֆուտբոլային լիգաների առաջին մակարդակում, որտեղ կարող են մրցել միայն կիսապրոֆեսիոնալ ակումբները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «English Premier League is the richest in the world» (անգլերեն). The Mirror. 2008 թ․ փետրվարի 14.
- ↑ «FIFA Big Count 2006: 270 million people active in football. P. 12. FIFA Communications Division. 31.05.2007» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.