Մասնակից:Մխիթարյան Անահիտ/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատուներ վաճառք Արևելյան Ասիայի շուկայում։ Կատուները գնվում են ռեստորանների համար կամ մորթում են տեղում։

Կատվի միս, կատուներից պատրաստված միս է մարդկանց սպառման համար։ Մարդիկ կատվի միսը օգտագործել են որպես սնունդ դեռ նախապատմական ժամանակներից[1]։

Աշխարհի տարբեր մասերում կատվի մսի օգտագործման սոցիալական ընդունումը տարբեր է: Որոշ շրջաններ կատվի միս էին ուտում միայն պատերազմի կամ սովի ժամանակ, իսկ մյուսները կարծում էին, որ կատվի միս ուտելը բերում է հաջողություն կամ առողջություն։ Դեռ վաղ ժամանակներից կան կատվի միս պատրաստելու բաղադրատոմսեր: Թեև ոմանք կարծում են, որ կատուները ընտանի կենդանիներ են, շատ երկրներում դեռևս կա կատվի միս ուտելու ավանդույթ, և նրանց կարծիքով դա անօրինական չէ այնքան, քանի դեռ չեն գողանում ուրիշների կատուներին կամ ուտում պահպանվող ցեղատեսակները:Հին չինական «Materia Medica» գրքում արձանագրվել է, որ կատվի միսը վատ համ ուներ և պիտանի չէր օգտագործման համար, ուստի այն հազվադեպ էին ուտում այդ ժամանակ[2]։

Տեղական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում կատվի միսը լայնորեն չի օգտագործվում։ Սակայն Լինգնանի շրջանի Գուանդունում և Գուանսիում որոշ մարդիկ, հատկապես տարեցները, կարծում են, որ կատվի միսը լավ սնունդ է ձմռանը տաքանալու համար[3]։ Կատվի միսը ավանդական Լոնհուֆըն ուտեստի հիմնական բաղադրիչներից է, և տեղացիները կարծում են, որ այն սնուցում է օրգանիզմը։ Կատվի ազդրերի մսից ապուրի համար կոլոլակ են պատրաստում, աղիքներն ուտում են, գլուխն ու մնացածը դեն են նետում։ Ներկայումս միայն Շենժեն և Չժուհայ քաղաքներն են արգելել կատվի մսի օգտագործումը սկսած 2020 թվականից[4]։

Չինաստանում կատուների՝ որպես ընտանի կենդանիների տարածվածության հետ մեկտեղ, մեծանում է նրանց որպես սնունդ օգտագործելու ավանդական պրակտիկայի դեմ հակադրությունը: 2006 թվականի հունիսին մոտ 40 ակտիվիստներ ներխուժեցին Շենժենում գտնվող «Ֆան Ծի Մաո Միթբոլ» ռեստորան՝ ստիպելով այն փակել[5]։

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում կատվի մսի օգտագործումը գրանցվել է մինչև Էդոյի շրջանի վերջը[6]։ Ռյուկյու կղզիներում կատվի միսն ավանդական կերակուր է, որն օգտագործվում է պլերիտի, բրոնխիտի, թոքերի հիվանդությունների և թութքի բուժման համար[7]։

Կորեական թերակղզի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատվի մսի օգտագործումը պատմականորեն Կորեական թերակղզում նեվրալգիայի և արթրիտի դեմ ժողովրդական միջոց է եղել, և կատվի մսի արգանակը նույնպես սիրված է այնտեղի ժամանակակից սպառողների կողմից[8][9][10][11]։

Վիետնամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատվի մսով ափսե Վիետնամում

Վիետնամում կատվի միս ուտելն անօրինական է, բայց մարդիկ դեռ ուտում են այն[12][13][14][15][16][17]։ Կատուների մսի տեղական շուկան մեծ պահանջարկ ունի, և Հանոյում կատուները սովորաբար մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են Չինաստանից և Լաոսից։ Վիճակագրության համաձայն, Վիետնամում ամեն տարի սպառվում է ավելի քան 4 միլիոն կատու[18][19]։ Կատուների միս վաճառող ռեստորանները սովորաբար անվանում են «tiểu hổ», ինչը նշանակում է «փոքր վագր»[20][21]։Հյուսիսային Վիետնամի բնակիչների կարծիքով՝ կատվի լեղին աֆրոդիզիակ հատկություն ունի[20][21]։ Այնուամենայնիվ, 2018-ին Հանոյի քաղաքային պաշտոնյաները քաղաքացիներին հորդորեցին դադարեցնել շան և կատվի միս ուտելը՝ պատճառաբանելով անհանգստությունը կենդանիների դաժան սպանդի և այդ պրակտիկայի միջոցով տարածվող հիվանդությունների, այդ թվում՝ կատաղության և լեպտոսպիրոզի վերաբերյալ: Կարծես մտահոգություն կա, որ կատուներ և շներ ուտելը կարող է վնասել քաղաքի՝ որպես «քաղաքակիրթ և ժամանակակից մայրաքաղաքի» իմիջը, քանի որ սպառվող «թափառող կատուների և շների» մեծ մասը իրականում քաղաքում կորած ընտանի կենդանիներ են[22]։

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի որոշ հատվածներ նույնպես կատվի միս ուտելու սովորություն ունեն։ Կատվի միսը Նարիկուրվարի հարսանեկան ուտեստներից է։ Նարիկուրվար ցեղը երբեմն նշում է արու երեխայի ծնունդը՝ կատվի արգանակ եփելով[23]։

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի Էլիս Սփրինգս շրջանի տեղի աբորիգենները վայրի կատվի միս խորովելու ավանդույթ ունեն, և նրանք նույնիսկ հորինել են շոգեխաշած կատվի մսի բաղադրատոմս։ Ավելի ուշ շրջանի որոշ ոչ բնիկ մարդիկ նույնպես սկսեցին կատվի միս ուտել[24]։Կամերունի որոշ տեղական մշակույթներում կատվի միս ուտելը մարդկանց հաջողություն է բերում[25]։

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայում 18-րդ դարում կատվի միս ուտելու մասին կային գրառումներ[26]։

Ֆրանսիա և Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում և Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ Իսպանիայի և Ֆրանսիայի որոշ մասերում սովորաբար կատվի միս էին ուտում[27]։

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատվի միս ուտելու ֆենոմենը գոյություն ուներ նաև հյուսիսային Իտալիայում [20][21],և այն կարծրատիպը, որ այն ուտում են երկրի հյուսիսում գտնվող Վիչենցա ժողովուրդը, դեռևս պահպանվում է[27]։

Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուում կատվի միսը սովորական ուտեստ չէ, սակայն Չինչա Ալթայում և Ուորիում կատվի միսը ավանդական ուտեստի՝ ֆրիկասեի բաղադրիչներից մեկն է[28]։

Առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականները նշել են, որ վայրի կատուներ ուտելը կարող է մարդկանց ենթարկել որոշ մանրէների և տոքսինների առաջացման (օրինակ՝ կատաղության վիրուսի), որոնք վնասակար են առողջության համար[24]։ Վիետնամում կատաղության դեպքեր են գրանցվել հիվանդ կատուների սպանդի և սպառման հետևանքով[29]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան գիտաֆանտաստիկ «Գրիֆինների ընտանիքը» սերիալում սալորի սոուսում թաթախված կատվի միսը Մորմակ մոլորակի ուտեստներից է[30]։

2010 թվականի «Եղիայի գիրքը» ֆիլմի բացման տեսարանում գլխավոր հերոսը որսում է անմազ կատուներ անտառում ուտելու համար[31]։

Սպառման արգելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական արգելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամը ավանդաբար արգելում է կատվի միս օգտագործել[32]։

Օրենքի արգելք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի 26-ին Չինաստանը մշակել է «Կենդանիների նկատմամբ դաժանության դեմ պայքարի մասին օրենքի» առաջին նախագիծը, որն արգելում է մարդկանց ուտել կատվի միս, իսկ օրինախախտները կարող են կալանքի տակ մնալ մինչև 15 օր[33]։ Սակայն այս նախագիծը դեռևս չի մտել օրենսդրական փուլ։

2013 թվականի հոկտեմբերին Պերուի իշխանությունները կարգադրեցին կասեցնել կատվի մսի տեղական ամենամյա փառատոնը (Festival Gastronomico del Gato)՝ նշելով, որ արգելքը հիմնված է մարդասիրության և սննդի անվտանգության երկակի նկատառումների վրա։ Այնուամենայնիվ, տեղի բնակչությունը քննադատել է այս կանոնը. ոմանք կարծում են, որ կատվի միսն ավելի սննդարար է, քան նապաստակի կամ բադի միսը, և աշխարհի շատ մասերում մարդիկ այն երկար ժամանակ ուտում են առանց որևէ վնասի[34]։

2014 թվականին Շվեյցարիայի Կենդանիների բարեկեցության կազմակերպությունը միջնորդեց Շվեյցարիայի խորհրդարանին ընդունել օրենք, որն արգելում է կատվի և շան մսի օգտագործումը: Կազմակերպության հիմնադիր Թոմեքն ասել է, որ խնդրագիրը ի պաշտպանություն է հավաքել 16000 ստորագրություն[35]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David Taylor; Daphne Negus; Dave King; Jane Burton (1989). The Ultimate Cat Book (անգլերեն). Simon and Schuster. էջ 9. ISBN 978-0-671-68649-9.
  2. 《本草纲目》:然狸肉入食,猫肉不佳,亦不入食品,故用之者稀
  3. «Trying to get cat off the menu in China». Toronto Star. July 26, 2009. Արխիվացված օրիգինալից April 12, 2020-ին. Վերցված է December 12, 2018-ին.
  4. sina_mobile (2020-04-16). «深圳珠海相继禁食猫狗肉 律师:动物保护上了一个新台阶». finance.sina.cn. Արխիվացված է օրիգինալից 2022-05-09-ին. Վերցված է 2020-08-16-ին.
  5. «Animal rights protest shuts restaurant». Reuters. Արխիվացված է օրիգինալից July 13, 2006-ին. Վերցված է October 22, 2006-ին.
  6. Hanley, Susan (1997). Everyday Things in Premodern Japan (անգլերեն). էջ 66.
  7. 渡口初美 (1979). 沖縄の食養生料理 (ճապոներեն). 国際料理学院. էջ 12.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. «Boiled Alive Cat Meat Soup, South Korea». SAY NO TO DOG MEAT.NET. Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին. Վերցված է 2015-11-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Ban South Korean dog and cat meat trade». Our Compass. Արխիվացված է օրիգինալից 2021-01-17-ին. Վերցված է 2015-11-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Important Update On South Korean Dog And Cat Meat Trade». Արխիվացված է օրիգինալից 2019-08-22-ին. Վերցված է 2015-11-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015-10-23-ին. Վերցված է 2015-10-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  12. «9 Countries That Eat Cats and Dogs (Slideshow)». The Daily Meal. Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին. Վերցված է 2015-11-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «9 Countries That Eat Cats and Dogs». The Daily Meal. Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին. Վերցված է 2015-11-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Cat Meat». Vietnam Coracle. Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին. Վերցված է 2015-11-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «The Truth About Cats & Dogs In Vietnam - The Dropout Diaries». The Dropout Diaries. Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին. Վերցված է 2015-11-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Where cat sits happily on the menu». Stuff. Արխիվացված է օրիգինալից 2020-04-13-ին. Վերցված է 2015-11-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. The Christian Science Monitor. «Why do Vietnamese keep cats on a leash? (Hint: What's for dinner?)». The Christian Science Monitor. Արխիվացված է օրիգինալից 2020-10-24-ին. Վերցված է 2015-11-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «每年要吃掉400万只猫!?这个国家的人是疯了么?». [腾讯新闻]. Վերցված է 2020-11-20-ին.
  19. «越南恐怖「貓餐廳」 一天吃掉30隻貓». 苹果日报. Վերցված է 2017-02-08-ին.
  20. 20,0 20,1 20,2 Jerry Hopkins (2004-05-15). Extreme Cuisine: The Weird and Wonderful Foods That People Eat. Tuttle Publishing. էջեր 25–. ISBN 978-1-4629-0472-3.
  21. 21,0 21,1 21,2 Jerry Hopkins (December 23, 2014). Strange Foods. Tuttle Publishing. էջեր 8–. ISBN 978-1-4629-1676-4. Արխիվացված օրիգինալից April 12, 2020-ին. Վերցված է December 22, 2016-ին.
  22. «Vietnamese capital Hanoi asks people not to eat dog meat». BBC News. September 12, 2018. Արխիվացված օրիգինալից September 12, 2018-ին. Վերցված է April 16, 2020-ին.
  23. «For biryani in Chennai, cats are being boiled alive, sold for Rs 100 per kg». HuffingtonPost. 2016-11-01. Արխիվացված է օրիգինալից 2016-11-04-ին. Վերցված է 2017-02-08-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. 24,0 24,1 Mercer, Phil (2007-09-02). «Australians cook up wild cat stew». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին. Վերցված է 2017-02-08-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. Ngwa-Niba, Francis (2003-03-17). «The cat eaters of Cameroon». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2020-04-12-ին. Վերցված է 2017-02-08-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «The Cat Eaters». forteantimes.com. Արխիվացված է օրիգինալից 2009-05-21-ին. Վերցված է 2009-10-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. 27,0 27,1 Ken Albala (2003). Food in Early Modern Europe. Greenwood Publishing Group. էջեր 66–. ISBN 978-0-313-31962-4.
  28. «'Cat-eaters' take note - feline feast at Peru festival». planetark.com. Արխիվացված է օրիգինալից 2004-09-11-ին. Վերցված է 2008-02-16-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  29. «Furious Rabies after an Atypical Exposure». plos. Վերցված է January 26, 2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  30. «ALF - Fun Facts and Information». Funtrivia.com. 1986-09-22. Արխիվացված է օրիգինալից 2021-04-17-ին. Վերցված է 2012-10-16-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. «The Book of Eli (2010) - IMDb». Imdb.com. 2010-01-19. Արխիվացված է օրիգինալից 2011-01-20-ին. Վերցված է 2013-12-05-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  32. Կաղապար:Hadith-usc
  33. «China to jail people for up to 15 days who eat dog». Chinadaily. Արխիվացված է օրիգինալից 2020-04-13-ին. Վերցված է 2010-01-26-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  34. Golgowksi, Nina (2013-10-15). «Judge bans Peruvian town's annual cat-eating festival». Daily News (New York). Արխիվացված է օրիգինալից 2020-09-25-ին. Վերցված է 2017-02-08-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. 王忠会. «瑞士动物保护组织要求国会立法 禁食猫肉与狗肉». 中国新闻网. Արխիվացված է օրիգինալից 2020-08-10-ին. Վերցված է 2017-02-08-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)