Ֆրիկասե
![]() | |
Տեսակ | food preparation technique? |
Ենթատեսակ | Ռագու |
![]() |

Ֆրիկասե (ֆր.՝ fricassée «ամեն տեսակ բաներ», ֆր.՝ fricasser բայից՝ «տապակել, շոգեխաշել»), սպիտակ սուսի մեջ պատրաստված սպիտակ մսից ռագու։ Ուտեստը պատկանում է ֆրանսիական խոհանոցին։ Սովորաբար պատրաստվում է փափուկ, ոսկրոտ մսից՝ հորթի, հավի կամ ճագարի մսից[1][2]։ Նաև հանդիպում է աղավնու, ոչխարի և խոզի մսից պատրաստված ֆրիկասե։ Որպես խավարտ՝ ֆրիկասեի հետ մատուցում են եփած բրինձ։
Դասական ֆրիկասեի համար միսը կտրտում են ոչ մեծ կտորներով, թեթև տապակում կարագի մեջ, ալյուր են ցանում և շոգեխաշում հորթի կամ հավի մսից եփված արգանակի մեջ։ Ստացված հեղուկը հետո խառնում են սերուցքի և ձվի դեղնուցի հետ, համեմում պղպեղով և կիտրոնի հյութով։ Ֆրիկասեի մեջ նաև ավելացնում են շամպինիոն, կանաչ ոլոռ, ծնեբեկ, կորաքի համեմունք
Ի դեպ, ֆրիկասե ճուտիկը Աբրահամ Լինքոլնի ամենասիրելի ճաշատեսակներից էր[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Фрикасе // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 38.
- ↑ Похлёбкин, Вильям Васильевич Фрикасе // Кулинарный словарь / Н. Петухова. — Москва: «Э», 2015. — С. 377. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3
- ↑ Rysavy Francois (1972)։ A Treasury of White House Cooking։ New York: Putnam։ էջ 250։ ISBN 978-0-39910-939-3
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Похлёбкин, Вильям Васильевич Фрикасе // Кулинарный словарь / Н. Петухова. — Москва: «Э», 2015. — С. 377. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3
- Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Фрикасе // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 38.