Jump to content

Վիետնամական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆո. Ապուր բրնձի լապշայով և մսի տարբեր տեսակներով

Վիետնամական խոհանոցին բնորոշ է ձկնային սոուսի, սոայի սոուսի, բրնձի, թարմ կանաչու, մրգերի ու բանջարեղենի օգտագործումը։ Վիետնամական բաղադրատոմսերն ընդգրկում են կանաչու լայն տեսականի, այդ թվում կիտրոնի սորգ, անանուխ, վիետնամական անանուխ, համեմի և ռեհանի տերևներ։ Վիետնամի բոլոր շրջաններում ուտեստն ավանդաբար մատուցվում է թարմ բանջարեղենով և թաթախման համար սոուսներով։ Մսի համեմատաբար ավելի տարածված տեսակներից են խոզի, հավի, ծովախեցգետնի և այլ ծովամթերքներըը[1]։ Տավարի միսը կիրառվում է ավելի հազվադեպ, հիմնականում ապուրների համար՝ ֆո և հայտնի Bò 7 món (տավարի մսից յոթ հաջորդական ուտեստ)[2]։ Բադի և այծի միսը հանդիպում է ավելի հազվադեպ։ Օձերի, կրիաների, եղնիկների էկզոտիկ միսը հիմնականում օգտագործվում է որպես նախուտեստ ալկոհոլային խմիչքների համար և չի դիտվում որպես ամենօրյա ուտեստ։

Երեք շրջանային խոհանոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետնամական խոհանոցը բաժանվում է երեք կատեգորիաների, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է առանձին շրջան։ Երկրի հյուսիսը, լինելով վիետնամական քաղաքակրթության բնօրանը, ներկայացվում է ավելի հայտնի ուտեստներով, ինչպիսիք են ֆո և բանկիոն (bánh cuốn), որն առաջացել է այդ շրջանում։ Վիետնամի հյուսիսի խոհանոցն ավելի ավանդական է և խիստ է համեմունքների ու բաղադրատոմսերի ընտրության հարցում։

Հարավային Վիետնամի խոհանոցը պատմականորեն զարգացել է հարավային Չինաստանի գաղթականների և ֆրանսիական գաղութարարների ավանդույթների ազդեցությամբ։ Հարավցիները նախընտրում են քաղցր համը շատ ուտեստներում։ Հարավային շրջանները բնութագրվում են բուսականության ավելի մեծ բազմազանությամբ, հետևաբար այս շրջանի խոհանոցն օգտագործում է բույսերի ավելի մեծ ընտրություն։

Կենտրոնական Վիետնամի խոհանոցը տարբերվում է հարավի և հյուսիսի խոհանոցներից հիմնական ուտեստի հետ տրվող մեծ նախուտեստների բազմազանությամբ։ Ուտեստներն ավելի կծու են, քան հարևաններինը։

Բրինձը որպես Վիետնամական խոհանոցի հիմք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետնամական խոհանոցի հիմքը համարվում է բրինձը[3]։ Բրնձի հայրենիքը համարվում է Թաիլանդի և Վիետնամի հյուսիսը։ Հենց այս երկրներն աշխարհում զբաղեցնում են առաջին և երկրորդ տեղերը բրնձի արտահանման ծավալով։ 2006 թվականին Վիետնամն ու իր հարևան Թաիլանդը ստորագրել են գենետիկ մոդիֆիկացված բրնձի արտադրության հրաժարման մասին երկկողմանի համաձայնագիր։

Վիետնամի տարածքի ուրվագծումը հաճախ համեմատում են կոր ճառագայթի հետ բրձի երկու զամբյուղներով՝ մեկը հյուսիսում Հոնգհա գետի դելտայում, իսկ մյուսը՝ հարավում Մեկոնգ գետի դելտայում։ Դա ոչ միայն վիետնամական, այլև համաշխարհային նշանակության բրնձի հատիկներ են։ Բրինձը Վիետնամում սեղանի գլխավոր ուտեստն է, շատ ավանդական ուտեստների պատրաստման հիմքը և արտահանման հիմնական տարրերից մեկն է։ Այս երկրների բնակիչները միջինում ուտում է տարեկան մաքուր վիճակում երկու հարյուր կիլոգրամից ոչ պակաս բրինձ։

Բրինձը հայտնաբերվել է մոտավորապես վեց հազար տարի առաջ։ Վիետնամցիների նախնիները տեսել են խոնավություն սիրող բրինձը և սկսել են այն աճեցնել հեղեղված դաշտերում։ Մոտավորապես չորս հազար տարի առաջ բրինձը սկսվեց դասակարգվել մի քանի տեսակների[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Вьетнамская кухня». www.amali-tour.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  2. Vietnam (Italian edition) 2010- Page 69 ed. Nick Ray, Yu-Mei Balasingamchow, Iain Stewart "bò bảy món – sette piatti di carne di manzo, preparati in modo diverso"
  3. «Вьетнамская кухня: порядок подачи блюд». Business & Leisure (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Вьетнамская кухня». поисковая система. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիետնամական խոհանոց» հոդվածին։