Մասնակից:Հայրապետյան Լամար/Ավազարկղ9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրապետյան Լամար/Ավազարկղ9
Ծնվել է1981 թվական, հոկտեմբերի 30
ԾննդավայրՀարավային Կորեա, Սեուլ
ՔաղաքացիությունՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ազգությունկորեուհի
Այլ անուն(ներ)Ջիաննա Չոն
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Չհվե Ջուն Հյոկ
Երեխա(ներ)1 տղա

Ջիաննա Չոն (անգլ.՝ Gianna Jun, ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 30-ին), իսկական անունը`Վան Ջի Հյոն (կորեերեն՝ 왕지현): Կորեական կեղծանունը` Չոն Ջի Հյոն (կորեերեն՝ 전지현)՝ հարավկորեացի դերասանուհի և մոդել: Անգլերեն կեղծանունը՝ (2009 թվականից) Ջիաննա Չոն[1]: Gianna Jun գրության պատճառով անգլախոսները նրան հաճախ անվանում են Ջիաննա Ջուն: Ֆրանսերենում այդ նույն անունը գրվում է ինչպես՝ Jeon[2]:


Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սեուլում՝ 1981 թվականի հոկտեմբերի 30-ին[2]: 1997 թվականին ընկերուհու շնորհիվ ֆոտոմոդելի կարիերա է սկսել, նկաարահանվելով կանանց (Ecole) ամսագրերի շապիկների համար: Առաջին հայտնիությունը ձեռք բերեց նկարահանվելով «Սամսունգ» (Samsung) ընկերության տպիչների համար գովազդում[3]:

1988 թվականին նա երկրորդական դեր է խաղում «Հիացրու իմ սիրտը» (내 마음을 뺏어봐) հեռուստասերիալում, խաղալով ավագ դպրոցի աշակերտուհու դեր, ով սիրահարված էր մի բժշկի, ում դերը կատարեց Պակ Սին Յանը ( 90-ականների սկզբի հայտնի կորեացի դերասան, սովորել էր Ռուսաստանի թատերական ուսումնարանում)[4]: Այդ նույն տարվա վերջին նա գլխավոր դեր ստացավ Յան Յուն Հոյի «Սպիտակ վալենտինկա» (화이트 발렌타인) մելոդրամայում, որտեղ խաղում էր Պակ Սին Յոնի հետ: Ֆիլմը թողարկվեց 1990 թվականի փետրվարին և նրան բերեց առաջին Պեկսան (백상) մրցանակը, որպես սկսնակ դերասանուհի[5][2]:

1999 թվականի ամառը նա վերադառնում է հեռուստատեսություն «Միասին երջանիկ ենք» (해피투게더) սերիալով, առաջին համատեղ դերը Չա Տե Հյոնի հետ [6]: Իսկ հաջորդ տարում Ի Չոն Ջեի հետ միասին նկարահանվեցին «Սեր, որը հաղթահարել է ժամանակը» (시월애 (Սիվորե)) ֆանտաստիկ մելոդրամայում,(անգլ.՝ il Mare)[7]:

Իրական հաջողությունը գալիս է 2001 թվականին, Կվակ Ջի Յոնի «Նա տարօրինակություններով է» (엽기적인 그녀), (անգլ.՝ My sassy girl) կատակերգական մելոդրամայում խաղացած դերով[8]: Ֆիլմը հասնում է մեծ հաջողության ինչպես Կորեայում, այնպես էլ Ասիական այլ երկրներում, որի շնորհիվ նա բազմաթիվ պայմանագրեր է կնքում գովազդի համար, որտեղ հաճախ օգտագործվում է ֆիլմի գլխավոր դերասանուհու կերպարը: Այս դերի համար նա ստանում է «Մեծ Զանգ» մրցանակը, որպես լավագույն դերասանուհի[9]:

Հաջորդ աշխատանքը ֆիլմում նորից Պակ Սին Յոնի հետ միստիկական «Սեղան 4 մարդու համար» (4인용 식탁),(անգլ.՝ Uninvited) դորաման էր[2]: Ֆիլմը դուրս եկավ 2003 թվականի ամռանը, բայց հաջողությունների չհասավ (մեկ միլիոնից քիչ հեռուստադիտող ունենալու պատճառով)[10]:

Այնուհետև Ջի Յոնը նկարահանվեց Կվակ Ջի Յոնի «Ծանոթացեք իմ ընկերուհու հետ» (내 여자친구를 소개합니다), (անգլ.՝ Windstruck) ֆիլմում[11]: Ֆիլմը հաջողությունների հասավ, բայց ոչ այնքան, ինչքան նրանց նախորդ համատեղ աշխատանքը[12]:

«Երիցուկ» (데이지 (Տեիջի)) սուր սյուժետային մելոդրաման, որի նկարահանումները անցկացվեցին Նիդեռլանդներում 2005 թվականի գարնանը և ամռանը, նույնպես հաջողության չհասան (մեկ միլիոնից մի քիչ ավելի հեռուստադիտողներ՝ Կորեայում)[2]:

2014 թվականի հոկտեմբերի 23

2008 թվականի հունվարին դուրս եկավ «Մարդ, ով սուպերհերոս էր» (슈퍼맨이었던 사나이) ֆիլմը, որը նկարահանվել էր 2007 թվականի աշնանը[13]: Առնչվելով ժամանակակից հասարակության մեջ անտարբերության թեմային Կորեայում ֆիլմը դիտեցին մինչև 600 հազար հեռուստադիտող:

2009 թվականին վարձույթում հայտնվում է «Արյուն՝ վերջին վամպիրը»,(անգլ.՝ Blood. The last vampire) ֆիլմը, որի նկարահանումները անցկացվել էին դեռ 2007 թվականին[14]: Ջի Հյոնը կատարում է Սայիի դերը, դպրոցական համազգեստով 400 տարեկան աղջկա դերը, ով որսում է վամպիրների[15][16]: Սա Չոն Ջի Հյոնի առաջին անգլերեն ֆիլմն էր: Ֆիլմի տիտրերում նա նշված է ուղղակի ինչպես Ջիաննա, (անգլ.՝ Gianna): Նա կեղծանվան ընտրությունը բացատրեց նրանով, որ ընկերները նրան անվանում են ուղղակի Ջիենա և արագ արտասանության դեպքում այն հնչում է, ինչպես Ջիաննա: Բայց ֆիլմը անհաջողության է մատնվում, ինչպես կորեական և ճապոնական, այնպես էլ համաշխարհային վարձույթում[17][18]:

Հաջորդ «Սառցե ծաղիկը և գաղտնի քամին», (անգլ.՝ Snow flower and the secret fan) աշխատանքը, նույնպես անգլերեն ֆիլմ էր, հիմնված Լիզի Սիյի նույնանուն վեպի վրա: Սյուժետին ավելացված էր գրքում բացակայող, մեր ժամանակներում տեղի ունեցող դեպքերը: Պատմական դրվագներում, որտեղ դերասանուհին խոսում էր չինարեն, Ջի Հյոնի ձայնը կրկնօրինակված էր, քանի որ նա չի տիրապետում չինարենին: 2011 թվականին Կաննամի կինոշուկայում Չոն Ջի Հյոնը մասնակցում է ֆիլմի ցուցադրմանը: Առաջին անգամ տիտրերում նա նշված էր, ինչպես Ջիաննա Չոն: Նաև դա նրա առաջին էկրանային համբույրն էր (Հյու Ջեկմենի հետ): Այս ֆիլմը նույնպես հաջողությամբ աչքի չընկավ:

2011 թվականի վերջին Հոնկկոնգում և Կորեայում անցկացվեցին «Գողերը» (도둑들) ֆիլմի նկարահանումները, որտեղ Ջի Հյոնը նորից Ի Չոն Ջեյի հետ է խաղում:

2012 թվականի սկզբին տեղեկություններ ենհայտնվում Չոն Ջի Հյոնի ամուսնության մասին[19][20]: Ամուսնությունը նախապես նշանակվել էր ամռանը: Բայց «Բեռլին» (베를린) ֆիլմի նկարահանումների պատճառով, այն նշանակվեց գարնանը[21][22] :

2012 թվականի մայիսի 6-ին Ջի Հյոնը Սեուլից մեկնեց Բեռլին, որտեղ տեղի ունեցան «Բեռլին» ֆիլմի իսկական նկարահանումները[23] [24]:Այնուհետև նկարահանող խումբը մեկնեց Լատվիայի մայրաքաղաք Ռիգա, որտեղ հին քաղաքի ծայրամասերում տեղի ունեցան հնարային էպիզոդների նկարահանումները[25][26]

2012 թվականի հուլիսի 25-ին Կորեայի Հանրապետությունում տեղի ունեցավ «Գողերը» ֆիլմի պրեմիերան[27][28]: Մինչև լրագրողների հետ հանդիպումը լայնորեն քննարկվում էր Ջի Հյոնի և Կիմ Սու Հյոնի համբույրի տեսարանը, որը միացված էր ֆիլմի գովազդային հոլովակին[29]: Դա Ջի Հյոնի առաջին էկրանային համբույրն էր կորեական ֆիլմում: Տարբեր հարցազրույցներում նա նաև խոսեց այն մասին, որ մի շարք անհաջողություններից հետո նրան բյուջետային ֆիլմ է պետք: «Գողերը» ֆիլմը 12 միլիոնից ավելի հանդիսատես հավաքեց, որը Կորեայում դարձավ 2012 թվականի ամենահաջող ֆիլմը և Չոն Ջի Հյոնի համար 4-ամյա ընդմիջումից հետո հայրենիք վերադառնալու միջոց դարձավ: Ֆիլմում նա նշանակալի, բայց երկրորդական դեր ունի, որտեղ որոշ պահեր հիշեցնում են «Իմ ինքնահավան ընկերուհին» և «Քամու սլացքով» ֆիլմերը: Նրա հերոսուհու անունը Յո Նիկոլ է, դա ակնարկ է Anycall գովազդային հոլովակների շարքին, որտեղ Ջի Հյոնը գովազդել է Samsung-ի հեռախոսները:

2013 թվականի հունվարի 30-ին «Բեռլին» ֆիլմը վարձույթի է դուրս եկել Կորեայի Հանրապետությունում, որը դիտեցին ավելի քան 7 միլիոն դիտորդներ: Ջին Հյոնը այս անգամ նույնպես երկրորդական դեր ստացավ, որը հիշեցնում է «Երիցուկ» ֆիլմը` նույնպես նկարահանված Եվրոպայում: Դրա հետ մեկտեղ Չոն Ջի Հյոնը նորից սկսեց աշխատել գովազդային հոլովակներում, ինչի շնորհիվ նա մեծ հայտնիություն ձեռք բերեց: 2013 թվականի առաջին կեսին նա մասնակցություն ունեցավ գինու, սառնարանների, թխվածքաբլիթների և կոշիկների գովազդային հոլովակներում:

Նա նաև Պուչոն քաղաքի 17-րդ ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնի հյուրը դարձավ, որտեղ ստացավ մրցանակներից մեկը:

14-ամյա ընդմիջումից հետո 2013 թվականի վերջին Ջի Հյոնը վերադառնում է հեռուստատեսություն, նկարահանվելով «Աստղերից եկած մարդը» (별에서 온 그대), (անգլ.՝ My love from the star ) հեռուստասերիալում: Նրա գործընկերը նորից Կիմ Սու Հյոնն էր: Սերիալը հաջողությունների հասավ ինչպես Կորեայում, այնպես էլ Չինաստանում: Նոր հաջողությունը նրան հնարավորություն տվեց ավելի շատ նկարահանվել գովազդային հոլովակներում Կիմ Սու Հյոնի և Ի Չոն Ջեի հետ:

Այս սերիալում խաղացած դերի համար Ջի Հյոնը 15 տարի անց նորից Պեկսան մրցանակ ստացավ (այս անգամ գլխավոր մրցանակը): Ելույթի ժամանակ նա իր շնորհակալությունը հայտնեց ինչպես կորեացի այնպես էլ արտերկրյա հանդիսատեսին, դրա հետ մեկտեղ նա իր շնորհակալությունը հայտնեց Տո Մին Ջունին (Կիմ Սու Հյոնի կերպարը) այն բանի համար, որ նա մնացել է Երկիր մոլորակում և առաջարկել է իրեն համատեղ էլի ինչ-որ մի բան նկարահանել:

2014 թվականի դեկտեմբերի 31-ին SBS Drama Awards հանդիսակարգի ժամանակ Չոն Ջի Հյոնը ստացավ գլխավոր, ինչպես նաև այլ մրցանակներ, այդ թվում նաև Կիմ Սու Հյոնի հետ լավագույն զույգ մրցանակը: Իր ելույթում նա երախտագիտության խոսքեր հայտնեց ռեժիսորին և հեռուստաֆիլմի սցենարիստին, նորից շնորհակալություն հայտնեց Կիմ Սու Հյոնին, խոստացավ հաջորդիվ ավելի լավ աշխատել և վերջում հիշեցրեց «իր սիրելի ամուսնուն՝ Չհվե Ջուն Հյոկին»[30]:

2012 թվական,հուլիս

2015 թվականի հուլիսի 22-ին Հարավային Կորեայի վարձույթում Չոն Ջի Հյոնի մասնակցությամբ դուրս եկավ «Մահափորձ» (암살 ) ֆիլմը, որի նկարահանումները անց էին կացվել 2014-2015-ական թվականների աշնանը և ձմռանը: Ֆիլմը դիտեցին 12 705 700 հեռուստադիտող, Յու Սըն Վանի «Վետերան» ֆիլմից հետո այս ֆիլմը զբաղեցրեց 2015 թվականի կորեական ֆիլմերի մեջ երկրորդ տեղը:

2016 թվականի հունիսի սկզբին՝ երեխայի ծննդից հետո առաջին անգամ Ջի Հյոնը երևաց հանրությանը, մասնկացություն ունենալով չինական գովազդային հոլովակում: Նաև լուրեր տարածվեցին, որ նա հայտնի դերասան Լի Մին Հոյի հետ պատաստվում է նկարահանվել «Կապույտ ծովի լեգենդը» (푸른 바다의 전설) դորամայում, որը կցուցադրվի 2016 թվականի վերջին:


Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ապրիլի 13-ին Սեուլի «Սիլլա» հյուրանոցում տեղի ունեցավ Վան Ջի Հյոնի և Չհվե Ջուն Հյոկի (최준혁) ամուսնությունը: Դրանից երեք ժամ առաջ նա հարցազրույցի էր: Հարսանիքի հյուրերի մեջ էին ընդգրկված նրա հետ միասին աշխատած դերասաններ՝ Չա Տե Հյոնը, Չան Հյոկը, Հվան Չոն Մինը, ինչպես նաև՝ Կիմ Յուն Ջինը, Կիմ Հյե Սուն, Հան Յե Սըլյը և այլոք[31]:

2015 թվականի հուլիսի 22-ին «Մահափորձ» ֆիլմի թողարկման հետ միասին հայտնի դարձավ, որ նա երեխայի է սպասում:

2016 թվականի փետրվարի 10-ին դերասանուհին տղա ունեցավ:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայկական անվանում Իսկական անվանում Դեր
2016 թվական Կապույտ ծովի մասին լեգենդը The Legend of the Blue Seа Շիմ Չոն
2015 թվական Մահափորձ Amsal Ան Օկյու
2013-2014 թվականներ Աստղերից եկած մարդը Man from the Stars Չոն Սոն Ի
2013 թվական Բեռլինյան դոսյե Bereullin Լյու Չոն Հի
2012 թվական Գողերը Dodukdeul Yenicall
2011 թվական Սառցե ծաղիկը և գաղտնի քամին Snow Flower and the Secret Fan Սոֆիա
2009 թվական Վերջին վամպիրը Blood.The last vampire
Սայա
2008 թվական Մարդ, ով սուպերհերոս էր Superman ieotdeon sanai Սոն Սու Ջոն
2006 թվական Երիցուկը Daisy Հա Յոն
2004 թվական Քամու սլացքով Nae yeojachingureul sogae habnida Յո Գյոն Ջին
2003 թվական Անկոչ հյուրերը 4 Inyong shiktak Յոն
2001 թվական Վատ աղջիկ Yeopgijeogin geunyeo աղջիկը
2000 թվական Il Mare Siworae Ըն Ջու
1999 թվական Սպիտակ վալենտինը Hwaiteu ballenta-in Չոն Մին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wang, Ping (23 January 2006). «New image for sassy Girl». CCTV International. Վերցված է 18 November 2012-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Paquet, Darcy. «Actors and Actresses of Korean Cinema: Jeon Ji-hyun». Koreanfilm.org. Վերցված է 18 November 2012-ին.
  3. Ko, Ji-seon (19 July 2015). «Jun Ji-hyun talks about her love for debut film My Sassy Girl». K-pop Herald. Վերցված է 29 July 2015-ին.
  4. «Top Korean Female Star Makes Waves in the Chinese Mobile Market». The Chosun Ilbo. 7 May 2004. Վերցված է 18 November 2012-ին.
  5. «A Tale of Two Jeons». The Chosun Ilbo. 1 April 2004. Վերցված է 18 November 2012-ին.
  6. Hong Joo-hyun, Wohn Dong-hee (20 January 2005). «Beauty brands seek Korean faces». Korea JoongAng Daily. Վերցված է 18 November 2012-ին.
  7. Shim, Seo-hyun (10 December 2011). «Jun Ji-hyun replaced as Elastine's go-to girl». Korea JoongAng Daily. Վերցված է 18 November 2012-ին.
  8. «Jeon Ji-hyun Cedes Advertising Power to Jang Dong-gun». The Chosun Ilbo. 30 March 2007. Վերցված է 18 November 2012-ին.
  9. «When Stars Bank on Advertising Only». The Chosun Ilbo. 5 September 2009. Վերցված է 18 November 2012-ին.
  10. «Windstruck to Premiere in Hong Kong». The Chosun Ilbo. 28 May 2004. Վերցված է 18 November 2012-ին.
  11. Walsh, Bryan (31 May 2004). «A Force to Reckon With». Time. Վերցված է 18 November 2012-ին.
  12. «Jang Dong-gun Voted Korea's Most Bankable Star». The Chosun Ilbo. 20 October 2005. Վերցված է 18 November 2012-ին.
  13. «Jeon Ji-hyun Vehicle Aims Straight for the Tear Ducts». Soompi. The Chosun Ilbo. 19 March 2006.
  14. «SBS Drama Awards 2016 Winners». HanCinema. Վերցված է 2017-02-28-ին.
  15. Kim, Jin-suk (5 December 2016). «[SBS 연기대상①]'멱살 잡고 이끈' 김래원·조정석·전지현·한석규 [일간스포츠] 입». news.jtbc.joins.com (Korean). Վերցված է 14 December 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «SBS Drama Awards 2014 Winners». HanCinema. Վերցված է 2017-02-28-ին.
  17. Lee, Sun-min (11 July 2013). «Lee, Jun named Producers' Choice». Korea JoongAng Daily. Վերցված է 11 July 2013-ին.
  18. «Jeon Ji-hyun Boosts Fashion Sales». The Chosun Ilbo. 6 February 2014. Վերցված է 19 April 2015-ին.
  19. Hou, Kathleen (3 April 2014). «A Korean TV Show Caused a YSL Lipstick Shortage». The Cut. Վերցված է 19 April 2015-ին.
  20. Park, Si-soo (30 April 2014). «Six Appeal». The Korea Times. Վերցված է 19 April 2015-ին.
  21. «'섹션TV' 전지현, 올해 140억원 광고수익 '대박'». Nate. 11 December 2016.
  22. «My Love for Real Estate: Jun Ji-hyun richest female celebrity in property assets». The Korea Times. 5 August 2014. Վերցված է 19 April 2015-ին.
  23. Choi, He-suk (14 January 2015). «Kim Soo-hyun, Jun Ji-hyun on course for jackpot year». The Korea Herald. Վերցված է 19 April 2015-ին.
  24. Kim, Jessica (7 April 2011). «IHQ chief denies using Jun Ji-hyun's bank account illegally». 10Asia. Վերցված է 18 November 2012-ին.
  25. Kim, Jessica (7 April 2011). «Jun Ji-hyun investigated by financial watchdog in Jan». 10Asia. Վերցված է 18 November 2012-ին.
  26. «Jeon Ji-hyun Stars in Jeans Catalogue». The Chosun Ilbo. 9 February 2011. Վերցված է 18 November 2012-ին.
  27. Jang, Joo-young (23 January 2009). «Man who cloned star's phone arrested». Korea JoongAng Daily. Վերցված է 18 November 2012-ին.
  28. «Jeon Ji-hyun Cell Phone Rigger Gets Jail». The Chosun Ilbo. 27 March 2009. Վերցված է 18 November 2012-ին.
  29. «Jeon Ji-hyun's Agent Cleared of Phone Cloning». The Chosun Ilbo. 17 April 2009. Վերցված է 18 November 2012-ին.
  30. «Korean Stars Make Beeline for Hollywood». The Chosun Ilbo. 9 July 2009. Վերցված է 18 November 2012-ին.
  31. My Love From The Star’s Gianna Jun is expecting her first child