Մասնակից:Լուսինե Ժամկոցյան/Ավազարկղ/1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1973 մահեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թաթուլ_Ալթունյան
  2. Ալթի_Կարլիև
  3. Վերա_Պանովա
  4. Գևորգ_Ախվլեդիանի
  5. Պավել_Լուկյանենկո
  6. Պյոտր_Սերգիև
  7. Եկատերինա_Վերուլաշվիլի
  8. Լևան_Գոթուա
  9. Դավիթ_Անդղուլաձե
  10. Բորիս_Իոգանսոն
  11. Ֆեոդոր_Պետրով
  12. Եֆիմ_Ուդալցով
  13. Հենրի_Դարջեր
  14. Ուոլտեր_Դոնալդսոն
  15. Սերգեյ_Զվանցև
  16. Նինա_Պավլովա
  17. Նաջիե_Սուման
  18. Գրիգորի_Բուլատով
  19. Հարոլդ_Հոթելինգ
  20. Լութֆալի_Աբդուլլաև
  21. Բորիս_Սախարով
  22. Բորիս_Ալեքսեև
  23. Ահմեդ_Բաքիխանով
  24. Ալեքսանդր_Ֆորմոզով
  25. Ալեքսանդր_Սոկոլով
  26. Ալեքսանդր_Պտուշկո


Տվյալների վիզուալիզացիա, տվյալների ներկայացման ձև, որը հնարավորինս հեշտացնում է տվյալների ուսումնասիրությամբ զբաղվող մարդու աշխատանք[1]: Տվյալների վիզուալիզացիան լայնորեն տարածված է գիտական և վիճակագրական հետազոտություններում, մասնավորապես՝ կանխատեսումների, տվյալների ինտելեկտուալ հետազոտություների, բիզնես-հետազոտությունների մեջ: Այն օգտագործվում է մանկավարժության մեջ՝ ուսուցման, թեստավորման և գնահատման համար, լրատվական աշխատանքում և վերլուծական տվյալների ներկայացման համար: Տվյալների վիզուալիզացիան կապված է տեղեկատվության վիզուալիզացիայի, ինֆոգրաֆիկայի, գիտական տվյալների վիզուալիզացիայի, հետախուզական տվյալների վերլուծության և վիճակագրական գրաֆիկայի հետ:

Կապը ինֆոգրաֆիկայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալների վիզուալիզացիա (ՏՎ) և ինֆոգրաֆիկա տերմինները հաճախ համարվում են հոմանիշներ, սակայն տեղեկատվության ներկայացմամբ զբաղվող մասնագետները որոշակի տարբերություններ են նշում դրանց միջև[2]: Մոտեցումներից մեկում ՏՎ-ն համարվում է ինֆոգրաֆիկայի մասը, որը իրենից ներկայացնում է ՏՎ-ի, նկարազարդումների համախումբ, որը տալիս է ամբողջական տեղեկատվություն: [3]

Մյուս մոտեցումը տարանջատում է այս հասկացությունները ըստ ստեղծման, գեղագիտական հատկությունների և տվյալների քանակի: Համաձայն այս մոտեցման՝ ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացվում են տվյալներ, որոնք ստեղծվել են մարդու մասնակցությամբ, հատուկ են ներկայացված տեղեկատվությանը, հակիրճ են և շատ տվյալներ չեն պարունակում: Այնինչ՝ տվյալների վիզուալիզացիան ներկայացումում է, որը ստեղծված է ալգորիթմական ճանապարհով, հեշտությամբ կիրառվում է տարբեր նմուշների և նմանատիպ տվյալների համար, չի պարունակում շատ ձևական տարրեր, բայց ներառում են տվյալների մեծ ծավալներ[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակների, դիագրամների և քարտեզների միջոցով տվյալների ներկայացման եղանակը ծագել է դեռևս հնուց: [5] Հատկապես վերածննդի դարաշրջանում մեծաքանակ աշխարհագրական, աստղագիտական, երկրաչափական, վիճակագրական և այլ գիտություններից տվյալների և վիզուալ տեղեկատվության առաջացման հետ առաջացավ տեղեկատվության որակյալ ներկայացման անհրաժեշտություն: [6]

XIX դարի առաջին կեսին աճեց այնպիսի աշխատանքների քանակը, որոնցում առկա էր տվյալների գրաֆիկական ներկայացումը: 50-ական թվականներին հայտնագործվեցին տվյալների ներկայացման բոլոր հիմնական եղանակները՝ սյունակաձև և շրջանային դիագրամները, հիստոգրամմաները, գծային գրաֆիկները, ժամանակային շարքերի գրաֆիկները և այլն: [7]

Աճի արագությունը սկսեց նվազել XX դարի սկզբին՝ իր տեղը զիջելով ճշգրիտ մաթեմատիկային: Այնուամենայինիվ՝ հենց այդ ժամանակ գրվեցին տվյալների ներկայացման վերաբերյալ դասագրքերը, իսկ գրաֆիկները սկսեցին օգտագործել ոչ միայն արդյունքների ներկայացման համար, այլ նաև տեղեկատվության հետազոտման և աստղագիտության, ֆիզիկայի, կենսաբանության և այլ գիտությունների մեջ հիպոթեզների առաջադրման համար: [8]

Վիզուալիզացիան նոր շունչ ստացավ XX դարի երրորդ քառորդում: Դրան նպաստեցին երեք իրադարձություններ. [9]

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տվյալների ներկայացման նպատակի՝ վիզուալիզացիան լինում է բացատրական (անգլ.՝ «presentation», «explanation») և հետազոտական (անգլ.՝ «exploration») . Բացատրական վիզուալիզացիան նախատեսված է որոշակի լսարանների համար տվյալների ներկայացման համար, օրինակ՝ գիտական աշխատանքի, զեկույցի կամ նորություններում վերլուծական դիտարկումների շրջանակներում: Հետազոտական վիզուալիզացիան նախատեսված է տվյալների վերլուծության և մշակման համար, օրինակ՝ դրանցում օրինաչափությունների հայտնաբերման նպատակով:

Գոյություն ունեն նաև հիբրիդ բացատրա-հետազոտական ձևերը: Այդ պարագայում նպատակը նույն տեղեկատվության ներկայացումն է, բայց մարդը հնարավորություն է ունենում նաև մանրամասն հետազոտել ցուցադրվող տվյալները ինտերակտիվ տարրերի միջոցով:[12]

Վիզուալիզացիան որպես տվյալների վերլուծության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալների վիզուալիզացիայի ենթահամակարգը կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում տվյալների ինտելեկտուալ վերլուծության որակյալ համակարգերի, հատկապես մեծ ծավալներով տեղեկատվության մշակմանն ուղղված: Բիզնես- վերլուծության համակարգերում վիզուալիզացիան կարող է օգտագործվել տվյալների մշակման բոլոր փուլերում[13]:

  • Ելքային տվյալների վիզուալիզացիա: Այս փուլը օգտակար է վերլուծության տվյալների օգտակարության և սպասելիքներին համապատասխանության, օրինաչափությունների վերաբերյալ հիպոթեզների առաջադրման մակարդակի գնահատման համար:
  • Մշակման համակարգ ներմուծված նմուշների վիզուալիզացիա:
  • Առաջնային մշակման արդյունքների վիզուալիզացիա:
  • Միջանկյալ արդյունքների վիզուալիզացիա:
  • Վերջնական արդյունքների վիզուալիզացիա:

Ի տարբերություն սովորական գրաֆիկական ինտերֆեյսի՝ այդ միջոցները ապահովում են.

  • Հակիրճություն (անգլ.՝ concision), մեծ քանակով բազմապիսի տվյալների արտապատկերման հնարավորություն,
  • Հարաբերականություն (անգլ.՝ relativity) և փոքր հեռավորություն (անգլ.՝ proximity) , ներկայացումներում կլաստերների , խմբերի հարաբերական չափերի, խմբերի նմանությունների և տարբերությունների, դուրս մնացած մասերի(անգլ.՝ outliers) ցուցադրման հնարավորություն,
  • կենտրոնացում և համատեքստ (անգլ.՝ focus with context) , որոշակի ընտրված օբյեկտի հետ փոխազդեցություն՝ դրա դիրքի և համատեքստի հետ կապի դիտարկմամբ,
  • տարածականություն (անգլ.՝ zoomability) , միկրո և մակրո պատկերացումների մեջ հեշտ և արագ տեղափոխվելու կարողություն,
  • «աջ կիսագնդի» վրա կենտրոնացում, օգտագործողին ոչ միայն տվյալների հետ նախօրոք սահմանված աշխատանքային մեթոդների տրամադրում, որը կապահովի տեղեկատվության որոնման համար պլանավորված մոտեցումը, այլ նաև օրինաչափությունների հայտնաբերման, նույնականացման նրա ինտուիտիվ, իմպրովիզացիոն կոգնիտիվ պրոցեսների օգնություն:


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Паклин Н. Б., Орешков В. И. Визуализация данных // Бизнес-аналитика. От данных к знаниям. — 2-е изд. — СПб.: Питер, 2013. — С. 173—210. — ISBN 978-5-459-00717-6
  • Bertin J., Barbut M. C. Sémiologie Graphique. Les diagrammes, les réseaux, les cartes. — Paris: Gauthier-Villars, 1967. — 431 p.
    Английский перевод: Bertin J. Semiology of Graphics: Diagrams, Networks, Maps. — University of Wisconsin Press, 1983. — 415 p. — (Central Asia book series). — ISBN 9780299090609
  • Friendly M. (2009-08-24). Milestones in the history of thematic cartography, statistical graphics, and data visualization (PDF). Department of Mathematics and Statistics (անգլերեն). York University. Վերցված է 2014-10-30 11:47:10-ին.
  • Iliinsky N., Steele J. Designing Data Visualizations. — Sebastopol, CA: O'Reilly, 2011. — ISBN 9781449312282 1449312284
  • Krum R. Cool infographics: effective communication with data visualization and design. — Indianapolis: Wiley, 2014. — 348 p. — ISBN 978-1-118-58230-5
  • Tukey J. W. Exploratory Data Analysis. — Reading, Mass: Pearson, 1977. — 688 p. — ISBN 9780201076165
    Русский перевод: Тьюки Дж. Анализ результатов наблюдений: разведочный анализ / Под ред. В. Ф. Писаренко. — М.: Мир, 1981. — 693 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]