Նինա Պավլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նինա Պավլովա
Ծնվել էփետրվարի 8, 1897(1897-02-08)[1][2]
Կրասնի Սուլին, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 15, 1973(1973-08-15)[1][2] (76 տարեկանում)
Պկազելևո
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող, բուսաբան և ընտրասերիչ
Հաստատություն(ներ)Բուսաբուծության համառուսաստանյան ինստիտուտ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1951)
ՊարգևներԼենինի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Pavlova

Նինա Միխայլովնա Պավլովա (ռուս.՝ Нина Михайловна Павлова, փետրվարի 8, 1897(1897-02-08)[1][2], Կրասնի Սուլին, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 15, 1973(1973-08-15)[1][2], Պկազելևո), խորհրդային ռուս գրող, գիտնական-սելեկցիոներ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1951):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Միխայլովնա Պավլովան ծնվել է 1897 թվականի փետրվարի 8-ին Ռոստովի մարզի Սուլին քաղաքում: Հայրը եղել է ռուս և խորհրդային մետալուրգ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս Միխայիլ Պավլովը: 1900 թվականին Պավլովների ընտանիքը տեղափոխվել է Եկատերինոսլավ (այժմ` Դնեպր քաղաք), չորս տարի անց` Սանկտ Պետերբուրգ:

Սովորել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Լոսնոմ ավանի առևտրային դպրոցում: Ուսուցումն եղել է վճարովի: Ուսումնարան ընդունվելու համար անհրաժեշտ է եղել հանձնել ընդունելության քննություններ: 1914-1916 թվականներին Նինա Պավլովան սովորել է արվեստի խթանման ընկերությունում: 1920 թվականին ավարտել է Պետրոգրադի համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի բնագիտական բաժինը` ստանալով «սիստեմատիկայի և բուսական աշխարհագրության մասնագետի» որակավորում: 1924-1927 թվականներին սովորել է Լենինգրադի հնչյունաբանական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում:

Գիտնական և գրող Պավլովայի հետաքրքրությունների ձևավորման գործում անգնահատելի դեր է խաղացել նրա ընտանիքը: Մայրը աշխատել է որպես գրադարանավար և իր երեխաների մոտ դաստիարակել է հարգանքը դեպի գիրքը: Երեխաների զարգացման գործում մեծ է հոր` ակադեմիկոս Միխայիլ Ալեքսանդրովիչ Պավլովի դերը: Հայրը երեխաների համար եղել է աշխատասիրության օրինակ[3][4]:

1918 թվականից Նինան աշխատել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի աշխատանքային դպրոցում բնական գիտությունների ուսուցիչ, ապա` որպես Ն. Ա. Նեկրասովի անվան մանկավարժական ինստիտուտի բուսաբանության ամբիոնի ասիստենտ:

1925 թվականից աշխատել է Բուսական արդյունաբերության համամիութենական ինստիտուտի պտուղ-հացահատիկային մշակաբույսերի բաժնում, որտեղ զբաղվել է հատապտուղներով: 1926-1929 թթ. միաժամանակ սովորել է Լենինգրադի պետական ​​համալսարանի կենսաբանական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1938 թվականին, ըստ կատարած աշխատանքի, ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան` առանց դիսերտացիան պաշտպանելու:

1928 թվականից սկսել է զբաղվել բույսերի սելեկցիայով: Աշխատանքի արդյունքում ստացել է հաղարջի 24 նոր սորտեր, այդ թվում` սև հաղարջի սորտեր` Богатырь, Неосыпающаяся, Бия, Зоя, Голубка, Алтайская десертная[5]:

1934 թվականին ինստիտուտ է այցելում կենդանաբան Լև Վալենտինովիչ Բիանկինը (Վիտալի Բիանկինի եղբայրը) և «Երիտասարդ բնագետ» ամսագրի խմբագիրը: Նրանք խնդրում են ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Վավիլովին խորհուրդ տալ անձնակազմից մի աշխատակցի, որը կարող է ինստիտուտի աշխատանքի մասին հոդվածներ գրել երեխաների համար: Նիկոլայ Իվանովիչը խորհուրդ է տալիս Նինա Պավլովային, որը հումորային բանաստեղծություններ էր գրում պատի թերթում: Նինա Պավլովան մտավ Վիտալի Բիանկինի «գրական դպրոցը»: Դպրոցների աշակերտներից էին Նիկոլայ Սլադկովը, Ալեքսեյ Լիվերովսկին, Զոյա Պիրոգովան, Կրոնիդ Գարնովսկին, Սվյատոսլավ Սախարնովը, Բորիս Ժիտկովը: Վիտալի Բիանկինը դարձավ երիտասարդ սկսնակ գրող Պավլովայի դաստիարակը[6], ում օգնությամբ Պավլովան գրել է «Ռեկորդային նկար» առաջին պատմվածքը (1935):

Իր գրական ստեղծագործությունները Նինա Միխայլովնան, վերանայելու համար, ուղարկել է Բիանկիին փոստով: Բիանկին կարդում ու խմբագրում էր դրանք: Հիվանդության ժամանակ (սուր ռևմատիզմ) Բիանկիին գրված նամակները մեծ աջակցությունն էին նրա համար:

1942 թվականին Պավլովային ուղարկել են Գոռնո-Ալտայսկ` պտուղա-հացահատիկային փորձարարական կայարան: Այնտեղ Պավլովան աշխատել է Սիբիրի վայրի հատապտուղների աճեցման վրա, 1945 թվականից ուսումնասիրել է ինստիտուտի հատապտղային մշակաբույսերը: 1951 թվականին ստացել է կենսաբանական գիտությունների դոկտորի կոչում` «Սև հաղարջը ԽՍՀՄ-ում» մենագրության հիման վրա:

1959-1967 թվականներին աշխատել է մրգային մշակաբույսերի բաժնի վարիչ:

Մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 15-ին Պյազելևո գյուղում: Թաղված է Լենինգրադի մարզի Անտրոպշինո գյուղում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան (1954) գիտական, մանկավարժական և գործնական գործունեության համար
  • «Պատվո նշան» շքանշան (1966)
  • «Սոցիալիստական գյուղատնտեսության գերազանցիկի» շքանշան, ԺՏՆՑ մեդալ

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Павлова Н. Бабочки: [для дошкольного возраста] / Н. Павлова; рис. Н. Яцкевич. – М.: Гос. изд-во дет. лит. м-ва просвещения РСФСР, 1961. – 19, с.: цв. ил. (моя первая зоология)
  • Павлова Н. Живая бусинка: сказки: [для дошкольного возраста] / Н. Павлова; рис. Л. Рыбченковой. – М.: Детская литература, 1970. – 15, с.: ил. (Мои первые книжки)
  • Павлова Н. Загадки цветов: [для младшего возраста] / Н. Павлова; [рис. Е.В. Бианки]. – Л.: Детская литература, 1977. – 93, с.: ил.
  • Павлова Н. Земляничка: [для дошкольного возраста] / Н. Павлова; рис. Н. Чарушина. – М.: Гос. изд-во дет. лит. м-ва просвещения РСФСР, 1962. – 8, c: цв. ил.
  • Павлова Н. Зимние гости: сказки / Н. Павлова: рис. Е. Бианки. – Л.: Гос. изд-во дет. лит. м-ва просвещения РСФСР, 1960. – 34, с.: цв. ил.
  • Павлова Н. Зимние сказки: [для дошкольного возраста] / Н. Павлова; рис. Н. Чарушина. – Л.: Гос. изд-во дет. лит. м-ва просвещения РСФСР, 1961. – 19, с.: цв. ил.
  • Павлова Н. Крылатка-неудачница: сказка: [для дошкольного возраста] / Н. Павлова; рис. Н. Холодовской. – М. Детская литература, 1973. – 11, с.: цв. ил.
  • Павлова Н. Не увидели — увидим. Рассказы и сказки/ Н. Павлова; рис. В.Алфеевского.—М.: Детская литература, 1976.—96 с.: ил.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Донской временник. Год 1997-й. / Донская государственная публичная библиотека; Отдел краеведения; Составители: Т. Н. Бугаева, Н. Н. Зайцева. – Ростов н/Д, 1996. – С.23.
  • Разова В. Биограф природы // О литературе для детей. Вып. 9. Л., 1964. С. 123–138.
  • Зелёные страницы: Хрестоматия по экологии для начальной школы / сост. Святослав Сахарнов; худож. Татьяна Капустина. – Санкт-Петербург: Детгиз, 2005. – С.8.
  • Книги – детям: сборник материалов в помощь учителям, библиотекарям и пионерским вожатым / сост. И. Балаховская и Н. Пильник. – М.: Детская литература, 1976. – С.106-107.
  • Любина З. [Павлова Н. М.] / З. Любина // Дошкольное воспитание. – 1954. - №8. – С.36.
  • Павлова Н. М. Воспоминания литературной дочери / Н. М. Павлова // Жизнь и творчество Виталия Бианки / сост. Бианки В.Н. – Л.: Детская литература, 1967. – С.65-86.
  • Писатели Ленинграда: биобиблиографический справочник. 1934 – 1981. – Л., 1982. – С.229.
  • Советские детские писатели: биобиблиографический словарь (1917 – 1957). – М.: Детгиз, 1961. – С.287.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]