Ուոլտեր Դոնալդսոն
Ուոլտեր Դոնալդսոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1907 կամ փետրվարի 2, 1907 |
Ծննդավայր | Քոթբրիջ, Old Monkland, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 24, 1973 (66 տարեկան) |
Մահվան վայր | Newport Pagnell, City of Milton Keynes, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | սնուկերիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Ուոլտեր Վեյր Ուիլսոն Դոնալդսոն[1] (անգլ.՝ Walter Donaldson, հունվարի 4, 1907 կամ փետրվարի 2, 1907, Քոթբրիջ, Old Monkland, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 24, 1973, Newport Pagnell, City of Milton Keynes, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][2]), շոտլանդացի առաջին պրոֆեսիոնալ սնուկերիստը։ 2012 թվականից սնուկերիստների փառքի սրահի անդամ է։
Ուոլտեր Դոնալդսոնը պրոֆեսիոնալ դարձավ 16 տարեկանում այն բանից հետո, երբ հաղթեց պատանիների ազգային առաջնությունը[3]։ Սակայն իր դեբյուտային խաղը սնուկերի առաջնություններում նա անցկացրել է 1933 թվականին։ Այդ անգամ նա կիսաեզրափակչում պարտվեց Ջո Դևիսին։ Այնուհետև նա բաց թողեց ևս 5 առաջնություն, իսկ երբ վերադարձավ, նա հասավ մինչև քառորդ եզրափակիչ։ Երբ սկսվեց պատերազմը, Դոնալդսոնը մեկնեց ծառայության բանակում։
Հետպատերազմյա առաջին իսկ մրցաշարում Ուոլտերը շարքի մեծութան նոր ռեկորդ սահմանեց․ այժմ այն կազմում էր 142 միավոր և այն հրաշալի արդյունք էր այն ժամանակների համար։ Իսկ արդեն հաջորդ առաջնության ժամանակ Դոնալդսոնը հաղթող դարձավ՝ եզրափակչի խաղում պարտության մատնելով Ֆրեդ Դևիսին 82։63 հաշվով։ Այս եղանակով Ուոլտերը դարձավ անգլիացի առաջին խաղացողը, ում հաջողվեց հաղթել աշխարհի առաջնության ժամանակ։
Հաջորդ տարում նա չկարողացավ պահել տիտղոսը՝ պարտվելով Դևիս կրտսերին, սակայն վերադարձրեց իր առաջին հորիզոնականը 1950 թվականին։ Այնուհետև նա 4 անգամ իրար հետևից խաղաց եզրափակչում՝ ընդ որում բոլոր որոշիչ խաղերում մրցեց Ֆրեդ Դևիսի դեմ։ Սակայն վարկանշային այդ մրցաշարում հաղթել նրան այդպես էլ չհաջողվեց։ Այդ անհաջողություններից հետո նա ասաց, որ հիասթափված է և հեռանում է պրոֆեսիոնալ սնուկերից։
Ուոլտեր Դոնալդսոնը մահացավ իր տանը՝ Բակնգեմշիրում[2][4] , 1973 թվականին, նա մինչ օրս էլ համարվում է պատմության ամենահայտնի սնուկերիստներից մեկը։
Հաջողություններ կարիերայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի առաջնության հաղթող՝ 1947, 1950
- Աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից՝ 1948, 1949, 1951-1954
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «1907 Births in the District of Saint Giles in the City of Edinburgh». Statutory Birth Record 685/040185. ScotlandsPeople. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
{{cite web}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ 2,0 2,1 https://probatesearch.service.gov.uk/Calendar?surname=donaldson&yearOfDeath=1973&page=2#calendar
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
- ↑ https://uk.sports.yahoo.com/01022010/58/week-english-shame.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը Prosnookerblog-ում (անգլ.)
- Պրոֆիլը Worldsnooker-ում (անգլ.)