Լութֆալի Աբդուլլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լութֆալի Աբդուլլաև
ադրբ.՝ Lütfəli Abdullayev
Ծնվել էմարտի 9 (22), 1914
ԾննդավայրՇաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 9, 1973(1973-12-09) (59 տարեկանում)
Մահվան վայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրԱդրբեջանի պետական երաժշտական թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Լութֆալի Էմիր օղլի Աբդուլաև (ադրբ.՝ Abdullayev Lütfəli Əmir oğlu, մարտի 9 (22), 1914, Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 9, 1973(1973-12-09), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1960), Ադրբեջանի պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմնադիրներից մեկը;

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լութֆալի Աբդուլաևը ծնվել է 1914 թվականի մարտի 22-ին Շաքի քաղաքում[1]: Առաջին կրթությունն է ստացել Շաքիում: Մի քանի ամիս աշխատել է Շաքիի դրամա ասոցիացիայում: 1928 թվականի սեպտեմբերին Բաքու ժամանած Լութֆալի Աբդուլլաևը ընդունվել է Պետական կոնսերվատորիայի գալարափող դասարան: 1938 թվականին ստեղծվել է Ադրբեջանի պետական երաժշտական կոմեդիայի թատրոնը, Լութֆալի Աբդուլլաևը ընդունվել է թատերախմբի: Երբ 1949 թվականին թատրոնը դադարեցվեց իր գործունեությունը, Լութֆալի Աբդուլլաևը տեղափոխվեց Ազգային դրամատիկական թատրոն[2]:

1956 թվականին կրկին սկսեց աշխատել Ադրբեջանի պետական երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Լութֆալի Աբդուլլաևը բնորոշ էին կոմիկական դերերը։ Լավագույններից են՝ «Վելի» (Ուզեիր Հաջիբեկով, «Արշին սալ ալան»), «Մոհսուն» (Մամեդ Սաիդ Օրդուբադի և Սեիդ Ռուսթամով), «Գոշուն» (Մեհերրեմ Ալիզադե և Սոլթան Հաջիբեկով), «Գեհրեման» (Մեհերրեմ Ալիզադե և Ֆիքրեթ Ամիրով), «Դուրսուն» (Սուլեյման Ռուստեմ և [[Սեիդ Ռուսթամով), «Մեհեմմեդ» (Սաբիթ Ռահման և Սուլեյման Ալեսգերով), «Գյուլողլան» (Քերիմ Քերիմով), «Շաքիր» (Հեսեն Սեյիդբեկլի և Թոֆիկ Կուլիև), «Դիլավերզադե» (Մեհերրեմ Ալիզադե և Սեիդ Ռուսթամով), «Սեմենդեր» (Մեհերրեմ Ալիզադե և Հաջի Խանմամմեդով), «Գուդրեթ Սեդա» (Սալամ Գեդիրզադե և Սուլեյման Ալեսգերով) և այլն[3]:

1946 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:

Լութֆալի Աբդուլլաևը մահացել է 1973 թվականի դեկտեմբերի 9-ին Բաքվում:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]