Նաջիե Սուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաջիե Սուման
թուրքերեն՝ Naciye Suman
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1881(1881-04-23)
ԾննդավայրՍկոպիե, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 23, 1973(1973-07-23) (92 տարեկան)
Մահվան վայրԱնկարա, Թուրքիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Մասնագիտությունլուսանկարիչ
ԵրեխաներNusret Suman?

Նաջիե Սուման (հայտնի է նաև որպես տիկին Նաջիե կամ Նաջիե հանըմ, թուրքերեն՝ Naciye Suman; ապրիլի 23, 1881(1881-04-23), Սկոպիե, Օսմանյան կայսրություն - հուլիսի 23, 1973(1973-07-23), Անկարա, Թուրքիա), Թուրքիայի առաջին կին պրոֆեսիոնալ լուսանկարչուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սումանը ծնվել է 1881 թվականին օսմանյան Սկոպյե քաղաքում սպայի ընտանիքում։ 1903 թվականին ամուսնացել է սպա Իսմայիլ Հաքքի բեյի հետ[1], որից ունեցել է երեք զավակ։ Նրա որդին՝ Նուսրեթ Սումանը, դարձել է հայտնի քանդակագործ[2]։ Բալկանյան պատերազմների պատճառով, ընտանիքը ստիպված է եղել փախչել Անատոլիա։ Նրանք հաստատվել են Ստամբուլում, իսկ ընկերներից մեկը օգնել է տեղափոխվել Վիեննա։ Այնտեղ Սուման ծանոթացել է լուսանկարչության նոր տեխնոլոգիաների հետ։ Սակայն 1914 թվականին նրա ամուսինը ստիպված է եղել տեղափոխվել Թուրքիա։ Նրանք բնակություն են հաստատել Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի Յըլդըզ թաղամասի Սաիտփաշա առանձնատանը։ Սումանը Վիեննայից իր հետ բերել էր ֆոտոսարքավորումները և իրենց տան ձեղնահարկում բացել է ոչ մեծ ֆոտոստուդիա[3]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սումանի ամուսինը ծառայել է ռազմաճակատում։ Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ ընտանիքը ունեցել է ֆինանսական լուրջ խնդիրներ։ 1919 թվականին Սումանը փորձել է վաճառել ընտանեկան արծաթեղենը, որպեսզի սնի ընտանիքին[1]։ Նա տան վրա փակցրել է «Türk Hanımlar Fotoğrafhanesi — Naciye» (Թուրք կանանց ֆոտոատելյե՝ Նաջիե)՝ դառնալով իսլամական աշխարհի առաջին կին լուսանկարիչներից մեկը[2][3]։ Սա անսովոր երևույթ էր, քանի որ այդ ժամանակներում Օսմանյան կայսրությունում կանայք, սովորաբար, չէին աշխատում[2]։ 1921 թվականին նա հրաժարվել է առանձնատնից և տեղափոխվել է ավելի փոքր բնակարան՝ տեղափոխելով ֆոտոստուդիան մեկ այլ վայր։ Ֆոտոստուդիան վերաբացվել է «Kadınlar Dünyası» (Կանանց աշխարհ) անունով[1][3]։ Բացի պատկերներից և հարսանեկան լուսանկարներից, Սուման դասախոսություններ է կարդացել Մեհմեդ V սուլթանի պալատում[4]։ Պատերազմի ավարտից հետո նա բաժանվել է ամուսնուց և սկսել ապրել ֆոտոստուդիայից ստացած միջոցների հաշվին։ 1930 թվականին թողել է բիզնեսը և աղջկա հետ միասին տեղափոխվել Անկարա[1]։ 1934 թվականին կառավարության կողմից ընդունված «Պարտադիր ազգանունների մասին» օրենքից հետո, վերցրել է Սուման ազգանունը[4]։

Սումանը մահացել է 1973 թվականին Անկարայում։ Երկար ժամանակ նրա նկարները համարվել են կորած։ Հետագայում դրանք հայտնաբերվել են[1][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Naciye Suman im Frauenmuseum Istanbul (türkisch), abgerufen am 24. März 2017
  2. 2,0 2,1 2,2 Gülderen Bölük: Kızı, Türkiye’nin İlk Kadın Fotoğrafçısı Naciye Suman'ı Anlattı Արխիվացված 2016-04-02 Wayback Machine, Yeni Aktüel (türkisch), abgerufen am 24. März 2017
  3. 3,0 3,1 3,2 Muzaffer Karaaslan Naciye Suman Kim Արխիվացված 2016-04-02 Wayback Machine, Feymag, 9. November 2015
  4. 4,0 4,1 Nagihan Şekercioğlu: Naciye Hanım Anısına: Naciye Suman Dosyası Արխիվացված 2015-07-31 Wayback Machine, nsekercioglu.com, 31. Juli 2015
  5. Collector of Ottoman photographs Gülderen Bölük (Photographer-writer). In: Swissper. Nr. 32, 2012, S. 27f