Վերա Պանովա
Վերա Պանովա ռուս.՝ Ве́ра Фёдоровна Пано́ва | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7 (20), 1905[1] |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 3, 1973[1][2][3][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոմարովոյի գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, դրամատուրգ, վիպասան, սցենարիստ, գրող և արձակագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Սերյոժա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Boris Vakhtin? և David Dar? |
Զավակներ | Բորիս Վախտին և Yuri Vakhtin? |
![]() | |
![]() |
Վերա Ֆեոդորովնա Պանովա (ռուս.՝ Ве́ра Фёдоровна Пано́ва, մարտի 7 (20), 1905[1], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 3, 1973[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։
1940 թվականից ապրել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ 1941-1945 թվականներին աշխատել է Պերմում։ Հայտնի է դարձել «Ուղեկիցներ» (1946 թվականին, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947 թվականին, հայկական հրատարակչության 1948 թվական, կինոնկար՝ «Գթության գնացք», 1964 թվական) վիպակով։ Պենևայի առավել հայտնի ստեղծագործությունները ստեղծվել են ետպատերազմյան տարիներին․ «Կրուժիլիխա» (1947 թվականին, ԽԱՀՄ պետական մրցանակ, 1948 թվականին, հայկական հրատարակչություն 1950 թվական), «Տարվա եղանակները» (1953 թվական, կինոնկար՝ «Նահանջ տարի», 1962 թվական), «Սենտիմենտալ վեպ» (1958 թվական) վեպերը, «Պայծառ ափ» (1949 թվականին, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950 թվականին, հայկական հրատարակչություն 1951 թվական), «Սերյոժա» (1955 թվական, հայկական հրատարակչություն 1957 թվական), համանուն կինոնկար, 1960 թվական, 12-րդ միջազգային կինոփառատոնի (Կարլովի Վարի) «Բյուրեղապակյա գլոբուս» գլխավոր մրցանակ, 1960 թվական] վիպակները։ Երիտասարդ մարդու դաստիարակության թեմային են նվիրված «Վալյա» և «Վոլոդյա» (1960 թվական, կինոնկար՝ «Մուտք», 1962 թվական), «Երեք տղա դարպասի մոտ» և այլ պատմվածքներ։ Պանևայի ստեղծագործությանը բնորոշ են ճշմարտացիությունը, արդիականության սուր զգացումը, կյանքի բախումների դրամատիզմը վերարտադրելու կարողությունը։ 1960-ական թվականներին Պանևան դիմել է պատմական ժանրին «Ով է մեռնում», 1965 թվականին, «Ասք Օլգայի մասին», 1966 թվականին, «Ասք Թեոդոսիայի մասին», 1966 թվականին, «Տրեդյակովսկին և Վոլինսկին», 1968 թվականին և այլն։ Պանևաի ստեղծագործություններից թարգմանվել են շատ լեզուներով։ Պարգևատրվել է 2 շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 122)։ ![]() |
- Մարտի 20 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Մարտի 3 մահեր
- 1973 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս կին գրողներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային դրամատուրգներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Կոմունիստ կին գրողներ
- Ռուս լրագրողներ
- Խորհրդային գրողներ
- Կին դրամատուրգներ
- Խորհրդային սցենարիստներ
- Խորհրդային վիպասաններ
- 20-րդ դարի լրագրողներ
- Խորհրդային պատմվածքագիրներ