Հենրի Դարջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Դարջեր
Ծնվել էապրիլի 12, 1892(1892-04-12)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանվել էապրիլի 13, 1973(1973-04-13)[1][3][4] (81 տարեկան)
Վախճանի վայրՉիկագո
ԳերեզմանAll Saints Cemetery[5]
Մասնագիտությունգրող, building manager, նկարիչ, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան, օրագրի հեղինակ և գծանկարիչ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
Գրական ուղղություններԱր բրյուտ

Հենրի Դարջեր(անգլ.՝ Henry Darger, ապրիլի 12, 1892(1892-04-12)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - ապրիլի 13, 1973(1973-04-13)[1][3][4], Չիկագո), ամերիկացի գրող և նկարիչ, ով հայտնի է իր էպիկ ֆենտեզի ոճում գրված, ավելի քան 15,000 էջ ունեցող ստեղծագործությամբ։ Նրա գործերը հայտնաբերվել և լայն համբավ են ձեռք բերել իր մահից կարճ ժամանակ անց։ Դարջերի նկարները առաձնանում էին խայտաբղետ գույներով, կտավի ամբողջական օգտագործմամբ, և բարդ կոմպոզիցիաներով, որոնցում հաճախ պատկերվում էին երիտասարդ աղջիկների կերպարանքներ[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ամբողջ կյանքը Դարջերը եղել է հասարակության ամենաանտեսված և խոցելի խավերի ներկայացուցիչ։ Երբ Դարջերը չորս տարեկան էր, նրա մայրը մահանում է՝ ծնունդ տալով իր կրտսեր քրոջը, ում հետագայում հանձնում են որդեգրման։ Այս վաղ մանկական ցնցումը, ենթադրաբար, մեծ ազդեցություն է ունեցել Դարջերի հետագա ստեղծագործական ոճի և բովանդակության վրա։ Հետզհետե Դարջերը դառնում է ավելի անկառավարելի, և հայրը ուղարկում է նրան կաթոլիկ դպրոց, որից հետո նա հայտնվում է Լինկոլնի տկարամիտ երեխաների ապաստարանում։ Դարջերն այլևս չի տեսնելու իր հորը, ով մահանում է 1908 թվականին։ 1908 թվականին, երբ Դարջերը 16 տարեկան էր, նա փախուստ է ձեռնարկում ապաստարանից և հասնում է Չիկագո, որտեղ ձերբակալվում և հետ է ուղարկվում Լինկոլն։ Փախուստի երկրորդ փորձը, 1909 թվականին, հաջողությամբ է ավարտվում։

Հասուն կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիկագոյում Դարջերն աշխատում է որպես դռնապահ և աման լվացող։ 1932 թվականին նա սենյակ է վարձում Լինկոլն Պարք շրջանում գտնվող 851 Վեսթ Վեբսթեր Ավենյու հասցեում, որտեղ և ապրում է հաջորդ քառասուն տարիների ընթացքում։ Դարջերը վարում էր ճգնավորի կյանք և ամեն օր հաճախում էր ժամերգությունների։ Ոտքի քրոնիկական ցավերի հայնտվելուց հետո, նա թոշակի է անցնում, և սկսում է ժամանել ժամերգություններին օրական չորս և ավել անգամ։

Կյանքի վերջին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Դարջերին մեքենա է հարվածում, և նա երբևիցե վերջնականապես չի կազդուրվում այդ միջադեպից հետո։ 1972 թվականին Դարջերը տեղափոխվում է Սրբ. Օգոստինոսի անվան ծերանոց։ Չորս ամսից Դարջերը մահանում է։ Դարջերի տեղափոխվելուց հետո, նրա տանտեր ՝ Նաթան Լեները, իր նախորդ վարձակալից մնացած իրերը տեսակավորելիս, հայտնաբերում է տարատեսակ շշեր, թերթեր, ամսագրեր, կոմիքսներ, կոշիկներ և արվեստի բազմաթիվ գործեր։ Այդ նյութերի մեջ հայտնաբերվում են մի շարք ամսագրեր, որտեղ Դարջերը որոշակի նշումներ էր անում։ Ամսագրերից մի քանիսում գրված էր, թե քանի անգամ է Դարջերը գնացել ժամերգությունների կամ թվարկված էին իր ամենօրյա գործողությունները։ Առանձին ամսագրերը նվիրված էին եղանակի տեսության ցուցումներին, դրոշներին, քարտեզներին կամ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի սպաներին։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարջերի առավել ապշեցուցիչ աշխատանը իր 15,000 էջից բաղկացած գիրքն էր, որի ամբողջական անունն անգլերենով հնչում էր որպես ` The Story of the Vivian Girls, in What Is Known as the Realms of the Unreal, of the Glandeco-Angelinnian War Storm, Caused by the Child Slave Rebellion, or In the Realms of the Unreal: Այն պատմում էր յոթ Վիվիան աղջիկների մասին, որոնք պայքարում էին չար Գլանդելինանների դեմ, և փորձում էին ստրկությունից ազատել Աբիյանիա կաթոլիկ ազգի երեխաներին։ Սյուժեն հիմնված էր Ամերիկյան քաղաքացիական պատերազմի իարդարձությունների վրա, և նկարագրում էր երեխաների հերոսական պայքարը չար մեծահասակների դեմ։ Դարջերը նաև նկարազարդել էր իր գիրքը։

Նկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարջերը իր գիրքը նկարազարդել էր ավելի քան 300 պատկերներով։ Նկարներից շատերը, որոնք ունեին մոտ 4 մետր լայնություն, պատկերում էին գունատ, առանց հագուստի և սեռական օրգանների երեխաների, որոնք պայքարում էին իրենց գերողների դեմ։ Դարջերը իր աշխատանքներում օգտագործում էր կոմիքսներից կտրած պատկերներ։ Ենթադրվում է, որ նա չուներ բավականին հմտություններ պատկերելու մարդկանց առանց դրանց օգնության։ Ծախսերի կրճատման համար, Դարջերը օգտագործում էր թղթի երկու կողմն էլ։

Համբավը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարջերը համարվում է հիմնային ու չհասկացված ստեղծագործողներից մեկը։ Նրա համբավը ոչ միայն պայմանավորված է իր կատարած աշխատանքի որակով, այլ առավելապես իր ողբերգական կենսագրության և ուշ հասած ճանաչելիության հանգամանքներով։ Հենրի Դարջերի գործերի մեծագույն հավաքածուն պահվում է Ամերիկյան ազգային արվեստի թանգարանում(անգելերն՝ American Folk Art Museum)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]