Մասնակից:Թինա Մաքոյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոլլում(անգլ․ Gollum, այլ թարգմանությամբ Գորլում), նույն ինքը՝ Սմեգոլ (հին անգլ․ Sméagol, կամ Смéагорл, այս անունն էր կրում, երբ հոբիթ էր), մտացածին կերպար, Ջոն Ռ․ Ռ․ Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» և «Մատանիների տիրակալը» ստեղծագործությունների գլխավոր հերոսներից մեկը։ Անձը Գոլլում՝ ոչ մեծ հասակի արարած, չափազանց նիհար ու մեծ փայլուն աչքերով։ Նրա մաշկը, համաձայն «Հոբիթի», փայլուն և սև գույնի է։ «Հոբիթ»–ում հիշատակվում է, որ անցյալում նա ապրել է մակերևույթի վրա։ Գոլլումը հոբիթ է եղել, բայց նա չէր սիրում արևը և ձգտում էր ամենախորքը։ Հնարավոր է, հեղինակի նախնական պլանով, Գոլլումը եղել է ինչ–որ անհայտ ծագման արարած։ Այդպես է պատկերված նաև Բակշիի մուլտֆիլմում՝ նման միաժամանակ սարդի և սոված գորտի։ Ջեքսոնի ֆիլմում նրա մաշկը, ընդհակառակը, ներկայացված է շատ գունատ։ Գոլլումը բավականին ուժեղ և ճարպիկ է, բայց վախկոտ ու ստախոս։ «Մատանիների տիրակալը»–ում Գոլլումի կենսագրությունը և անձը ավելի ամբողջական է բացահայտվում․ եռագրությունում նա ներկայանում է արդեն ոչ թե անհասկանալի գազան, այլ դժբախտ նախկին հոբիթ, Մատանու զոհը։ Նա սկսում է տառապել անձի երկվությամբ, խոսել ինքն իրեն, բաժանվելով միամիտ, վախկոտ Սմեգոլի և չար Գոլլումի (այդ պատճառով էլ Սեմուայզ Գեմջին նրան կոչում էր «գող» (հետագայում՝ կպչուն) (Սմեգոլ) և «հոտած» (Գոլլում))։ Նրա վրա բացասաբար է ազդում էլֆերի կախարդանքը․ նա հրաժարվում է լեմբաս ուտելուց, իսկ էլֆերի լորիենական պարանը, որով Սեմը նրա ոտքը կապում է, իր մեկ հպումով Գոլլումին տանջող ցավեր է հասցնում։ Նրան ատելի է ցանկացած լույս՝ թե արևային, թե լուսնային։ Նրա հիմնական սնունդը՝ հում ձուկ կամ միս, ինչպես երևում է, Գոլլումին չի անհանգստացնում նաև հետագայում․ «Հոբիթ»–ում հիշատակվում է, որ նա քարանձավներում սպանում և ուտում էր գոբլիններին, իսկ «Մատանիների տիրակալ»–ում, որ նա ուտելու համար փորձում էր ճահիճներից հանել դիակներին, բայց նրանց անհնար էր հասնելը։ Այնուամենայնիվ նրա սիրելի ուտելիքը ամեն դեպքում հում ձուկն է։ Մեկը Գոլլումի տարբերվող առանձնահատկություններից նրա խոսելու ոճն է։ Ինքն իր մասին խոսում է առաջին դեմքի հոգնակի թվով և օգտագործում է սովորական բառերի փոփոխված ձևերը, օրինակ, «հոբիթսներ» (անգլ․ hobbitses ), «հոբիթներ»–ի փոխարեն, և այլն։ «Գոլլում» մականունը նա ստացել է իր «գոլլում» կուլ տալու ձայնի պատճառով, որը հաճախ էր կրկնում (ընդգծելով նրա այդ առանձնահատկությունը, թարգմանություններից մեկում, Սեմը մինչև Գոլլումի հետ հանդիպումը չարությամբ ասում է․ «Ես կդաջեմ «գոլլումը» նրա կոկորդին, թող երևա աչքիս»)։ Նրա խոսքը հագեցած է յուրահատուկ հոմանիշներով, որոնցով նա փոխարինում է մոռացված բառերը․ օրինակ՝ Արևը նա անվանում է «Դեղին դեմք» (տարբերակ՝ «Դեղին մռութ»)։ Ինքն իր մասին Գոլլումը հիմնականում խոսում է երրորդ կամ երկրորդ դեմքով, երբեմն հոգնակի թվով («մենք»), չնայած երբեմն, հատկապես այն ժամանակ, երբ իր մեջ արթնանում է Սմեգոլը, նա իրեն անվանում է «ես»։ Սեմը և Ֆրոդոն դա վերագրում են նրա խոսքի անկեղծությանը։ Հատկապես հայտնի է Գոլլումի «Ձերդ պայծառություն» արտահայտությունը (անգլ․ My Precious )․ այդպես է նա կոչում Մատանին (իսկ «Հոբիթ»–ում նաև ինքն ինքն իրեն)։ Անվան ստուգաբանությունը Սմեգոլ անունը գալիս է հին անգլերեն smygel բառից (հին անգլերեն՝ «որջ», «տեղ, որտեղ սահում են»), Թոլքինը օգտագործել է նաև «սմիալ» բառը (հին անգլերեն՝ smial), այդպես էին հոբիթները անվանում իրենց համեմատաբար խոշոր որջերը։ Այս անվանումը նաև կապված է Սմոգ անվամբ վիշապի հետ։ Գոլլում անունը հնարավոր է վերցված լինի հին նորվեգական լեզվից, որում կա gull բառը (այլ կերպ նաև goll), որը նշանակում է «ոսկի, գանձ, թանկարժեք իր», իսկ fingr-gull բառակապակցությունը նաև նշանակում է «մատանի»։

Կենսագրություն Երրորդ էպոխայի վերջին հազարամյակում Սմեգոլը ապրում էր փոքրիկ գյուղում, որը գտնվում էր Անդուին գետի ափին։ Երրորդ էպոխայի երկրորդ տարում հենց ափերին էլ մահացավ Իսիլդուրը և նրա երեք որդիները, իսկ Համիշխանության մատանին կորեց։

Ե․Է․ 2463 թ․ հոբիթ և Սմեգոլի ազգական Դեադոլը , գետից պատահական գտավ Մատանին։ Մատանին տեսնելով, Սմեգոլը անմիջապես ուզես ստանալ այն Դեադոլից՝ ինչպես «ծննդյան նվեր», բայց Դեադոլը, նույնպես գտնվելով Մատանու իշխանության տակ, մերժեց նրան, ինչն էլ հանգեցրեց մահացու կռվի։ Սմեգոլը սպանեց իր ազգականին և Մատանին վերցրեց իրեն։ Մատանին շատ արագ փոխեց Սմեգոլի բնավորությունը դեպի վատ կողմը, իսկ հանցագործության համար հոբիթին վտարեցին ցեղից։ Այդ ժամանակ նա ստացավ «Գոլլում» մականունը, ինչ–որ անհասկանալի ձայների պատճառով, որոնք նա արտաբերում էր։ Ե․Է․ 2470 թ․ նա գնում է Մառախլապատ լեռներ, հուսալով սարերի արմատներում գտնել նոր կյանք։ Այդ ժամանակից նա սկսեց իրեն անվանել «մենք», իսկ Մատանին «Իմ սքանչելի»։ Մատանին ակնհայտ երկարացրեց նրա կյանքը, և գրեթե 500 տարի նա ապրեց ստորգետնյա լճի մոտ գտնվող կղզում, վերջնականապես դառնալով Մատանու ստրուկը և կորցնելով հոբիթի տեսքը։

Բիլբո Բեգինսի և թզուկների ճամփորդության ժամանակ («Հոբիթ կամ գնալն ու գալը») ճամփորդները հայտնվում են Մառախլապատ լեռների խորքերը, և մոլորված հոբիթը՝ Բիլբոն, գտնում է Համիշխանության մատանին , որը Գոլլումը կորցրել էր գոբլինների թունելներից մեկում։ Վերջինս հանդիպում է Բեգինսին և հանելուկներ խաղից հետո (Բիլբոյի վերջին հանելուկը․ «Ի՞նչ կա իմ գրպանում»), պարտվելով, հասկանում է, թե ով է գտել իր «սքանչելիին» և փորձում է հարձակվել։ Բիլբոն հազիվ խուսափում է մահից, պատահաբար հագնելով Մատանին։

Ըստ Թոլքինի մտահաղացման՝ Բիլբո Բեգինսը, որը որոշ չափով գտնվելով Մատանու իշխանության տակ, խաբում է Հենդալֆին և թզուկներին, պատմելով, թե իբր «հաղթել» է մատանին «հանելուկներ» խաղում, մինչդեռ իրականում Մատանին Բիլբոն գտել էր գետնից և չէր ցանկացել վերադարձնել տիրոջը։

Մյուս կողմից, Բիլբոն չսպանեց Գոլլումին, չնայած նրան, որ մի քանի րոպե առաջ նա ինքը ուզում էր սպանել իրեն, բայց Մատանուց ստացած անտեսանելիությունը հոբիթին նման հնարավորություն տվեց։ Կախարդ Հենդալֆը կասկածում է, որ Բիլբոյի մատանին կախարդական է, բայց չգիտի նրա իրական ուժը,վախենալով անգամ դիպչել դրան։

Հետագա երեք տարիները Գոլլումը անտանելի տանջվում է առանց Մատանու և , վերջապես, 2944թ․ դուրս է գալիս մակերես, սկսելով «գողի» որոնումները։ Իր թափառումների ժամանակ Գոլլումը անհասկանալի պատճառով (հնարավոր է՝ Մատանու իրական տիրոջ՝ Սաուրոնի կոչով) փորձում է հասնել Մորդոր, որտեղ հանդիպում է Սարդերին և հրաշքով ողջ մնում՝ միանալով նրանց միությանը ու խոսատանալով նրանց հասցնել ողջ զոհերին։ Հաջորդող 30 տարիները նա անցկացնում է Մատանու որոնումներով, երբեմն վերադառնալով Սարդերի մոտ:

Այդ ժամանակ (3001 թ. Ե. Է.) Հենդալֆը գուշակում է, թե ինչ Մատանու սեփականատեր է Բիլբոն, և Շիրի պաշտպանությունը մեծանում է: Կախարդը փորձում է գտնել Գոլլումին և օգնություն է խնդրում Արագորնից: Սակայն 3009թ. Գոլլումը Սաուրոնի ձեռքն է ընկնում և տանջանքների ազդեցության տակ պատմում է Մատանու մասին և նրա գտնվելու վայրը: Ինը նազգուլներ լքում են Մորդորը և ուղղորդվում են դեպի Շիր: Նրանց ետևից բաց են թողնում Գոլլումին: Արագորնին ու Հենդալֆին հաջողվում է բռնել նրան և որոշ ժամանակ նա բնակվում է էլֆերի մոտ, սակայն օրկերը նրան օգնում են փախչել: Նա հետևում է Մատանու եղբայրությանը Մորիայում և հանդիպում է Ֆրոդոյին 3019թ. փետրվարի 29-ին: Փորձելով Հոբիթներից խլել Մատանին, Գոլլումը ակնհայտ հարձակվում է, սակայն հոբիթները համոզում են ծառայել իրենց , ստիպելով երդում տալ Մատանու անունով՝ ծառայելու նրա ներկայիս սեփականատիրոջը (Ֆրոդոյին): Այնուամենայնիվ, Գոլլումը առիթը բաց չի թողնում տիրանալ իր «սքանչելիին» և հոբիթներին առաջարկում է ուղեկցել Մորդոր գաղտնի ճանապարհով՝ Կիրիտ Ունգոլի ճանապարհով, որտեղ գտնվում է Սրադրերի որջը: Այս ձևով, Գոլլումը հաշվարկել էր հրեշի միջոցով հոբիթների հարցերը լուծել և տիրանալ Մատանուն: Սակայն նրա պլանը ձախողվում է, իսկ ինքը՝ Գոլլումը, հարձակվելով Սեմի վրա, միայն հրաշքով է ողջ մնում:

Մորդորում Գոլլումը գաղտնի հետևում էր Ֆրոդոյին և Սեմին մինչև Օրոդրուին, սպասելով հարմար առիթի, որպեսզի տիրանա Մատանուն: 3019թ. մարտի 25-ին հոբիթները հասան Սամմաթ Նաուր սարում գտնվող քարանձավին: Նրանք մտադիր էին Մատանին նետել լավայի մեջ, բայց պարզվեց, որ դա բոլորովին հեշտ չէ՝ ցանկացած արարած ամբողջությամբ գտնվում է Մատանու տիրապետության տակ և անհնար է դրան հակառակվել: Կանգնած անդունդի եզրին, Ֆրոդոն հայտարարեց իրեն Մատանու Տիրակալ, բայց նրա վրա հանկարծակի հարձակվեց Գոլլումը: Կռվի ժամանակ Գոլլումը կծեց հակառակորդի մատը Մատանու հետ միասին, բայց գրեթե հենց այդտեղ, ուրախությունից թռչկոտելով՝ ընկավ անդունդը: Մատանին ընկավ Օրորդուրինի լավայի մեջ և վերացավ: Գոլլումը նույնպես մեռավ, այդպիսով Մատանու պատմության մեջ մեծ դեր խաղալով:

Ակնհայտ է, որ նման ճակատագիրը վաղուց էր կանխորոշված եղել նրան. Գոլլումին հաջողվել էր բազմաթիվ վտանգավոր իրավիճակներից անվնաս դուրս գալ, նրան խնայեցին բոլոր «բարի» հերոսները: Բիլբոն չսպանեց նրան, չնայած ուներ հնարավորություն, Հենդալֆը զգուշացրեց Ֆրոդոյին Գոլլումի մահափորձից, Ֆարամիրը նույնպես չսպանեց այդ արարածին (այդ հարցի լուծման հնարավորությունը թողնելով Ֆրոդոյին): Եվ նույնիսկ Սեմը, որը ատում էր Գոլլումին իր երկերեսանիության և դավաճանության համար, հանգիստ թողեց նրան, հնազանդվելով Ֆրոդոյի արգելքին: Գոլլումը Մատանու ամենամեծ ստրուկն էր և պատրաստ էր ամեն ինչի հանուն նրա, բայց, չցանկանալով այդ, ինքն ոչնչացրեց նրան:

Ստեղծումը և զարգացումը

Համաձայն Դուգլաս Անդերսոնի, Գոլլումի նախատիպը հայտնվում է Glip բանաստեղծությունում, գրված մոտ 1928թ.: Թոլքինը նրանում նկարագրում է քարանձավում ապրող սոված արարածի՝ «երկու կլոր աչքերով», որոնք փայլում են մթության մեջ:

«Հոբիթ»-ի առաջին հրատարակությունում Գոլլումը ներկայացված է որպես ընկերասեր ու հարգելի արարած, որը ընդունում է պարտությունը հանելուկների խաղում, և երբ հասկանում է, որ Մատանին կորել է, ներողություն է խնդրում Բիլբոյից և Մատանու փոխարեն առաջարկում է քարանձավի մուֆքը ցույց տալ: Ջոն Ռեյտլիֆը ընդգծում է, որ հերոսը իրեն ավելի արժանավայել է պահում, քան Բիլբոն. վերջինս գիտի, որ տիրացել է Գոլլումի Մատանուն, բայց այլ պարգևատրում է պահանջում: Այս տարբերակում Գոլլումը դեռ հոբիթ չի համարվում. ինքը՝ պատմողը ասում է, որ նա չգիտի, թե «ով կամ ինչ է եղել ինքը», նա պարզապես «Գոլլում»-ն է կամ «ծեր Գոլլումը»:

1937թ. հրատարակչի խնդրանքով, որը սպասում էր «Հոբիթի» շարունակությանը, Թոլքինը սկսեց գրել «Մատանիների տիրակալը»: «Անցյանի ստվերը» գլխի սկզբնական տարբերակում Գոլլումի պատմությունն է, պատմված Հենդալֆի կողմից, արդեն մոտ էր վերջնական տարբերակից: Տարբերությունը այն է, որ Գոլլումը ինքն է գտնում Մատանին գետից, իսկ նրա սկզբնական անունը Դիգոլ էր (հին անգլ. Digol՝ «գաղտնի») , ոչ թե Սմեգոլ (ավելի ուշ Դիգոլը փոխվել Դեագոլի (հին անգլ. Deagol ) և փոխանցվեց Գոլլումի զարմիկին): 1939թ. նշումներում Թոլքինը առաջարկեց, որ Գոլլումը, հնարավոր է, Մորդորում գտել է երկրորդ Մատանին, բայց այդ միտքը հետագա զարգացում չստացավ: Հենց այս սևագրության մեջ էլ արդեն առկա է «Մատանիների տիրակալ»-ի վերջաբանը:

Այդ պահին Գոլլումը, որը, թվում էր, թե փոխվել է և տանում է իրենց գաղտնի արահետներով դեպի Մորդոր, մոտենում է և նենգաբար փորձում է խլել մատանին: Նրանք կռվում են, Գոլլումը խլում է մատանին և ընկնում Ճակատագրական անցքը:

1947թ., դեռ գրելու պրոցեսսի մեջ լինելով «Մատանիների տիրակալը», Թոլքինը իր հրատարակչին է ուղարկում «Հոբիթ»-ի բազմաթիվ ուղղումները: 1937թ. օրիգինալ տարբերակում Գոլլումը պատրաստ էր իր Մատանին տալու Բիլբոյին որպես նվեր, բայց այդ տարբերակը չէր համապատասխանում «Մատանիների տիրակալին», որտեղ Մատանին ուներ չափազանց մեծ նշանակություն, հատկապես Գոլլումի համար: Նա հրատարակիչ Սթենլի Անվինին ուղարկեց «Հանելուկներ խավարում» գլխի կրկին գրված տարբերակը՝ ինչպես փոփոխոթյունների օրինակ , անհրաժեշտ «Մատանիների տիրակալ»-ի հետ հակասությունների լուծման համար: Ի զարմանս Թոլքինի, գլխի նոր տարբերակը ներառված էր «Հոբիթի» երկրորդ հրատարակությունում, հրապարակված 1951թ.: Փաստի առաջ կանգնելով, Թոլքինը ամեն դեպքում միջոց է գտնում պահպանել հետևանքները իր ստեղծագործություններում. «Մատանիների տիրակալի» նախաբանը իր մեջ ներառում է մեկնաբանություն, որը բացատրում է, որ 1937թ.-ի տարբերակը սուտ էր, որը Բիլբոն թզուկների համար, իսկ նոր տարբերակը պարունակում է իրական իրադարձությունների նկարագիրը:

Ոգեշնչման աղբյուրները

Գոլլումին հաճախ համեմատում են Գրենդելի հետ, հրեշ՝ հին անգլիական «Բեովուլֆ» պոեմից: Որպես հավելում՝ նրանց արտաքին նմանությանը «նրանց երկուսի վարած կյանքը կապվում է գիշերվա, ստորգետնի ու ջրի հետ»: Գոլլումին նմանացնում են բիբլիական Կայենի հետ, որը, համաձայն «Բեովուլֆի», հանդիսանում է Գրենդելի նախնին: Երկուսն էլ սպանել են մոտ բարեկամներին՝ Աբելին և Դեգոլին, և դրանից հետո նրանց վռնդել են ընտանիքից: «Գոլլումը կրկնել է Կայենի մեղքը, Մատանին ձեռք բերելու համար՝ սպանելով իր զարմիկին, նախանձ ցանկությամբ լցված՝ տիրանալու Մատանուն»:

Ջ. Ռ. Ռ. Թոլքինը իր նամակներից մեկում՝ ուղղված իր որդի Քրիստոֆերին, Սեմի վերաբերմունքը Գոլլումի հանդեպ համեմատում է Արիելի վերաբերմունքի հետ՝ Կալիբանի նկատմամբ, Ուիլյամ Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսից: Լիզա Հոփկինսը նույնպես զուգահեռ է անցկացնում Ֆրոդոյի և Գոլլումի ու Պրոսպերոյի և Կալինբանի միջև:

XIX դարի վերջ- XX դարի սկզբի գրականության մեջ Գոլլումը համեմատվում է կախարդ Գագուլայի հետ՝ Հենրի Հագարդի «Սողոմոն թագավորի հանքերը» վեպից, որը հրատարակվել է 1885 թվականին և Թոլքինը կարդացել է երիտասարդ հասակում: Այս համեմատության մեջ հատկապես շեշտվում են Գագուլայի ֆիզիկական բնութագիրը և իր խոսելաձևը:

Հաջորդ հնարավոր ոգեշնչման աղբյուրը հանդիսանում է Գոլլումի համեմատումը Գոլեմի հետ՝ Գուստավ Մայրինկի 1915 թվականի համանուն վեպից: Անվանումների նմանությունից բացի, Գոլլումը և Մայրինկի Գոլեմը հանդիսանում են անհայտ տեսակի մարդանման արարած ու օժտված են անտեսանելի դառնալու կարողությամբ:

Դեյվ Նելսոնի կարծիքով, Գոլլումի նկարագրի մեջ հավանաբար ազդեցություն է ունեցել Հերբերտ Ուելսի «Ժամանակի մեքենա» վեպը, հատկապես մորլոկների կերպարները: Մորլոկները ունեն ձանձրալի սպիտակ մաշկ և լույսը անդրադարձնող աչքեր: Ինչպես և Գոլլումը, նրանք համեմատվում են սարդերի հետ, վախենում են լույսից ու ուտում են էլոներին, ինչպես Գոլլումը ուտում է գոբլիններին:

Թոլքինի ստեղծագործությունների մեջ Գոլլումը համեմատված է «Մատանիների տիրակալ»-ի Գրիմա Որդալեզվի հետ: Գրիմայի նման, որը ի վերջո դավաճանում է իր տիրոջը՝ Սարումանին, Գոլլումը դավաճանում է Ֆրոդոյին, թողնելով նրան Շելոբի որջում: