Ալան Կվոտերմեյնին, ով հայտնի որսորդ և ճանապարհորդ էր, դիմում են պարոն Հենրի Կուրտիսը և նրա ընկեր կապիտան Ջոն Հուդը։ Կուրտիսը խնդրում է Կվոտերմեյնին օգնել իր անհետ կորած եղբորը՝ Ջորջին գտնելու հարցում։ Ոչ եկրար համոզելուց հետո, Ալանը ընդունում է առաջարկը և նրանց հետ ճամփա է ընկնում։ Երկար ճանապարհից և դաժան զրկանքներից հետո, ճանապարհորդները հայտնվում են Կուկուաների կորուսյալ երկրում, որտեղ թաքնված են բիբլիական Սողոմոն թագավորի անթիվ գանձերը․․․
Ալան Կվոտերմեյն — պրոֆեսիոնալ որսորդ և ճանապարհորդ։ Նա հիսունհինգ տարեկան է, ցածրահասակ է, նիհար, կշռում է մոտ 60 կիլոգրամ, ալեհեր է։ Տեղաբնակները Կվոտերմեյնին անվանում են Մակումազան, որը բառացիորեն նշանակում է «մարդ, ով արթնանում է կեսգիշերից հետո» (այսինքն մարդ, ով միշտ զգոն է)։
Հենրի Կուրտիս — անգլիացի արիստոկրատ, ով գնում է փնտրելու իր եղբորը։ Ավելի քան երեսուն տարեկան է, ունի մոխրագույն աչքեր, շիկահեր է, ունի մարմնի հզոր կառուցվածք։ Տեղաբնակները անվանում են նրան Ինկուբու, որը նշանակում է «փիղ»։
Ջոն Հուդ — Բրիտանական նավատորմի նախկին կապիտան։ Նավատորմում տասնյոթ տարի ծառայելուց հետո, ազատվել է աշխատանքից։ Ջենթլմեն է, միշտ աջ աչքին կրում է մոնոկլ (մեկ աչքի ակնոց), ինչի պատճառով տեղաբնակները անվանում են նրան Բուգվան, որը նշանակում է «ապակե աչք»։
Իգնոզի — Կուկուաների երկրի պաշտոնական արքան։ Իր հոր՝ Կուկուաների արքա Իմոտուի սպանությունից հետո, մոր հետ փախչում են երկրից։ Երբ է իմանում է, որ Կվոտերմեյնը իր ընկերների հետ գնում է Կուկուաների երկիրը, նա միանում է նրանց Ամբոպա անվան ներքո։
Ինֆադուս — Կուկուաների կապիտան, Իգնոզիի հորեղբայրը։ Օգնում է Իգնոզիին տապալել դաժան թագավոր Տվալային։
Ֆուլատա — կուկուացի աղջիկ, փրկվել է կապիտան Հուդի կողմից։
Տվալա — կուկուաների դաժան թագավոր, ով տապալվեց Իգնոզիի կողմից և մահացավ Ինկուբուի հետ պայքարում։
Գագուլա — Ծեր վհուկ, ով շատ դարեր է ապրել։ Դավաճանել է Իմոտուին և թագադրել է Տվալային՝ Իմոտուի կրտսեր եղբորը։ Միակն է, ով գիտի Սողոմոն թագավորի հանքերի գաղտնիքը։
Մի քանի անգամ վեպը էկրանավորվել է, բայց ամենահայտնին եղել է «Սողոմոն թագավորի հանքերը» ֆիլմը, որը նկարահանվել է 1985 թվականին։ Գլխավոր դերում Ռիչարդ Չեմբերլենն է։
Բոլոր ֆիլմերը հեռու են բնօրինակից։