Մասնակից:Անի Հայապետյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան պատուհանի դետալ Սուրբ Ջայլս եկեղեցում, Հուկ, Դորսեթ, Ֆրենսիս Սքիթ (1963)

Ֆրենսիս Ուոլթեր Սքիթ(Francis Walter Skeat, )[1] , հայտնի անգլիացի ապակու վրա նկարող, առավել քան 400 եկեղեցիների և տաճարների վիտրաժների հեղինակ, ինչպես Անգլիայում,այնպես էլ արտերկրում։Սքիթը եղել է Արվեստի Թագավորական Ընկերության անդամ,Ապակու վրա նկարող վարպետների բրիտանական միության անդամ և Արվեստի աշխատողների համքարության անդամ [2]։

Կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքիթը ծնվել է ծնվել է Հարթֆորդշիրի Սենթ Ալբանսում։ Նրա մայրը՝ Թեոդորան, Չեսթերում ուներ ասեղնագործության ստուդիա իսկ նրա պապը ստուգաբան Ուոլթեր Ուիլյամ Սքիթն էր[3]։ Սքիթը կրթություն է ստացել Լինդեյլի դպրոցում, Քրոյդոնի Սենթ Ալբանս և Ուիթգիֆթ դպրոցներում[4]։Տասնութ տարեկանում նա սովորում էր Հարրի Սքոթ Բրիջուոթերի մոտ, ով առաջատար փորագրիչ էր[4]։ Նա սըր Ջոն Նինյան Քոմփերի հետեւորդն էր[5] և 1932 թվականին Փարիզի սրահում ցուցադրվելուց հետո, նա վերադարփավ Սենթ Ալբանս1933-ին[3] և հաջորդ տարում նա դարձավ Քրիստոֆեր Ուեբի աշակերտը, ով արվեստանոց ուներ Սենթ Ալբանսում և խրախուսում էր նրան աշխատել վիտրաժներով.[4] Հետագայում նա աշխատել է Օքսֆորդի A. R. Mowbray and Co.-ում և Էքսեթերի J. Wippell and Co.-ում, ինչպես նաև ապակի է ստեղծել Barton, Kinder և Alderson ֆիրմայի համար.[5]

1934 թվականին նա երկու ապակե վահանակ նվիրեց Սուրբ Հովհաննես եկեղեցուն, որը գտնվում էր Old London Road, Սենթ Ալբանսում, որտեղ նա ծխական էր:Այս վահանակները, որոնց վրա պատկերված էին Բարի Հովիվը և Սուրբ Հովհաննես Մկրտիչը, նրա առաջին եկեղեցու պատուհաններն էին։1955 թվականին Սուրբ Ջոնսը քանդվեց և պանելները տեղափոխվեցին Սուրբ Պետրոս[3]։ 1937 թվականին նա ամուսնացել է Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքից Բիրգիթ Էն Մարի Լինդվիստի հետ, որտեղ ապրել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը[3]։Պատերազմից հետո նա բացեց իր առաջին սրահը Սենթ Ալբանսի 7a Market Place-ում, որից հետո իր սրահը տեղափոխեց Հարփենդեն Քրոս Լեյն[3]։ Նրա առաջին խոշոր պատվերը հարավային կիսագնդի ամենամեծ պատուհանի՝ Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքի Սուրբ Գեորգի տաճարի հարավային հատվածի համար էր [3]։Վարդերի պատուհանը տեղադրվել է 1957 թվականին և նախագծվել է Ֆրենկ Սփիրսի կողմից[6]։

Ոճ և ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքիթի աշխատանքներում օգտագործվում են հստակ գծագրված պատկերներ հիմնականում պարզ ապակեպատ ֆոնի վրա, ինչը հայտնի բանաձև էր հետպատերազմյան վիտրաժներում[7]։ Վահանակները, որոնք նա ստեղծել է Սենթ Ալբանսում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու համար, կրում են նրա նշանները, որոնք նա նկարագրել է որպես «եղջերու, փակված մեծ վահանի ավելի փոքր վահանի մեջ, իսկ վերևից պատ և իրար հաջորդող հորիզոնական հատվածներ» և «ոլորված վահան՝ կանգնած եղջերուով»։Եղջերուն վերցված է Հերթֆորդշիր շրջանի Արմսից: Վահանի վրայի տողերը ակնարկ են ֆորդի մասին, բառախաղ երկրի անվան համար:[3] Հետագայում նրա նշանը դարձավ նկարահանելուկ՝ Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզիցին, որի շուրջը ճառագում են փոքրիկ թռչող թռչուններ՝ իր սկզբնատառերի հետ միասին:[3]

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքիթի աշխատանքների թվում է ֆուտբոլիստ Դունկան Էդվարդսի հուշահամալիրը, ով հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և «Անգլիայում»։ Նա մեկն էր այն ութ խաղացողներից, ովքեր զոհվեցին Մյունխենի օդային աղետի ժամանակ 1958 թվականի փետրվարին։ Էդվարդսը մահվան պահին ընդամենը 21 տարեկան էր։ 1961 թվականի օգոստոսի 27-ին վիտրաժային պատուհանը, որը պատկերում էր խաղացողին, նախագծված Սքիթի կողմից,[8]բացվել է Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցում՝ Դադլիի Priory Estate-ի ծխական եկեղեցում, Էդվարդսի նախկին մենեջեր Մեթ Բասբիի կողմից:

Լոնդոնի Սիթի St Sepulchre-without-Newgate եկեղեցում կա 1631 թվականին այնտեղ թաղված Վիրջինիայի նահանգապետի՝ Ջոն Սմիթի և Պոկահոնտասի համախոհի հիշատակի պատուհանը:Պատուհանը նախագծվել է Սքիթի կողմից և եկեղեցուն տրվել Բրեդֆորդ Սմիթի կողմից 1968 թվականին։Կապիտան Ջոն Սմիթը պատկերված է պատուհանի կենտրոնական վահանակում՝ իր նավիգացիոն գործիքները ոտքերի մոտ[9]։

Քեմբրիջշիրում գտնվող Սվեյվսիի Սուրբ Էնդրյու եկեղեցու մատուռի արևելյան պատուհանը պարունակում է Ֆրենսիս Սքիթի 1967 թվականի Ջեսսի ծառը[10]։ Գործող նախագահին և եկեղեցու սպասավորներին ուղղված նամակում Սքիթը գրում է[11]։

«Իմ պատուհանի սխեման նախատեսված է խորհրդանշելու մեր Տիրոջ ծագումը Աբրահամից և պատրիարքներից, ինչպես նկարագրված է Սուրբ Մատթեոսի Ավետարանի բացման գլխում: Դա պարզապես Ջեսսի ծառ չէ, քանի որ այն վերադառնում է իր ժամանակներից առաջ......."

Ջեսսին հայտնվում է աջ ձեռքի լույսի ներքո և դեպի ձախ կանգնած դիրքում:Պատուհանի կերպարներն են - առաջին լույսը՝ Բոոս; երկրորդ լույսը՝ Հռութը և նրա վերևում՝ Հակոբը. միջին լույս՝ Աբրահամը և Իսահակը, նրանցից վեր՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը և Մանուկը. վերևում՝ Ասան, չորրորդ լույսը, Դավիթը Սողոմոնի հետ նրա վերևում. հինգերորդ լույսը՝ Ջեսսին։ Պատուհանի ներքևի տեքստում, որը վերցված է Nicene Creed-ի 1662 թվականի «Ընդհանուր աղոթքի գրքի» տարբերակից, ասվում է.-

Ով մեզ՝ մարդկանց համար, և մեր փրկության համար իջավ երկնքից և մարմնավորվեց Մարիամ Աստվածածնի Սուրբ Հոգով և մարդ եղավ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի մայիսին Սքiթը հրատարակեց «Սենտ Ալբանսի տաճարի վիտրաժները».[12] Մյուս աշխատանքները, որոնցում նա իր ներդրումն է ունեցել, ներառում են[13]՝

  • Յանոշ Հաջնալի վիտրաժային աշխատանքը. հատ. XV թիվ 3 (Բրիտանական ընկերություն, Լոնդոն, 1974–75)
  • Թանգարաններում վիտրաժների հետազոտություն. հատ. XVII, No 2 (Բրիտանական ընկերություն, Լոնդոն, 1978–79)
  • Վիտրաժների հետազոտություն թանգարաններում և արվեստի պատկերասրահներում (մաս երկրորդ). XVI, թիվ 3 (Բրիտանական ընկերություն, Լոնդոն, 1979–80)
  • Էքսետերի տաճարի անհետացած ապակին[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Francis Valter Skeat» (շվեդերեն). gravar.se. Արխիվացված է օրիգինալից 13 December 2014-ին. Վերցված է 6 December 2014-ին.
  2. «Skeat, Francis». Stained glass designers: England. Professor Moriarty. 13 April 2010. Վերցված է 23 December 2010-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «History of the Windows of Saint Peter, St Albans». St Peter's Church. Արխիվացված է օրիգինալից 17 July 2011-ին. Վերցված է 26 December 2010-ին.
  4. 4,0 4,1 4,2 Fairweather, Peter (4 August 1999). «Francis Skeat». Churchmouse. Արխիվացված է օրիգինալից 24 October 2012-ին. Վերցված է 23 December 2010-ին.
  5. 5,0 5,1 «F W Skeat». Architects and Artists. Sussex Parish Churches. 15 November 2010. Արխիվացված է օրիգինալից 18 February 2013-ին. Վերցված է 23 December 2010-ին.
  6. «St. Georges Cathedral, Cape Town». Ancestry24. Արխիվացված է օրիգինալից 6 February 2010-ին. Վերցված է 27 December 2010-ին.
  7. Thomson, Aidan McRae (29 August 2009). «St Saviour's Hagley». flickr. Վերցված է 8 January 2011-ին.
  8. «Dedication of the Duncan Edwards window». History of the Black Country in Photographs. The Black Country Community Forum. Վերցված է 23 December 2010-ին.
  9. «The John Smith Window». St Sepulchre-without-Newgate. The Friends of the Musicians' Chapel. 3 February 2007. Վերցված է 23 December 2010-ին.
  10. «Jesse Tree, Swavesey». flickr. Վերցված է 25 December 2010-ին.
  11. Low, Malcolm (January 2006). «Swavesey, Cambridgeshire, St Andrew's Church» (PDF). Tree of Jesse. Malcolm Low TSSF. էջ 51. Արխիվացված է օրիգինալից (PDF) 25 October 2010-ին. Վերցված է 30 December 2010-ին.
  12. Francis W. Skeat (May 1977). Stained Glass of St Albans Cathedral. Barracuda Books. ISBN 0-86023-044-9.
  13. «Francis Skeat publications» (PDF). The Stained Glass Library. Վերցված է 8 January 2011-ին.
  14. «Volume 37». Journal of the Society of Glass Technology. Society of Glass Technology. 1953. էջ 176.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]