Ջոն Սմիթ (ծովագնաց)
Ջոն Սմիթ | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1579 և ոչ ուշ քան հունվարի 6, 1580 |
Ծննդավայր | Willoughby, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | հունիսի 21 (հուլիսի 1), 1631 (51 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | St Sepulchre-without-Newgate, Holborn |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | King Edward VI Grammar School? (1595) |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ռազմական գործիչ, գրող և ինքնակենսագիր |
Զբաղեցրած պաշտոններ | colonial governor of Virginia? |
Ստորագրություն | |
Captain John Smith Վիքիպահեստում |
Ջոն Սմիթ (անգլ.՝ John Smith. ոչ վաղ քան 1579 և ոչ ուշ քան հունվարի 6, 1580, Willoughby, Անգլիայի թագավորություն - հունիսի 21 (հուլիսի 1), 1631, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի ծովային, զինվորական, հետազոտող, Ամերիկայում անգլիացիների հիմնած առաջին հարատևած բնակավայրի՝ Ջեյմսթաունի համահիմնադիր, Վիրջինիա նահանգի ղեկավար, Նոր Անգլիայի ծովակալ, գրող։ Լայն զանգվածների պատկերացումներում նավապետ Ջոն Սմիթի կերպարն առնչվում է հնդկացիական ցեղերից մեկի առաջնորդի դստեր՝ Փոքահոնթասի հետ նրա ունեցած «ռոմանտիկ կապի» պատմությանը, որը հենց ինքը՝ Սմիթն էլ շարադրել է։ 1608 թվականի սեպտեմբերից 1609 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում Վիրջինիա գաղութը կառավարելու ընթացքում նա նախաձեռնել ու իրականացրել է տարածաշրջանի գետերի և Չեսափիքի ծոցի ուսումնասիրման ու քարտեզագրման աշխատանքները, հետագայում հետազոտել ու քարտեզագրել է Նոր Անգլիայի ծովափերը։ Ջոն Սմիթի գրքերն ու քարտեզները կարևոր դեր են խաղացել Ամերիկայի գաղութացմանը ձեռնամուխ եղած անգլիացիներին քաջալերելու գործում։ Տարածաշրջանն անվանակոչելով Նոր Անգլիա՝ նա պնդել է, որ «այստեղ ամեն ոք կարող է լինել իր աշխատանքի ու հողի տերն ու տիրակալը և աշխատող ձեռքերից զատ ոչինչ չունենալով նույնիսկ՝ կարճ ժամանակում կարող է հարստանալ» ("Here every man may be master and owner of his owne labour and land. ...If he have nothing but his hands, he may...by industries quickly grow rich."[1]):
Ջոն Սմիթի բազմաբեղուն գործունեության մեջ առանձնացվում է հատկապես Ջեյմսթաունի հիմնադրման (14 մայիսի 1607 թ.) գործում խաղացած կարևոր դերը[2]։ Առաջին գաղութաբնակներին նա անսպառ եռանդով սովորեցրել է հող մշակել, ձուկ որսալ՝ ապահովելով նորաստեղծ բակավայրի շարունակական գոյատևումը։ Ավետարանից մեջբերումներ կատարելով՝ քարոզել է, որ ով չաշխատի՝ չի ուտի (He publicly stated, "He that will not work, shall not eat", alluding to 2 Thessalonians 3:10.[3]): Եղանակային անբարենպաստ պայմանները, ջրի ու սննդի պակասը, շրջակա ճահճուտների պատճառած նեղությունները, հարևան հնդկացիական ցեղերի հարձակումները հաղթահարելով՝ նորաբնակները նրա ղեկավարությամբ պահպանել ու ծաղկեցրել են Ջեյմսթաունը, նախադրյալներ ստեղծել Ամերիկայում գաղութաբնակների նորանոր բնակավայրերի հիմնադրելու, Ամերիկայի գաղութացման անչափ հեռանկարային գործն առաջ մղելու համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմիթի ծննդյան օրը ճշտված չէ. հայտնի է, որ կնքվել է 1580 թվականի հունվարի 6-ին Լինքոլնշիրի Ուիլոուբի բնակավայրում[4], որտեղ նրա ծնողները ագարակ էին վարձակալել լորդ Ուիլոուբիից։ Ենթադրվում է, որ նա սերել է լանկաշիրյան Սմիթների հին տոհմից[5]։ 1592-ից 1595 թվականներն սովորել է Լաութ քաղաքի Էդվարդ VI-ի անվան դպրոցում[6][7]։
Հոր վաղաժամ մահից հետո՝ 16 տարեկանից ծառայության է անցել նավատորմում. նախ՝ Ֆրանսիայի թագավոր Հենրի IV-ի, ապա՝ հոլանդական զորքի կազմում մարտնչել է իսպանացիների դեմ, այնուհետև Միջերկրական ծովում ծառայել է առևտրային նավերի վրա, զբաղվել է նաև ծովահենությամբ։ Դրանից հետո մասնակցել է Երկարատև թուրքական պատերազմին՝ 1600-1601 թվականներին կռվելով թուրքերի դեմ ավստրիական Հաբսբուրգների զորքի կազմում Հունգարիայում, դրանից հետո էլ՝ Վալախիայում[8]։ Խիզախության համար արժանացել է հեծելազորի կապիտանի կոչման։
Ավանդազրույցներից մեկի համաձայն՝ Սմիթը մենամարտել է երեք թուրք փահլևանների հետ, հաղթել է նրանց ու գլխատել, որի համար Տրանսիլվանիայի իշխան Սիգիզմունդ Բատորին նրան ընծայել է մի ընտիր նժույգ և երեք փահլևանների կտրված գլուխների պատկերով զինանշան[9]։ Սակայն 1602 թվականին Ղրիմի թաթարների դեմ կռիվներից մեկում Սմիթը վիրավորվել է, գերի ընկել և վաճառվել որպես ստրուկ[10]։ Նոր տերը՝ մի թուրք խան, նրան որպես ընծա ուղարկել է Կոստանդնուպոլիս՝ իր հույն սիրուհուն։ Վերջինս սիրահարվել է Ջոնին, նրան ուղարկել Ղրիմում ապրող իր եղբոր մոտ, որտեղից Սմիթը կարողացել է փախչել և անցնելով Մոսկովիայի, Լեհաստանի, եվրոպական այլ երկրների, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի ճամփաներով՝ 1604 թվականին վերջապես հասել է Անգլիա։
1606 թվականի դեկտեմբերի 20-ին Լոնդոնի Վիրջինյան ընկերությունը Հյուսիսային Ամերիկայի գաղութացումն սկսելու նպատակով ճանապարհել է իրեն պատկանող երեք նավ, որոնք չորս ամիս անց տեղ են հասել՝ բերելով հարյուրից ավելի գաղութաբնակներ, նրանց թվում՝ Ջոն Սմիթին, ում գլխավորությամբ, 1607 թվականի մայիսին ձեռնամուխ են եղել Ջեյմսթաունի հիմնադրմանը։
1609 թվականի աշնանը Սմիթը վիրավորվել է ոտքից, մեկնել Լոնդոն՝ բուժվելու։ Ապաքինվելուց հետո ևս մեկ անգամ (1614 թվականին) եղել է Ամերիկայում։ Կյանքի վերջին 17 տարիներն անց է կացրել Լոնդոնում, որոշ ուսումնասիրողների պնդմամբ՝ աղքատության ու մոռացության մեջ[11]։ Վախճանվել է 1631 թվականի հունիսի 21-ին, թաղվել Լոնդոնի Սուրբ շիրիմ (St. Sepulcher’s Church) ծխական եկեղեցում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Սմիթի պատվին 1907 թվականին՝ Ջեյմսթաունի հիմնադրման 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում երկու դրոշմանիշ է թողարկվել[12]
: 2007 թվականին՝ 400-ամյակի կապակցությամբ, Ջեյմսթաունի թանգարանի նախաձեռնությամբ նկարահանվել ու թողարկվել է 1607։ A Nation Takes a Root («1607 թվական. ազգը արմատ է գցում») վավերագրական կինոնկարը որտեղ արտացոլված է Ջոն Սմիթի դերակատարությունը բնակավայրի հիմնադրման և Ամերիկայի գաղութացման գործում[13]։
- Էնթընի Դեքսթերը մարմնավորել է Ջոն Սմիթի կերպարը 1953 թվականին թողարկված Captain John Smith and Pocahontas ֆիլմում[14]։
- Ջոն Սմիթի կերպարը հանդես է գալիս Ջեյմս Միչեների՝ 1978 թվականին լույս ընծայված «Չեսափիք» վեպում[15]։
- Դիսնեյի թողարկած Pocahontas անիմացիոն ֆիլմում (1995 թ.) և դրա շարունակությունը հանդիսացող Pocahontas II: Journey to a New World վիդեո-սիքվելում Ջոն Սմիթը գլխավոր կերպարներից մեկն է։ Այդ կինոնկարներից առաջինում նրան հնչյունավորել է Մել Գիբսոնը, երկրորդում՝ վերջինիս կրտսեր եղբայր Դոնալ Գիբսոնը[16][17]։
- Սմիթն ու Փոքահոնթասը կենտրոնական կերպարներ են նաև 2005 թվականին կինոռեժիսոր Թերենս Մալիքի նկարահանած «Նոր աշխարհը» (The New World) ֆիլմում (դերակատար՝ Քոլին Ֆարել)[18]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- A True Relation of Such Occurrences and Accidents of Note as Happened in Virginia (1608)
- A Map of Virginia (1612)
- The Proceedings of the English Colony in Virginia (1612)
- A Description of New England (1616)
- New England's Trials (1620, 1622)
- The Generall Historie of Virginia, New-England, and the Summer Isles (1624)
- An Accidence, or the Pathway to Experience Necessary for all Young Seamen (1626)
- A Sea Grammar (1627) - the first sailors' word book in English
- The True Travels, Adventures and Observations of Captain John Smith (1630)
- Advertisements for the Unexperienced Planters of New England, or Anywhere (1631)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ David Cressy (1987). "Coming Over: Migration and Communication Between England and New England in the Seventeenth Century". p. 99. Cambridge University Press,
- ↑ Staff (2021). «History of Jamestown». HistoricJamestowne.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Snell 1974, Ch. 4
- ↑ Lefroy, John Henry (1882), The Historye of the Bermudaes Or Summer Islands, Hakluyt Society, էջ iv, Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 21-ին
- ↑ Churton, Ralph, The lives of William Smyth, Bishop of Lincoln, and Sir Richard Sutton (1800), p. 5
- ↑ «History of the School». King Edward VI Grammar School, Louth. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «King Edward VI Grammar School Louth». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Firstbrook, Peter (2014). «Chapter 4: Knight-Errant (1602)». A Man Most Driven: Captain John Smith, Pocahontas and the Founding of America. Oneworld Publications. ISBN 978-1-85168-950-7.
- ↑ Michel., Leo (2013). Bŭlgarii︠a︡ i neĭnii︠a︡t narod pod osmanska vlast : prez pogleda na anglosaksonskite pŭteshestvenit︠s︡i, 1586-1878 : otkrivaneto na edna narodnost. Glukharova, Marieta. Sofia︡, Bulgaria: Tangra TanNakRa. էջ 23. ISBN 9789543781065. OCLC 894636829.
- ↑ «Soldier of Fortune: John Smith before Jamestown». neh.gov. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Павлова М. Капитан Джон Смит». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ "Jamestown Exposition Issue", Arago: people, postage & the post online, National Postal Museum, viewed 17 April 2014.
- ↑ Н.Н. Свешников. «Откуда есть пошла Американская Земля: Jamestown. Первый форт». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Österberg, Bertil O. (2001). Colonial America on Film and Television: A Filmography. McFarland. էջ 66. ISBN 978-0-7864-0862-7.
- ↑ «Publisher's description of Chesapeake by James A. Michener». BookBub. 2017 թ․ ապրիլի 3. Վերցված է 2002 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «'I have been digging a ditch for the past 10 years': Mel Gibson's life in pictures (10 of 22)». The Telegraph. 2017 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2002 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Donal Gibson | Credits». TV Guide. Վերցված է 2002 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ von Tunzelmann, Alex (2012 թ․ փետրվարի 9). «The New World: a gap-year fantasy that doesn't trip up on talking raccoons». The Guardian. Վերցված է 2002 թ․ դեկտեմբերի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arber, Edward, ed. (1910). Travels and Works of Captain John Smith. Edinburgh: John Grant. Hosted online by the Internet Archive: Volume I and Volume II.
- Lemay, J. A. Leo (1991). The American Dream of Captain John Smith. Charlottesville: University of Virginia Press. ISBN 978-0-8139-1321-6.
- Purchas, Samuel, ed. (1625). Hakluytus posthumus, or, Purchas his Pilgrimes. Contayning a history of the world, in sea voyages, & lande-travells, by Englishmen and others ... London: Imprinted for H. Fetherston. The original imprint was "In fower parts, each containing five bookes." All four volumes are hosted online by the Library of Congress
- Seccombe, Thomas (1910). «Bibliography». In Arber, Edward (ed.). Travels and Works of Captain John Smith. Edinburgh: John Grant. էջեր I:xxvii–xxx.
- Snell, Tee Loftin (1974). The wild shores: America's beginnings. Washington DC: National Geographic Society (U.S.), Special Publications Division. ISBN 978-0-87044-148-6.
- Barbour, Philip L. (1964). The Three Worlds of Captain John Smith Boston: Houghton Mifflin
- Barbour, Philip L. (1969). The Jamestown Voyages under the First Charter, 1606–1609, 2 vols., Publications of the Hakluyt Society, ser.2, 136–37. Cambridge: Cambridge University Press
- Gleach, Frederic W. (1997). Powhatan's World and Colonial Virginia (First ed.). Lincoln, NE: University of Nebraska Press. ISBN 978-0-8032-2166-6.
- Hoobler, Dorothy; Hoobler, Thomas (2005). Captain John Smith: Jamestown and the Birth of the American Dream (First ed.). Hoboken, NJ: John Wiley & Sons. ISBN 978-0-471-48584-1.
- Horn, James (2005). A Land As God Made It: Jamestown and the Birth of America (First ed.). New York, NY: Basic Books. ISBN 978-0-465-03094-1.
- Horn, James, ed. (2007). Captain John Smith, Writings, with Other Narratives of Roanoke, Jamestown, and the English Settlement of America. Library of America. 978-1-59853-001-8.
- Jenks, Tudor (1904). Captain John Smith. New York: The Century Co.
- Kupperman, Karen Ordahl, ed. (1988). John Smith: A Select Edition of His Writings (First ed.). Chapel Hill, NC: University of North Carolina Press. ISBN 978-0-8078-1778-0.
- Milton, Giles (2000). Big Chief Elizabeth: The Adventures and Fate of the First English Colonists in America (First ed.). New York, NY: Farrar, Straus and Giroux. ISBN 978-0-374-26501-4.
- Nichols, A. Bryant Jr. (2007). Captain Christopher Newport: Admiral of Virginia (First ed.). Newport News, VA: Sea Venture. ISBN 978-0-61514001-8.
- Price, David A. (2003). Love and Hate in Jamestown: John Smith, Pocahontas, and the Heart of a New Nation. New York: Knopf. ISBN 978-0-375-41541-8.
- Simms, W. Gilmore (1846). The Life of Captain John Smith. The Founder of Virginia. New York: G. F. Cooledge & Brother.
- Striker, Laura Polanyi; Smith, Bradford. "The Rehabilitation of John Smith". The Journal of Southern History, Vol. 28, 4 Nov. (Nov. 1962) pp. 474–481.
- Symonds, William. The Proceedings of the English Colonie in Virginia. 1612. Repr. in The Complete Works of Captain John Smith. Ed. Philip L. Barbour. Chapel Hill: University of North Carolina Press, 1986. Vol. 1, pp. 251–2
- Warner, Charles Dudley, Captain John Smith, 1881. Repr. in Captain John Smith, Project Gutenberg Text, accessed 4 July 2006
- Woolley, Benjamin (2008). Savage Kingdom: The True Story of Jamestown, 1607, and the Settlement of America (First ed.). New York, NY: Harper Perennial. ISBN 978-0-06-009057-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Captain John Smith Chesapeake National Historic Trail Official Website
- NGS Then and Now – John Smith
- John Smith Water Trail Blog Արխիվացված 2011-04-16 Wayback Machine
- The Captain John Smith Water Trail
- A Description of New England (1616) online text (PDF)
- The Ugliest Monument in New England (seacoastnh.com)
- John Smith Memorial Photo History
- Complete text of the Generall Historie American Memory
- Texts of Imagination & Empire, by Emily Rose, Princeton University Folger Shakespeare Library
- Ջոն Սմիթ (ծովագնաց)ի գործերը Գուտենբերգ նախագծում
Նախորդող՝ Մեթյու Սքրիվներ |
Վիրջինիա գաղութի նահանգապետ 1608–1609 |
Հաջորդող՝ Ջորջ Փերսի |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սմիթ (ծովագնաց)» հոդվածին։ |
|