Միքայել Մանուկյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը հայ քաղաքական գործչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Միքայել Մանուկյան (այլ կիրառումներ)։
Միքայել Մանուկյան
հայ․՝ Միքայել Մանուկյան
Ծնվել է ապրիլի 10, 1967(1967-04-10) (51 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Պարգևներ և
մրցանակներ
«Մարշալ Բաղրամյան» մեդալ

Միքայել Վաղինակի Մանուկյան (ապրիլի 10, 1967, Երևան), հայ քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ, 2007 թ.-ից ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Մանուկյանը ծնվել է 1967 թ. ապրիլի 10-ին Երևանում։ 1986 թ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձևավորում ֆակուլտետը նկարիչ-ձևավորող մասնագիտությամբ, իսկ 2008 թ.՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական ֆակուլտետը՝ պատմության, իրավունքի ուսուցիչ մասնագիտությամբ։

1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Արցախյան ազատամարտի մասնակից է։

Միքայել Մելքումյանը մեղադրանք է առաջադրվել 1994 թ․ դեպտեմբերի 18-ին Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության համար։ Բանտարկվել է, սակայն իշխանափոխությունից հետո ազատ է արձակվել մեղադրանքի ապացուցման համար բավարար հիմքեր չլինելու պատճառով:

1992-2002 թթ. եղել է «Երկիր» օրաթերթի թղթակից, 03.01.2002-01.12.2002 թթ.` ՀՅԴ Գերագույն մարմնի կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու։

01.12.2002-12.05.2007 թթ. և 01.06.2012-16.01.2014 թթ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ։

2007-2012 թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։

2014 թ. հունվարի 14-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» (1994 թ., ԼՂՀ), «Մարշալ Բաղրամյան» (2003 թ., ՊՆ), «Մարտական ծառայություն» (2007 թ., ԼՂՀ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012 թ., ՊՆ) մեդալներով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

էջը ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում