Մայքլ Ջեքսոնի մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
911-ի կանչ Մայքլի տանից

Մայքլ Ջեքսոնը մահացավ 2009 թվականի հունիսի 25-ին 21։26 UTC (տեղական ժամով, Երևանում ժամը 2։26 էր) տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ուշաթափվեց իր վարձակալած տանը։

Մահը և մահվան արարողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆորնիական համալսարանի բուժ կենտրոն
Մայքլ Ջեքսոնի աստղը, Հոլիվուդյան փառքի ծառուղում

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 25-ի առավոտյան Մայքլը ուշաթափվեց իր տանը։ Մայքլի անձնական բժիշկ՝ Քոնրադ Մյուրրեյը, ավելի ուշ իր փաստաբանի միջոցով հայտնեց, որ նա բարձրանալով 2-րդ հարկ, հայտնաբերեց անշունչ Մայքլին մահճակալում պառկած, սակայն Մայքլի սիրտը դեռ բաբախում էր։ Քոնրադը սկսեց սիրտ-թոքային վերակենդանացում անցկացնել[1][2]; 5-10 րոպեից նա որոշեց զանգահարել 991, սակայն ննջասենյակում քաղաքային հեռախոս չկար, իսկ բջջայինով չէր ցանկանում զանգահարել, քանզի չգիտեր Մայքլի տան հասցեն։ Մինչ նա գտավ Մայքլի թիկնապահին, որպեսզի նա իր հեռախոսից զանգահարի 911, անցավ ևս 30 րոպե[3]։ Տեղի ժամանակով ժամը 12։21-ին (PDT) 911-ի աշխատողի մոտ գրանցվեց կանչը Մայքլի տանից[4]։ Զանգահարողը տան անվտանգութիան աշխատողներից էր[5]։ 3 րոպե 17 վայրկյանում տեղ հասած բժիշկները գտան անշունչ Մայքլին, ում սիրտը չէր բաբախում։ 42 րոպե շարունակ նրանք փորձում էին վերակենդանացնել Ջեքսոնին։ Մյուրրեի փաստաբանի խոսքերով, UCLA-ից բժիշկը հրամայեց ադրենալինի ուղիղ ներարկում անել սրտի մեջ։ Փաստաբանը նշեց, որ այն ժամանակ, երբ Մայքլը տանն էր, նրա սիրտը բաբախում էր[5]։ Մայքլին վերակենդանացնելու փորձերը շարունակվում էին այնքան ժամակ, մինչ շտապօգնութիան մեքենան հասավ Կալիֆորնիական համալսարանի Բուժ-կենտրոն (UCLA), ինչպես նաև 1 ժամ դրանից հետո։ Մեքենան հասավ UCLA ժամը 13։14[1]։ Չնայած այդ փորձերին, տեղական ժամակով ժամը 14։26 րոպեին բժիշկները գրանցեցին Փոփ Արքայի մահը[6];

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական հրաժեշտի երեկոն տեղի ունեցավ Լոս Անջելեսի «Staples Center»-ում, որը տեղավորում է 20,000 մարդ։ 17,500 անվճար տոմս պատահականության սկզբունքով խաղարկվել է բոլոր ցանկացողների միջև։ Ընդհանուր առմամբ 1,6 միլիոն մարդ դիմել է տոմսեր ստանալու ակնկալիքով[7]: Հուլիսի 5-ին համակարգիչը գրանցված մասնակիցներից ընտրեց 8750 մասնկացից, որոնցից յուրաքանչյուրը ստացավ 2 տոմս։ 11,000 մարդու հնավորություն է տրվել ներկա գտնվել հենց Staples Center-ում, իսկ մտացած 6500-ը հետևում էին կատարվողին տեղադրված էկրաններից[8]: Կարգ ու կանոնի պահպանմանը հետևում էին 3200 ոստիկան[9], այդ արարողությունը արժեցավ Լոս ԱՆջելեսի քաղաքապետարանին 1,4-4 միլիոն դոլար։

Հրաժեշտի և թաղման արարողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 7-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ հրաժեշտի փակ արարողությունը՝ Forest Lawn այգում (Հոլլիվուդյան բլուրներում)։ Ավելի ուշ դագաղը տեղաթոխվեց «Staples Center» որտեղ և կայացավ հրաժեշտի հասարակակն երեկոն։

Հասարակական հրաժեշտի երեկոն տեղի ունեցավ «Staples Center»-ում։ Մայքլի դագաղը դրված էր բեմահարթակի առջև։ Սթիվի Ուանդերը, Լայնել Րիչին, Մարայա Կերին, Ջեննիֆեր Հադսոնը, Աշեռը, Ջերեմեյն Ջեքսոնը և Շահին Ջաֆարգոլին կատարում էին Մայքլի երգերը։ Քուին Լատիֆան կարդաց «Մենք ունեինք նրան» (անգլ. We had him)՝ պոեմա, որը գրել է Մայա Էնջելը։ Էլ Շարպտոնը դիմելով Մայքլի երեխաներին ասաց

Aquote1.png Ձեր հոր մեջ ոչինչ տարօրինակ չէր, տարօրինակ էր այն, ինչի հետ բախվում էր նա... Aquote2.png


Թաղման արարողությունը անց է կացվել 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆորեստ Լոուն գերեզմանատանը։ Մայքլ Ջեքսոնին թաղել են ոսկե դագաղում։ Արարողությունը փակ էր, հրավիրված էին մոտ 200 մարդ՝ Մայքլի ծանոթները, հարազատները, ընկերները։ Նրանց թվում էին Մաքալեյ Կալկինը, Էլիզաբեթ Թեյլորը և այլք։ 26 լիմուզիններից կազմված Մայքլի դիով մեքենան վերջինը մտավ գերեզմանոց։ Թաղման արարողությանը հրավիրված էին 500 լրագրող։ Խիստ անվտանգության ռեժիմը սկսել էր գործել դեռ մի քանի օր առաջ։ Մահվան պատճառը նշվում է «դեղորայքի ներարկում այլ անձի կողմից»[10]։

Կտակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտակը կազմված էր 2002 թվականին և ըստ դրա Մայքլ Ջեքսոնի ողջ ունեցվածքը փոխանցվում իր մորը՝ Քեթրին Ջեքսոնին, կտակում նաև գրված էր «Իմ նախկին կին Դեբբի Ռոուն դիտավորյալ նշված չէ իմ կտակում», Քեթրին Ջեքսոնը նշանակվում է Մայքլ Ջեքսոնի 3 երեխաների խնամակալ, եթե Քեթրինը ինչ-ինչ պատճառնորով չկարողանա խնամել երեխաներին, ապա երեխաների խնամակալությունը հանձնվում է Մայքլի վաղեմի ընկեր Դայանա Ռոսին։ Կտակի պատրաստման ժամանակ Մայքլի կարողությունը գնահատվում էր $500 մլն.։ Պլանավորվում է, որ Մայքլի ունեցվածքը կբաժանվի իր ընտանիքի, երեխաների և իր բարեգործական ֆոնդերի միջև։ 2009 թվականին նրա պարտքը կազմում էր $500 մլն., սակայն նրա ունեցվածքը գնահատվեց $2 մլրդ.։ Խոսքը 200 ձայնագրված, բայց չթողարկված երգերի, Sony/ATV Music Publishing ընկերության բաժնետոմսերի, Նևերլանդ ռանչոի և իր ունեցվածքի մասին է[11]։ 2009 թվականի նոյեմբերի 22-ին կազմակերպված աճուրդին Մայքլի ձեռնոցը վաճառվել է $335 000-ով, իսկ 1998 թվականին Bad շրջագայության ժամանակ նրա կրած բաճկոնը վաճառվել է $225 000-ով։ Աճուրդի ժամանակ Մայքլի իրերը ավելի թանկ արժեցան քան Մերլին Մոնրոյի և Էլվիս Փրեսլիի իրերը[12]:

Կարողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոնի եկամուտը իր սոլո կարերայից գնահատվել է 500 միլիոն դոլար։ Որոշ վերլուծաբաններ գնահատել են նրա թողած մատերիալը (խոսքը չթողարկված 200 երգերի մասին է) կարող են արժենալ մի քանի միլիարդ դոլար[13][14]: Սակայն 2007 թվականին Associated Press-ի ստացված տեղեկություններ համաձայն, Ջեքսոնի Sony / ATV-ում ունեցած բաժնետոմսերը գնահատվել են 236 միլիոն դոլար։ Ջեքսոնի մահվանից հետո, պարզ դարձավ, որ նա ունի 500 միլիոն դոլարի պարտք, սակայն միայն Մայքլ Ջեքսոն։ Ահա և վերջ ֆիլմը հավաքեց 252,3 միլիոն դոլար[15], իսկ 2010 թվականին Սոնիի հետ կապած պայմագիրը արժեցավ 250 միլիոն դոլար[16]:

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիահերձում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործի հետաքննությամբ զբաղվեցին քորոներները[1]։ Մայքլի դին ուղղաթիռով տեղափոխվեց Բոյլ Հեյթս (անգլ.), որտեղ տեղակայվում է Լոս Անջելեսի քորոներների ծառայությունը[17][18]։ Դիահերձումը տեղի ունեցավ հունիսի 26-ի երեկոյան, որից հետո դին հանձնվեց ընտանիքին։ Բայց պատճառը այդպես էլ չպարզվեց[19]։ Մահվան պատճառը պարզելու համար անհրաժեշտ էին նոր անալիզներ, որոնք կխլեին ևս 6-8 շաբաթ[19][20]։ Քորոները նշեց որ բռնի սպանութիան հետքեր չեն հայտնաբերվել[19]։ Ավելի ուշ, Ջեքսոնների ընտանիքը անցկացրեց կրկնակի դիահերձում[21][22]։

Պաշտոնական հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ ի սկզբանե սպանության տարբերակը չէր դիտարկվում, Մայքլի մահվամ մյուս օրը նրա մահվան գործով զբաղվեց Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը (անգլ.)(LAPD)[23]։ Քանզի LAPD-ն չէր սահմանափակում մուտքը Մայքլի տուն, և Ջեքսոնների ընտանիքը ազատ ձևով մտնում էր տուն, որոշ դիտորդներ, ինչպես փաստաբան Բրաուն Հերլանդը, քննադատեցին ոստիկանութիան աշխատանքը, համարելով, որ ազատ ելումուտի շնորհիվ կարող էր խախտվել պահպանվածութիան շղթան[24][25]։

Հուլիսի 1-ին հետաքննութիանը միացավ Թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտը (DEA)։ DEA-ը իրավունք ուներ հետաքննել այն խնդիրները, որոնք սովորաբար պաշտպանված են «բժիշկ-պացիենտ» արտոնութիամբ, DEA-ը կարող էր ստուգել այն բոլոր դեղերը որոնք դուրս են գրվել Մայքլին բժիշկների կողմից[24]։ Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Ջերրի Բրաունը պատմել է, որ DEA-ը հետաքննութիան համար օգտագործել է CURES՝ պացիենտների տվյալների բազան, որը պարունակում է ինֆորմացիա բոլոր դուրս գրված դեղերի, բժիշկների և պացիենտների մասին[26]։ Հուլիսի 9-ին Ուլիամ Բրատտոնը՝ Լոս Անջելեսի ոստիկանութիան ղեկավարը, հայտարարել է որ գործը դիտարկվում է իբրեվ սպանութիուն կամ էլ իբրեվ պատահական դոզավորման խախտում[27]։

Օգոստոսի 29/08/09 09։16 CET

Մյաքլ Ջեքսոնի մահը սպանության հետևանք էր, այդպիսի եզրահանգման է եկել հետաքննությունը[28]։ Երգչի օրգանիզմում հայտնաբերվել է ուժեղ ցավազրկող՝ պրոպոֆոլ, և հանգստացնող դեղամիջոց՝ լորազեպամ։ Բացի դրանից հայտնաբերվել են դիազեպամի, լեդոկոինի և էֆեդրինի սիմուլյատորի հետքեր։ Հարուցված քրեական գործում, գլխավոր մեղադրյալն է Մայքլի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրրեյը։

Վաճառքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլի մահվանից մի քանի ժամ անց նրա ալբոմների վաճառքները կտրուկ աճեցին։ Նրա Thriller ալբոմը ամերիկյան iTunes-ում գրավեց 1-ին հորիզոնականը, մինչդեռ մնացած ալբոմները բարձրացան մինչև առաջին 40-յակ[29]։ Մեծ Բրիտանիայում Amazon.com ինտերնետային կայքում առաջին 20 հորիզոնականներից 14-ը Մայքլինն էին, 1-ին տեղը զբաղեցնում էր Off the Wall ալբոմը[30]։ Amazon.com կայքում Մայքլի ալբոմների վաճառքի թիվը հունիսի 26-ին աճեց 721 անգամ[31]։ Amazon.com կայքի տնօրինությունը հայտարարեց, որ Մայքլի մահվան լուրից մի քանի րոպե անց նրանք վաճառեցին Մայքլի և Jackson 5-ի բոլոր իրենց ունեցած սկավառակները[32]։

Մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վառվեց Մայքլի 415,000 ալբոմ, դա 40% ավել էր քան նրա մահվանից առաջ մեկ տարվա ընթացքում[33]։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Michael Harvey (26-06-2009)։ «Fans mourn artist for whom it didn’t matter if you were black or white» (անգլերեն)։ The Times։ Վերցված է 2009 թ․ հունիսի 26 
  2. Harriet Ryan, Nicole Santa Cruz (2009-06-29)։ «Parents: We control estate. Jackson had pulse, doctor gave no drugs, lawyer says» (անգլերեն)։ Chicago Tribune։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-07-02-ին 
  3. «ANDERSON COOPER 360 DEGREES». 2009-06-29. CNN. 
  4. «Michael Jackson, pop music legend, dead at 50» (անգլերեն)։ CNN։ 2009-06-25։ Վերցված է 2009 թ․ հունիսի 25 
  5. 5,0 5,1 Anne Lang, Oliver Jones (2009-06-29)։ «Attorney Defends Michael Jackson's Doctor» (անգլերեն)։ People 
  6. «King of pop Michael Jackson is dead» (անգլերեն)։ Guardian։ 2009-06-25։ Վերցված է 2009 թ․ հունիսի 27 
  7. «More Than 1.6 Million Michael Jackson Fans Learn Who Won Memorial Tickets» (անգլերեն)։ Associated Press։ 2009-07-05 
  8. «500M Hits for Jackson Memorial Tix» (անգլերեն)։ CBS։ 2009-07-03 
  9. Richard Winton, Andrew Blankstein (2009-07-07)։ «Despite concerns about chaos, Michael Jackson memorial runs smoothly» (անգլերեն)։ Los Angeles Times blogs 
  10. Թաղման արարողությունը անց է կացվել 2009 թվականի սեպտեմբերի 3-ին, "Ֆորեստ Լոուն" գերեզմանատանը
  11. Մայքլի ունեցվածքը կբաժանվի իր ընտանիքի, երեխաների և իր բարեգործական ֆոնդերի միջև
  12. Մայքլի ձեռնոցը վաճառվել է $335 000-ով, ։
  13. Gunderson, Edna (Փետրվարի 19, 2007)։ «For Jackson, scandal could spell financial ruin»։ USA Today։ Gannett Co. Inc։ Վերցված է Մարտի 14, 2010 
  14. «Witness: Jacko Lived Way Above Means»։ Fox News Channel։ (Մայիսի 3, 2005)։ Վերցված է Մայիսի 30, 2007 
  15. boxofficemojo.com
  16. Kreps Daniel (Մարտի 16, 2010)։ «Michael Jackson Estate, Sony Strike Massive $250 Million Deal to Release King of Pop's Music»։ Rolling Stone։ Վերցված է Հունիս 25, 2015 
  17. «Jackson's body flown to post mortem» (անգլերեն)։ BBC։ 2006-06-26 
  18. Hector Becerra (2009-06-25)։ «Michael Jackson's death: Pop star's body flown from UCLA to Boyle Heights» (անգլերեն)։ Los Angeles Times blogs 
  19. 19,0 19,1 19,2 Paul Thompson, Anita Singh (2009-06-27)։ «Michael Jackson: coroner finds no signs of 'foul play'» (անգլերեն)։ Telegraph 
  20. «Verdict On Michael Jackson's Death To Take 6-8 Weeks» (անգլերեն)։ Wall Street Journal։ 2009-06-26 
  21. «Jackson: 2nd autopsy 'underway'» (անգլերեն)։ The Sydney Morning Herald։ 2009-06-28 
  22. Paul Harris (2009-06-28)։ «Michael Jackson's family 'ask for second autopsy'» (անգլերեն)։ Guardian 
  23. Richard Esposito (2009-06-26)։ «Exclusive: Police Say Michael Jackson 'Heavily Addicted' to Oxycontin»։ ABC News 
  24. 24,0 24,1 Drew Griffin (2009-07-01). «ANDERSON COOPER 360 DEGREES». CNN. 
  25. Linda Deutsch, Thomas Watkins (2009-07-03)։ «LAPD Under Scrutiny in Jackson Death»։ The Associated Press 
  26. Andrew Blankstein (2009-07-02)։ «California attorney general is aiding the investigation into Michael Jackson's death» (անգլերեն)։ Los Angeles Times blogs 
  27. James Bone (2009-07-10)։ «Jackson death may have been 'homicide', says police chief» (անգլերեն)։ The Times 
  28. «euronews.com»։ գ 
  29. Kahney Leander (2009-06-25)։ «Michael Jackson’s Albums Storm The Charts On iTunes» (անգլերեն)։ Cult of Mac։ Վերցված է հունիսի 26, 2009 
  30. «Michael Jackson: record sales rocket» (անգլերեն)։ Telegraph։ 2009-06-26 
  31. Liz Robbins, Jennifer Steinhauer (2009-06-26)։ «Medication a Focus of Jackson Inquiry» (անգլերեն)։ New York Times 
  32. Rachel Metz (2009-06-26)։ «Jackson music, videos quickly sell out after death» (անգլերեն)։ seattlepi.com 
  33. Keith Caulfield (2009-06-30)։ «Michael Jackson Breaks Billboard Charts Records» (անգլերեն)։ Billboard