Ջենիֆեր Հադսոն
Ջենիֆեր Հադսոն Jennifer Hudson | |
---|---|
![]() Հադսոնը 2012-ին | |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1981[1][2][3] (41 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրոն | Բապտիստ |
Կրթություն | Դանբարի մասնագիտական ավագ դպրոց «Քենեդի-Քինգ» քոլեջ Լենգսթոնի համալսարան |
Մասնագիտություն | Երգչուհի, դերասանուհի, խոսնակ |
Գործունեություն | 2004-այժմ |
Ամուսին | Ջեյմս Պեյտոն (1999–2007) Դեյվիդ Օտանգա (2008–այժմ, նշանադրված) |
Ծնողներ | Դարնել Դոներսոն Սեմյուել Սիմփսոն |
Պարգևներ և մրցանակներ | ![]() Soul Train Music Award for Sammy Davis, Jr. – Entertainer of the Year? ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար Բրոդքասթ կինոքննադատների ընկերության մրցանակ երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար ![]() Satellite Award for Best Supporting Actress – Motion Picture? BAFTA մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում [4] և [5] |
Երեխաներ | 1 |
Կայք | jenniferhudsononline.com |
![]() |
Ջենիֆեր Քեյթ Հադսոն (անգլ.՝ Jennifer Kate Hudson, սեպտեմբերի 12, 1981[1][2][3], Չիկագո[6]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, խոսնակ։
«Օսկար» մրցանակի դափնեկիր լավագույն երկրորդ պլանի դերասանուհու անվանակարգում (2007)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 12-ին Չիկագոյում։ 7 տարեկանում սկսել է երգել երգչախմբում։ 1999 թվականին ավարտել է Դանբարի մասնագիտական ավագ դպրոցը, որտեղ էլ առաջին քայլերն է կատար որպես դերասանուհի։
2008 թվականին ոստիկանությունն հայտնաբերում է Հադսոնի 57-ամյա մոր՝ Դարնելի և 29-ամյա եղբոր՝ Ջեյսոնի մարմինները Չիկագոյի առանձնատանը, իսկ երեք օր անց Չիկագոյի ամենագնացի մոտակայքում Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտարարում է յոթամյա զարմիկ Ջուլիան Քինգի մարմնի հայտնաբերման մասին՝ դատաբժշկական եզրակացությունում մանկան մահվան պատճառ ներկայացնելով բազմաթիվ կրակոցներից ստացած մահացու վնասվածքները։ Որոշ ժամանակ անց դեպքի առթիվ ձերբակալվում և ցմահ ազատազրկման է դատապարտվում 27-ամյա Ուիլիամ Բալֆուրը, ով Հադսոնի քրոջ օտարված ամուսինն էր։
1999-2007 թվականներին հանդիպել է ոմն Ջեյմս Պեյտոնի հետ։ 2008 թվականի սեպտեմբերին նշանադրվել է «WWE»-ի պրոֆեսիոնալ ըմբիշ և Հարվարդի համալսարանի շրջանավարտ Դեյվիդ Օտանգայի հետ։ 2009 թվականի օգոստոսին լույս աշխարհ է գալիս զույգի առաջնեկը՝ Դեյվիդ Օտանգա կրտսեր անվամբ։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004 - «American Idol» հեռուստաշոուի երրորդ եթերաշրջանի եզրափակիչ մասնակից
- 2007 - Օսկար լավագույն երկրորդ պալնի դերասանուհու անվանակարգում
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jennifer Hudson (2008, Arista Records)
- I Remember Me (2011, Arista Records)
- JHUD (2014, RCA Records)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://theemmys.tv/day-48th-winners-interactive-media/
- ↑ Murphy J. K. Jennifer Hudson EGOTs With Tony Win for Producing ‘A Strange Loop’ — New York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2022. — ISSN 0042-2738
- ↑ 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #135484235 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 12 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- RCA Records-ի արտիստներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ