Մայքլ Հասթինգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Հասթինգս
անգլ.՝ Michael Hastings
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1980(1980-01-28)
ԾննդավայրMalone, Ֆրանկլին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 18, 2013(2013-06-18)[1] (33 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Rice Memorial High School? և Lower Canada College?
Մասնագիտությունլրագրող, սցենարիստ, գրող և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱշխատավայրNewsweek?
ԱմուսինElise Jordan?
Պարգևներ և
մրցանակներ
 Michael Hastings Վիքիպահեստում

Մայքլ Հասթինգս (հունվարի 28, 1980(1980-01-28), Malone, Ֆրանկլին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 18, 2013(2013-06-18)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, գրող, Rolling Stone-ի խմբագիր և BuzzFeed-ի լրագրող[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Հաստինգսը մեծացել է Նյու Յորքում, Կանադայում և Վերմոնտում և հաճախել Նյու Յորքի համալսարան։ Հայտնի դարձավ 2000-ականներին Newsweek-ի համար Իրաքի պատերազմը լուսաբանելուց հետո։ Այն բանից հետո, երբ իր հարսնացուն՝ Անդրեա Պարխամովիչը, սպանվեց Իրաքում մեքենայի դարանակալման ժամանակ, Հասթինգսը գրեց իր առաջին գիրքը՝ «Ես կորցրեցի իմ սերը Բաղդադում, ժամանակակից պատերազմի պատմություն» (2008), հուշագրություն նրանց դաժան հարաբերությունների և մահվան մասին։

Ստացել է Ջորջ պոլկի մրցանակը «Փախած գեներալ» («The Runaway General» (2010) նյութի համար, որը վերաբերում է գեներալ Սթենլի Մաքքրիստալին, որը ՆԱՏՕ-ի անվտանգության ապահովման միջազգային ուժերի հրամանատարն Է Աֆղանստանում պատերազմի ժամանակ։ Հոդվածը բացահայտեց գեներալի և նրա աշխատակիցների կողմից ԱՄՆ կառավարության քաղաքացիական ծառայողների նկատմամբ տարածված արհամարհանքը և հանգեցրեց Մաքքրիստալի հրաժարականին։ Դրան հաջորդեց «Օպերատորներ» հոդվածը («the Operators» (2012)), որը մանրամասն նկարագրեց Մակքրիստալի հետ Եվրոպայում և Աֆղանստանում գտնվելու մեկ ամիսը։

Մայքլ Հասթինգսը 2013 թվականին Արդարադատության նախարարության լրագրողների հետաքննության ընթացքում դարձել է հսկողության և վերահսկողության պրակտիկայի հաստատուն քննադատ՝ Օբամայի վարչակազմի կողմից Մամուլի ազատության սահմանափակումը անվանելով «Պատերազմ լրագրության դեմ»[3]։ Նրա վերջին հոդվածը՝ «Ինչու են դեմոկրատները սիրում լրտեսել ամերիկացիներին», հրապարակվել Է BuzzFeed-ում 2013 թվականի հունիսի 7-ին[4]։

Մայքլ Հաստինգսն ամուսնացել է լրագրող Էլիս Ջորդանի հետ 2011 թվականի մայիսին։

Հաստինգսը մահացել է 2013 թվականի հունիսի 18-ին տեղի ունեցած վթարի հետևանքով, երբ նրա Mercedes C250 Coupe-ն առավոտյան ժամը 4:25-ի սահմաններում Լոս Անջելեսի Հենքոկ Պարկ շրջանում[5][6] ամբողջ արագությամբ բախվել է ծառին[7], որից հետո հրդեհ բռնկվեց։ Հասթինգսը մահացել է հրդեհի ժամանակ, որից հետո դժվարություններ են առաջացել նրա աճյունների նույնականացման հարցում[8]։ Մամուլի որոշ հաղորդագրություններ միջադեպը նկարագրում են որպես կասկածելի[9][10], չնայած Լոս Անջելեսի ոստիկանությունը հերքում է դա[11]։

Իր մահվան նախօրեին Հասթինգսը հայտարարել էր, որ իրեն հետապնդում է ՀԴԲ-ն։ Գործընկերներին ուղղված էլեկտրոնային փոստով նա հայտնել է, որ աշխատում է «Մեծ պատմության» վրա, որ անհրաժեշտ է «հեռանալ ռադարներից», եւ որ ՀԴԲ-ն կարող է հետ վերցնել իր հարցազրույցը[12][13][14]։ WikiLeaks-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Հաստինգսը կապ է հաստատել իր փաստաբաններից մեկի հետ վթարից մի քանի ժամ առաջ[15], իսկ LA Times-ը հայտնել է, որ լրագրողը նոր զեկույցներ է պատրաստել ԿՀՎ-ի համար[16]։ ՀԴԲ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով, որ Հաստինգսը եղել է հետաքննության մեջ։

WikiLeaks-ի կողմից 2017 թվականի մարտի 7-ին հրապարակված փաստաթղթերից մեկում տեղեկություններ կան, որ ԿՀՎ-ն ուսումնասիրել է տրանսպորտային միջոցների կառավարման էլեկտրոնային համակարգերի համակարգչային վիրուսներով վարակման ուղիները։ WikiLeaks-ը պնդում է, որ «Նշված չէ, թե ինչ նպատակների համար էր նախատեսվում իրականացնել կառավարման նման գաղտնալսումը, բայց դա ԿՀՎ-ին հնարավորություն կտար գործնականում չբացահայտված սպանություններ իրականացնել»[17]։ Սա նոր հետաքրքրություն առաջացրեց առեղծվածային ավտովթարի նկատմամբ, որը 2013 թվականի հունիսի 18-ին սպանեց գրող և լրագրող Մայքլ Հաստինգսին[17][18]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Statement on Michael Hastings - BuzzFeed
  2. Michael Hastings. «Michael Hastings (mhastings) on BuzzFeed». Buzzfeed.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  3. Uygur, Cenk.
  4. Stebner, Beth.
  5. Jenny McCartney (2013 թ․ հունիսի 21). «Witness: Hastings' speeding car 'shook my car like a freight truck going by'». Yahoo!News. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  6. «AWARD-WINNING JOURNALIST MICHAEL HASTINGS DIES». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  7. «Witness to Michael Hastings Car Crash Shares His Story (TYT Exclusive)». YouTube. The Young Turks. 2013 թ․ հունիսի 21. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  8. «Award-winning journalist and war correspondent Michael Hastings killed in car crash». NY Daily News. 2013 թ․ հունիսի 19.
  9. «Michael Hastings conspiracy theories: Web goes wild after NSA, CIA reporter killed in crash». NY Daily News. 2013 թ․ հունիսի 19.
  10. Dvorak, Kimberley. «Details of reporter Hastings' death elusive». San Diego 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  11. Gorman, Steve (2013 թ․ հունիսի 20). «Los Angeles police see no sign of foul play in journalist's death». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  12. Fox News, Michael Hastings' Friend: 'He Drove Like a Grandma,' Crash Scenario Doesn’t Add Up, June 25, 2013
  13. Exclusive: Hastings Sent Colleagues Email Hours Before Crash | KTLA 5
  14. Journalist Michael Hastings sent chilling email to colleagues before death | Fox News
  15. WikiLeaks: Hastings Said He Was Being Investigated By FBI " CBS Los Angeles
  16. «Michael Hastings Probed the CIA Before Fatal Hollywood Crash». LA Times. 2013 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  17. 17,0 17,1 «WikiLeaks 'Vault 7' dump reignites conspiracy theories surrounding death of Michael Hastings». The New Zealand Herald. 2017 թ․ մարտի 8. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  18. S.J. Prince (2017 թ․ մարտի 7). «WikiLeaks Vault 7 Conspiracy: Michael Hastings Assassinated by CIA Remote Car Hack?». Heavy.com. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Հասթինգս» հոդվածին։