Մայքլ Իլի
Մայքլ Իլի անգլ.՝ Michael Ealy | |
---|---|
Մայքլ Իլին 2012 թվականին | |
Ծնվել է | 1973 թվական օգոստոսի 3 |
Ծննդավայր | Սիլվեր Սփրինգ, Մերիլենդ, ԱՄՆ |
Կրթություն | Մերիլենդի համալսարան և Սպրինգբրութի բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Այլ անուն(ներ) | Մայքլ Բրաուն Michael Brown |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1999 թվական - այժմ |
Ժանրեր | մարտաֆիլմ, կատակերգություն, մելոդրամա |
Ընտրանի | «Կրկնակի ֆորսաժ», «Վարսավիրանոց», «Վատ ընկերակցություն» |
Ամուսին(ներ) | Հատիրա Ռաֆիդջադ |
Երեխա(ներ) | 1 որդի |
Մայքլ Իլի՝ Վիքիպահեստ | |
Մայքլ Բրաուն (անգլ.՝ Michael Brown), առավել հայտնի որպես Մայքլ Իլի (անգլ.՝ Michael Ealy, օգոստոսի 3, 1973[1][2], Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան, հայտնի «Կրկնակի ֆորսաժ», «Յոթ կյանք», «Երգ սիրո մասին» և «Այլ աշխարհ. Վերածնունդ» ֆիլմերից, ինչպես նաև «Համարյա մարդ» սերիալից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլին ծնվել է Սիլվեր Սփրինգում, Մերիլենդ նահանգ։ Նրա մայրը աշխատում էր «IBM» ընկերությունում, իսկ հայրը ուներ մթերային բիզնես[4]։ Բավականին երկարատև ժամանակ նա նույնիսկ չէր մտածում դերասանական կարիերայի մասին, դպրոցում նրան առավել հետաքրքրում էր սպորտը՝ նա դպրոցի թիմի կազմում խաղում էր ֆուտբոլ և բասկետբոլ։ Առաջին անգամ նա կասկածում է ընտրված ուղղու ճշմարտիության վրա, երբ դիտում է Դենզել Վաշինգտոնի խաղը Սփայկ Լիի «Բլյուզ անձնական կյանքի մասին» ֆիլմում։ Հենց այդ ժամանակ նա լրջորեն մտածում է ընտրված ուղղու փոփոխման մասին, սակայն կյանքի այդ փուլում նա համարձակություն չի ունենում, որպեսզի մասնակցի դպրոցական բեմադրություններում։
Ավարտելով «Springbrook» միջնակարգ դպրոցը[5], Մայքլը ընդունվում է Քոլլեջ Պրակի Մերիլանդի համալսարան[6]։ Նրա հիմնական մասնագիտությունը եղել է անգլերեն լեզուն։ Նա նաև շարունակում էր փնտրել ուղիներ դերասանական աշխարհում ձևավորման համար։ Ստանալով աստիճան, նա ուղևրվում է հյուսիս՝ Նյու Յորք, որտեղ բնակություն է հաստատում և լրջորեն զբաղվում է դերասանական գործունեությամբ։ Իլին ակտիվորեն հաճախում է դերասանական դասընթացներ և դերասանական արվեստանոցներ, համարյա հինգ տարի նա այցելում էր բոլոր խոշոր լսումներին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Իլին (այն ժամանակ դեռևս հայտնի որպես Մայքլ Բրաուն) վերջապես տեղ է գտնում «Whoa-Jack!»-ի ոչբրոդվեյան բեմադրությունում։ Նրան հաջողվում է խաղալ աֆրո-ամերիկյան զինվորի ալաբամայի ռազմական կայանից, ով պայքարում է գործընկերների ռասայական թշնամանքի դեմ և սպիտակ մայորի, ով սիրահետում էր նրա ընկերուհուն։
Հաջորդ տարի Իլին նորից հայտնվում է բեմում, այս անգամ նրա կերպարը մտացածին թիմից բասկետբոլի աստղն է «Անվախ Ջո» բեմադրությունում։ Պիեսը ուշագրավ էր նրանով, որ այն ուներ երկու ավարտ՝ կախված նրանից, թե Մայքլին կհաջողվի գնդակի դժվարին նետումը, թե ոչ։
2001 թվականին դերասանին հաջողվում է ներգրավվել կինո։ Նա նորամուտում է ձախորդ սիրահետողի էպիզոդիկ դերով «Համբուրելով Ջեսիկա Սթեյնին» («Kissing Jessica Stein») ռոմանտիկ կատակերգությունում։ Հաջորդ դերը, վերջապես, նրան բերում է երկար սպասված ճանաչումը։ Փողոցային ավազակ Ռիկի Նեշը «Վարսավիրանոց» («Barbershop») կատակերգությունում բառացիորեն գրավում է հանդիսատեսի սրտերը։ Իլին կրկնում է հաջողակ դերը 2003 թվականին, կատակերգության սիքվելում՝ «Վարսավիրանոց 2. Նորից գործի մեջ» («Barbershop 2: Back in Business»)[7]։ Դրան զուգահեռ Իլին հասցնում է խաղալ երկրորդական դերեր «Վատ ընկերակցություն» («Bad Company», 2002 թվական) կատակերգական մարտաֆիլմում և «Կրկնակի ֆորսաժ» («2 Fast 2 Furious», 2003 թվական) մարտաֆիլմում, Սլեպ Ջեկի դերում։ Նաև նրան վիճակվում է խաղալ «Շտապ օգնություն» հանրահայտ հեռուստասերիալի երկու էպիզոդում։ 2004 թվականին Իլին հայտնվում է DMX հեռուստաընկերության «Մի մահանա միայնակ» («Never Die Alone») ֆիլմում[8]։ Նա նաև նկարահանվում է երգչուհի Մրայա Քերիի «Get Your Number» սինգլի տեսահոլովակում, նրա 2005 թվականի «The Emancipation of Mimi» ալբոմից[6]։
2005 թվականին Իլին նկարահանվում է «Նրա աչքերը տեսել են Աստծուն» («Their Eyes Were Watching God») հեռուստատեսային ֆիլմում, արտադրված Օփրա Ուինֆրիի և Քուինսի Ջոնսի կողմից, որտեղ գլխավոր դերը խաղում է օսկարակիր դերասանուհի Հոլի Բերին (և հասցնում է սիրահետել նրան նկարահանման հրապարակից դուրս)[9]։ Ֆիլմը պատմում է սևամորթ կնոջ մասին, ով հակադրվում է 1920-ական թվականների Ֆլորիդայի տեղական սպիտակամորթ համայնքին։ Նույն թվականին նա նկարահանվում է ռեժիսոր Մարկ Բանինգի «Jellysmoke» անկախ ֆիլմում։ Նա նկարահանվում է «Showtime» հեռուստաալիքի «Ճանաչիր թշնամուդ» («Sleeper Cell») ահաբեկչական հեռուստասերիալում, որտեղ խաղում է ՀԴԲ-ի գաղտնի գործակալի և համոզված մուսուլման Դարվին Ալ Սաիդին, որի առաջին եթերաշրջանը ցուցադրվում է 2005 թվականի դեկտեմբերի 4-ից 18-ը, իսկ երկրորդ եթերաշրջանը՝ «Ճանաչիր թշնամուն. Ամերիկյան ահաբեկչություն» («Sleeper Cell: American Terror»), եթեր է հեռարձակվել 2006 թվականի դեկտեմբերի 10-ից 17-ը[10]։ Իլիին բաժին է հասնում բավականին բարդ և բազմաբովանդակ կերպար, սակայն նրան հաջողվում է ցուցադրել նրա ներքին հակասությունները և տատանումները մուսուլմանական հավատքի պահպանման և ամբողջ աշխարհը սուրբ ջիհադի կրակին հանձնելու կեղծ փորձերի միջև։ Սերիալը բազմաթիվ քննադատությունների է ենթարկվում, մանավանդ ահաբեկիչների ակնհայտ մարդասիրության համար։ Նույնիսկ մուսուլմանները քննադատության հիմք գտան։ Մայքլի կերպարը չէր խուսափում մինչամուսնական սեռական կապերից, որը, ըստ արևելյան հավատքի տեսակետի, չէր համապատասխանում դավանանքի պահանջներին։ Այդ ֆիլմի ցուցադրումից հետո Իլիի կարիերան ակնհայտորեն վերելք է ապրում։
2006 թվականի դեկտեմբերի 14-ին Իլին անվանակարգվում է «ոսկե Գլոբուս» մրցանակին, «Ճանաչիր թշնամուդ. Ամերիկյան ահաբեկչություն» ֆիլմում դերակատարման համար, «Մինի-սերիալի լավագույն դերասան» անվանակարգում[6]։ 2008 թվականի դեկտեմբերին նա նկարահանվում է «Յոթ կյանք» («Seven Pounds») ֆիլմում, Բեն թոմասի դերում Ուիլ Սմիթի մասնակցությամբ[11]։ Նա նաև նկարահանվում է տղամարդու գլխավոր դերում Բեյոնսեի «Halo» երգի տեսահոլովակում[6] և ԿՀՎ-ի գործակալ Մարշալ Ֆոգելի դերում «ABC»-ի «Հիշիր, ինչ կլինի» («FlashForward») հեռուստասերիալում.[12]։
2010 թվականին Իլին հայտվում է փաստաբան Դերիկ Բոնդի դերում «Լավագույն կին» («The Good Wife») սերիալի երկրորդ եթերաշրջանում[13]։ 2010 թվականին նա նաև նկարահանվում է Ջեյք Աթիկի դերում «Տղաներ-թալանչիներ» («Takers») մարտաֆիլմում և Տրևիս Մարոկի դերում «Ընդհանուր գործ» («Common Law») ֆիլմում։
Իլին 2012 թվականին հայտնվում է Դոմինիկի դերում «Մտածիր ինչպես տղամարդ» («Think Like a Man») կատակերգությւնում և 2014 թվականին նրա շարունակությունում՝ «Մտածիր ինչպես տղամարդ 2» ֆիլմերում[14], ինչպես նաև Ջո Բրեդֆորդի դերում 2012 թվականի «Անպայման» («Unconditional») ֆիլմում[15]։ 2014 թվականին նա Քևին Հարտի հետ միասին նկարահանվում է «Ինչ է տեղի ունեցել նախորդ գիշեր» («About Last Night») ֆիլմում[16]։
2013 թվականին Իլին Դորիանի դերն է խաղում «Fox» հեռուստաընկերության «Համարյա մարդ» («Almost Human») սերիալում։ ֆիլմի իրադարձությունները տեղի են ուենում 2048 թվականին և պատմում են երկու ոստիկանների հարաբերությունների մասին։ Իլին պատկերում է «Դորիան» անդրոիդին, հին «DRn» անդրոիդի մոդելին, որը համարվում է պակաս հուսալի իր արհեստական զգացմունքների պատճառով և նրա խնդիրն է պաշտպանել իր գործընկեր Ջոն Կենեքսին (Կարլ Ուրբան)[17]։ Շոուն եթեր է հեռարձակվում մեկ եթերաշրջան՝ 2013 թվականից 2014 թվականը[18]։
2015 թվականին Իլին խաղում է սերիական մարդասպան Թեոյին «Հետևորդները» («The Following») հեռւստասերիալի երրորդ եթերաշրջանում[19]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հոկտեմբերին Իլին ամուսնանում է չորս տարվա իր ընկերուհի Հատիրա Ռաֆիդջադի հետ, իսկ արարողությունը տեղի է ունենում Լոս Անջելեսում[20]։ Զույգը համատեղ կյանքի ընթացքում ունի որդի, ծնված 2014 թվականին[21][22][23]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2000 | Մետրոպոլիս | Metropolis | Կելվին Մակդեյդ |
2000 | Օրենք և կարգ ու կանոն | Law & Order | շարքային Նելսոն |
2000 | Մեդիգան | Madigan Men | վազորդ |
2001 | Սնունդ հոգու համար | Soul Food | Սթիվ |
2001 | Համբուրելով Ջեսիկա Սթեյնին | Kissing Jessica Stein | Գրեգ |
2002 | Վատ ընկերակցություն | Bad Company | Ջի Մո |
2002 | Վարսավիրանոց | Barbershop | Ռիկի Նեշ |
2002-2003 | Շտապ օգնություն | ER | Ռայան Կենդրիկ/Ռիկ Կենդրիկ |
2003 | Արդարադատություն | Justice | Վուդի |
2003 | Կրկնակի ֆորսաժ | 2 Fast 2 Furious | Սլեպ Ջեկ |
2004 | Նոյեմբեր | November | Ջեսի |
2004 | Մի մահանա միայնակ | Never Die Alone | Մայկ |
2004 | Վարսավիրանոց2. Նորից գործի մեջ | Barbershop 2: Back in Business | Ռիկի |
2005 | Նրանց աչքերը տեսել են Աստծուն | Their Eyes Were Watching God | Տի Կեյկ |
2005 | Jellysmoke | Ջեյկոբ | |
2005-2006 | Ճանաչի թշնամուն | Sleeper Cell | Դարվին Ալ Սաիդ |
2007 | Կասկածյալը | Suspect | դետեկտիվ Մարկուս Թիլման |
2008 | Սուրբ Աննայի հրաշքը | Miracle at St. Anna | սերժանտ Բիշոպ Կամինգս |
2008 | Յոթ կյանք | Seven Pounds | Բեն Թոմաս |
2009 | Քույր Հոտորն | Hawthorne | բժիշկ Ֆիլիպս |
2009-2010 | Հիշիր, ինչ կլինի | FlashForward | Մարշալ Վոգել |
2010 | Տղաներ-թալանչիներ | Takers | Ջեյկ Ատիկա |
2010 | Երգեր սիրո մասին | For Colored Girls | Բո Վիլի |
2010-2011 | Լավագույն կին | The Good Wife | Դերիկ Բոնդ |
2011 | Անառակ Կալիֆորնիա | Californication | Բեն |
2011 | Մարգարետ | Margaret | իրավաբան Դեյվ |
2012 | Այլ աշխարհ. Վերածնունդ | Underworld: Awakening | դետեկտիվ Սեբաստյան |
2012 | Մտածիր ինչպես տղամարդ | Think Like a Man | Դոմինիկ |
2012 | Ընդհանուր գործ | Common Law | Տրևիս Մարքս |
2012 | Անպայման | Unconditional | Ջո Բրեդֆորդ |
2013-2014 | Համարյա մարդ | Almost Human | Դորիան |
2014 | Ինչ է պատահել նախորդ գիշեր | About Last Night | Դենի |
2014 | Մտածիր ինչպես տղամարդ 2 | Think Like a Man Too | Դոմինիկ |
2015 | Հետևորդները | The Following | Թեո |
2015 | Կատարյալ տղա | The Perfect Guy | Կարտեր Դունկան/Ռոբերտ Ադամս |
Մրցանակներ և անվանկարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանակարգված ֆիլմ | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|---|
2007 | Ճանաչիր թշնամուն | Ոսկե Գլոբուս | Մինի-սերիալի լավագույն դերասան | Առաջադրված |
2005 | Նրանց աչքերը տեսել են Աստծուն | Black Reel Awards | Լավագույն դերասան | Հաղթանակ |
2010 | Երգեր սիրո մասին | African-American Film Critics Association | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Հաղթանակ |
2011 | Երգեր սիրո մասին | NAACP Image Award | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Առաջադրված |
2012 | Մտածիր ինչպես տղամարդ | Teen Choice Awards | Լավագույն ռոմանտիկ կինոդերասան | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.tvrage.com/person/id-34676/Michael+Ealy
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ «Michael Ealy Biography». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Michael Ealy on 'Good Wife,' 'Colored Girls', and Doing Laundry - Speakeasy». The Wall Street Journal. 2010 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Local Actor Makes It Big». The Washington Post. 2005 թ․ մարտի 4. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Michael Ealy biography». TV Guide. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Actor Michael Ealy on "Barbershop 3," "Think Like A Man 3," and Why He Has Blue Eyes». BlackNews.com. Dante Lee International. 2014 թ․ հունիսի 30. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Never die alone». RogerEbert.com. 2004 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Oprah Winfrey Presents: Their Eyes Were Watching God». Entertainment Weekly. 2005 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Sleeper Cell». Նյու Յորք Թայմս. 2006 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Seven Pounds (2008)». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Michael Ausiello (2010 թ․ հուլիսի 19). «Good Wife' exclusive: 'FlashForward' alum Michael Ealy named partner!». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Natalie Abrams (2010 թ․ հուլիսի 19). «Michael Ealy Joins the Cast of The Good Wife». TV Guide. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Kristen Page-Kirby (2014 թ․ հունիսի 20). «Michael Ealy says 'Think Like a Man Too' ups the romantic ante». The Washington Post. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Michael Ealy talks unconditional». blackenterprise.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Michael Ealy: 'I Had To Lose 25 Pounds For 'About Last Night' Role'». The Grio. 2014 թ․ փետրվարի 9. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին – via The Huffington Post.
- ↑ Natalie Abrams (2013 թ․ նոյեմբերի 24). «Almost Human's Michael Ealy Dissects Dorian». TV Guide. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Nellie Andreeva (2014 թ․ ապրիլի 29). «Fox Drama 'Almost Human' Cancelled». Deadline Hollywood. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Michael Ealy's Big Bad on 'The Following' Is No Clown». Yahoo!. 2015 թ․ մարտի 30. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Michael Ealy Quietly Married Longtime Girlfriend in October». People. 2012 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Michael Ealy Announces He Has a Son». Essence. 2014 թ․ փետրվարի 15. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Jazmine Denise Rogers (2014 թ․ հունիսի 18). «Michael Ealy Finally Opens Up About His Marriage And Son». MadameNoire.
- ↑ The Tom Joyner Morning Show Interview Promoting The Perfect Guy September 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Իլի» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Բեմական կեղծանուններ
- Հոլիվուդյան դերասաններ
- Մերիլենդի համալսարանի շրջանավարտներ