Jump to content

Մայքլ Արթին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Արթին
անգլ.՝ Michael Artin
Ծնվել էհունիսի 28, 1934(1934-06-28)[1] (92 տարեկան)
Համբուրգ, Գերմանական ռայխ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[2], Հարվարդի համալսարան[2] և Բարձրագույն գիտական հետազոտությունների ինստիտուտ[2]
Գործունեության ոլորտՀանրահաշվական երկրաչափություն[3], հանրահաշիվ[3] և մաթեմատիկա[3]
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա, Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերություն[4] և Ամերիկյան մաթեմատիկական ընկերություն[5][6]
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1960)[2][7], Փրինսթոնի համալսարան (1955)[2] և Փրինսթոնի ավագ դպրոց (1952)[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8][3][9] և գերմաներեն[2]
Գիտական ղեկավարՕսկար Զարիսկի[7]
Եղել է գիտական ղեկավարՅուրի Չինկել[7], Վալերի Ա. Լունց[7], Էրիկ Ֆրիդլանդեր[7], Նիլս Օվեսեն Նյուգարդ[7], Ջոզեֆ Մազուր[7], Անջելո Վիստոլի[7], Աուգուստո Նոբիլե[7], Բրայան Հարբուռն[7], Դոնալդ Իվար Կնուտսոն[7], Ռիք (Հենրի Փոլ) Միրանդա[7], Շայ Մ. Ջ. Հարան[7], Պաբլո Լեխառագա[7], Դենիել Սայ-Պին Չան[7], Քոլին Ջեյմս Ինգոլս[7], Դևիդ Մայքլ Պատրիկ[7], Նիկոլաուս Վոնեսեն[7], Ջին-Գեն Յան[7], Ռոնալդ Սքոթ Իրվինգ[7], Փիթեր Աբրահամ Գրինբերգ[7], Ջերալդ Լ. Նոյման[7], Կոշալ Աջիթաբհ[7], Գեյն Բըռնս Վինթերս[7], Փոլ Մերիոն Հրիլյակ[7], Ջայանտ Մոհանլալ Շահ[7], Բարբարա Ռոուզ Փեսկին[7], Միլյա-Ռիտա Պոե[7], Քերոլայն Գալթ Գրանտ[7], Ջիան Ջեյմս Ժան[7], Գիսլի Մասսոն[7], Ֆրիդման Առնոլդ[7], Amnon Yekutieli?, David Harbater?[7] և Zinovy Reichstein?[7]
Պարգևներ

Հարվարդի համալսարանի Արվեստի և գիտության բարյրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ

[2]
Ազգային գիտական մեդալ[2]

Վոլֆի մրցանակ մաթեմատիկայի բնագավառում

[2]

Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերության անդամ

[10]

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

[2]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

[2]

Սթիլի մրցանակ ողջ կարիերայի ընթացքում ակնառու նվաճումների համար

[2][11]

Ամերիկյան մաթեմատիկական ընկերության անդամ

[5][6]
և

Անտվերպենի համալսարանի պատվավոր դոկտոր

[12]
Երեխա(ներ)Վենդի Արթին
ՀայրԷմիլ Արթին[1]
ՄայրՆատաշա Արթին Բրանսուիք[1]
 Michael Artin Վիքիպահեստում

Մայքլ Արթին (անգլ.՝ Michael Artin, հունիսի 28, 1934(1934-06-28)[1], Համբուրգ, Գերմանական ռայխ[1]), ամերիկահայ մաթեմատիկոս և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի անվանի պրոֆեսոր, որը հայտնի է հանրահաշվական երկրաչափության մեջ իր ներդրմամբ[13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթինը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Նրա մայրը՝ Նատալյա Նաումովնա Յասնայան (հետագայում անունը փոխել է՝ դարձնելով Նատաշա և առավել հայտնի է դարձել այդ անունով՝ 1909-2003), ծնվել է փաստաբանի, հետագայում՝ հայտնի տնտեսագետ Նաում Յասնու (անգլ.՝ Naum Jasny, 1883-1967) ընտանիքում, Սանկտ Պետերբուրգում և 1921 թվականին, բոլշևիկների իշխանության գալուց հետո, արտագաղթել է Գերմանիա[14][15]։

Համբուրգում Նատաշան հաճախել է գիմնազիա, այնուհետև դասընթացներ Համբուրգի համալսարանում, որոնք անցկացրել է հանրահաշվի 20-րդ դարի մեծագույն մասնագետներից մեկը՝ հայազգի Էմիլ Արթինը։ Արթինն ու Յասնայան ամուսնացել են 1929 թվականին, Մայքլ Արթինը նրանց երկրորդ որդին է։ 1937 թվականին Էմիլ Արթինը հեռացվել է համալսարանից (Նատաշան կիսով չափ հրեա էր), և նրանց ընտանիքն արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ[16]։

1955 թվականին Մայքլ Արթինը Փրինսթոնի համալսարանից ստացել է բակալավրի աստիճան։ Դրանից հետո նա տեղափոխվել է Հարվարդ և 1960 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում Օսկար Զարիսկու ղեկավարությամբ (թեզի թեման՝ On Enriques' Surfaces)[17]։ Նա չի հրապարակել թեզը, քանի որ կարծում էր, որ այն բավականաչափ լավը չէ տպագրության համար[14]։ Մինչև 1963 թվականը Արթինն աշխատել է Հարվարդի համալսարանում, այնուհետև որոշ ժամանակ անցկացրել է Ֆրանսիայում, Բարձրագույն գիտական ուսումնասիրությունների ինստիտուտում (IHES)՝ մանակցելով Միշել Դեմազյուրի Séminaire de Géométrie Algébrique du Bois Marie (SGA) գրքի 4-րդ հատորի ստեղծմանը։ 1966 թվականին ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի պաշտոնը։ Սխեմաների կատեգորիայում ներկայացվող ֆունկտորները նկարագրելու խնդրի վերաբերյալ նրա աշխատանքը հանգեցրել է Արթինի մոտարկելի թեորեմի ապացուցմանը։ Նա նաև տվել է հանրահաշվական տարածության սահմանումը, որն ընդհանրացնում է սխեմայի սահմանումը և թույլ է տալիս հանրահաշվական երկրաչափության մեթոդները տարածել մոդուլների շատ տարածությունների վրա։ 1974 թվականին նա տվել է հանրահաշվական ստեկի նոր սահմանում։ 1980-ական թվականներից նրա հետազոտական հետաքրքրությունները տեղափոխվել են ոչ կոմուտատիվ երկրաչափության ոլորտ[16]։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1999՝ Չեռնի հրավիրյալ պրոֆեսոր
  • 2002՝ Լերոյ Պ. Սթիլի մրցանակ ողջ կարիերայի ընթացքում ակնառու նվաճումների համար
  • 2005՝ Հարվարդի համալսարանի բարձրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ
  • 2013՝ Վոլֆի մրցանակ
  • 2013՝ ԱՄՆ-ի ազգային գիտական մեդալ

Մայքլ Արթինը ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի, Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (1969)[18], Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության[13] անդամ է, Մոսկվայի մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ[13]։ Նա նաև Ամերիկյան մաթեմատիկական ընկերության իսկական անդամ է[19], 1991-1992 թվականներին եղել է նրա նախագահը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Michael ArtinMacTutor History of Mathematics archive.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
  3. 1 2 3 4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows
  5. 1 2 http://www.ams.org/fellows_by_year.cgi?year=2013
  6. 1 2 http://www.ams.org/news?news_id=1680
  7. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 Mathematics Genealogy Project — 1997.
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. CONOR.Sl
  10. https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows?page=1
  11. https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=25
  12. https://www.uantwerpen.be/en/events/honorary-degrees/previous-editions/honorary-degrees-1990s/
  13. 1 2 3 «Faculty profile» (անգլերեն). MIT mathematics department. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  14. 1 2 «Artin Michael». MacTutor History of Mathematics archive (անգլերեն). University of St Andrews. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  15. Karin Tate. «Natascha Artin-Brunswick, née Jasny — Biography» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  16. 1 2 «2002 Steele Prizes» (PDF) (անգլերեն). American Mathematical Society. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-11-25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  17. «Michael Artin» (անգլերեն). Mathematics Genealogy Project. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  18. «BookofMembers» (PDF) (անգլերեն). American Academy of Arts & Sciences. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  19. «List of Fellows of the American Mathematical Society» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-08-25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.