Մամեդ Էմին Ռասուլզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մամեդ Էմին Ռասուլզադե
ադրբ.՝ Məhəmməd Əmin Axund Hacı Molla Ələkbər oğlu Rəsulzadə
Mammad Amin Rasulzade.jpg
Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն 3-րդ Ադրբեջանի Ազգային խորհրդի նախագահ
Կուսակցություն՝ Մուսավաթ
Նախորդող՝ Ռոբերտ Քոչարյան
Ծննդյան օր՝ հունվարի 31, 1884({{padleft:1884|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:31|2|0}})
Ծննդավայր՝ Բաքու
Վախճանի օր՝ մարտի 6, 1955({{padleft:1955|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:6|2|0}}) (71 տարեկանում)
Վախճանի վայրը՝ Անկարա
Ստորագրությունը

Մամեդ Էմին Ախունդ Մոլլա Ալեքպեր օղլու Ռասուլզադե (ադրբ.՝ Məhəmməd Əmin Axund Hacı Molla Ələkbər oğlu Rəsulzadə, հունվարի 31, 1884, Նովխանի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1955, Անկարա, Թուրքիա), ադրբեջանցի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, լրագրող, դրամատուրգ, Ադրբեջանի Ազգային Խորհրդի նախագահ 1918 թվականին, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիր:

Ռասուլզադեն իր աշխատություններում հասնում էր ծայրահեղ ռասիզմի, քարոզում էր թուրքերի բացառիկությունը[1]: Վարում էր հակահայկական քաղաքականություն[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամեդ Էմին Ռասուլզադեն ծնվել է 1884 թվականի հունվարի 31-ին Բաքվի մոտ գտնվող Նովխանի գյուղում մոլլայի ընտանիքում: Չնայած իր կրոնականությանը, Մամեդ Էմինի հայրը նրան տալիս է ռուս-թաթարական աշխարհիկ դպրոց, որի տնօրենն էր Ս.Մ. Գանիզադեն: Ավարտելով այդ դպրոցը, Մամեդ Էմինը շարունակում է ուսմունքը Բաքվի տեխնիկական ուսումնարանում: 1902 թվականին Մամեդ Էմինը ուսանողների շրջանակներում ստեղծում է «Մուսավաթ» («Հավասարություն») երիտասարդական կազմակերպությունը: 1903 թվականին այդ ժամանակ Ռուսական կայսրությունում հրատարակվող միայն թյուրքալեզու «Շարգի Ռուս» («Ռուսական Արևելք») թերթում լույս է տեսնում նրա առաջին հոդվածը մայրենի լեզվի մաքրության մասին:

1904 թվականին Միրհասան Մովսումովի և Մամեդ Հասան Գաջինսկու հետ հիմնում է իսլամական սոցիալ-ժողովրդավարական «Գումմեթ» կազմակերպությունը, որը դառնում է ՌՍԺԲԿ ինքնավար մաս: Եղել է կուսակցական «Գումմեթ», «Թեքյամուլ», «Յոլդեշ» թերթերի գլխավոր խմբագիրը: Նաև հոդվածներ է գրել Ահեմբեկ Աղաևի կողմից հրատարակվող ոչ կուսակցական «Իրշադ» և «Թերեգգի» թերթերի համար: 1905 թվականի հեղափոխության ժամանակ Ռասուլզադեն ակտիվորեն համագործակցում է կովկասյան բոլշեվիկների՝ Իոսիֆ Ստալինի, Նարիման Նարիմանովի, Մեշադի Ազիզբեկովի հետ: Իր հեղափոխական գործունեության պատճառով գտնվում էր ոստիկանությւն հսկողության տակ:

Մեշադի Ազիզբեկովը (վերջինը ձախից) և Մամեդ Էմին Ռասուլզադեն (վերջինը աջից)

Բացի քաղաքական աշխատությունների, Ռասուլզադեն նաև բանաստեղծություններ և պիեսներ էր գրում: 1908 թվականին բեմադրվել է նրա «Ղարանլըղդա իշըգլար» («Լույսերը խավարում») պիեսը, վերջացրել է «Անսպասելի փորձանք» պիսեը:

1909 թվականին մեկնում է Պարսկաստան, որտեղ մասնակցում է հեղափոխական իրադարձություններում, եղել է Ժողովրդավարական կուսակցության ստեղծողներից մեկը: Եղել է կուսակցական «Իրանի Նոու» («Նոր Իրան») թերթի խմբագիր: 1911 թվականին իրանական հեղափոխության տապալումից հետո ստիպված գնում է Թուրքիա: Համագործակցում է «Թուրք օրդու» թերթի հետ:

1913 թվականին Ռոմանովների հարստության 300-ամյակի առթիվ համաներման ներքո վերադառնում է Բաքու: Թողել է իր հին «Գումմեթ» կուսակցությունը և ստեղծում է նոր՝ «Մուսավաթ» («Հավասարություն») կուսակցությունը, որը զուգորդում էր համաթյուրքական, պանիսլամիստական և սոցիալիստական գաղափարները: 1915 թվականից գլխավորում էր Մուսավաթ կուսակցության մարմինը՝ «Աչըղ Սյոզ» («Պայծառ Բառ») թերթի հրատարակությունը: Անդրկովկասի մուսուլմանների իրավունքների և ազատությունների լայնացման, ինչպես նաև մինչև հաղթական ավարտ պատերազմի կողմնակից էր:

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո մասնակցում էր ապրիլին [Բաքու[|Բաքվում]] և մայիսին Մոսկվայում տեղի ունեցող Կովկասյան իսլամական համագումարի և Առաջին համառուսաստանյան իսլամական համագումարի աշխատանքներին համապատասխանաբար: Ռասուլզադեի առաջարկով ընդունված է Ռուսաստանի ֆեդերատիվ կառուցվածքի անհրաժեշտության որոշումը:

1917 թվականի հունիսին «Մուսավաթի» և Ֆեդերալիստների թյուրքական կուսակցության միավորումից հետո «Մուսավաթ» թյուրքական ժողովրդավարական ֆեդերատիվ կուսակցության առաջին համագումարում (հոկտեմբերի 26-31, Բաքու) ընտրվում է նրա կենտկոմի նախագահ: Համագումարի կողմից ընդունված ծրագրում ասվում էր, որ Ռուսաստանի պետական կառուցվածքի ձևնը պետք է լինի ազգային-տարածքային ինքնավարության սկզբունքների վրա հիմնված ֆեդերատիվ ժողովրդավարական հանրապետությոնը:

Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության Խորհրդարանի առաջին նիստը 1918 թվականի դեկտեմբերին (Ռասուլզադեն աջից է)
Ռասուլզադեի 110-ամյակին նվիրված նամականիշ

Անդրկովկասյան ընտրական շրջանում №10 ցուցակով (Իսլամական ազգային կոմիտե և Մուսավաթ) ընտրվել է Համառուսաստանյան հիմնադիր ժողով[3]: Երբ բոլշևիկների շնորհիվ այդ ժողովդը ավարտում է աշխատանքը, Ռասուլզադեն 1918 թվականի հունվարի 6-ին տեղափոխվում է Թիֆլիս և դառնում է Անդրկովկասի անկախությունը հռչակած Անդրկովկասյան Սեյմի անդամ: Գլխավորում է Ադրբեջանական ազգային խորհուրդը, որը հռչակել է 1918-1920 թվականներին գոյություն ունեցած անկախ Ադրբեջանական Ժողովրդավարական Հանրապետության ստեղծման մասին: Ռասուլզադեն հիմնվել է Բաքվի պետական համալսարանը:

1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո լքում է Բաքուն, թաքնվելով լեռնային մի գյուղում: Ձերբակալվել է Արտակարգ կոմիտեի կողմից և բանտարկվել Բաքվում, սակայն հետո ազատվում է Ստալինի օգնությամբ և ուղարկվում Մոսկվա, որտեղ աշխատում է ազգությունների ժողովրդական կոմիսարիատում:

1922 թվականին արտագաղթում է ՌԽՖՍՀ-ից Ֆինլանդիայով դեպի Թուրքիա: Հրատարակում էր «Ենի Գաֆգազիա» («Նոր Կովկաս») թերթը և «Օդլու յուրդ» («Հրո երկիր») պարբերականը:

1931 թվականին գնում է Թուրքիայից: Ապրում է Լեհաստանում, ամուսնանում է լեհ բռնապետ Յուզեֆ Պիլսուդսկու քեռադուստր Վանդայի հետ:

1940 թվականից ապրում է Ռումինիայում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռասուլզադեն կապեր է հաստատել նացիստական Գերմանիայի հետ: Գերմանական ղեկավարությունը, ինչպես նաև այլ ազգային լեգեոնների դեպքերում, հենվում էր ադրբեջանական էմիգրացիայի վրա նացիստական բանակի ադրբեջանական լեգեոնի կազմավորման ժամանակ: 1942 թվականի գարնանը Ռասուլզադեն ադրբեջանական էմիգրացիայի այլ անդամների հետ բանակցություններ վարելու համար մեկնում է Բեռլին[4]. 1942 թվականի ամռանը երկարատև բանակսություններից հետո նա գլխավորում է Գերմանիայում ադրբեջանական ներկայացուցչությունը և պնդում էր ապագայում Գերմանիայի կողմից խորհրդային իշխանությունից անդրկովկասյան հանրապետությունների տարածքների անկախության պաշտոնական ճանաչումը: Սակայն գերմանական իշխանությունները խուսափողաբար էին այդ հարցում, որի պատճառով 1942 թվականին Ռասուլզադեն լքում է Բեռլինը, իսկ Գերմանիայում ադրբեջանական էմիգրանտական միջավայրում առաջին տեղերում են հայտնվում իր քաղաքական հակառակորդները: Վախճանվել է 1955 թվականի մարտի 6-ին Անկարայում:

Ռասուլզադեի աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1000 մանաթ արժեք ունեցող ադրբեջանական թղթադրամ Ռասուլզադեի դիմանկարով
  • «Մեր դարի սիյավուշը» (Կոստանդնուպոլիս, 1922)
  • «Նիզամի ադրբեջանցի գրողը» (Անկարա, 1951),
  • «Ադրբեջանական Հանրապետություն» (Կոստանդնուպոլիս, 1922)
  • «Ժամանակակից ադրբեջանական գրականություն» (Բեռլին, 1936)
  • «Ադրբեջանական գրականություն» (Վարշավա, 1936)
  • «Ռուսական գրականության նմուշներ» թարգմանությունների գիրք (Կոստանդնուպոլիս, 1912)
  • Մաքսիմ Գորկու պատմվածքների թարգմանություններ (Բաքու, 1914)
  • «Ժողովրդավարություն» (Բաքու, 1917)
  • «Ինչպիս՞ի կառավարություն է մեզ օգտակար» (Բաքու, 1917)
  • «Ադրբեջանը և նրա անկախությունը» (Փարիզ, 1930)
  • «Համաթյուրքականության մասին» (Փարիզ, 1930)
  • «Ադրբեջանի ժամանակակից պատմություն» (Անկարա, 1951)
  • «Հուշեր Ստալինի հետ զրույցների մասին» (Անկարա, 1954)
  • «Հեղափոխական սոցիալիզմի տապալումը և ժողովրդավարության ապագան» (Կոստանդնուպոլիս)
  • «Ազգ և բոլշևիկականությունը»(Կոստանդնուպոլիս)
  • «Կովկասյան թյուրքեր» (Կոստանդնուպոլիս)
  • «Համաթուրանականության մասին» (Փարիզ, 1930)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուշարձան Նովխանի գյուղում
  • 2013 թվականի նոյեմբերի 22 Ադրբեջանի նախագահի հրամանագրով պետական մասշտաբով նշվում է Ռասուլզադեի 130-ամյակը 2014 թվականին[5][6]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гасанова Э., Иделогия буржуазного национализма в Турции в период младотурок 1908-1914, изд. Ан Аз, СССР, Баку, 1966, стр. 125, 131.
  2. Թուրք-ադրբեջանական կառույցների հակահայ գործունեությունը
  3. Хронос. Расул-Заде Мамед-Эмин
  4. Swietochowski, Tadeusz(1995) Russia and Azerbaijan: A Borderland in Transition, Columbia University, p. 133-134, ISBN 0-231-07068-3.
  5. Ադրբեջանական Հանրապետության Նախագահի հրամանագիրը Մամեդ Էմին Ռասուլզադեի 130--ամյակի հոբելյանը նշման առթիվ.
  6. Ադրբեջանում կնշեն Մամեդ Էմին Ռասուլզադեի հոբելյանը