Մահվան տետրը (ֆիլմ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահվան տետրը
անգլ.՝ Death Note
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր և սարսափ ֆիլմ
ՀիմքՄահվան տետրը
Թվական2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորAdam Wingard?
ՊրոդյուսերՌոյ Լի
Սցենարի հեղինակՋերեմի Սլեյթեր
ԴերակատարներՆեթ Ուոլֆ, Մարգարեթ Քուոլի, Ուիլեմ Դեֆո, Լաքիթ Ստենֆիլդ, Շի Ուինգհեմ և Փոլ Նակաուչի
ՕպերատորԴևիդ Թաթերսոլ
ԵրաժշտությունԱթիքուս Ռոս
Պատմվածքի վայրՎաշինգտոն
Տևողություն101 րոպե
Բյուջե40 000 000 $
Պաշտոնական կայքէջ
 Death Note (2017 film) Վիքիպահեստում

«Մահվան տետրը» (անգլ.՝ Death Note), սպասվող ամերիկյան գերբնական թրիլեր ֆիլմ է, որի ռեժիսորն է Ադամ Ուինգարդը։ Ֆիլմի հիմք է հանդիսացել Ցուգումի Օբայի և Թաքեշի Օբատայի կողմից ստեղծված համանուն մանգան։ Ֆիլմում նկարահանվում են Նեթ Ուոլֆը, Մարգարեթ Քուելին, Քիթ Ստենֆիլդը, Փոլ Նակուչին, Շի Ուիլգեմը և Ուիլեմ Դեֆոն։ Ֆիլմը պետք է հեռարձակվի 2017 թվականի օգոստոսի 25-ին Netflix-ի կողմից[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի երիտասարդ տղա սկսում է տիրապետել մի գերբնական տետրի՝ մահվան տետրի, որը տալիս է նրան այնպիսի կարողություններ, որոնցով նա կարողանում է սպանել ցանկացած մարդու՝ ուղղակի նրա անունը տետրի մեջ գրելով։ Հետո նա ցանկանում է տետրի օգնությամբ սպանել հանցագործներին և փոխել աշխարհը, սակայն մի առեղծվածային դետեկտիվ փորձում է կանգնեցնել նրան և նրա ահաբեկչական թագավորությունը[3]։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին մալազիական The Star թերթը հայտարարեց, որ ամերիկյան տասը ընկերությունները հետաքրքրված են «Մահվան տետրը» ֆիլմաշար ստեղծելով[4]։ Ամերկյան Vertigo Entertainment կազմակերպությունը զարգացնում էր ռիմեյքը, որի սցենարիստներն էին Չարլի և Վլաս Պարլապանիդիսներսը, իսկ պրոդյուսերներն էին Ռոյ Լինը, Դագ Դավիսոնը, Դան Լին և Բրայան Ուիթենը[5]։ 2009 թվականի ապրիլի 30-ին Variety ամսագիրը հայտարարեց որ օրիգինալ ֆիլմը ստեղծողները, Warner Bros.-ը թույլատրել են ռիմեյքի նկարահանումը[6]։ 2009 թվականին Զաք Էֆրոնը արձագանքեց ասեկոսեներին, հերքելով որ նա է տանելու ֆիլմի գլխավոր դերը[7]։ 2011 թվականի հունվարի 13-ին Շեյն Բլեքը հայտարարեց, որ ֆիլմի ռեժիսորն է Շեյն Բլեքը, իսկ սցենարիստներն են Էնտոնի Բագարոզին և Չարլզ Մոնդրին[8]։ Warner Bros.-ը ցանկանում էր փոխել Լայտ Յագամիի պատմությունը և արդարության հասնելու նպատակը փոխարինելով վրեժխնդրությամբ, և նաև ցանկանում էր վերացնել Շինիգամին (մահվան աստվածներ) պատմությունից։ Այս փոփոխությունը չընդունվեց[9]։ 2013 թվականին Բլեքը Bleeding Cool-ի տված հարցազրույցում ասել է, որ դեռ աշխատում է ֆիլմի վրա[10][11]։

2015 թվականի ապրիլի 27-ին The Hollywood Reporter-ը հայտարարեց, որ ֆիլմի ռեժիսորն է Ադամ Ուինգարդը, սցենարիստներն են՝ Լինը Լին Ջեյսոն Հոֆսը և Մասի Օկան պրոդյուսերներն են, իսկ Նիյա Կեյկենդոլն ու Նիկ Մարվինկուվը հսկելու են ստուդիան[12]։ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին հայտարարվեց, որ Նեթ Ուոլֆը կատարելու է գլխավոր դերը[13]։ 2015 թվականի Նոյեմբերի 12-ին հայտարարվեց, որ Մարգարեց Քուելին նկարահանվելու է ֆիլմում գլխավոր դերով[14]։ Պրոդյուսերները նշում էին, որ ֆիլմը ունենալու է R վարկանիշ[15]։ 2016 թվականի ապրիլի 6-ին հայտարարվեց, որ Netflix-ը գնել է ֆիլմը Warner Bros.-ից և այժմ ֆիլմի սցենարը պետք է գրի Ջերեմի Սլեյթերը[16][17][18][19][20]։ Արտադրությունը պաշտոնապես սկսել է 2016 թվականի հունիսի 30-ին Բրիտանական Կոլումբիայում։ 2016 թվականի հունիսին հայտարարվեց, որ ֆիլմում նկարահանվելու է Քիթ Ստենֆիլդը[21]։ 2016 թվականի հունիսի 30-ին հայտարարվեց, որ ֆիլմում նկարահանվելու են նաև Փոլ Նակուչին և Շի Ուիգեմը։ 2016 թվականի օգոստոսի 2-ին հայտարարվեց, որ Ուիլեմ Դեֆոն ֆիլմում կատարելու է շիրիգամի Ռյուկի ձայնը[22]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքետինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 22-ին Netflix հրապարակեց ֆիլմի թիզեր թրեյլերը YouTube-ում։ Այն արժանացավ քննադատությունների, քանի որ դիտողները սպասում են, որ ֆիլմը ձախողվելու է[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Adam Wingard Starts Writing His ‘Death Note’»։ Bloody Disgusting։ հունիսի 30, 2016։ Վերցված է հունիսի 30, 2016 
  2. «The First Teaser for Netflix's 'Death Note' Is Finally Here»։ inverse.com։ Վերցված է մարտի 22, 2017 
  3. «Netflix Sets Sights On Supernatural Manga Adaptation Of Death Note»։ Cinemablend։ ապրիլի 8, 2016։ Վերցված է ապրիլի 10, 2016 
  4. «Here're a few hints of the second and concluding part of Death Note the movie, The Last Name»։ The Star։ հունվարի 14, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին։ Վերցված է սեպտեմբերի 1, 2009 
  5. «Warner Brothers Acquire Live-Action Death Note Rights»։ Anime News Network։ մայիսի 1, 2009։ Վերցված է մայիսի 1, 2009 
  6. «Warner brings 'Death' to bigscreen»։ Variety։ ապրիլի 30, 2009։ Վերցված է մայիսի 1, 2009 
  7. «Exclusive Interview: Zac Efron and Richard Linklater on ME AND ORSON WELLES; Plus Zac Addresses DEATH NOTE Rumors»։ Collider.com։ նոյեմբերի 22, 2009։ Վերցված է ապրիլի 10, 2016 
  8. «Warner Bros Taps Shane Black For Japanese Manga 'Death Note'»։ Deadline.com։ հունվարի 13, 2011։ Վերցված է հունվարի 14, 2011 
  9. «Shane Black Describes Changes He Opposed to Warner's Death Note»։ Anime News Network։ նոյեմբերի 2, 2011։ Վերցված է ապրիլի 10, 2016 
  10. «Shane Black On His Death Note And Doc Savage Movies»։ Bleeding Cool։ ապրիլի 24, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին։ Վերցված է ապրիլի 10, 2016 
  11. «Gus Van Sant Takes Over “Death Note”»։ The Tracking Board։ հուլիսի 10, 2014։ Վերցված է հուլիսի 10, 2014 
  12. «'Guest' Director Adam Wingard Signs On for 'Death Note' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ ապրիլի 27, 2015։ Վերցված է ապրիլի 10, 2016 
  13. «Nat Wolff Finds Death Note | News | Empire»։ Empire։ սեպտեմբերի 29, 2015։ Վերցված է սեպտեմբերի 29, 2015 
  14. «‘Death Note’ Movie Sets Margaret Qualley As Female Lead – Update»։ Deadline.com։ նոյեմբերի 12, 2015։ Վերցված է նոյեմբերի 15, 2015 
  15. «Exclusive: ‘Death Note’ Movie Rating and Tone Revealed»։ Collider.com։ փետրվարի 22, 2015։ Վերցված է ապրիլի 10, 2016 
  16. «Netflix Lands Adam Wingard’s ‘Death Note’ Starring Nat Wolff»։ Variety (en-US)։ ապրիլի 6, 2016։ Վերցված է ապրիլի 8, 2016 
  17. «In Production»։ Creative BC։ մայիսի 10, 2016։ Վերցված է մայիսի 12, 2016 
  18. «Live-Action Manga Movie ‘Death Note’ Filming in Vancouver»։ 604 Now։ հունիսի 3, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-05-ին։ Վերցված է հունիսի 3, 2016 
  19. «‘Death Note’ Live Action Pic: Netflix Set to Kick Off Production in Metro Vancouver This Summer»։ Movie News Guide։ հունիսի 8, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-05-ին։ Վերցված է հունիսի 8, 2016 
  20. «Adam Wingard Shares His Notes on ‘Death Note’ as Production Begins»։ Collider.com։ հունիսի 30, 2016։ Վերցված է հունիսի 30, 2016 
  21. «‘Short Term 12’s’ Keith Stanfield to Star With Nat Wolff in Netflix’s ‘Death Note’»։ Variety։ հունիսի 10, 2016։ Վերցված է հունիսի 11, 2016 
  22. «Willem Dafoe to voice the Shinigami in Netflix's 'Death Note' (Exclusive)»։ օգոստոսի 2, 2016։ Վերցված է օգոստոսի 2, 2016 
  23. «Watch the first trailer for Netflix’s live-action Death Note movie»։ The Verge։ մարտի 22, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]