Մահվան տետրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահվան Տետրը
デスノート
Ժանրմիստիկական գրականություն[1][2], միստիկա[3][1][4][…] և thriller anime and manga?
Երկիր Ճապոնիա[1][4]
Թվական2006
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Մահվան Տետրը» (բնօրինակ անվանում — デスノート)

Մահվան տետրը (ճապ.՝ デスノート, Դեսու Նոտո), գրող Ցուգումի Օբայի ու մանգակ Թաքեշի Օբատայի ճապոնական մանգան է։ Գլխավոր հերոսը Լայթ Յագամին է՝ ավագ դպրոցի լավագույն աշակերտը, ով գերբնական հատկություններով օժտված տետր է գտնում։ Այն սեփականատիրոջը հնարավորություն է տալիս սպանելու ցանկացած մարդու, ում դեմքն ու անունը նա գիտի։ Մանգան պատմում է Լայթի տվայտանքների, դեպի արդար ուտոպիա տանող ճանապարհի դժվարությունների, ու նրան դիմակայող դետեկտիվների, մասնավորապես՝ Էլի մասին[5]։

Death Note-ի հիմքում ընկած է խորը փիլիսոփայություն. արդյոք կարելի՞ է հասնել մարդկության բարօրությանը՝սպանելով հանցագործներին և բանտարկյալներին։ Մանգայի անտագոնիստա-պրոտագոնիստի՝ Լայտի, անհանցագործ ուտոպիական աշխարհ ստեղծելու ցանկության միջոցով հեղինակը փորձել է ցույց տալ, թե ինչ կլիներ աշխարհի հետ, եթե ինչ-որ մեկը սկսեր անպատիժ սպանել մարդկանց՝ մնացածի կյանքը բարելավելու համար։ Ցուգումի Օբան ցույց է տալիս ոչ միայն պայամանական հանցագործի ցանկությունները, մտքերը, այլև հասարակության վերաբերմունքը երևույթին։ Ոմանք Կիրային Աստված են համարում, մյուսները կարծում են, որ նա շատ ինքնավստահ է։ Ամեն դեպքում, ճշմարտության ընտրությունը թողնված է ընթերցողին։

Առաջին անգամ մանգան հրատարակել է Շուէյշան 108 գլխով՝ 2003 թվականի դեկտեմբերից մինչև 2006 թվականի մայիսը, Weekly Shōnen Jump հեղինակավոր ամսագրում։ Նոր գլուխները՝ կազմված 20 էջից, հրատարակվում էին ամեն շաբաթ։ 2004 թվականի մայիսից մինչև 2006 թվականի հոկտեմբերը Ճապոնիայում հրատարակվել են նաև տաքոբոնները՝ 12 հատորով։ 37-էպիզոդով անիմեն հեռարձակվել է 2006 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2007 թվականի հունիսի 26-ը։ Ռեժիսորը եղել է Տեցուրո Արաքին։

Անիմեի բովանդակությունն ամբողջովին համապատասխանում է մանգային։ Կան միայն մի քանի տարբերություններ, կապված դրվագների ավելացման և կողմնակի գործողությունների հանման հետ։ Ինչպես նաև հանված են մանգայում առկա դրվագները՝ ողջ մնացած հերոսների մասին։

Մանգայի վրա հիմնված Նիշիո Իշինի լայթ-նովելների շարքը հրատարակվել է Ճապոնիայում։ Konami ընկերությունը համապատասխան վիդեոխաղն է ստեղծել նաև Nintendo DS սարքերի համար։ Ճապոնիայում նկարվել է նաև լիամետրաժ ֆիլմ-ադապտացիան ու ներկայացվել հասարակությանը 2006 թվականի հունիսի 17-ին և 2008 թվականի փետրվարի 2-ին։

Մահվան տետրը Weekly Shōnen Jump-ի ամենալավ վաճառվող մանգաներից է, ու վերջին տվյալներով վաճառվել է ավելի քան 26, 5 միլիոն օրինակ։

Մանգան կարելի է պայմանական բաժանել երկու մասի, որոնց միջև 7-շաբաթյա դադար է տրվել։ Նույնը նաև անիմեի համար՝ երկու տարբեր օփենինգներն ու էնդինգները նրան էլ են բաժանում 2 մասի։

Կոնցեպցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան տետրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի առանցքային ատրիբուտը մահվան տետրն է՝ արտաքինից ամենասովորական սև տետր, շապիկի ներսում շահագործման ձեռնարկով, որն ավելի հայտնի է, որպես «Մահվան տետրի կանոններ»։ Ճիշտ օգտագործման դեպքում այն հնարավորություն է տալիս սպանելու ցանկացած մարդու, եթե գիտես միայն նրա անունն ու տեսել ես դեմքը։ Լիամետրաժ ֆիլմի ռեժիսորը՝ Շուսուքե Կանեքոն ասել է, որ «բառերում ապրող հոգիների գաղափարը հին ճապոնական ավադույթ է... Ի դեպ, սա շատ ճապոնական պատմություն է»։

Մանգայի նկարչիը՝ Տաքեշի Օբատայի առաջին միտքը եղել է «Աստվածաշնչի նման... Այն, ինչի մասին առաջինը կմտածեք, Մահվան տետրն է»։ Ենթադրելով, որ տետրի դիզայնը կարող է շատ դժվար ու խճճված դուրս գալ, Օգատան որոշել է սովորական դպրոցական տետր նկարել։

Մահվան տետրերը շատ ու ժամանակից ու վայրից կախված տարաբնույթ են. Հին Ճապոնական գրքերից մինչև միջին Եվրոպայի Հին Կտակարանները - բայց հասարակ տետրի գաղափարը տակավին նոր էր։ Մահվան տետրով Շինիգամիները` մահվան աստվածները, երկարացնում են իրենց կյանքի տևողությունը` գրանցելով մարդկանց անուններն ու վերջիններիս մնացած ժամանակը սեփականաշնորհելով։

Մահվան տետրը կդառնա մեր աշխարհի մի մասը, երբ կպչի հողին կամ ինչ-որ մեկը վերցնի այն։ Եթե մահվան աստվածը չգտնի այդ տետրն ավելի արագ և հետ չվերցնի, ապա ցանակցած մեկը՝ վերցնելով այն, կարող է դառնալ տետրի սեփականատեր մինչև իր մահը։

Մարդը կարող է տետրը տալ ուրիշին, բայց այդ դեպքում շինիգամին կմաքրի նրա հիշողությունը։ Մանգայի ու անիմեի սկզբում նշվում է, որ Մահվան Տետրն օգտագործողները չեն գնում դժոխք կամ էլ դրախտ, նրանք գնում են Մու (Անիրական, դատարկ աշխարհ)։

Մահվան Տետրի թերությունն այն է, որ չի կարող սպանել մարդու, ով դեռ 780 օրից քիչ է ապրել կամ մարդու, ով արդեն 124 տարեկանն անց է։

Թեման[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողը՝ Ցուգումի Օբան, որևէ հատուկ միտք չուներ, երբ ստեղծում էր Մահվան տետրը։ Երբ պահը հասունացավ, նա առաջարկեց հետևյալը.

Բոլոր մարդիկ ի վերջո կմահանան ու էլ երբեք կյանքի չեն գա, դե եկեք ամենաշատն անենք, քանի դեռ կենդանի ենք։ Ոչ մեկը իրավունք չունի ուրիշներին դատելու։ Ոչ մեկ չպիտի իրեն աստված զգա։

Հեղինակն ասել է նաև, որ Նիայի խոսքերը լավի ու չարի մասին համապատասխանում են իր հավատին ու աշխարհայացքին։

Ոչ ոք չի կարող ասել, ով է ճիշտ և ով սխալ, որն է բարին ու որը չարը։ Նույնսիկ եթե աստված գոյություն ունի ու ես իմ առջև ունենայի նրա ուսմունքը, ես կկարդայի այն, բայց ինքս կորոշեի, ճիշտ է ասում, թե չէ։
- Նիա, 105-րդ գլուխ` «Անհնարինը»

2012 թվականի Ջոլոն Բարաքա Թոմասը բնորոշել է Մահվան տետր մանգայի ստեղծման ամենածանրակշիռ նախադրյալը. ազատության ու անվտանգության միջև սրացող հակամարտությունը։ Բարձր բարոյական իդեալները հեշտորեն կորումպացվում են, ու մարդիկ հեշտորեն հանդուրժում են բռնության ամենադաժան արտահատումները, եթե դա իրենց ապահովություն է խոստանում։

Խաղաղության գինը մահն է։

Մահվան տետրը, որպես ուշ շրջանի ու ուժեղ սոֆիստական փիլիսոփայությամբ գործ, ներկայացնում է մարդու անխախտ տենդենցիան ամեն տեսակի սարսափների միջով ինքնարտահայտվելու ու ինքնադրսևորվելու, ու ցույց է տալիս դրա ազդեցությունը մարդու, նրա ընտանիքի ու հասարակության վրա։

Մահվան աստվածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինիգամի (ճապ.՝ 死神 Մահվան աստված), «Մահվան տետրը» մանգայում ու անիմեում ներկայացված այլ աշխարհի արարածներ են, ովքեր ապրում են իրենց կյանքը երկարացնելու համար մարդկանց կյանքը վերցնելով։ Բայց, այնուամենայնիվ, ոչ բոլոր մարդկանց մահվան պատճառներն են դառնում շինիգամիները․ մարդիկ կարող են մահանալ ավտովթարներից ու այլ դժբախտ պատահարներից, որոնց հետ շինիգամիները ոչ մի կապ չունեն։

Յուրաքանչյուր Շինիգամի ունի իր Մահվան Տետրը։

Թաքեշի Օբատան՝ մանգայի երկու հեղինակներից մեկը, ասել է, որ բավական զվարճացել է շինիգամիներին ստեղծելիս։ Նաև, որ գործը շատ դժվար էր, որովհետև նա ստիպված էր գրեթե ոչնչից սկսել։ Որպես օրինակ Օբատան ասել է, որ շինիգամիներին որպես վախենալու կերպարներ ստեղծելը բավականին դժվար է, այդ իսկ պատճառով հետագայում նա մյուս շինիգամիներին փորձել է ստեղծել խեցեմորթիներով, իսկ ավելի ուշ նրանց ստեղծել է նմանեցնելով միջատների, այդպիսով հեշտացնելով իր գործը։ Օբատան ասել է, որ դեմ է այն հայեցակարգին, թե շինիգամիներին ավելի զվարճալի կերպարներ դարձնելը հանդիսացել է պատմության ամենամեծ վրիպակը։

Շինիգամիներին ստեղծելիս Օբատան ուղղակի ստիպված էր օգտագործել անիրական մոտիվներ, քանի որ այլ կերպ այդպիսի կերպարներ ստեղծելն ուղղակի անհնար կլիներ։ Նա նույն մոտիվներով է ստեղծել նաև շինիգամիների Թագավորությունը։ Ըստ Օբատայի, ուսումնասիրելով այդ աշխարհը, մարդն իր ներսում կարող է ինչ-որ կլաուստրաֆոբիկ զգացմունքներ գտնել։

Ցանկացած շինիգամի գերազանցում է մարդու մարմնի ստանդարտները։ Ինչպես և մարդիկ, շինիգամիները նույնպես կարող են մահանալ․ նրանց մահվան պատճառ կարող է հանդիսանալ մարդուն նախատեսված մահվանից փրկելը։ Մահանալով, շինիգամիները վերածվում են փոշու ու թողնում են իրենց Մահվան Տետրը։ Մարդկային աշխարհում գրեթե անհնար է շինիգամիին տեսնելը, քանի որ շինիգամիին կարող է տեսնել միայն այն մարդը, ով դիպչել է նրա Մահվան Տետրին։

Շինիգամիի ամբողջ ուժը կենտրոնացված է իր Մահվան Տետրում։ Այն թույլ է տալիս տիրոջը մարդկանց սպանել իրենց մահվան իրական ժամանակից շուտ՝ գրառելով համապատասխան անձնավորության անունը։ շինիգամիների հաջորդ հզոր ուժն իրենց աչքերն են․ դրանք կարմիր են ու կարող են տեսնել ցանկացած մարդու անունն ու մահվան օրը։

Շինիգամիները կյանքի տևողությունը շատ հեշտ է երկարաձգվում, երբ նա սպանում է ինչ-որ մարդու քառասուն տարեկան հասակում, բայց այդ մարդը պիտի ապրեր վաթսուն տարի, մյուս քսան տարիները կցվում են շինիգամիի կյանքի տևողությանը։

Մահվան Տետրն օգտագործող մարդու ու շինիգամիի տարբերությունը կայանում է նրանում, որ մարդու կյանքի տևողությունը ոչ մի դեպքում չի ավելանում։ Նաև շինիգամիի աչքեր ստանալու համար մարդը պիտի իր մահվան աստծուն տա իրեն մնացած կյանքի կեսը։ Բացի այդ, նրանք չեն տեսնում մահացածների, այլ մահվան տետր օգտագործողների ու մահվան աստվածների կյանքի տևողությունները։ Առհասարակ մահվան աստվածների կյանքի տևողությունները չեն երևում։ Ինչպես նաև Ցուգումի Օբան ասել է, որ ոչինչ չի երևա, եթե մահվան աստծո աչքերն ունեցող մարդը իր զոհի դեմքն ամբողջովին չի տեսնում։

Ըստ Րյուկի՝ շինիգամիների թագավորությունում ամեն ինչ չափից դուրս անհետաքրքիր է․ շինիգամիները ստիպված խաղում են միմյանց հետ ժամանակ սպանելու համար։

Ցանկացած շինիգամի պիտի ունենա ամենաքիչը մեկ Մահվան Տետր։ Եթե կարողանում է ձեռք բերել երկրորդը, կարող է այն տալ մարդու, ում պիտի հետևի մինչև մահը կամ մինչև տետրը կա՛մ ոչնչացվի, կա՛մ փոխանցվի ուրիշին։

Շինիգամիները բաժանասեռ օրգանիզմներ են։ Սակայն արգելված են սեքսուալ շփումները թե՛ տեսակի ներսում, թե՛ դուրս։ Ամեն դեպքում մարդկանց համար դժվար է արտաքնից որոշել իր առջև կի՞ն, թե՞ տղամարդ շինիգամի է։

Շինիգամիները մարդկանցից տարբերվում են նաև նրանով, որ իրենց հարկավոր չէ ջուր կամ սնունդ ապրելու համար, սակայն Լայտի շինիգամի Րյուկն շատ էր սիրում խնձոր ուտել։ Շինիգամիները նաև չեն քնում․ նրանց մոտ երբեք քնելու ցանկություն չի առաջանում։

Յուրաքանչյուր շինիգամի ունի իր սեփական լեզուն, բայց հասկանում է նաև մնացածների ստեղծած լեզուները։ Խախտելով շինիգամիների աշախարհի օրենքները, աստվածը որպես պատիժ անցնում է ինը աշխարհների միջով, որոնցից առնվազն երեքը չանցնելու դեպքում շինիգամին դատապարտվում է մահվան։

Րյուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Րյուկը (ճապ.՝ リューク Րյուուքու) «Մահվան Տետրը» անիմեի ու մանգայի գլխավոր հերոսներից մեկն է։ Մանգայի գլխավոր հերոսի ` Մահվան տետրն օգտագործող Յագամի Լայտի օգնական շինիգամին է։

Մանգայի սկզբնական գլխում Րյուկը հայտնվում է երկու մահվան տետրով, որոնք նա նետում է մարդկային աշխարհ։ Տետրերից առաջինը գտնում է Տարո Կագամին, իսկ մյուսը՝ Տարոյի դասընկերը ` Միուրան։ Ոստիկանությունը այրում է Միուրայի տետրը, առանց իմանալու մյուսի գոյության մասին։ Րյուկը հետևում է Տարոյին մինչև նրա մահը։

Սկզբնական գլխում Րյուկը ներկայանում է որպես ծույլ ու ոչ հմուտ շինիգամի։

Հայտնությունն ու արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգայի ու անիմեի պատմությունում Րյուկը շինիգամիների աշխարհից հոգնած ու ձանձրացած աստված էր։ Ձանձրույթը վերացնելու համար նա Շիդոու անունով շինիգամիից գողանում է նրա Մահվան Տետրն ու, այն դարձնելով իր երկրորդ տետրը, նետում է մարդկային աշխարհ։ Այս քայլով Րյուկն խախտում է շինիգամիների Արքայի սահմանած օրենքներից մեկը։ Տետրը հայտնվում է Յագամի Լայտ անունով դպրոցականի մոտ։ Սկզբում նա տետրի ստեղծողին խեղկատակ է համարում ու հրաժարվում է այն օգտագործել, իսկ հետո փոխում է միտքն ու վերցնում է այն․ այսպիսով, Րյուկն սկսում է հետևել իր երկրորդ տետրի նոր տիրոջը։

Րյուկն ունի մոխրագույն մաշկ, չափից դուրս երկար ոտքեր ու ձեռքեր, կարմիր աչքեր։ Րյուկն այսպիսի տեսք ունի ոչ միայն մանգայում, այլև անիմեում ու ֆիլմերում։ Րյուկին հնչյունավորում են Շիդո Նաքամարուն։ Րյուկի կերպարն ընդգծվում է իր զվարճալի լինելով։ Րյուկն շատ է հետաքրքրված մարդկանցով, մարդկային աշխարհով, ավելի կոնկրետ՝ Լայտով ու նրա հետաքրքիր մտածողությամբ։ Րյուկն սիրում է տեսնել Լայտին տարբեր դժվարություններ հաղթահարելիս, բայց և հաճախ օգնում է նրան։ Չնայած դրան, Րյուկն սպասում է, երբ դանակը հասնում է ոսկորին ու միայն վերջում է Լայտին ասում տետրի առանձնահատկությունների մասին։ Րյուկը Լայտին օգնում է միայն այն դեպքում, երբ Լայտը նրան խնձոր է տալիս։ Լայտը Րյուկին համարում է «խելագարի տեսքով, չար աչքերով գերբնական արարած»։

Չնայած նրան, որ շինիգամիները չեն սովածանում ու նրանց պետք չէ սնունդ ապրելու համար, Րյուկն պաշտում է խնձորներ ու չի կարող ապրել առանց խնձորի։ Րյուկն ամաչում է, երբ իր շրջապատում շատ աղջիկներ են լինում, հատկապես տարօրինակ է զգում իրեն, երբ Միսան նրան գրկում էր։ Րյուկի ` խնձորների հանդեպ սերը ներկայացվում է նաև վիդեո-խաղերում։ Երբ Րյուկն առաջին անգամ հանդիպեց Լայտին, ասաց, որ կսպանի նրան, երբ ժամանակը գա։ Րյուկն կատարեց իր խոստումը, երբ Նիան բացահայտեց Լայտի ու Կիրայի անմիջական կապը։ Մացուդան կրակեց Լայտին, նա արնաքամ վազեց հեռու, իսկ սրիկա Րյուկը, Լայտին հետևելուց հետո, ի վերջո գրեց նրա անունն ու սպանեց։

Րյուկը հանդես է գալիս նաև «Մահվան Տետր»-ի ֆիլմերում․կերպարը գրեթե չի փոխվում։ Ֆիլմերն ավարտվում են ինչպես անիմեն, Լայտը մահանելիս տեսնում է Էլի ժպտացող դեմքը, այնպես, ինչպես նա էր ժպտում Էլի մահվան ժամանակ։

Ցուգումի Օբատան ասել է, որ Րյուկն իր սիրելի շինիգամին է, ու եթե նա մանգայում չլիներ, պատմությունն իզուր ու անիմաստ կլիներ։

Դիզայնն ու հայեցակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբան ասել է, որ Րյուկի սիրած միրգը դարձրել է խնձորը, որովհետև սկզբից էլ ցանկացել է օգտագործել «Շինիգամիները միայն խնձոր են ուտում» արտահայտությունն ու ինքը՝ Օբան, սիրում է խնձորներ։ Օբան ընտրել է հատկապես կարմիր խնձոր, որովհետև այն սազում է Րյուկի մուգ մաշկի հետ։ Օբան նաև ասաց, որ Րյուկի համար հատուկ հետաքրքրություն ստեղծելն ուղղակի պարտադիր էր, որովհետև նա երբեք չէր համաձայնվի առանց շահի օգնել Լայտին։

Օբատան ասել է, որ որոշ դժվարություններ է ունեցել Րյուկին ստեղծելու ժամանակ։ Նա նաև նշել է որ սկզբից ցանկանում էր ստեղծել ուղղակի սև թևերով մարդու, ով նման կլիներ Լայտին, բայց հետո հրաժարվել է այդ գաղափարից։ Օբատան Րյուկին հրեշային տեսքով է ստեղծել որ ոչ ոք չկռահի, թե նա իրականում ինչ է մտածում։ Օբատան նաև ասել է, որ իրականում Րյուկի դեմքը մի դիմակ է, որի տակ նրա իրականն է թաքնված։

Ֆիլմերի ռեժիսորը ` Շուսուկե Կանեկոն, ասել է որ Րյուկին միայն համակարգչային էֆֆեկտներով ստեղծել այն պատճառով, որ հնարավոր չէր նրան ինչ-որ դերակատարի շնորհիվ ներկայացնել։ Ու բացի դրանից նա ասել է, որ որպես մարդ Րյուկն չափից դուրս իրական կլիներ իր անիրական կերպարի համար։

Ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ Պեպիրիումը ` անգլերեն անիմեում ձայնային ռեժիսորն, ասել է, որ Բրայան Դրամոնդը՝ հնչունավորողը, կարծես հենց ինքը Րյուկը լինի։ Թոմն ասել է, որ Բրայանի ձայնը հոյակապ է Րյուկի հնչյունավորման համար ու ցանկանում է, որ Րյուկի տեսարանները չավարտվեն։

OtakuZone-ի Քիթթի Սենսեյը Րյուկի կերպարի մասին իր հիացմունքը արտահայտել է ոչ միայն հարցազրույցների ժամանակ, այլև Մալազիական The Star ամսագրում։ Նա նաև նշել է, որ Րյուկն անիմեի սկզբում փոքր-ինչ անբնական էր, բայց հետագայում ամեն ինչ շտկվեց։

Րյուկն հայտնի կերպար է դարձել ոչ միայն Ճապոնիայում, այլև ամբողջ աշխարհում։ Րյուկն աշխարհի ամենահայտնի շինիգամի կերպարներից մեկն է։ Րյուկի կերպարն օգտագործվել է Ճապոնական բազմաթից փառատոնների ու դիմակահանդեսների ժամանակ։

Ռեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմը (ճապ.՝ レム Րեմու) Ամանե Միսային իր Մահվան Տետրը տված շինիգամին է։ Ինչպես և Րյուկը, Ռեմը նույնպես երկու Մահվան Տետր ունի, բայց ի տարբերություն Րյուկի, Ռեմը չի գողացել իր երկրորդ Մահվան Տետրը։ Երբ Գելուս անունով շինիգամին սիրահարվում է Միսային ու փրկում նրան մահվանից իր կյանքի գնով, մահանում է ու, փոշիանալով, թողնում իր Մահվան Տետրը, Ռեմը այդ ժամանակ նրա կողքին լինելով հետևում է նրան, իսկ մահվանից հետո վերցնում նրա Մահվան Տետրը։ Այս ամենից հուզված ` Ռեմը որոշում է Մահվան Տետրը տալ հենց Միսային։ Ռեմը ամեն կերպ պաշտպանում է Միսային։ Ռեմը երկար ձեռքերով ու ոսկորները դուրս ցցված մարմնով մի շինիգամի էր։ Նա հազվադեպ հանդիպող կին շինիգամիներից էր։ Ռեմը վախենում էր Միսային թողնել Լայտի հետ, ու միշտ հետևում էր նրանց։ Լայտը օգտագործեց Ռեմի՝ Միսայի հանդեպ տածած սերը։ Զգալով, որ ինքն ի վիճակի չէ հաղթել Էլին, Լայտը խաբեց Ռեմին ասելով, թե Էլը պատրաստվում է սպանել Միսային, սադրելով Ռեմին սպանել Էլին։ Մարդուն չպաշտպանելու մասին օրենքը խախտելու համար Ռեմը մահացավ ու փոշու վերածվեց։ Ռեմի կերպարը հնչյունավորել է Կիմիկո Սայտոն։

Շիդո[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիդոն (ճապ.՝ シドウ Շիդոու) Րյուկի կողմից գողացված Մահվան Տետրի տերն է։ Երբ Շիդոն իմանում է, որ իր տետրը գողացել են, տետրն արդեն բազմաթիվ տերեր էր փոխել ու այդ պահին Մելլոյի ճիրաններում էր։ Րյուկին հանդիպելուց հետո նա գնում է իր տետրը վերադարձնելու։ Հետագայում նա իմանում է, որ այն Լոս Անջելոսում է։ Շիդոն հայտնվում է Մելլոյի կողքին, իսկ հետո թողնում է որ նրա օգնականները դիպչեն տետրին, որ տեսնեն ու հավատան նրան։ Շիդոն համաձայնվում է օգնել Մելլոյին նրա ծրագրերում։ Ինչպես ասում է Օբան, Շիդոն ամենազվարճալի հերոսներից մեկն է։ Իսկ Օբատան ասել է, որ կցանկանար նրան ավելի շատ տեսնել պատմությունում։

Գելուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գելուս (ճապ.՝ ジェラス Ջերասու), շինիգամիների աշխարհի մասին ցուցադրված ֆլեշբեքերից մեկում հայտնված շինիգամին։ Գելուսի մասին պատմվում է այն ժամանակ, երբ Ռեմը Միսային ասում է շինիգամիներին սպանելու միակ հնարը։ Ֆլեշբեքում պատմվում է, թե ինչպես էր Գելուսը ամիսներով նայում ու հիանում մոդել Միսայով։ Մարդու հանդեպ սերը, որը շինիգամիի ամենամեծ թուլությունն է, հանդիսացավ Գելուսի մահվան պատճառը։ Երբ Ամանե Միսայի վրա հարձակվում է մի հանցագործ, Գելուսը աղջկան փրկելու համար գրում է հանցագործի անունը իր Մահվան Տետրում։ Փրկելով իր սիրուն ` Գելուսը, խախտելով օրենքը, մահանում ու փոշու է վերածվում, իսկ իր Մահվան Տետրը դառնում է Ռեմի երկրորդ տետրը, ով այդ ժամանակ նրա կողքին էր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը՝ Յագամի Լայտը, Ճապոնիայի լավագույն աշակերտն է։ Նա մանկուց երազում էր գնալ հոր հետքերով՝ դառնալ ոստիկան, որպեսզի ամբողջ աշխարհում կանխի մարդասպանությունն ու վերականգնի (կամ վերաստեղծի) արդարությունը։

Պատմությունը սկսվում է ձանձրույթից։ Շինիգամի` Մահվան Աստված, Րյուկը ձանձրույթից գցում է իր մահվան տետրը` հանցագործության կատարյալ գործիքը, Երկիր։ Դրանով տետրը գտնող Լայտին շանս է տրվում առանց պատժի սպանել մարդկանց և փոխել աշխարհը։

Տետրում անուններ գրելով, Լայտը սկսում է սպանել հանցագործներին, ում մասին հաղորդում էին հեռուստացույցով կամ գրում համացանցում։ Բնականաբար, նրա գործողությունները աննկատ չեն մնում։ Շուտով հաճախակի սպանությունները մտահոգում են նաև ինտերպոլին, որը սկսում է հետաքննել գործը՝ օգնության կանչելով մասնավոր խուզարկու Էլին։

Էլը պատերազմ է հայտարարում անհայտ սերիական մարդասպանին, ում արդեն հասցրել էին Կիրա (ճապ.՝ キラ) մկրտել։ Այդ հայտարարությամբ էլ սկսվում է Ճապոնիայի լավագույն ուսանողի՝ Լայտի և ունիկալ դետեկտիվի՝ Էլի մասին պատմությունը։

Լայտը չէր կարող սխալվել։ Եթե նա սայթաքեր, չէր կարողանա վերականգնել արդարությունը և կդատապարտվեր մահապատժի։ Նրա հակառակորդը ևս չէր կարող սխալվել, որովհետև Կիրան առանց վարանելու կսպաներ իրեն։

Նրանց հակամարտությանը խառնվում են գերբնական ուժեր՝ Րյուկն իր շինիգամի ընկերներով։

Հակամարտությունը կտևի 6 տարի, կհանգեցնի 2 հանճարների՝ Կիրայի ու Էլի, ինչպես նաև Էլի հետնորդներից մեկի՝ Մելլոյի (ճապ.՝ メロ) մահվան։

Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականից մանգայի հիման վրա սկսվել է նկարահանվել նոր հեռուստասերիալ։ Նշվում է, որ այն ոչնչով չի տարբերվելու մանգայից, ի տարբերություն լիամետրաժ ֆիլմի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 AniList — 2013.
  2. MangaUpdates — 2004.
  3. MyAnimeList — 2006.
  4. 4,0 4,1 MangaDex — 2018.
  5. «The Top 50 Manga Series | Japan Probe». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահվան տետրը» հոդվածին։