Թաքեշի Օբատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաքեշի Օբատա
小畑 健
Ծնվել է 11 փետրվարի 1969
Ծննդավայր Նիիգաթա, Ճապոնիա
Ազգություն ճապոնացի
Մասնագիտություն նկարիչ, մանգակ

Թաքեշի Օբատա (ճապ.՝ 小畑 健 Թաքեշի Օբատա, ծնվել է Նիիգաթայում, Ճապոնիայում) ճապոնացի մանգակ է։ Նա համագործակցում է գրողների հետ, ինչպես նաև շատերին սովորեցրել-օգնել է։ Նրանց շարքում են Քենթարո Յաբուքին, Յուսուքե Մուրաթան, Րուորոունի Կենշին ու Բուսոու Րենքին մանգաների հեղինակ Նոբուհիրո Վացուքին։

Օբատային առաջին անգամ նկատել են 1985 թվականին, երբ նա իր Քոնեն շինվա մանգայի համար ստացավ Tezuka Award մրցանակը։ Միանալով Weekly Shonen Jump խմբին, նա աշխատում էր Մաքոթո Նիվանոյի ենթակայության տակ, մինչև 1983 թվականին սկսեց իր առաջին շարքը՝ նկարեց ու գրեց կիբորգ Ջիի-չանի մասին։ Առաջին տարիներին հաջողություն չունենալով, Օբատան սկսեց համագործակցել այլ գրողների հետ՝ նկարազարդելով նրանց պատմությունները։ Բայց նրան հայտնություն բերած շարքը 1998 թվականին հրատարկաված Յումի Հոթթայի «Հիքարու նո Գո»-ն է, ինչի համար նկարիչը 2000 թվականին ստացավ Շոգաքուքան Մանգա մրցանակը և Օսամա Թեձուկայի մշակութային մրցանակը 2003 թվականին։

Օբատան հազվադեպ է հանդիպում շոնենի նկարիչների շարքում ոչ միայն իր յուրօրինակ ոճի, այլև նորաձևության սիրո պատճառով։ Նրա ստեղծած հերոսներն հաճախ հագնվում են վերջին մոդայի թելադրանքով։

2007 թվականի նոյեմբերին նա Հանասորի Մորիթայի «Ողջույն, Փոքրիկ» պատմությունը նակրեց, որը հրատարակվեց Jump Square-ում։ Սրան հաջորդեց Նիշիո Իշինի հետ համագործակցությունը։ Վերջերս ավարտվեց Ցուգումի Օբայի հետ համագործակցությամբ, որ տևել էր 2008 թվականի օգոստոսից 2012 թվականի ապրիլը և որի ընթացքում ստեղծվել են այնպիսի հանրահայտ մանգաներ, ինչպիսիք են Մահվան տետրն ու Բաքումանը։

Ի լրացում մանգաների, Օբատան նաև Castlevania Judgment վիդեոխաղի համար հերոսներ է նկարել ու նկարազարդել մի քանի լայթ-նովելներ։

Հայտնի գործեր[խմբագրել]

Մրցանակներ[խմբագրել]

  • 2008 թվականին առաջադրվել է Էյսներ մրցանակին՝ որպես լավագույն արտիստ իր «Մահվան տետր»-ը և «Հիքարու նո գո» աշխատանքների համար։

Տես նաև[խմբագրել]