Րյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Րյուկ
Րյուկը «Մահվան տետրը» մանգայում
ՏեսակՄահվան աստված, սինիգամի
ՀեղինակՑուգումի Օբա և Թաքեշի Օբատա
Առաջին հիշատակում
  • Մանգայի առաջին գլուխ
  • Անիմեի առաջին սերիա
Ներկայացված է«Մահվան տետրը»
Սեռարական
Բնակության վայրՄահվան աստվածների աշխարհ
ՏարիքԱնմահ
Ծննդյան տարեթիվԱնհայտ
Մահվան տարեթիվԵրբեք
Կոչում6-րդ դասի մահվան աստված
Մասնագիտությունմարդասպան

Րյուկ (ճապ.՝ リューク, անգլ.՝ Ryuk), «Մահվան տետրը» մանգայի, անիմեի, ֆիլմերի և համակարգչային խաղերի գլխավոր հերոս։ Հայեցակարգը և կերպարը մտածել է Ցուգումի Օբան, իսկ արտաքինը՝ Թաքեշի Օբատան։

Րյուկը հանդիսանում է մահվան աստվածներից մեկը՝ գերբնական արարած, որին, իր կյանքը երկարացնելու համար, անհրաժեշտ է սպանել մահկանացուներին մահվան տետրի միջոցով՝ առեղծվածային արտեֆակտ, որը սպանում է մարդուն այն բանից հետո, երբ վերջինիս անունը գրում են տետրի մեջ։

Հայեցակարգ և կերպարի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգայի սյուժեի հեղինակ Ցուգումի Օբան գրել է, որ էսքիզներում միշտ խնձոր էր պատկերում, քանի որ սյուժեում ցանկանում էր օգտագործել այն հաղորդագրությունը, որ «Մահվան աստվածները միայն խնձորներ են ուտում», նա նաև ընտրել է խձորը այն պատճառով, որ կարմիրը սազում է Րյուկի սև մարմնին և որ խնձորները լավ համընկնում են Րյուկի մեծ բերանի հետ[1]։ Երբ Օբատան Օբային հայտնեց, որ խնձորը ունի լայն կրոնական և հոգեբանական նշանակություն և որ մարդիկ կարող են շատ բան տեսնել դրա մեջ, ապա Օբան պատասխանեց, որ չի մտածել դրա շուրջ և կարծում է, որ «խնձորները հոյակապ են․․․ ահա և վերջ»։ Օբան հավելել է, որ նման տարրերը կարող են օգտակար լինել հետագայում և խնձորները օգտագործվեցին որպես սյուժետային տարր, երբ Լայտը խնձորների դիմաց խնդրեց Րյուկին գտնել իր սենյակում թաքնված տեսախցիկները[2]։

Օբատան ասել է, որ Րյուկին ստեղծելու ժամանակ դժվարությունների հետ է բախվել։ Րյուկի մասին նրա նախնական գաղափարն այն էր, որ նա Լայտի նման երիտասարդ էր, սակայն սև մազերով և թևերով, քանի որ միտք ուներ պատկերելու մահվան աստվածներին, որպես գրավիչ ռոք աստղերի[3]։ Այնուամենայնիվ, Օբատան զգաց, որ եթե Րյուկը ավելի գրավիչ լինի, քան Լայտը, ապա ընթերցողները կկարծեին, որ նա է գլխավոր հերոսը և ամեն բան այդքան լավ չէր աշխատի։ Նա որոշեց հրաժարվել նախորդ տարբերակից և օգտագործել վերջնական նախագիծը, երբ իր խմբագիրն ասաց, որ Րյուկին պետք չէ որպես մարդ ներկայացնել։ Օբատան ասել է, որ նման դեմքով «դու երբեք չես կարող ասել, թե նա (Րյուկը) ինչ է մտածում»։ Նկարիչը նաև հայտնել է, որ դժվարություններ է ունեցել փորձնական գլխում Րյուկին նկարելու ժամանակ, քանի որ չէր կարողանում նկարել Րյուկի դեմքի ոսկրային կառուցվածքը։ Սակայն, հիմնական մանգայի աշխատանքների ժամանակ նա սկսեց օգտագործել այն ձևերը, որոնք պատկերացնում էր։ Օբատան գրում է, որ Րյուկի դեմքը փորձնական և հիմնական գլուխներում տարբերվում են։ «Death Note 13: How to Read»-ում Օբատան գրում է այն մտքերի մասին, որ Րյուկի դեմքը դիմակ էր, և որ դիմակի տակ գրավիչ դեմք է թաքնված[4]։

Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեում Րյուկը հայտնվում է որպես ձանձրացող մահվան աստված, որը զվարճանքի համար մահվան տետրը նետում է մարդկանց աշխարհ։ Այն վերցնում է ճապոնացի դպրոցական Յագամի Լայտը, որը տետրի միջոցով որոշում է փոխել աշխարհը։

Մանգայի 13-րդ հատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգայի 13-րդ հատորում հեղինակները ներկայացրել են հերոսների պաշտոնական տվյալները։ Րյուկը ներկայացվում է որպես ամենահետաքրքրասեր աստվածը։ Նաև նշված է, որ Րյուկը սիրում է խնձորներ և խաղեր և չի սիրում ձանձրույթը։

Մանգայի փորձնական թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձնական թողարկման մեջ ունի երկու մահվան տետր։ Նա կորցնում է իր տետրերից մեկը և այն գտնում է ճապոնացի սովորական աշակերտ Տարո Կագամին։ Նա օգտագործում է այն որպես օրագիր և գրի է առնում իր դասընկերների անունները, որոնք ծաղրում են նրան և նրանք մահանում են։ Դրանից հետո իր մոտ է գալիս Րյուկը և բացատրում է տետրն օգտագործելու կանոնները։ Րյուկը նաև մահվան ջնջոց է տալիս տղային, որը վերակենդանացնում է մահացածներին, եթե նրանց անունները դրանով ջնջեն տետրից։ Տարոն վերակենդանացնում է իր դասընկերներին։ Սակայն նրանք և ոստիկանները մահանում են, որոնք եկել էին զրուցելու վերակենդանացած դպրոցականների հետ։ Րյուկը խոստովանում է, որ ևս մեկ տետր է կորցրել։ Պարզվում է, որ այն գտել է Տարոյի դասընկերը՝ Միյուրան, որը նույնպես տառապում էր իր դասընկերների ծաղրից։ Այն բանից հետո, երբ տղաները որոշում են խոստովանել ոստիկանությանը, Միյուրիի տետրը այրում են, իսկ Տարոն թաքցնում է իր տետրը։ Հինգ տարի անց Րյուկը շարունակում է հետևել Տարոյին, որը նախատեսում է շարունակել օգտագործել Մահվան տետրը[5]։

Հետաքրքիր է, որ սինիգամիներից մեկը ասում է, որ Րյուկը համարվում է «С» կատեգորիայի մահվան աստված, քանի որ նա անընդհատ կորցնում է տետրերը։

«Death Note 13: How to Read»-ում Րյուկը նկարագրվում է որպես շատ հիմար, ալարկոտ և ոչ հասու[6]։

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ անիմեն բավականին նման է մանգային, ապա Րյուկի բնավորությունն ու իրադարձությունները չեն տարբերվում։ Ավելի շատ տարբերվում է վերջաբանը, որտեղ Րյուկը, ի տարբերություն մանգայի, տարբեր հանգամանքներում սպանում է Լայտին։

OVA[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային դիտման համար լիամետրաժ ֆիլմերը անիմե շարքի հավաքածուներն են, և հիմնականում համապատասխանում են անիմեի սյուժեին։ Սակայն առաջին՝ «Մահվան տետրը։ Աստծո աչքերով» ֆիլմը ներկայացնում է առաջին սերիաները Րյուկի տեսանկյունից։ OVA-ի սկզբում ցուցադրվում է, որ Կիրայի հետ իրադարձություններից հետո Րյուկը հայտնի է դառնում աստվածների աշխարհում և նրանցից մեկը, ում անունը չի նշվում, դժգոհում է ձանձրույթից և գալիս է Րյուկի մոտ, խնդրելով խնձորի դիմաց հետաքրքիր պատմություն պատմել, վերջինս պատմում է Կիրայի և Էլի պայքարի մասին։ Պատմության վերջում չներկայացած սինիգամին հեռանում է, իսկ Րյուկը մի քանի խոսքեր է ասում, կարծես դիմելով Լայտին։ Բացի այդ, սինիգամին շատ զուգահեռներ ունի Լայտի հետ, մասնավորապես Րյուկի հետ հարաբերությունները, այդ իսկ պատճառով շատ երկրպագուներ կարծում են, որ սա ակնարկ է, որ Լայտը վերակենդանացել է այդ սինիգամիի մեջ։

Երկրորդ՝ «Մահվան տետրը։ Էլի ժառանգները» ֆիլմում Րյուկը չի տարբերվում անիմեի երկրորդ մասից, նա կրկին հազվադեպ է հայտնվում և հազվադեպ է գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Death Note 13: How to Read. էջ 181.
  2. Death Note 13: How to Read. էջ 182.
  3. CHRISTOPHER ISAAC (2016 թ․ ապրիլի 20). «12 Things You Need To Know About Death Note». screenrant. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  4. Death Note 13: How to Read էջ 137.
  5. «Մահվան տետրի» փորձնական թողարկում։ Death Note 13: How to Read. VIZ Media. էջ 225-279
  6. Death Note: How to Read 13, էջ 215