Սինիգամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մահը Շունսեն Տակեհարայի «հարյուր նկարազարդված պատմություն» փորագրությունների ալբոմում (1841 թվական)։

Մահվան Աստված կամ Սինիգամի (ճապ.՝ 死神 շինիգամի, «մահվան աստված»), մահվան կերպար մահը՝ որպես առանձին կերպար կամ կերպարների խումբ ճապոնական արվեստի ֆանտաստիկ ստեղծագործություններում, օրինակ՝ մանգայում, անիմեում կամ ռակուգոյում։

Ավանդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինիգամին համեմատաբար նոր հասկացություն է ճապոնական բանահյուսության մեջ։ Մինչև հիմա պարզ չէ, թե որ պահին է սինիգամի բառը ճապոնական մշակույթում սկսել կիրառվել որպես անձնավորված մահ, հնարավոր է, որ այդ կերպարը փոխառվել է Չինաստանից։ Չինաստանի դիցաբանությունը ենթադրում էր մահվան մի քանի տեսակի աստվածությունների և հոգիների ուղեկցորդների առկայություն։ Եվրոպայում մահվան կերպարը Սենգոկու ժամանակաշրջանում նույնպես անձնավորված է[1]։

Սինիգամիներին նկատել են են այդ դարաշրջանի նկարիչները, գրողները ու բանաստեղծները[2] և շուտով սինիգամին հայտնվել է 1841 թվականի Շունսեն Տակեհարայի «հարյուր նկարազարդված պատմություն» փորագրությունների ալբոմի պատմությունում։ Հավանաբար, դա սինիգամիի մուտքն է ճապոնական գրականություն։

Սինիգամին երկու անգամ հայտնվում է «Երկնային ցանցերի կղզում սիրահարների ինքնասպանությունը» [3]պիեսում ՝ Չիկամացու Մոնձայեմոնի ստեղծագործության հիման վրա (1721 թվական)։ Կերպարը զգալի տարածում է ստացել Մեյջի դարաշրջանում (1868-1912 թթ.) և շուտով համընդհանուր ընդունվել է ճապոնացիների կողմից։

Սինիգամի հայեցակարգը կարող է օգտագործվել նաև ավելի լայն իմաստով մահվան ցանկացած աստվածության նկատմամբ, քանի որ սինիգամին բավականին նոր տերմին է, որը գործնականում կապված չէ սինտոիզմի հետ և հազվադեպ է օգտագործվում ավանդական պատմություններում[4]։

Հին ստեղծագործություններում որպես մահվան կամի են հանդես գալիս՝

  • Էմմա (ճապ.՝ 閻魔), նաև հայտնի որպես Յամա՝ «ջիգոկու» դժոխքի աստված-տիրակալ, մահացածների դատավոր[5]։
  • Իձանամի (ճապ.՝ イザナミ) ՝ սինտոիստական աստվածուհի, Իձանագիի կինը։ Եղել է արարման աստվածուհին, բայց ավելի ուշ սկսել է մահացություններ տանել մարդկանց աշխարհ։

Ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլիչ

Հոգիների պաշտպաններ, որոնք անցնում են ռեինկառնացիայի շրջանակով։ Նրանք հետևում են հոգիների հավասարակշռությանը, ոչնչացնում են դատարկներին։ Հետևում են մահացած մարդկանց հոգիների տեղափոխմանը հասարակության հոգիների մեջ, անցկացնում են հոգևոր հուղարկավորության գործընթացը։ Առավել հաճախ նման են մարդկանց, որոնք հագած են շիհակուշո (կոսոդե և հակամա, վերևից հագած շիտագի) և կրում են կատանա, որը կոչվում է Ձանպակտո (հոգևոր սուր)։

Մահվան տետրը

Մահվան աստվածները աստվածներ են, որոնք ապրում են իրենց աշխարհում, որտեղ կարող են հետևել մարդկանց աշխարհին։ Նրանց նպատակը մարդկանց կյանքից զրկելն է։ Սպանության գործիք են համարվում մահվան տետրերը, դրանց օգտագործումը պահանջում է խիստ կանոնների պահպանում։ Տետրից կարող է օգտվել ոչ միայն մահվան աստվածը, այլև մարդիկ։

Սյուժեի համաձայն ՝ մահվան աստվածների համար շատ ձանձրալի է իրենց աշխարհում, այդ պատճառով նրանցից մեկը՝ Րյուկ անունով մահվան Աստվածը, որոշում է մարդկանց աշխարհ «գցել» տետրը և տեսնել, թե ինչ կստացվի։ Ավագ դպրոցի աշակերտ Յագամի Լայտը (ճապ.՝ 夜神月 Յագամի Րայտո) վերցրել է տետրը, սկսել օգտագործել այն աշխարհը հանցագործություններից մաքրելու համար։

Black butler

Սինիգամիները կամ քաղվորները ներկայանում են որպես նախկինում ինքնասպանություն գործած մարդիկ, որոնք այժմ ստիպված են կրել քաղծառայողի աշխատանքի մեջ գտնվող պատիժը։ Քաղվորը հավաքում է մահացածների հոգիները և որոշում նրանց ճակատագիրը՝ ելնելով նրանց ապրած կյանքից։

Նարուտո

Սինիգամի[6](ճապ.՝ 死神 սինիգամի, բառացի իմաստը՝ «Մահվան Աստված»)՝ սպեկտրալ էություն, Ուզումակի տոհմի ֆուինջուցու տեխնիկայի օգտագործման համար։ Սինիգամին կիսաթափանցիկ, տանջահար եղած ուրվական է դիվային տեսքով։ Նա մարդուց ավելի մեծ է, ունի երկար սպիտակ մազեր, երկու կարմիր եղջյուր, ինչպես նաև մանուշակագույն մաշկ։ Նրա հագին մեծ սպիտակ կիմոնո է և աղոթքի ուլունքներ։ Երբ նա ազատ է լինում, գրեթե միշտ նստում է, բերանը լիքը տանտո։ Բայց երբ զբաղված է լինում, ցույց է տալիս իր բերանը, սուր ատամները և շատ երկար, գրեթե օձի լեզուն։ Նպատակին հասնելիս նրա ձեռքերի վրա տարածվում են անիծված կնիքներ։ Սինիգամիի հիմնական ուժը իր հոգիները բռնի ստանալու կարողությունն է, կտրում է դրանք իր տանտոյով և կնքում որովայնի մեջ։ Նա դա անում է Մեռած դևի կլանող կնիքի տեխնիկայի օգնությամբ։ Այն օգտագործվում է Մինատո Նամիկաձեի և Հիրուձեն Սարուտոբիի կողմից։ Զոհաբերության համար հոգիների քանակը կախված է կանչող չակրայի մակարդակից, անկախ կնքման հաջողությունից, սինիգամին միշտ կնքում է օգտագործողի հոգին տեխնիկայի ավարտից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Общие понятия
  2. Modern Japanese literature in translation: a bibliography
  3. Chikamatsu Monzaemon, The Love Suicides at Amijima, in Haruo Shirane, ed., Early Modern Japanese Literature: An Anthology, 1600—1900 (Columbia University Press, 2002), pp. 313-47. ISBN 0-231-14415-6.
  4. Shinigami in Fiction
  5. 年中行事事典」p70 1958年(昭和33年)5月23日初版発行西角井正慶編 東京堂出版
  6. «Шинигами»։ Наруто Вики (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-16