Տանտո
Տանտո (ճապ.՝ 短刀, բառացիորեն թարգմանաբար նշանակում է «կարճ թուր»), սամուրայի դաշույն։
«Տան տո» բառը ճապոնացիների համար հնչում է որպես բառակապակցություն, այդ պատճառով նրանք ոչ մի կերպ չեն ընդունում տանտոն որպես ուղղակի դանակ (ճապոներենում դանակ կոչվում է համոնո (ճապ.՝ 刃物)։
Պատրաստումը և կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանտոն ունի միակողմանի, երբեմն երկկողմանի սրվածք և 30,3 սմ երկարությամբ շեղբ։ Եթե շեղբի երկարությունը լինի ավելի մեծ, ապա այն արդեն կկոչվի վակիձասի (ճապ.՝ 脇差)։ Տոնտոն պետք է պատրաստվի սպունգանման երկաթից (տամահագանե)։ Այն ունի շարժական բռնակ, որը եղեգից պատրաստված մեկուգիի օգնությամբ կցվում է բռնակին, և շարժական կլոր դաստապան՝ ցուբա։
Տանտոն սովորաբար պատրաստվում է հիրա-ձուկուրի ոճով, այսինքն հարթ, առանց կոշտ եզրերի, սակայն հանդիպում են կոշտ եզրեր ունեցող տարբերակներ (մորոհա-ձուկուրի, երկկողմանի սրվածքով)[1]։
Որոշ տանտո դաշույններ, որոնք ունեն հաստ եռակող շեղբ, կոչվում էին յորոիդոսի և նախատեսված են եղել մերձամարտում զրահը ծակելու համար։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանտոն օգտագործվում էր միայն որպես օժանդակ զենք (հակառակորդին սպանելու, գլուխը կտրելու, հարակիրիի և այլն համար) և երբեք չի օգտագործվել որպես դանակ։ Դրա համար գոյություն ուներ կոգատանա փոքր դանակը, որը կրում էին տանտո դաշույնի կամ վակիձասիի հետ միասին (հաճախ կոգատանան անվանում են կոձուկա, սակայն դա սխալ է, քանի որ այդպես կոչվում է միայն զենքի բռնակը)։
Տանտո դաշույնները հիմնականում օգտագործվում էին սամուրայների կողմից, սակայն այն կրում էին և՛ բժիշկները, և՛ առևտրականները, որպես ինքնապաշտպանության համար նախատեսված զենք։ Վերին խավի կանայք նույնպես կրում էին փոքր տանտո դաշույններ (կայկեն), որը թաքցնում էին կիմոնոյի գոտում (օբի) ինքնապաշտպանության կամ ինքնասպանության համար։ Այսպես, Ֆուսիմի ամրոցի պաշարման ժամանակ ամրոցի տիրոջ՝ Տորիա Մոտոտադայի ամբողջ ընտանիքն ինքնասպան է եղել, գերի ընկնելուց խուսափելու համար, երբ նրա գլխավոր ամրոցը, որը գտնվում էր Կիոտո քաղաքից ոչ հեռու, տապալվել է կատաղի մարտերից հետո։ Այս հանդուգն կոլեկտիվ ինքնասպանությունն ավելի ուշ դարձել է սամուրայական պատվի և նվիրվածության խորհրդանիշ։
Բացի այդ, տանտոն մինչ օրս կիրառվում է կայսերական ընտանիքի հարսանեկան արարողությունների ժամանակ։
Տանտո դաշույնի մուլյաժն, որը պատրաստվում է փայտին, պլաստմասսայից, իսկ երբեմն նաև ունենում է բութ մետաղական շեղբ, կիրառվում է այնպիսի մարտարվեստների պարապմունքների ժամանակ, ինչպիսին է այկիդոն, ձյուդոն և կարատեն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ տանտոն, վակիձասին և կատանան իրականում «տարբեր երկարության նույն թուրն է»։ Առաջին տանտո դաշույններն առաջացել են Հեյան դարաշրջանում (8-12-րդ դարեր) և զուրկ էին որևէ գեղարվեստական հատկանիշներից։
Գեմպեյ քաղաքացիական պատերազմի ընթացքում տանտո դաշույնին սկսեցին վերաբերվել ոչ միայն որպես զենք, այլ արվեստի ստեղծագործություն։ Սամուրայների մշակույթը այդ ժամանակ արդեն հասել էր իր բարգավաճմանը, ինչպես նաև մշակույթի հետ միասին զարգացել է նաև ռազմական համակարգը։ Երբ Հեյան ժամանակաշրջանն արդեն ավարտվում էր, մարտիկի հավաքածուն բաղկացած էր աղեղից, նագինատայից (なぎなた, 長刀 կամ 薙刀, բառացիորեն նշանակում է «երկար թուր»), երկար թրից և տանտոյից։
Մշակութային նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից օրենքներով Ճապոնիայում տանտոն համարվում է ազգային մշակութային ժառանգություն։ Տանտոն կարող են պատրաստել միայն արտոնագրված վարպետը, որոնցից Ճապոնիայում ներկա դրությամբ աշխատում է մոտ 300 մարդ (ընդհանուր առմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տրվել է մոտ 600 արտոնագիր)[2]։
Յուրաքանչյուր տանտո (որպես ազգային ժառանգություն) պետք է արտոնագրված լինի, այդ թվում նաև հայտնաբերված պատմական տանտոները։ Ընդ որում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սերիական պողպատից պատրաստված տանտո դաշույնները, արտոնագրման ենթակա չեն և ոչնչացվում են, քանի որ մշակութային արժեքի և ազգային ավանդույթների հետ կապ չունեն[3]։
Տանտո դաշույնը համակարգչային խաղերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hitman: Absolution
- Battlefield 2 (KM 2000)
- Shogo: Mobile Armor Division
- Morrowind
- Far Cry 3
- Jade Dynasty
- TENCHU
- Dead island:Riptide
- Touken Ranbu
- Mortal Kombat (2011)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kokan Nagayama. The Connoisseur's Book of Japanese Swords. — First edition. — Japan: Kodansha International Ltd., 1997. — С. 49. — 355 с. — ISBN 4-7700-2071-6
- ↑ Tamio Tsuchiko. The New Generation of Japanese Swordsmiths. — First edition. — Japan: Kodansha International Ltd., 2002. — С. 52. — 256 с. — ISBN 4-7700-2854-7
- ↑ «разъяснения kuribo». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лайбле Т.Меч. Большая иллюстрированная энциклопедия. /Перевод с нем./ — М.: Омега, 2008. — 232 с