Jump to content

Նարուտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարուտո
ナルト
Ժանրարկածային, ֆենտզի, կատակերգություն
ԵրկիրՃապոնիա
Թվական1997
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՀայաթո Դաթե
ԵրաժշտությունԹոշիրո Մասուդա
Տևողություն23 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Նարուտո» (բնօրինակ անվանում — ナルト)

Նարուտո (ճապ.՝ ナルト) Մասաշի Քիշիմոտոյի ավարտված մանգան է, որի հիման վրա նկարահանվել է նաև համանուն անիմե։ Այն պատմում է դեռահաս նինջայի՝ Նարուտո Ուզումակիի պատմությունը, որը ձգտում է, որ շրջապատը ճանաչի ու ընդունի իրեն։ Նարուտոյի երազանքը Հոկագե դառնալն է՝ մարդ, որին ամբողջ գյուղն ընդունում է որպես առաջնորդ ու ուժեղագույն նինջա։

Շարքը հիմնված է 1997 թվականի օգոստոսին Akamaru Jump-ում Քիշիմոտոյի հրատարակած մանգայի վրա։

Մանգան առաջին անգամ հրատարակվել է Japan's Weekly Shōnen Jump ամսագրում 1999 թվականին, և ավարտվել է 2014 թվականի նոյեմբերի 6-ին(ըստ պաշտոնական տեղեկությունների՝ նոյեմբերի 10-ին)։ Հետագայում Pierrot ու Aniplex ստուդիաները նկարեցին համանուն անիմեն։ Անիմեն հայտնվեց Ճապոնիայի հեռուստատեսությունում 2002 թվականի հոկետմբերի 3-ին։ Առաջին սերիաները շարունակվում էին մինչև 220-րդ էպիզոդը, հետո կարճ դադար տրվեց, մինչև 2007 թվականի փետրվարի 15-ին էկրաններին հայտնվեց Նարուտո։ Շիպպուուդենը։ Անիմե-սերիաներից բացի Pierrot ստուդիան ստեղծեց նաև 8 ֆիլմեր ու մի քանի օրիգինալ վիդեո անիմացիաներ (ՕՎԱ)։ Ապագայում սպասվում է նաև Նարուտոյի վերջին ֆիլմը, որն ավարտելու է գլխավոր պատմությունը և պատմելու է հերոսների մասին պատերազմից որոշ ժամանակ անց։ Այլ արտադրանքների թվում են տարբեր կազմակերպությունների կողմից արտադրվող նովելները, վիդեո խաղերը ու առևտրային քարտերը։

Միացյալ Նահանգներում ու Կանադայում անիմեն սկսել է ցուցադրվել 2005 թվականին, ավելի ուշ՝ Միացյալ Թագավորությունում ու Ավտրալիայում, համապատասխանաբար 2006 ու 2007 թվականներին։ ՕՎԱ-ների պրեմիերաներն իրականացվեցին կինոթատրոններում։

Նարուտո։ Շիպպուդենն առաջին անգամ հայտնվեց Հյուսիսային Ամերիկայում, 2009 թվականի սեպտեմբերի 29-ին ու նույն թվականի հոկտեմբերին սկսեց հեռարձակվել Դիսնեյ հեռուսատաալիքով։

«Նարուտո»-ն բոլոր ժամանակների ամենալավ վաճառվող մանգաներից մեկն է։ Միայն Ճապոնիայում վաճառվել է մոտ 126.5 միլիոն օրինակ։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերիային նախորդող իրադարձությունները հետևյալն են. Տոբին(Օբիտո) Նարուտոյի ծնվելու օրը հարձակվում է Նարուտոյի մոր՝ Ուզումակի Կուշինայի վրա, նրա մեջ կնքված Կյուբիին՝ Ինը պոչանի Բիջույին դուրս բերելու, ղեկավարելու ու նրանով Նարուտոյի գյուղը՝ Կոնոհան ոչնչացնելու հեռու գնացող նպատակով։

Սակայն մանգայի 646-րդ գլխում, Չորրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում, Ուչիհա Մադարան ներկայացնում է առհասարակ նինջաների հայտնվելու պատմությունը։

Անհիշելի ժամանակներում, ներկայիս Ճապոնիայի հետ բացարձակ ոչ մի կապ չունեցող տարածքում, մարդիկ էին ապրում։ Ու անընդհատ պատերազմում։

Արքայադուստր Օօցուցուկի Կագույան, ցանկանալով պատերազմներին վերջ դնել, համարձակությունը հավաքեց բռունցքի մեջ ու պոկեց արգելված պտուղը։ Պտուղը հասունանում էր հազար տարին մեկ, սուրբ համարվող ծառի վրա ու նրան ձեռք տալն արգելվում էր։ Այդ ժամանակ մարդիկ համարում էին, որ ծառն իրենց աստվածությունն է ու ձեռք չէին տալիս նրան։ Պտուղն ուտելով արքայադուստրն առաջին մարդը դարձավ, որ չակրային էր տիրապետում ու նրա շնորհիվ կռիվները դադարեցին։ Շուտով ծնվեցին նրա որդիները՝ Հագորոմոն և Համուրան,ովքեր չակրայով ծնված առաջին մարդիկ էին։ Միաժամանակ վերը հիշատակված ծառը՝ Շինջուուն, վերածվել էր Տասպոչանի հրեշի՝ Ջուուբիի, ու տարածաշրջանի մարդկանց էր ահաբեկում։

Հագորոմոն կռվեց հրեշի հետ ու կնքեց նրան իր մարմնում, դառնալով առաջին ջինչուուրիքին։ Նա ստացավ «Շինոբի նո կամի(ճապ.՝ 忍の神)»՝ «Շինոբիների աստված» ու «Րիկուդո Սեննին(ճապ.՝ 六道仙人)»՝ «Վեց ճանապարհների Իմաստուն» տիտղոսները։ Նա երկու որդի ունեցավ, որոնցից յուրաքանչյուրը հետագայում իր տոհմը կհիմնի, որոնք հայտնի կդառանան ամբողջ աշխարհով մեկ որպես ուժեղագույն նինջաական տոհմեր՝ Ուչիհա ու Սենջու։ Կյանքի վերջին տարիներին, երբ Ջուուբիին պահող կնիքը թուլանում էր, Հագորոմոն բաժանեց նրան ինը Բիջուների՝ պոչանի հրեշների, որոնց պոչերի թիվն աճում էր հանրահաշվական պրոգրեսսիայով,իսկ տասներորդին կնքեց Լուսնի վրա՝թողնելով եղբորը՝Համուրային այնտեղ՝որպես պահապան։ Հագորոմոն Բիջուներից յուրաքանչյուրին անուն տվեց ու կանխագուշակեց, որ կգա մեկը, ով կփոխի աշխարհը։ Թե՛ մանգայում, թե՛ անիմեում պարզորոշ ակնարկներ կան, որ այդ մեկը գլխավոր հերոսն է՝ Նարուտո Ուզումակին։

Շատ տարիներ առաջ, երբ Նարուտոն նոր էր ծնվել Կոնոհա գյուղի վրա է հարձակվում 9 պոչանի աղվեսը.շատերը մահանում են այդ ժամանակ, իսկ Նարուտոի մեջ բանտարկում են հենց այդ աղվեսին։ Այդ դեպքից մահանում են նաև Նարուտոի ծնողները.նա ստիպված է լինում մեծանալ մենակության մեջ.բոլորը նրանից վախենում էին և Նարուտոն չէր հասկանում՝ ինչու։ Նա ընդունվում է նինջաների ակադեմիա՝ շինոբի դառնալու համար։ Նարուտոյի երազանքը Հոկագե դառնալն է՝ մարդ, ում ամբողջ գյուղն ընդունում է որպես առաջնորդ և ուժեղագույն նինջա։ Ակադեմիայում աշակերտները բաժանվում են խմբերի. Նարուտոն դառնում է 7-րդ խմբի անդամ Սասկե Ուչիհայի հետ, ով իր տոհմում միակ ողջ մնացածն էր,քանի որ նրա ավագ եղբայրը՝ Իտաչի Ուչիհան,սպանելով իր տոհմի բոլոր անդամներին,հեռացել էր գյուղից՝դառնալով դասալիք նինջա։ Սասկեյի նպատակն էր դառնալ ավելի ուժեղ քան իր եղբայրը և սպանել նրան։ Եվ խմբի 3-րդ անդամը Սակուրա Հարունոն է,ով ամբողջ սրտով սիրում էր Սասկեին։ Խմբի ղեկավար է նշանակվում Կակաշի Հատակեն, ով համարվում էր գյուղի լավագույն նինջաներից մեկը։ Սասկեն և Նարուտոն տանել չեն կարողանում միմյանց, Նարուտոն ակադեմիայում միշտ աչքի է ընկել իր վատ վարքով, քանի որ նրան ոչ ոք չէր նկատում, նա բախվում էր միշտ դասարանի ամենաուժեղ աշակերտի՝ Սասկեի հետ։ Սասկեին սիրում էին բոլորը, նաև Սակուրան ում սիրում էր Նարուտոն։ Եվ երբ նրանք հայտնվեցին նույն խմբում երկար ժամանակ հետո կարողացան լեզու գտնել և դառնալ լավագույն ընկերներ։ Սակայն որոշ ժամանակ անց Սասկեն հասկանում է, որ Նարուտոն շատ է ուժեղացել, իսկ գյուղում նա չէր կարող ավելի ուժեղ դառնալ և նա որոշում է հեռանալ մի չար նինջայի մոտ ում անունը Օրոչիմարու էր, նա փախչում է։ Նրան վերադարձնելու համար կազմվում է հատուկ ջոկատ, որի մեջ ընդգրկված էր նաև Նարուտոն։ Նա խոսք է տալիս Սակուրային, որ անպայման կվերադարձնի Սասկեին։ Հասնելով Սասկեին Նարուտոն մենամարտում է նրա հետ և Սասկեն մեծ դժվարությամբ հաղթում է։ Իմանալով կատարվածի մասին Կակաշին հետևում է նրանց,այն հույսով որ կվերադարձնի Սասկեյին,բայց երբ տեղ հասավ արդեն ամեն ինչ ավարտվել էր և Սասկեն հեռացել էր, Նարուտոին գտնում է անգիտակից վիճակում և տեղափոխում Կոնոհայի հիվանդանոց։ Այնտեղ նա Սակուրային հավատացնում է, որ նա կդառնա ավելի ուժեղ և անպայման կվերադարձնի Սասկեին։ Նա իր ուսուսցչի հետ մեկնում է ճամփորդության նոր բազմապիսի տեխնիկաներ սովորելու համար։ Սկսվում է պատմության երկրորդ մասը։ Նարուտոն վերադառնում է Կոնոհա և իմանում է, որ Ակացուկի կոչվող կազմակերպությունը սկսել է գործել ու անհայտ նպատակներով ցանկանում է խլել բոլոր բիջուներին։ Նրանց առաջին թիրախը դե իհարկե մեկ պոչանու ջինչուրիկին և Նարուտոյի ընկերը՝ Գաարան է։ Գաարային փրկելու նպատակով Նարուտոն և իր ընկերները ճանապարհ են ընկնում։ Սակայն նրանց չի հաջողվում փրկել Գաարային։ Գաարան մահանում է, սակայն Չիո անունով մի տատիկ, օգտագործելով մի գաղտնի տեխնիկա, վերակենդանացնում է նրան և ինքը մահանում՝ տալով իր կյանքը Գաարային։ Շուտով Նարուտոն ծանոթանում է Սայ անունով մի տղայի հետ, որը լրացնում է Նարուտոյի և Սասկեյի թիմը։ Շուտով Սասկեն, ով մարզվում էր Օրոչիմարուի մոտ դավաճանում ու սպանում է նրան։ Նա հեռանում է և նոր թիմ է կազմում։ Իմանալով, որ Ակացուկիի անդամներից մեկը՝ Դեյդարան, գիտի իր եղբոր՝ Իտաչիի գտնվելու վայրը, սկսում է մենամարտել նրա հետ, որն էլ մատնում է Իտաչիին և մահանում է ինքնասպանությամբ, հասկանալով որ չի կարող հաղթել Սասկեյին։ Այդ ընթացքում Նարուտոն և մյուսները պայքարում են Ակացուկիի երկու անդամների՝ Հիդանի և Կակուձույի դեմ, որոնք էլ դժբախտաբար սպանում են Ասումա սենսեյին՝որը նախկինում տասներորդ ջոկատի հրամանատարն էր։ Սակայն Ասումայի խելացի աշակերտները՝ Շիկամարուն, Չոջին և Ինոն կարողանում են վրեժ լուծել Հիդանից, դե, իսկ Կակուձույին էլ հաղթում է Նարուտոն իր նոր չափազանց հզոր տեխնիկայով։ Այդ ընթացքում Սասկեն գտնում է եղբորը և սկսում է մենամարտել նրա հետ։ Սասկեն հազիվ է կարողանում ողջ մնալ, սակայն վերջին պահին Իտաչին իր հիվանդության պատճառով մահանում է։ Մինչ Նարուտոն և մյուսները կհասնեյին Սասկեյի հետևից, Ակացուկիի նոր առեղծվածային անդամը՝ Տոբին տանում է Սասկեյին մարտի դաշտից։ Նա պատմում է նրան, թե ով է ինքն իրականում։ Տոբին նաև ասում է, որ Իտաչին ոչնչացրել է Ուչիհաների տոհմը, երրորդ Հոկագեյի և գյուղի ավագներից մեկի՝Դանզոյի հրամանով։ Սասկեն որոշում է ոչնչացնել Գաղտնի տերևի գյուղը և վրեժ լուծել իր եղբոր համար։ Այդ ընթացքում ինը պոչանուն ստանալու նպատակով, Ակացուկիի ամենահզոր անդամները՝ Պեյնը և Կոնանը հարձակվում են Կոնոհայի վրա։ Սկսվում է դաժան պատերազմ, որի արդյունքում Պեյնը ընդամենը մեկ հարվածով ոչնչացնում է ամբողջ Կոնոհան, սակայն 5-րդ հոկագեն իր տեխնիկայով փրկում է բոլոր բնակիչներին և ինքը ուշագնաց լինում։ Մարտի դաշտում հայտնվում է Նարուտոն, ով այժմ մարզվել է և կարողանում է կառավարել բնության չակրան։ Սենջուցուի օգնությամբ նա հաղթում է Պեյնին և իմանում, որ Պեյնը դա իրականում Նագատոյի խամաճիկներից մեկն է։ Մարտի ընթացքում Նարուտոն,տեսնելով իր ընկերներից մեկի՝Հինատայի մահը(նա իրեն զոհելով փորձել էր պաշտպանել Նարուտոյին)Նարուտոն կերցնում է վերահսկողությունը ինը պոչանու հանդեպ։ Բայց երբ ինը պոչանին գրեթե ամբողջովին իրեն էր ենթարկել Նարուտոյին հայտնվում է Նարուտոյի հայրը՝Նամիկաձե Մինատոն,ով չորրորդ հոկագեն էր,և վերականգնում է Նարուտոյի կնիքը։ Նրանից Նարուտոն իմանում է որ Ակացուկիի առաջնորդը իրականում Նագատոն չէ։ Նագատոն պարզապես ենթակա է իրական առաջնորդի՝Տոբիի ձեռքում։ Մարտից հետո Նարուտոն հանդիպում է Նագատոյին,խնդրում է որ նա պատմի իրեն իր կյանքի պատմությունը։ Նագատոն պատմում է,իսկ Նարուտոն լսելով ամենը հասկանում և կարողանում է փոխել նրան։ Իսկ Նագատոն էլ Նարուտոյին օգնելու համար իր աչքերի՝ Րիննեգանի գաղտնի տեխնիկայի օգնությամբ կենդանացնում Կոնոհայի զոհված մարդկանց։ Նարուտոն դառնում է Կոնոհայի հերոսը, սակայն ոչ Հոկագե։ Դանզո անունով մի մարդ դառնալով հոկագե, գնում է 5 կագեների համաշխարհային ժողովին, որտեղ քննարկվելու է Ակացուկիի և դրան միացած Սասկե Ուչիհայի հարցը։ Նրանք որոշում են սպանել Սասկեյին։ Պարզ է դառնում, որ Թոբիի դիմակի տակ թաքնվում է աշխարհի հզորագույն նինձյաներից մեկը՝ Ուչիհա Մադարան։ Այստեղ հայտնվում է ինքը Մադարան, ով հայտարարում է, որ պատրաստվում ջուուբիների օգնությամբ ամբողջ աշխարհը վերբեռնել խաբկանքի մեջ, որպեսզի մարդիկ չկարողանան այլևս տանջվել։ Կագեները հրաժարվում են օգնել Մադարային, որն էլ հայտարարում է բոլոր երկրներին 4-րդ նինձյայական պատերազմի մասին։ Այնուհետև Սասկեն մարտի ընթացքում դաժանաբար զոհելով իր թիմակցին՝ Կարինին սպանում է Դանզոյին։ Դե իսկ Նարուտոն մինչ պատերազմի սկիզբը սկսում է մարզվել ինը պոչանուն կառավարելու համար։ Իր ծնողների հեռատեսության շնորհիվ, Նարուտոյին օգնության է հասնում իր մայրը՝ Ուզումակի Կուշինան, որն էլ ուժ տալով իր որդուն օգնում է նրան։ Նարուտոն հաջողությամբ կառավարում է հրեշին և ստանում է նրա ուժը։ Սկսում է հսկայական պատերազմ։ Մի կողմում կռվում են Մադարան, Կաբուտոն, վերակենդանացած նինձյաների կառավարվող բանակը և սպիտակ Զեցուների հսկայական բանակը, իսկ մյուս կողմում 5 հզորագույն երկրները։ Ի զարմանս բոլորի մարտադաշտում է հայտնվում իրական Ուչիհա Մադարան, որին նույնպես վերակենդանացրել են։ Այստեղ պարզ է դառնում որ դիմակով նինձյան՝ով հայտարարել էր պատերազմը Ուչիհա Մադարան չէ։ Մադարան իր անմարդկային ուժի միջոցով կարողանում է մի ամբողջ բանակ ոչնչացնել և շարժվել առաջ։ Դե իսկ Նարուտոն հանդիպում է Իտաչիին, որը կարողանում է ազատվել Կաբուտոյի վերակենդանացման տեխնիկայի կառավարումից և օգնել նրան։ Նա պատմում է Նարուտոյին ամեն ինչ և խնդրում նրան հոգ տանել Սասկեյի մասին, իսկ ինքը գնում է Կաբուտոյին սպանելու և վերակենդանացման տեխնիկան դադարեցնելու։ Այստեղ նա հանդիպում է Սասկեյին և նրանց միասին հաջողվում է հաղթել Կաբուտոյին։ Այդ ընթացքում սկսվում է պայքար Նարուտոյի և Թոբիի միջև։ Թոբիի դիմակը հանելու ճանապարհին Նարուտոն ընկերանում է Կուրամայի հետ և համոզում նրան իրեն օգնել։ Ինը պոչանին և մյուս բոլոր բիջուները կանգնում են Նարուտոյի կողքին։ Նրանց հաջողվում է հանել թոբիի դիմակը։ Թոբիի դիմակի տակ Ուչիհա Օբիտոն է՝ Կակաշիի ընկերը,որը շինոբիների երրորդ մեծ պատերազմի ժամանակ իբր զոհվել էր։ Մարտադաշտում է հայտնվում Ուչիհա Մադարան, ով դեռ մնացել է ոտքի վրա, չնայած նրան, որ Կաբուտոյի տեխնիկան ավարտվել էր։ Բացի այդ Մադարան իր գերուժի միջոցով կարողացել է հաղթել բոլոր հինգ կագեներին միանգամից։ Պարզվում է, որ Կակաշին չէր Կատարել Օբիտոյին նրան՝ մահվանից առաջ տրված իր խոստումը և չէր պաշտպանել Օբիտոյի սիրած աղջկան՝ Րինին, որն էլ մահացել էր գործելով ինքնասպանություն Կակաշիի միջոցով։ Րինը նետվել էր Կակաշիի տեխնիկայի առջև և մահացել միայն նրա համար, որ իր ներսում թշնամիների կողմից բանտարկված երեք պոչանին չարթնանա Կոնոհայում և չոչնչացնի այն։ Տեսնելով այդ ամենը՝ Օբիտոն որոշել էր օգնել Մադարային, ով իրեն փրկել էր քարերի տակից, հասնել իր նպատակին և ամբողջ աշխարհը վերբեռնել խաբկանքի մեջ, որտեղ կապրի նաև Րինը։ Դա մի պլան էր, որի մի մասը կազմում էր այն, որ Նագատոն պետք է օգտագործեր իր վերակենդանացնող տեխնիկան, ոչ թե Կոնոհայի բնակիչներին, այլ Մադարային վերակենդանացնելու նպատակով։ ժամանում են բոլոր մնացյալ բանակները և սկսվում է պայքար։ Բանակի գլխում կանգնած է հինգերորդ կազեկագեն՝Գաարան։ Այդ ընթացքում Կաբուտոյի մարմնից դուրս եկած Օրոչիմարուն տանում է Սասկեյին 4 Հոկագեների մոտ և վերակենդանացնելով նրանց ստիպում է պատմել Սասկեյին Իտաչիի և տոհմի մասին։ Լսելով իրական պատմությունը, Սասկեն որոշում է շարունակել իր եղբոր գործը և պաշտպանել Կոնոհան՝ դառնալով հոկագե։ Նա մեկնում է մարտի դաշտ չորս հոկագեների հետ և միանում է Նարուտոյին։ Սակայն Մադարան ու Օբիտոն հաջողացնում են վերակենդանացնել տաս պոչանուն, որն անընդհատ զարգանում և հզորանում է։ Շուտով Օբիտոն դառնում է տաս պոչանու ջինչուուրիկին։ Սակայն միացյալ թիմին հաջողվում է հաղթել նրան։ Նրա փոխարեն Մադարան կարողանում է դառնալ ջինչուուրիկի, սակայն արդեն ավարտված բիջույի համար։ Վերջին պահին Օբիտոն հանձնվում է և ցանկանում է միանալ Կակաշիին ու Նարուտոյին, սակայն հայտնվում է Մադարան, ով պատմում է, որ Րինի և երեք պոչանու պատմությունը ստեղծել էր Մադարան հիպնոզացնելով Րինին և թշնամիներին, որոնք էլ ստեղծել էին այնպիսի իրավիճակ, որ Օբիտոն համաձայնի օգնել Մադարային։ Նարուտոն և Սասկեն, լինելով պարտված Մադարայի կողմից, հանդիպում են Հագորոմոյին, որն էլ պատմում է նրանց իր երկու որդիների, Ինդրայի և Ասուրայի մասին։ Նա տալիս է Նարուտոյին ու Սասկեին նրանց ոգիները, որի արդյունքում Սասկեն ստանում է Րիննեգան, իսկ Նարուտոն Սենջուների հնարավորությունները,նաև բուժելու ունակություն։ Մադարայի դեմ պայքարի է դուրս գալիս Գայը, ով իր գերհզոր տեխնիկայով զոհում է իր կյանքն ու Մադարային համարյա տապալում։ Սակայն Այստեղ հայտնվում են Նարուտոն ու Սասկեն։ Նարուտոն իր բուժող տռխնիկայով փրկում է Գային մահվանից։ Նրանք դուրս են գալիս Մադարայի դեմ, սակայն Մադարային հաջողվում է խլել Օբիտոյի Րիննեգանը և ակտիվացնել անվերջ ցուկույոմին։ Նա կարողանում է վերբեռնել բոլորին խաբկանքի մեջ։ Սակայն ոչ Նարուտոյին, Սասկեյին, Սակուրային և Կակաշիին։ Դա տեղի է ունենում Սակսեյի Րիննեգանի շնորհիվ։ Շուտով Սև Զեցուն հարվածում է Մադարային մեջքից և սպանում նրան։ Նրա փոխարեն հայտնվում է Հագարոմոյի մայրը՝Կագույան, ով ցանկանում է ոչնչացնել ամբողջ աշխարհը։ Սասկեին, Սակուրային ու Նարուտոյին միասին հաջողվում է հաղթել Կագույային։ Բայց թշնամին դեռ չի ոչնչացել։ Նարուտոյի առջև է կանգնում Սասկեն, ով ասում է, որ ինքը պատրաստ է տանել մարդկության ամբողջ ցավը և դառնալ հոկագե, որպեսզի այդպիսով բոլորը լինեն երջանիկ։ Նա ցանկանում է սպանել Նարուտոյին, սակայն Նարուտոն սկսկում է պայքարել նրա դեմ ու ասում է Սակուրային, որ սա կլինի նրա վերջին պայքարը Սասկեյի դեմ։ Պայքարի ընթացքում Նարուտոն վերջապես համոզում է Սասկեյին հետ գալ, որն էլ հասկանում է, որ Նարուտոն իր լավագույն ու միակ ընկերն է։ Անցնում է որոշ ժամանակ և Սասկեն որոշում է գնալ գյուղից ու ճանապարհորդել։ Սասկեն վերջապես ընդունում է Սակուրային և հավանաբար ամուսնանում նրա հետ։ Նրանք ունենում են մի երեխա՝ Սարադան։ Մյուս շինոբիները նույնպես ամուսնանում և երեխաներ են ունենում։ Իսկ Նարուտոն ամուսնանում է Հինատայի հետ և ունենում աղջիկ ու տղա։ Նրա տղան՝Բորուտոն կատարում է նույն չարաճճիությունները ինչ Նարուտոն փոքր ժամանակ,սակայն Նարուտոն ինքը ընդունում է որ Բորուտոն ավեծի նման է Սասկեին քան իրեն։ Դե իսկ Նարուտոն վերջապես դառնում է Հոկագե, որով էլ պատմությունը պաշտոնապես ավարտվում է։ Ներկայումս շարունակվում է մանգան,բայց արդեն Բորուտո վերնագրով։

«Նարուտո» աշխարհի բոլոր գործողությունները տեղի են ունենում հորինված աշխարհում, որը սոցիալ-քաղաքական կառուցվածքով հիշեցնում է ֆեոդալական Ճապոնիային։ Պետությունները զարգանում են որպես ինքնուրույն միավորներ, ու ղեկավարվում են ֆեոդալ-Դայմյոների կողմից։ Յուրաքանչյուրում կան տարբեր տեղերում թաքնված գյուղեր(ճապ.՝ 隠れ里, Կակուրեզաթո)՝ նինջաների բնակավայրեր, որոնք արդեն ղեկավարում են անկախ Քագեները(ճապ.՝ — ստվեր)։ Անիմեում Կրակի երկրի Դայմյոն ու Քագեն դիտարկվում էին որպես երկու թագավորներ, ովքեր խանգարում են միմյանց։ Սակայն վերջում հերոսները եկան այն եզրակացություն, որ իրական թագավորը դեռ չծնված երեխաներն են[1]։

Սյուժեում առանցքային դեր ունեն «Շինոբի Գոդայգոքոքու»(ճապ.՝ 忍び五大国)՝ «Շինոբիների Հինգ Մեծ Երկրները»։ Դրանք են. «Հի նո Քունի(ճապ.՝ 火の国)»՝ Կրակի, «Քազե նո Քունի(ճապ.՝ 風の国)»՝ Քամու, «Ցուչի նո Քունի(ճապ.՝ 土の国)»՝ Հողի, «Միզու նո քունի(ճապ.՝ 水の国)»՝ Ջրի ու «Քամինարի նո Քունի(ճապ.՝ 雷の国)»՝ Կայծակի, համապատասխանաբար «Քոնոհագաքուրե(ճապ.՝ 木ノ隠れ)»՝ «Տերևներում թաքնված» գյուղ, «Սունագաքուրե(ճապ.՝ 砂隠れ)»՝ «Ավազներում թաքնված» գյուղ, «Իվագաքուրե(ճապ.՝ 岩隠れ)»՝ «Ժայռերում թաքնված» գյուղ, «Քիրիգաքուրե(ճապ.՝ 霧隠れ)»՝ «Մառախուղում թաքնված» գյուղ ու «Քումոգաքուրե(ճապ.՝ 雲隠れ)»՝ «Ամպերում թաքնված» գյուղ, կենտրոններով։

Նինջաներն ինչպես ռազմական ուժ են հանդիսանում, այնպես էլ մասնակցում են այլ ոլորտներին, մասնավորապես՝ էկոնոմիկայի։ Մի շարք վարձատրվող առաջադրանքներ կատարելով․ սկսած այգիների ոռոգումից, վերջացրած թշնամական տարածք ներխուժումով, շինոբիները ապահովում են ինչպես հարկատուների անվտանգությունը, այնպես էլ ֆինանսավորում իրենց գյուղը։

Տեխնոլոգիայի զարգացման մակարդակը «Նարուտո»-ում շատ հակասական է․ մի կողմից, հերոսների տրամադրության տակ կան ժամանակակից տեսահսկման խցիկներ, մյուս կողմից՝ առաջընթացն ձեռք չի տվել ռազմական ոլորտը՝ իսպառ բացակայում են հրազենն ու ռազմական մեքենաները։ Սա հեղինակը միտումնավոր է արել, քանի որ նման պայմաններում հերոսները ստիպված են հույսները դնել հասանելի զենքի՝ շուրիքենների, քունայների, թրերի, չակրայի՝ (Քի էներգիայի համարժեքին) ու դրա ղեկավարման հատուկ ձեռքի նշանների՝ կնիքների վրա։ Սա Կիշիմոտոն մտցրել է նրա համար, որ հեշտ բացատրի սյուժեի անսպասելի շրջադարձերը։ Նա նաև մտավախություն է հայտնել, որ չինական մշակույթից փոխառված չակրան ու կնիքները մանգան չափից շատ ճապոնական են դարձնում, բայց ինքն անձամբ գոհ է։

Արտադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասաշի Քիշիմոտոն հրատարակել է «Նարուտո»-ի առաջին գլուխը 1997 թվականի օգոստոսին Akamaru Jump-ում։ Չնայած մեծ հաջողությանն ու ընթերցողների դրական արձագանքին, Քիշիմոտոն մտածեց, որ «Նարուտո»-ում «արվեստը հոտած է, իսկ սյուժեն՝ չկարգավորված»։ Քիշիմոտոն այդ ժամանակ աշխատում էր Քարաքուրի մանգայի վրա, որ մասնակցի Hop Step Award-ին, բայց, չբավարարվելով առկա էսքիզներով, նա սկսում է նոր ծրագիր, որը հետագայում դառնում է «Նարուտո»-ն։ Քիշիմոտոն մտավախություն էր հայտնել, որ չակրան ու ձեռքի նշանները մանգան չափազանց ճապոնական են դարձնում, բայց հույս ուներ, որ այն հեշտ ու հաճելի կընթերցվի։

Երբ թողարկվում էր դեռ առաջին մասը, Քիշիմոտոյին հարցրել են, որն է «Նարուտո»-ի գլխավոր ասելքիը՝ հեղինակը պատասխանել է. «այն է, թե ինչպես են մարդիկ իրար ընդունում։ Ու Նարուտոյի զարգացումը սերիաների ընթացքում»։ Քիշիմոտոն ասել է, որ առաջին մասում չէր կարող կենտրոնանալ սյուժեի սիրային կողմի վրա, բայց հույս ուներ անդրադառնալ ռոմանտիկային երկրորդ մասում, չնայած չէր կարծում, որ դա հեշտ է լինելու։

«Նարուտո»-ն ստեղծելուց Քիշիմոտոն շատ շոնեն մանգաներ էր կարդում՝ ոգեշնչման աղբյուր փնտրելով, բայց միաժամանակ աշխատում էր հերոսներին հնարավորինս յուրահատուկ ու անկրկնելի ստեղծել։ Որպես հիմք վերցնելով ճապոնական մշակույթը, Քիշիմոտոն նաև բաժանեց հերոսներին տարբեր խմբերի՝ ուղղակի իմաստով, որ յուրաքանրյուրին հատուկ համ ու հոտ տա։ Քիշիմոտոն ուզում էր, որ ամեն հերոս ունենա իր թույլ ու ուժեղ կողմերը։ Գյուղացիները մանգայում դեր ստացան, որպեսզի նրանց միջոցով կայանան ու բացահայտվեն գլխավոր հերոսների հոգևոր արժեքները։ Քիշիմոտոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հերոսների անձնական էվոլյուցիան մանգայի առանցքն է։

Հերոսներին նկարելիս Քիշիմոտոն նրանց անցկացնում է հինգ «փորձության» միջով․ կոնցեպցիա, սևագրում, թանաքավորում, ուրվագրում ու ներկում։ Նա այսպես է վարվում նաև, երբ գունավոր մանգա, ամսագրերի կամ տանքոբոնների շապիկներ կամ որևէ այլ մեդիա է նկարում։ Երկրորդ մասի համար Քիշիմոտոն որոշել է, որ այլևս ավանդական մանգա ոճով չի նկարելու, որպեսզի ընթերցողներին հեշտ լինի հետևել սյուժեին։ Ըստ հեղինակի, նրա նկարելու ոճը «դասական մանգայից աճել է մինչև ավելի ռեալիստիկ գրաֆիկա»։

Քիշիմոտոն հավելել է, որ քանի որ Նարուտոն զարգանում է «ճապոնական ֆենտզի աշխարհում», պետ է ներմուծել որոշակի կանոններ, որպեսզի հեշտությամբ «կառուցի պատմությունը»։ Կենդանակերպի նշանների անվանումներով ձեռքի նշանները սկիզբ են առել Չինական հորոսկոպից, որը երկար ժամանակ է, ինչ շրջանառվում է Ճապոնիայում։

Խոսելով սերիաների տևողության մասին, Քիշիմոտոն զարմանք է հայտնել, որ անիմեն բավական սիրված է ու բավական երկար տևողություն ունի։ Նա նաև նշել է, որ վերջին սերիայի համար մտքեր ունի, որ տեքստ ու պատմություն կներառեին, բայց դա հավանաբար շատ ժամանակ կխլեր։ Ամեն դեպքում, դեռ շատ բաներ կան, որ պիտի լուծում ստանան։

Երաժշտությունը անիմե Նարուտոյի համար ստեղծվել է ճապոնացի երգահան Տոշիյո Մացուդայի կողմից(Նարուտո։ Շիպուդենինը՝Յասուհարու Տականաշիի կողմից)։ Առաջին սկավառակը «Naruto Original Soundtrack» անունով դուրս է եկել 2003 թ.-ի Ապրիլի 3-ին և ներառում է 27 երաժշտություն՝ անիմեյի առաջին եթերաշրջանից։ Երկրորդը՝«Naruto Original Soundtrack II»,դուրս է եկել 2004 թ.-ի Մարտի 18-ին և բաղկացած է 19 երաժշտությունից։ Երրորդը՝«Naruto Original Soundtrack III»,ներառում է 23 երաժշտություն, դուրս է եկել Ապրիլի 27-ին 2005 թ.-ի։

Նարուտոն առաջին անգամ հրատարակվել Շուէյշաայի յուրաքանչյուր շաբաթ լույս տեսնող Shōnen Jump ամսագրում 1999 թվականին։ Առաջին 238 գլուխները հայտնի են որպես մանգայի առաջին մաս ու իրոք կազմում են պատմության առաջին մասը։ 239-ից 244 գլուխները գայդեն են, ու պատմում են գլխավոր հերոսներից մեկի՝ Կակաշի Հատակեի երիտասարդ տարիների մասին։ Հետագա գլուխները արդեն պատկանում են երկրորդ մասին, ու շարունակում են առաջին մասի սյուժեն՝ երեք տարի ընդմիջումով։ Հիմնական մանգայից անկախ 2010 թվականի դեկտեմբերից նույն Շուէյշայի Super Strong Jump ամսագրում հրատարակվեցին Ռոք Լիին նվիրված գլուխներ։ 2011 թվականի նոյեմբերին Շուէյշան Ճապոնիայում հրատարակեց 65 տանքոբոններ, որոնցից 27-ը վերաբերում էին առաջին մասին, մնացածը՝ երկրորդ մասին։ Առաջին տանքոբոնը հրատարակվել է 2000 թվականի մարտի 3-ին։ Որպես լրացում, նույն հրատարակիչը լույս ընծայեց նաև «Նարուտո»-ի ֆիլմերի մանգաները։ Հրատարակչի կայքում կա նաև մանգայի ճապոներեն տարբերակը՝ հեռախոսների համար։ 2014 թվականին Կիշիմոտոն պաշտոնապես հայտարարեց, որ մանգան մոտենում է ավարտին։ Իսկ 2014 թվականի նոյեմբերի վեցին հայտնվեց Նարուտոյի վերջին՝700-րդ գլուխը, որը կոչվեց այնպես ինչպես և առաջինը՝«Նարուտո Ուզումակի»։

Մանգայի անգլերեն ադապտացիան լույս է տեսել Հյուսիսային Ամերիկայում, 2003 թվականի օգոստոսի 16-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 54-71 էպիզոդներ, «Տասներկու Պահապան Նինջաներ»-ի բլոկ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարուտո» հոդվածին։