Գաարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաարա
Գաարա.jpg
Գաարան «Նարուտո» մանգայի 13-րդ գլխում
Տեսակգեղարվեստական անձ, անիմեի կերպար և մանգայի կերպար
ՀեղինակՄասաշի Քիշիմոտո
Ներկայացված էՆարուտո և Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները
Սեռարական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Մասնագիտությունfictional ninja
Gaara Վիքիպահեստում

Գաարա (ճապ.՝ 我愛羅, անգլ.՝ Gaara), «Նարուտո» մանգայի և անիմեի կերպար, որը ստեղծվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից: Քիշիմոտոն Գաարայի կերպարը ներկայացրել է որպես մանգայի գլխավոր կերպարի՝ Նարուտո Ուզումակիի «քվազի նմանակ». նրանք երկուսն էլ ծնվել են նույն պայմաններում, սակայն, որպես անհատներ, տարբեր կերպ են զարգացել՝ հաղթահարելով իրենց դաստիարակության հետ կապված խնդիրները[1]: Ի սկզբանե հանդես է եկել որպես անտագոնիստ և Նարուտոյի մրցակից, սակայն հետագայում դառնում է Նարուտոյի հարազատ հոգին և մոտ ընկերը:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաարայի ճակատի վրայի հիերոգլիֆը (ճապ.՝ , հայերեն՝ սեր)

Անիմեում և մանգայում Գաարան նինջա է, որը բնակվում է Սունագակուրե գյուղում և նրա առաջնորդի՝ Չորրորդ Կազեկագեի որդին է: Երբ նա դեռ իր մոր արգանդում էր, նրա հայրը փորձում է Գաարային կենդանի զենք դարձնել՝ նրա մեջ կնքելով Մեկ պոչանի դևի, որի արդյունքում նա դառնում է իր գյուղի լքվածը: Գյուղի բնակիչները վախենում են նրանից, ոչ ոք չի ցանկանում խաղալ նրա հետ: Արդյունքում նա դառնում է անգութ, խղճի խայթ չունեցող մարդասպան, որը իր ավագ եղբոր և քրոջ՝ Կանկուրոյի և Տեմարիի հետ արհամարհանքով է վերաբերվում: Նրա հայրը՝ Չորրորդ Կազեկագեն, հրամայում է Գաարայի հանգուցյալ մոր եղբորը սպանել տղային, որպեսզի գյուղացիներին փրկի մահից: Սակայն Գաարային սպանել չի հաջողվում՝ տղային պաշտպանող ավազի պատճառով: Գաարան չի ճանաչում իր մորեղբայրին, քանի որ վերջինս դիմակով փակել էր դեմքը, և սպանում է նրան: Նինջայի դեմքից հանելով դիմակը, Գաարան շոկի է ենթարկվում այն բանից, որ իր ամենամոտ անձը փորձում էր սպանել իրեն, և իր ճակատի վրա հիերոգլիֆ է դրոշմում (ճապ.՝ , հայերեն՝ սեր): Գաարայի հայրը գիտեր, որ տղային սպանել չի հաջողվի, և Գաարայի մորեղբորը հրամայում է տղային ներշնչել, որ նա ոչ ոքին պետք չէ, որպեսզի ազատ արձակվի նրա մեջ կնքված պոչավոր գազանը՝ Սյուկակուն:

I մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մասում շատ նինջաներ նրանից վախենում էին, նրան համարելով չափազանց տարօրինակ և վախեցնող: Թյունինի քննության երկրորդ փուլի ժամանակ Գաարայի թիմն ունեցել է լավագույն արդյունքներն ամբողջ քննության պատմության մեջ: Ջոնին նինջաներին Գաարան հետաքրքրել է նրանով, որ նրա վրա ոչ մի քերծվածք չի եղել, ինչը գրեթե անհնար էր: Հաջորդ փուլում նա ցանկանում էր կռվել Ուչիհա Սասկեի դեմ, ում համարում էր հաջորդ փուլ անցածների մեջ ամենաուժեղը, սակայն նրանց մարտը ընդհատվում է՝ Համաձայն Օրոչիմարույի ծրագրի, ով պլանավորում էր հարձակվել Կոնոհայի վրա: Սասկեի հետ կռվի ժամանակ նա ծանր վնասվածքներ է ստանում, և Կանկուրոն և Տեմարին ստիպված էին նրան անվտանգ տեղ տանել: Սասկեն, ցանկանալով ավարտել մարտը, նրանց հետքերով է գնում: Գաարայի վիճակը ծանրանում է և Սյուկակուն կարողանում է իշխել նրան: Սասկեի չակրան վերջանում էր, բացի այդ նա վախեցած էր, քանի որ գիտակցում էր, որ այդպիսի վիճակում չի կարող կռվել Գաարայի դեմ, այդ պատճառով նրա դեմ է կռվում Նարուտոն: Նա կանչում է դոդոշ Գամաբունտոյին, որի շնորհիվ հաջողվում է հաղթել Սյուկակոյին և ազատել Գաարային դևի իշխանությունից: Ոգեշնչվելով Նարուտոյի օրինակով՝ Գաարան սկսում է ավելի բարի գտնվել շրջապատի նկատմամբ և ներողություն է խնդրում իր եղբորից և քրոջից:

II մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ մասում նա դառնում է Սունագակուրե գյուղի Հինգերորդ Կազեկագեն: Այս մասում նրան առևանգում են «Ակացուկի» կազմակերպության անդամներ Դեյդարան և Սասորին: Նրանք Գաարային տանում են «Ակացուկիի» բազա, որտեղ նրանից դուրս են հանում պոչավոր դևին: Գաարան սպանվում է, սակայն Կոնոհայից նրան օգնության են գալիս իր ընկերները: Գաարային վերակենդանացնում է Տիյո տատիկը՝ իր կյանքը տալով Գաարային՝ արգելված տեխնիկայի միջոցով: Փրկել Գաարային հաջողվում է, սակայն պոչավոր դևը մնում է «Ակացուկիի» մոտ:

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաարան հայտնվում է Նարուտոյի աշխարհի մի քանի ստեղծագործություններում, այդ թվում շարքի երկրորդ լիամետրաժ ֆիլմում, երրորդ OVA-յում, ինչպես նաև մի քանի տեսախաղերում:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կերպար, Գաարան վերլուծվել է անիմեների և մանգաների մասնագիտացված բազմաթիվ հրապարակումների կողմից: IGN-ն Նարուտոյի և Գաարայի հարաբերությունները անվանել է «էմոցիոնալ» և «մի փոքր սոսկալի»[2]: Anime News Network-ը Նարուտոյի և Գաարայի մարտը անվանել է ամբողջ սերիայի բարձրագույն կուլմինացիան[3]: «Նարուտոյի» ընթերցողների շրջանում Գաարան հայտնի է՝ ստանալով բարձր գնահատականներ որոշ հարցումներում և միշտ ընդգրկվում է հանրաճանաչ կերպարների տասնյակում[4]: Գաարայի կերպարի հիման վրա թողարկվել են բազմաթիվ իրեր, այդ թվում փափուկ խաղալիքներ և օղազարդեր[5][6][7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Masashi Kishimoto Uzumaki: The Art of Naruto. — Viz Media, 2007. — С. 142. — ISBN 1-4215-1407-9
  2. Van Horn, Jason (2007-02-26)։ «IGN: An Assassin of the Moonlit Night Review»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին։ Վերցված է 2008-03-04 
  3. Martin, Theron (2008-02-29)։ «Naruto Uncut DVD Box Set 6 - Review»։ Anime News Network։ Վերցված է 2008-03-04 
  4. Kishimoto, Masashi Chapter 245 // Naruto, Volume 28. — Viz Media, 2008. — С. 8—9. — ISBN 1-4215-1864-3
  5. «Naruto - Keychains - Gaara 3D Mini Keychain»։ Viz Media։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-06-ին։ Վերցված է 2008-03-04 
  6. «Amazon.com: Naruto: Gaara with Gourd Plush: Toys & Games»։ Amazon.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին։ Վերցված է 2008-03-04 
  7. «Amazon.com: NARUTO GAARA 14" PLUSH TOY: Office Products»։ Amazon.com։ Վերցված է 2008-03-04