Նարուտո մանգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնիայում Շուէյշայի կողմից հրատարակված 2000 թվականի մարտին առաջին Նարուտո տանքոբոնի շապիկը։

Նարուտո մանգան գրվել է մանգակ Մասաշի Քիշիմոտոյի կողմից ու հրատարակվել Շուէյշայի կողմից Weekly Shōnen Jump-ում։ Շարքը սկսվել է հրատարկվել 1999 թվականին։ Առաջին 244 գլուխները հայտնի են որպես առաջին մաս, ու իրոք պարունակում են պատմության առաջին մասը։ Հետագայում Շուէյշան հավաքեց դրանք թանքոբոնների մեջ ու առանձին հրատարակեց։ Հետագա գլուխները՝ երկրորդ մաս, որոնք շարունակում են առաջին մասի պատմությունը՝ երկուս ու կես տարի ընդմիջումով։ Viz Media-ն Հյուսիսային Ամերիկայում ստեղծեց անգլերեն ադապտացիան ու հրատարակեց American Shonen Jump-ում։

«Նարուտո»-ի հիման վրա ստեղծվել են 9 ֆիլմեր ու անիմե սերիալ։ Անիմեի առաջին մասը վերնագրված էր «Նարուտո», ներառում էր առաջին մասն ու 220 էպիզոդ։ Երկորդ մասը՝ Նարուտո։Շիպպուդեն (ճապ.՝ ナルト 疾風伝, գր․ «Նարուտո։ Փոթորկային Ժամանակագրություն») ներառում է երկրորդ մասը ու դեռ չի ավարտվել։ 2008 թվականի նոյեմբերի 7-ից 2009 թվականի ապրիլի 10-ը Շուէյշան հրատարակեց ութ-մասանի Նարուտո Սոշուէն։ Ուզումաքի Դայքան-ը (ճապ.՝ NARUTO―ナルト―総集編 うずまき大巻)։ Ամբողջ անիմեն թողարկել են Studio Pierrot-ն ու TV Tokyo-ն։ 2011 թվականի նոյեմբերին Շուէյշան Ճապոնիայում հրատարակեց 65 տանքոբոններ, որոնցից 27-ը վերաբերում էին առաջին մասին, մնացածը՝ երկրորդ մասին։ Առաջին տանքոբոնը հրատարակվել է 2000 թվականի մարտի 3-ին։ Որպես լրացում, նույն հրատարակիչը լույս ընծայեց նաև «Նարուտո»-ի ֆիլմերի մանգաները։ Հրատարակչի կայքում կա նաև մանգայի ճապոներեն տարբերակը՝ հեռախոսների համար։

Գլուխների ցանկը[խմբագրել]