Ռոք Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոք Լի
Տեսակգեղարվեստական անձ, մանգայի կերպար և անիմեի կերպար
ՀեղինակՄասաշի Քիշիմոտո
Ներկայացված էՆարուտո մանգա, Նարուտո և Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները
Սեռարական
ՔաղաքացիությունLand of Fire
Հրարած տիեզերքիցՆարուտո տիեզերք
Մասնագիտությունհորինված Նինջա
 Rock Lee Վիքիպահեստում

Ռոք Լի (ճապ.՝ ロック・リ), մանգայի հերոս, որը ստեղծվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից։ Հանդես է գալիս անիմե սերիալներում։ Քիշիմոտոն նրան համարում է իր սիրելի կերպարը և ի սկզբանե նրան ստեղծել է որպես մարդկային թուլությունների խորհրդանիշ[1][2]։ Անիմեում և մանգայում Լին նինջա է, որը Կոնոհագ գյուղից է և համարվում է Գայի թիմի անդամ, որի մնացած անդամներն են Նեյջի Հյուգան և Տեն Տենը։ Չկարողանալով օգտագործել նինջա տեխնիկաների մեծ մասը, նա սովորում է նինջա տայջուցու տեխնիկան, որը նման է մարտարվեստին։ Լին երազում է դառնալ «մեծն նինջա», չնայած իր անհամապատասխանությանը։ Լին հայտնվել է «Նարուտո» տարբեր ստեղծագործություններում, այդ թվում՝ երրորդ և չորրորդ լիամետրաժ մուլտֆիլմերում, երրորդ OVA-ում, ինչպես նաև մի քանի տեսախաղերում։

Շատ անիմե հրատարակություններ Լիին համեմատել են Բրյուս Լիի հետ[3], իսկ Anime News Network-ը Լիին անվանել է «հիմար թվացող կերպար»[4]։ Լիի կերպարի հիման վրա ստեղծվել են բանալիների կախազարդեր, փափուկ խաղալիքներ և ներդիրներ[5][6]։

Կերպարի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Naruto Anime Profiles Episodes 1-37-ի մասին Shonen Jump ամսագրին տված հարցազրույցում Մասաշի Քիշիմոտոն հայտնել է, որ ամենաշատը վայելում է այդ կերպարին նկարելը[1][7]։ Քիշիմոտոն նշել է, որ ի սկզբանե մշակել է Լիի կերպարը որպես մարդկային թուլությունների խորհրդանիշ, Սակուրա Հարունոյի կերպարի համար Քիշիմոտոն կերպարը ստեղծել է նույն սիմվոլիզմով[2][8]։

Անիմեում հայտնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոք Լին Կոնոհա գյուղի նինջաներից է, որը Մայթ Գայի թիմի անդամից է։ Լիի կամքի ուժը տեսնելով, Գայը հետաքրքրվել է նրանով և որոշել է օգնել տղային, օգտագործելով միայն տայջուցու տեխնիկան՝ իր նպատակներին հասնելու համար[9][10]։ Լին կարծում է, որ նա կարող է գերազանցել այլ մարդկանց բնական տաղանդները քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ամբողջ ընթացքում նա փորձում է գերազանցել Նեյջի Հյուգային, որը համարվում է «հանճար»[9][11][12]։ Լին առաջին անգան անիմեում հայտնվել է թյունինի քննության ժամանակ։ Քննության ժամանակ նա կռվում է Սունագակուրե գյուղից Գաարայի հետ։ Մրցամարտում Լին օգտագործում է ութ դարպասի չակրան, սահմանափակելով չակրայի օգտագործման մարմնի կարողությունը, որը մեծացնում է իր բնական ունակությունները՝ առողջության հաշվին[13]։ Չնայած նրա ջանքերին, Գաարան կշտամբում է Լիին՝ կոտրելով նրա ձախ ձեռքը և ոտքը, վիրավորելով Լիին այնպես, որ նա ստիպված է հրաժարվել նինջա դառնալուց[14]։

Երբ Ցունադեն վերադառնում է գյուղ, հինգերորդ հոկագե դառնալու նպատակով, նա համաձայնում է վիրահատել Լիին[15]։ Չնայած նրան, որ շանսը լինում է 50 և 50, Գայը Լիին հորդորում է համաձայնել։ Վիրահատությունը անցնում է լավ, տղայի ձեռքը և ոտքը վերականգնվում է[16]։ Վիրահատությունից անմիջապես հետո Լին միանում է Շիկամարու Նարայի թիմին և փորձում է կանգնեցնել Սասկեին փախչելու ծրագրից[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kishimoto, Masashi Naruto Anime Profiles, Volume 1: Episodes 1-37. — Viz Media, 2006. — ISBN 1-4215-0657-2
  2. 2,0 2,1 USA Shonen Jump May 2006. — Viz Media.
  3. Sparrow, A.E. (2007 թ․ նոյեմբերի 9). «IGN: Naruto Reader's Guide». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
  4. Kimlinger, Karl (2006 թ․ նոյեմբերի 2). «Naruto GN 8-10 - Review». Anime News Network. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
  5. «Amazon.com: Shonen Jumps Naruto Rock Lee». Amazon.com. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
  6. «Amazon.com: NARUTO ROCK LEE 12"PLUSH TOY». Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
  7. Kishimoto, Masashi Uzumaki: the Art of Naruto. — Viz Media, 2007. — С. 130. — ISBN 1-4215-1407-9
  8. Kishimoto, Masashi Uzumaki: the Art of Naruto. — Viz Media, 2007. — С. 133. — ISBN 1-4215-1407-9
  9. 9,0 9,1 Kishimoto, Masashi Chapter 84 // Naruto, Volume 10. — Viz Media, 2006. — ISBN 1-4215-0240-2
  10. Kishimoto, Masashi Chapter 38 // Naruto, Volume 5. — Viz Media, 2004. — ISBN 1-59116-359-5
  11. Kishimoto, Masashi Chapter 213 // Naruto, Volume 24. — Viz Media, 2007. — ISBN 1-4215-1860-0
  12. «Naruto: Ninja Destiny :: Voice Actor Interview». kidzworld.com. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.
  13. Kishimoto, Masashi Chapter 52 // Naruto, Volume 6. — Viz Media, 2005. — ISBN 1-59116-739-6
  14. Kishimoto, Masashi Chapter 87 // Naruto, Volume 10. — Viz Media, 2007. — ISBN 1-4215-0240-2
  15. Kishimoto, Masashi Chapter 173 // Naruto, Volume 20. — Viz Media, 2007. — ISBN 1-4215-1655-1
  16. Kishimoto, Masashi Chapter 180 // Naruto, Volume 20. — Viz Media, 2007. — ISBN 1-4215-1655-1
  17. Kishimoto, Masashi Chapter 209 // Naruto, Volume 24. — Viz Media, 2007. — ISBN 1-4215-1860-0