Սակուրա Հարունո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սակուրա Հարունո
Տեսակգեղարվեստական անձ, անիմեի կերպար և մանգայի կերպար
ՀեղինակՄասաշի Քիշիմոտո
Ներկայացված էՆարուտո և Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները
Սեռիգական
ՔաղաքացիությունLand of Fire
Հրարած տիեզերքիցNaruto universe?
ԵրեխաներSarada Uchiha?
Մասնագիտությունfictional ninja և հորինված թերապևտ
Դերը կատարել ենAnjy Al-Yousif?, Chie Nakamura? և Kate Higgins?
Sakura Haruno Վիքիպահեստում

Սակուրա Հարունո (ճապ.՝ 春野 サクラ, անգլ.՝ Sakura Haruno), մանգայի հերոս, որը ստեղծվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից։ Հանդես է գալիս անիմե սերիալներում։ Սկզբում Սակուրան լինում է № 7 թիմի անդամ, որի անդամներն են նաև Նարուտո Ուզումակին, Սասկե Ուչիհան և նրանց սենսեյ Կակաշի Հատակեն։ Աղջիկը ի սկզբանե չափազանց հետաքրքրված է լինում Սասկեյով և արհամարհում է Նարուտոյին։ Սակայն ժամանակի ընթացքում նա ընկերանում է Նարուտոյի հետ[1]։

Սակուրան սերիալի հիմնական հերոսներից մեկն է, թեև Քիշիմոտոն սկզբում չի նախատեսել դա, նա դժվարությամբ է պատկերել աղջկա բնավորությունը և միտումնավոր ընդգծել է լայն մեծ ճակատը։

Սակուրան շատ տարածված է մանգայի ընթերցողների շրջանում և կայուն կերպով բարձր հորիզոնական է զբաղեցնում Shonen Jump ամսագրի կողմից ստեղծված հերոսների վարկանիշներում։ Կան բանալիների օղազարդեր և փափուկ խաղալիքներ, որոնք պատկերում են կերպարի դեմքը։

Ճապոներենից թարգմանաբար «հարունո» նշանակում է գարնանային դաշտ, իսկ «սակուրան» բալի ծառ է, որի ծաղիկները ասոցացնում էին սամուրայների հետ։

Սյուժեի համաձայն՝ այս կերպարն ունի նաև երկրորդ անհատականություն, որն առաջանում է նրա մտքերում և իրեն անվանում «իսկական Սակուրա»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն

Ծնվել է Մեբուկի և Կիզասի Հարունոների ընտանիքում: Նինջա ակադեմիայում սովորելու առաջին տարիների ընթացքում նա եղել է շատ ամաչկոտ, մյուս դպրոցականները հաճախ ծաղրում էին նրան, քանի որ Սակուրան ուներ շատ լայն ճակատին, ուստի նա ծածկում էր այն մազափնջով։ Այնուամենայնիվ, նա մտերմանում է ակադեմիայի ամենահայտնի և տաղանդավոր աղջկա՝ Ինո Յամանակայի հետ, որը նրան նվիրում է ժապավեն՝ ի նշան բարեկամության: Սակայն նրանք դադարեցնում են իրենց ընկերությունը, երբ երկուսն էլ միաժամանակ սիրահարվում են Սասկեին։

Առաջին մաս

Ակադեմիան ավարտելուց հետո Սակուրան հայտնվում է № 7 թիմում, Սասկեի և Նարուտոյի հետ, իսկ նրանց սենսեյը լինում է Կակաշի Հատակեն։ Սակուրան արդեն առաջին առաքելությունների ընթացքում ցույց է տվել չակրայի գերազանց գիտելիքներն ու վերահսկողությունը, իսկ թյունինի քննության ժամանակ, մահվան անտառում, ստիպված Է եղել մի ամբողջ գիշեր պաշտպանել իր ընկերներին ձայնի գյուղի նինջայից, մինչև ինչ-որ մեկը կհասներ օգնության։ Այնպես է ստացվել, որ քննության երրորդ փուլում չափազանց շատ թիմեր են անցել, և դատավորների որոշմամբ լրացուցիչ փուլ է նշանակվել՝ մեկը մյուսի դեմ պայքար՝ մասնակիցների թիվը կիսով չափ կրճատելու համար։ Դեմ առ դեմ քննության ընթացքում հանդիպել են Սակուրան և Ինոն, սակայն նրանցից ոչ մեկը չի անցել, քանի որ միմյանց հասցված վնասվածքներից երկուսն էլ կորցրել են իրենց գիտակցությունը։

Սակուրան, հանդիպելով Սասկեին, (երբ տղան որոշել էր հեռանալ Կոնոհայից և գնար Օրոչիմարուի մոտ), փորձում էր համոզել նրան, որ չլքի գյուղը։ Չնայած աղջկա սիրո խոստովանությանը, նրան հետևելու պատրաստակամությանը և ավագ եղբոր վրեժխնդրության օգնությանը, Սասկեն չի փոխում իր որոշումը և «Սակուրա․․․ շնորհակալ եմ» ասելուց հետո նա հարվածում է Սակուրայի ծոծրակին և աղջիկը կորցնում է գիտակցությունը։ Հաջորդ օրը ուշքի գալով՝ Սակուրան Նարուտոյին պատմում է տեղի ունեցածի մասին, և նա խոստանում է ամեն կերպ վերադարձնել Սասկեին։ Սակուրան հասկանում է, որ նա չափազանց թույլ է և հինգերորդ հոկագեին՝ Ցունադեին, խնդրում է դառնալ իր ուսուցիչը։ Այսպիսով, № 7 թիմի բոլոր անդամները դառնում են երեք լեգենդար նինջաների աշակերտները․ Նարուտոն՝ Ջիրայայի, Սասկեն՝ Օրոչիմարուի, Սակուրան՝ Ցունադեի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]