Օրոչիմարու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օրոչիմարու
Օրոչիմարու.jpg
Տեսակգեղարվեստական կերպար, անիմեի կերպար և մանգայի կերպար
ՀեղինակՄասաշի Քիշիմոտո
Ներկայացված էՆարուտո և Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները
Սեռարական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
ԵրեխաներMitsukii?
Մասնագիտությունմարդասպան և swordfighter
Orochimaru Վիքիպահեստում

Օրոչիմարու[1] (ճապ.՝ 大蛇丸, անգլ.՝ Orochimaru), մանգայի հերոս, որը ստեղծվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից։ Հանդես է գալիս անիմե սերիալներում։ «Նարուտո» անիմեում Օրոչիմարուն օգտագործում է բոլորին և ցանկանում է լինել անմահ, օգտագործելով բոլորը տեխնիկաները։ Նա հմուտ հոգեբան է, որը հեշտությամբ մարդկանց համոզում է օգնել իրեն, ինչպես նաև կենսաբան, որն իր կյանքի կեսը անցկացրել է փորձերի վրա։ Օրոչիմարուի բոլոր հետևորդները, բացառությամբ Սասկեն բարձր են գնահատում և հարգում են նրան։ Սակայն, նա իր ենթականերին վերաբերվում է որպես ծառաների, հոգալով նրանց մասին միայն սեփական նպատակներին հասնելու համար։

Նրա առանձնահատկություններից մեկը օձերի հետ սերտ կապն է։ Եվ իսկապես, նրա տեսքը նման է այդ սողուններին, նա ունի հատուկ աշակերտներ՝ գունատ, գրեթե սպիտակ մաշկ և երկար, ճկուն լեզու։ Վիրավորված ժամանակ Oրոչիմարուն կարող է փոխել իր կաշին և այդ միջոցով վերականգնվում է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն

Օրոչիմարուն արդեն մանկության տարիներին մեծ հույսեր էր ներշնչում։ 6 տարեկանում ավարտելով նինջա ակադեմիան, նա Ջիրայայի և Ցունադեի հետ միասին դարձել է երրորդ հոկագեի աշակերտը: Նա հաճախ առանձնանում էր մնացածից, ամբարտավան էր, բայց միևնույն ժամանակ նրա ունակություններն ու տաղանդը դիտարկվում էին սենսեյի կողմից որպես հազվագյուտ և միայն մեկ անգամ հայտնվող: Սարուտոբին մեծ հույսեր էր կապում նրա հետ՝ տեսնելով Ջիրայայի անշնորհքությունը և Ցունադեի անտաղանդ լինելը:

Մի քանի տարի անց, համաշխարհային պատերազմի ընթացքում, Օրոչիմարուն, Ջիրայան և Ցունադեն հայտնի են դարձել որպես դաժան ճակատամարտում գոյատևած նինջաներ (ճապ.՝ 伝説の三忍): Հենց նա է իրենց անվանել երեք առասպելական նինջաներ: Սակայն պատերազմը լի է տխուր պահերով՝ զոհվում են Ցունադեի կրտսեր եղբայրը, իսկ հետո՝ փեսացուն: Օրոչիմարուն լավ էր հասկանում աղջիկներին:

Երրորդ հոկագեի մահից հետո Օրոչիմարուն ցանկանում էր զբաղեցնել չորրորդ հոկագեի տեղը, սակայն դա կարող էր լիներ այնպիսի մեկը, որը սիրում է հայրենի գյուղը և պատրաստ է հանուն նրա ամեն ինչի: Օրոչիմարուի համար դա դատարկ տեղ էր, նա միայն փառք էր ցանկանում: Սարուտոբին նշանակում է չորրորդ հոկագե Ջիրայայի աշակերտին՝ Մինատո Նամիկաձեին: Զայրացած Օրոչիմարուն, որը նույնպես աշակերտներ ուներ, մասնավորապես՝ Անկո Միտարասին, դրանից հետո ամբողջությամբ դառնում է ընդհատակ: Նրան տիրում է խելահեղ գաղափար՝ ոչ միայն ուսումնասիրել աշխարհի բոլոր ջուցուները, այլև հասնել մարդկային կատարելության՝ դառնալ անմահ:

Հաջորդ տարիների ընթացքում նա առևանգել է իր գործընկերներին, նինջաներին և փոքր երեխաներին՝ նրանց վրա փորձարկումներ անելու նպատակով: Վաթսուն փոքրիկ աղջիկներից ու տղաներից նա փոխպատվաստել է առաջին հոկագեի ԴՆԹ-ն: Նաև համագործակցել է Դանզոյի հետ՝ նրան շարինգան տալով: Հայտնաբերելով մարդկանց կորուստը, Կոնոհայի ղեկավարությունը սկսում է հետաքննություն և գտնում է Օրոչիմարուի հետքը: Երրորդ հոկագեն դեմ առ դեմ կանգնած չարագործի հետ կռվի ժամանակ չկարողացավ հաղթել, և այդ պահից օգտված Օրոչիմարուին հաջողվեց թաքնվել: Հետագայում պարզվել է, որ 60 երեխաներից միակ փրկվածը Յամատոն է: Հենց նա է դարձել փորձի ամենահաջողված նմուշը: Նրան ինչ-որ չափով փոխանցվել է առաջին հոկագեի ԴՆԹ-ն՝ նրան հնարավորություն տալով օգտագործել «մոկուտոն» ծառի ոճը: Նա եղել է միակ շինոբին գյուղում, որը կարողանում էր օգտագործել փայտի տեխնիկան: Այդ պատճառով նրան ընդունել են ԱՆԲՈՒ՝ Կակաշի Հատակեի գլխավորությամբ:

Կոնոհայից փախչելուց հետո նա միացել է Ակացուկիին, որտեղ դարձել է Սասորիի գործընկերը։ Թեև Օրոչիմարուի դերն այդ կազմակերպությունում պարզ չէ, նա շատ բան է արել դրա համար։ Մի փոքր ժամանակ անց Ակացուկի է միացել իր գրեթե ողջ կլանը ոչնչացրած Իտաչին։ Օրոչիմարուն միանգամից ուշադրություն է դարձրել նրա վրա, կառուցելով ծրագրեր, թե ինչպես կարող է տիրապետել Ուչիհայի շարինգանին, և օգտագործել նրա մարմինն ինչպես նոր անոթ։ Նա, ընտրելով ճիշտ պահը, փորձել է Իտաչիի վրա օգտագործել վերածնունդը, սակայն ինքը բռնվել է Ցուկույոմի տեխնիկայով, և Ուչիհան, թույլ չտալով Սանինին դուրս գալ գենջուցիուից, կտրել է նրա ձախ ձեռքը։ Հասկանալով, որ Իտաչին ուժեղ է, Օրոչիմարուն կենտրոնացել է Ուչիհայի կլանի վերջին անդամի՝ Սասկե Ուչիհայի վրա։

Կատարվածի պատճառով Օրոչիմարուն լքել է Ակացուկին և ավելի է խորացել կինջուցու արգելված տեխնիկաների ուսումնասիրման մեջ, որոշ երկրներում փորձերի համար բազաներ կազմակերպելով։ Ինքն էլ հաստատվել է Բրինձի դաշտերի երկրում (ճապ.՝ 田の国 Տա նո Կունի) և հիմնել է այնտեղ Ձայնի գյուղը[2]։ Փորձարկելով Ջուգայի գեների հետ, նա ավելի և ավելի էր զարգանում անիծված կնիքի օգտագործման մեջ, որն ուժեղացնում է նրան, ով այն օգտագործում է։

Առաջին մաս

Առաջին անգամ՝ որպես գործող կերպար Օրոչիմարուն հայտնվել է Մահվան անտառում՝ թյունինի կոչման համար քննության ժամանակ։ Վերածննդի տեխնիկայի կատարման համար նա վաղուց շինոբի էր փնտրում, որի օրգանիզմը կարող էր օգտագործել։ Չկարողանալով տիրապետել Իտաչի Ուչիհայի մարմնով, նա ուշադրություն է դարձրել նրա կրտսեր եղբոր վրա։ Հարձակվելով Նարուտոյի, Սակուրայի և Սասկեի թիմի վրա, նա վերջինիս անիծված կնիք է դրել, հույս ունենալով, որ այն, ով հասկանա դրա ուժը, համաձայնվելու է նրա աշակերտը դառնալ, իսկ հետագայում՝ նաև Սանինի հոգու համար ապաստարան։ 7 թիմի համար պայքարը շատ ծանր էր, քանի որ կռվում էին միայն Նարուտոն և Սասկեն։ Նարուտոն չի կարողացել հետևել այն բանին, թե ինչպես է Օրոչիմարուն դաժան վարվում Սասկեի հետ և նրա մոտ արթնացել է Ինը պոչանի աղվեսի ուժը։ Այդ ուժն օգնել է Նարուտոյին պաշտպանել Սասկեին` Օրոչիմարուի Օձի հարվածից և Օրոչիմարուին որոշ վնասվածքներ հասցնել։ Քանի որ Նարուտոն դեռ չէր կարողանում օգտագործել Ինը պոչանի աղվեսի ուժը, Օրոչիմարուն կարողացել է ճնշել Աղվեսի ուժը և վնասազերծել Նարուտոյին որոշ ժամանակով։ Սասկեն ստիպված էր միայնակ պայքարել լեգենդար սանինի հետ։ Նա արթնացրել է իր շարինգանը և Օրոչիմարուն ստիպված էր հետ մղվել։

Քննություններից որոշ ժամանակ առաջ Օրոչիմարուն սպանել է Չորրորդ Կազեկագեին և թաքնվել նրա տեսքի տակ։ Օգտագործելով այդ ունակությունը, նա համոզել է Ավազիի և Ձայնի նինջաներին հարձակվել Կոնոհայի վրա, ինչը կատարվել է երրորդ՝ եզրափակիչ փուլի ժամանակ։ Հարձակումից անմիջապես հետո արգելապատեր ստեղծած կամակատարների օգնությամբ, Սանինը, ով թողել է Կազեկագեի կերպարանքը, դուրս է եկել դեմ առ դեմ իր նախկին սենսեյի հետ։ Պայքարում Օրոչիմարուն օգտագործել է Նարուտոյի աշխարհի ամենամութ ջուցուներից մեկը՝ Էդո Տենսեյը, որի օգնությամբ կանչել է Առաջին և Երկրորդ Հոկագեների հոգիներին և նրանց մարմիններ է տիրել՝ ստիպելով կռվել Սարուտոբիի դեմ։ Իրադարձությունների այդպիսի զարգացմամբ Երրորդ Հոկագեն ստիպված է եղել օգտագործել «Մահվան Աստծո կնիք» ջուցուն, որը ժամանակին օգտագործվել է Չորրորդի կողմից Ինը պոչանիի դեմ։ Սարուտոբին սկզբում կնքել է Հաշիրամայի և Տոբիրամայի հոգիները, իսկ հետո Սանինի սրից մահացու վնասվածք է ստացել այնպես, որ նրա ձեռքերը անգործունակ են դարձել։ Այդ բանից հետո չարագործը կարողացել է թաքնվել, իսկ Ավազի և Ձայնի նինջաները ետ են նահանջել։ Հետագայում, Ավազի ղեկավարությունը խաղաղության պայմանագիր է կնքել Կոնոհայի հետ։

Կուսանագիի սուրը, որն անվանվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից ճապոնական կայսրերի տեգալիաներից մեկի պատվին, Կուսանագի-նո ցուրուգի

Մի քանի օր անց Օրոչիմարուն և նրա կամակատար Կաբուտոն փոքր քաղաքներից մեկում հայտնաբերել են Ցունադեին (իր օգնականի՝ Շիզունեի հետ) և առաջարկել են բուժել Սանինի վնասված ձեռքերը Նավակիի և Դանի կենդանացման դիմաց՝ որոշումի համար մեկ շաբաթ տրամադրելով։ Շուտով Ջիրայան և Նարուտոն գտել են Ցունադեին և՝ Կոնոհայի ավագների խորհրդի որոշմամբ, առաջարկել են նրան Հոկագեի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է։ Այն բանից հետո, երբ մտածելու համար ժամանակն ավարտվել է, Օրոչիմարուն՝ Կաբուտոյի ուղեկցմամբ, և Ցունադեն նորից հանդիպել են, սակայն վերջինս՝ իր մարմնի շարժումները ցուցադրելով որպես բուժում, հարձակվել է չարագործի վրա։ Պատերազմի տեղը աստիճանաբար տեղափոխվել է քաղաքից դաշտ, որտեղ նրան օգնել են թուլացած Ջիրայան, Շիզունեն և Նարուտոն։ Օրոչիմարուն և Կաբուտոն, ի վերջո, ստիպված էին եղել ետ նահանջել։ Ցունադեն էլ կատարվածից հետո համաձայնվել է Հինգերորդ Հոկագե դառնալ։

Հետագայում Օրոչիմարուն՝ հասկանալով, որ Սասկեն ավելի մեծ ուժի է սպասում, Ձայնի գյուղ է ուղարկել նրա ուղեկցման համար նույնանուն Քառյակին և, չնայած Կոնոհայի նինջաների փորձերին կանգնեցնել նրանց, կրտսեր Ուչիհան միացել է Օրոչիմարուին, թեև հասկանում էր, որ նրանից միայն մարմինն էր պահանջվում։

Երկրորդ մաս

Անիմեի երկրորդ մասի գործողությունը տեղի է ունենում առաջինի իրադարձություններից գրեթե 3 տարի անց։ Ուժասպառ դարձած Օրոչիմարուն, որի մարմինը սկսել է աստիճանաբար անհետանալ, Կաբուտոյի հետ միասին պատրաստվում էր իր հոգին տեղափոխել Ուչիհայի մարմնի մեջ։ Սակայն Սասկեն լիովին այլ ծրագրեր է ունեցել; որոշելով, որ Սանինից այլևս սովորելու բան չունի, հարձակվել է նրա վրա։ Իր վիճակի պատճառով պատրաստ չլինելով լիովին պայքարել, Օրոչիմարուն ընդունել է օձի իր իրական կերպարանքը և փորձել է սկսել վերածննդի ընթացքը, սակայն Ուչիհան՝ իր շարինգանի օգնությամբ կարողացել կանգնեցնել նրան և վերցնել նրա էության մի մասը։ Ավելի ուշ Սասկեն կրկնել է Իտաչիի բառերը․ «Օրոչիմարու, դու անզոր ես այս աչքերի դեմ»։ Այն բանից հետո, երբ Կաբուտոն հայտնաբերել է, որ Սանինը մահացած է, նա իր օրգանիզմ է տեղափոխել նրա օրգանների մի մասը, հույս ունենալով այդպիսով կլանել նրա ունակությունները և ուժերը, և հետագայում գերազանցել նրան։

Ուչիհա եղբայրների միջև պայքարի ժամանակ, երբ կրտսերը թուլացել է, Օրոչիմարուի էությունը ութ պոչանի օձի կերպարանքով դուրս է եկել Սասկեի անիծված կնիքից և փորձել է հարձակվել ավագ եղբոր վրա։ Սակայն Իտաչին՝ օգտագործելով Սուսանոն և Տոցուկայի առասպելական սուրը, ընդմիշտ փակել է Օրոչիմարուի այն մասը, որն ապրում էր Սասկեի մեջ՝ գենջուցու աշխարհում։

Այդ ժամանակ Կաբուտոն, ով իր մեջ է տեղափոխել Օրոչիմարուի օրգանները, աստիճանաբար սկսել է վերածվել նրան։ Այն ժամանակ, երբ նա փոխանցել է Ակացուկիի մասին տեղեկությունները Նարուտոյին, Հինատան՝ բյակուգանի օգնությամբ սահմանել է, որ Սանինի չակրան արդեն կլանել է Կաբուտոյի երրորդ մասը, որն, իր բառերի համաձայն, դիմադրում էր նրան։

Հաջորդ անգամ Կաբուտոն հայտնվել է մանգայում Տոբիի հետ բանակցելու փորձի ժամանակ։ Նրա դիմագծերն արդեն դժվարությամբ էին հիշեցնում նրան, որոնք եղել են մինչ այդ։ Փարթամ մազերը, օձի աչքերը և մաշկը դարձրել են նրան Օրոչիմարուի նման։ Առաջինն, ինչ Կաբուտոն ցույց է տվել Տոբիին, եղել են Էդո Տենսեյի կողմից կանչած Ակացուկիի 5 անդամների հոգիները` Իտաչին, Դեյդարան, Սասորին, Կակուձուն և Նագատոն։ Ըստ Կաբուտոյի, նա գերազանցել է այդ տեխնիկայում երկու նախորդ օգտվողներին՝ Երկրորդ Հոկագեին և Օրոչիմարուին։ Կազմակերպությանն իր օգնության դիմաց, Կաբւոտոն խնդրել է Սասկեին, ասելով, որ նա անհրաժեշտ է նրան «նինջուցուի մասին ամբողջ ճշմարտության ուսումնասիրման» համար։

Պատերազմի ժամանակ այն բանից հետո, երբ Իտաչին չեղարկում է Էդո Տենսեյը, Սասկեն հարություն է տալիս Օրոչիմարուին, ցանկանալով ձեռք բերել իրական ուժ։ Շուտով նրանք երկուսով էլ անհայտ տեղ են գնում։ Մանգայի 618-րդ գլխում նրանք Կոնոհա են ժամանում՝ Ուձումակիի կլանի տաճար, և այնտեղից վերցնում մահվան աստծո դիմակը։ Ուչիհա կլանի գաղտնի տեղում Օրոչիմարուն փրկում է չորս մահացած Հոկագեների հոգիները, կտրելով մահվան աստծո փորը, և հարություն է տալիս նրանց, շնորհելով Զեցու կլոնների մարմինները, որոնք նա հանել էր Սասկեից։ Դրանից հետո Օրոչիմարուն և Սասկեն՝ Կարինի, Ջուգայի և Սյուիգեցուի հետ միասին ուղևորվում են պատերազմի դաշտ։

Ինչպես և բոլոր շինոբիները, Նարուտոյից, Սասկեից, Սակուրայից և Կակաշիից բացի, ընգրկվել են Մադարա Ուչիհայի Անվերջ ցուկիյոմիում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Информация об Оротимару в датабуках:
    • Naruto: First Official Data Book, стр. 46-49
    • Naruto: Second Official Data Book, стр. 57-61
    • Naruto: Third Official Data Book, стр. 52-55.
  2. Со временем и само государство стало называться Страной Звука.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кисимото, Масаси. «Naruto: First Official Data Book» (ճապ.՝ 秘伝・臨の書キャラクターオフィシャルデータBOOK). — Shueisha, 2002. — ISBN 408873288X
  • Кисимото, Масаси. «Naruto: Second Official Data Book» (ճապ.՝ 秘伝・闘の書キャラクターオフィシャルデータBOOK). — Shueisha, 2005. — 320 с. — ISBN 4088737342
  • Кисимото, Масаси. «Naruto: Third Official Data Book» (ճապ.՝ 秘伝·者の書]キャラクターオフィシャルデータBOOK). — Shueisha, 2008. — ISBN 4088742478

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]