Կակաշի Հատակե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կակաշի Հատակե
Տեսակգեղարվեստական անձ, անիմեի կերպար և մանգայի կերպար
ՀեղինակՄասաշի Քիշիմոտո
Ներկայացված էՆարուտո և Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները
Սեռարական
ՔաղաքացիությունLand of Fire
Հրարած տիեզերքիցՆարուտո տիեզերք
Մասնագիտությունհորինված Նինջա
 Kakashi Hatake Վիքիպահեստում

Կակաշի Հատակե (ճապ.՝ はたけ カカシ, անգլ.՝ Kakashi Hatake), մանգայի հերոս, որը ստեղծվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից։ Հանդես է եկել անիմե սերիալներում։ Առաջին անգամ Կակաշին հայտնվել է մանգայի 3-րդ գլխում։ Ի սկզբանե Քիշիմոտոն ծրագրել է այդ կերպարի մասին ավելի վաղ պատմել մանգայում, սակայն արդյունքում հետաձգել է նրա հայտնվելը, որպեսզի հնարավորություն ստանա զարգացնել մանգայի գլխավոր հերոսների՝ Նարուտո Ուզումակիի, Սակուրա Հարունոյի և Սասկե Ուչիհայի կերպարները[1]։

Սյուժեի համաձայն, Կակաշին Կոնոհա գյուղի ամենաուժեղ նինջան է, ինչպես նաև № 7 թիմի ուսուցիչը և դաստիարակը, որը բաղկացած է երիտասարդ նինջաներ Նարուտոյից, Սասկեից և Սակուրայից։ Սկզբում այս հերոսը ներկայացված է անվախ և անտարբեր, բայց պատմության ընթացքում նրա նվիրավածությունը ընկերներին և աշակերտներին դառնում է ավելի ակնհայտ։ Բացահայտվում է նրա անցյալը։ Մանգայի առաջին մասի վերջին 6 գլուխներում պատմվում է Կակաշիի մանկության և պատանեկության մասին (Կակաշի հայդեն)։ Մանգայից և անիմեից բացի, Կակաշին հայտնվում է «Նարուտո» աշխարհին վերաբերող այլ ստեղծագործություններում, ներառյալ երեք անիմացիոն ֆիլմեր, չորս OVA և որոշ տեսախաղեր։

Կակաշիի կերպարը, քննադատների կողմից, ստացել է ինչպես դրական, այնպես էլ բացասական ակնարկներ։ Մեկնաբանները պնդել են, որ Կակաշին խորհրդավոր կերպար է, որը հանդիպում է շոնեն մանգաներում[2]։ Մյուս կողմից նշվում է, որ բնավորության որոշ առանձնահատկությունների շնորհիվ նա գրեթե ավելի հետաքրքիր հերոս է, քան երիտասարդ նինջան (Նարուտո), որին նա սովորեցնում է[2][3]։ Կակաշին շատ տարածված է մանգայի ընթերցողների շրջանում և կայուն կերպով բարձր հորիզոնական է զբաղեցնում Shonen Jump ամսագրի կողմից ստեղծված հերոսների վարկանիշներում[4]։ Կան բանալիների օղազարդեր և փափուկ խաղալիքներ, որոնք պատկերում են կերպարի դեմքը[5][6]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե, Մասաշի Քիշիմոտոն նախատեսել է ընթերցողներին ծանոթացնել Կակաշիի հետ մանգայի երկրորդ գլխում, նույնիսկ նախքան պատմության մեջ № 7 թիմի մյուս մասնակիցների հայտնվելը։ Սկզբում Կակաշին ներկայացվել է որպես փորձառու նինջա, որը անտարբեր է ամեն ինչի նկատմամբ։ Նրա խոսքը ավարտվում էր «դե գոզարու» (ճապ.՝ で御座る) քաղաքավարի ճապոնական արտահայտությամբ։ Սակայն խմբագրի հետ խոսելուց հետո Քիշիմոտոն հետաձգել է Կակասիի հայտնվելը մանգայում և մի փոքր փոխել է նրա բնավորությունը[1]։ Չնայած փոփոխություններին, Կակաշին վերջնական տարբերակում պահպանել է բնավորության բազմաթիվ գծեր։ Նա անտարբեր է շրջապատի գործողությունների նկատմամբ և միշտ թվում է կիսաքուն։ Քիշիմոտոն կարծել է, որ նման բնավորությունն անվիճելի առաջնորդ է № 7 թիմի համար, որի անդամներն ունեն միանգամայն տարբեր ունակություններ և ձգտումներ[7]։ Քանի որ Կակաշին գլխավոր հերոսների միջև կապող օղակի դեր է խաղում, գովազդային նյութերում նրան հազվադեպ են պատկերում առաջին պլանում։ Այնտեղ սովորաբար տեղադրվում են նրա աշակերտները[8][9]։

Քիշիմոտոն Կակաշիի համար մի քանի անուններ է որոշել։ Դրանց թվում են եղել Կուվա (クワ, «մարկեղ»), Կամա (カマ, «մանգաղ»), Բոտան (ボタン, «քաջվարդ»), Էնոկի (エノキ, «փռշնի») և Կակաշի (カカシ, «խրտվիլակ»)։ Վերջում նա ընտրել է Կակաշի անունը և չի փոշմանել իր ընտրության մեջ[10][11][12]։

Հերոսի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կակաշիի անցյալը ոչ մի կերպ չի բացահայտվում մանգայի առաջին հատվածում։ Միայն այս մասի վերջում ընթերցողները իմանում են հերոսի մանկության և պատանեկության մասին։ Պարզվում է, որ Կակաշիի հայրը Սակումոն է, որը հարգված նինջա է գյուղում։ Նա տապալել է շատ կարևոր առաքելություն, որպեսզի փրկի թիմակիցներին։ Անհաջող առաքելության հետևանքներն այնքան լուրջ էին գյուղի համար, որ Սակումո Հատակեն, չդիմանալով համագյուղացիների, այդ թվում նաև նրա փրկած ընկերների ճնշումներին, ինքնասպան է եղել։ Կակաշին, ցանկանալով խուսափել անպատվությունից, որը առաջացել է հոր պատճառով, հանձնարարությունների ժամանակ խստորեն և անողոք հետևում է նինջայի բոլոր հանձնարարություններին, հատկապես նրան, որտեղ ասվում է, որ առաքելության հաջող կատարումն ավելի կարևոր է, քան ընկերների կյանքը[13]։

Ավելի ուշ Կակաշին դարձել է նինջայի թիմի առաջատար, որտեղ նրանից բացի եղել են Օբիտո Ուչիհան և Ռինը, իսկ նրանց ուսուցիչը դարձել է Մինատո Նամիկազեն։ Թյունինի կոչում ստանալու իր առաջին քննության ժամանակ Կակաշին դարձել է թյունին՝ հաղթելով Մայտո Գային։ Դրանից կարճ ժամանակ անց Կակաշիի թիմը գնացել է այն առաջադրանքին, որի կատարումը փոխելու էր պատերազմը, շահավետ կողմը՝ դեպի Կոնոհա գյուղ[14]։ Առաքելության ընթացքում Ռինը բռնվել է թշնամիների կողմից։ Կակաշին որոշել է նրան թողնել գերության մեջ և առաքելությունը հասցնել հաջող ավարտի, սակայն Օբիտոն հրաժարվել է ենթարկվել այդ հրամանին և գնացել է Ռինին միայնակ օգնության՝ հայտարարելով, որ Կակաշիի հայրը, որը փրկել է իր ընկերներին ձախողված առաջադրանքի գնով, ճիշտ է վարվել[15]։ Որոշ տատնումներից հետո Կակաշին որոշում է միանալ Օբիտոյին, կռվի ժամանակ Կակաշին կորցնում է իր ձախ աչքը[16]։ Կատաղած ու ոգևորված Կակաշիի արարքից՝ Օբիտոն առաջին անգամ ակտիվացնում է իր աչքերի՝ շարինգանի թաքնված ուժը, և նրանք միասին հաղթում են հակառակորդին։ Բայց արդեն Ռինին հայտնաբերելով և պատրաստվելով վերադառնալ, Կակաշիի թիմը հայտնվում է թշնամու թակարդում և Օբիտոն մնում է քարի տակ։ Չկարողանալով ազատվել, ընկերներին համոզում է փախչել առանց նրա, և որպես հրաժեշտի նվեր Ռինին խնդրում է (որը թիմի բժիշկն էր) Կակաշիի կորցրած ձախ աչքը փոխպատվաստել սեփական ձախ աչքով[17]։ Թողնելով Օբիտոյին, Կակաշին՝ Ռինի հետ միասին կարողացավ հաջողությամբ ավարտել առաքելությունը, բայց ողջ կյանքում զղջացել է ընկերոջ մահվան համար[18]։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբիտոյի մահից հետո, Կակաշին շատ է փոխվել և ձեռք է բերել որոշ բնավորության գծերը իր նախկին գործընկերոջից։ Նա ունի հատուկ հմտություններ։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել թիմում փոխօգնության և աշխատանքի վրա։ Նախքան № 7 թիմը ստեղծելը, Կակաշին առաջարկում է Նարուտոյին, Սասկեին և Սակուրային առաջադրանք, որի նպատակն է վերցնել 2 զանգակներ։ Երիտասարդ և անփորձ նինջաները կարող են անցնել այս թեստը միայն թիմային աշխատանքի շնորհիվ, առանց մտածելու, որ ինչ-որ մեկը չի ստանա մեկ զանգակ[19]։ Մանգայի 1-ին մասի ողջ ընթացքում Կակաշին շարունակում է պնդել թիմային աշխատանքի անհրաժեշտությունը, հատկապես փորձելով համոզել Սասկե Ուչիհային, որը իր ընկերների և զուգընկերների հետ աստիճանաբար հեռանում է՝ ուժեղանալու ցանկության պատճառով։ Չնայած Կակասին հաճախ է Սասկեին հիշեցնում թիմում աշխատելու կարևորության մասին և փորձում է ցույց տալ, որ ուժ կարելի է գտնել նաև բարեկամության մեջ, նա չի կարողանում հասնել Սասկեին, որը, ի վերջո, հեռանում է Կոնոհայից[20]։

Իր անձնական կյանքի մասին Կակաշին աշակերտներին ոչինչ չի պատմում՝ պնդելով միայն, որ նա դասեր և երազանքներ ունի, որոնց մասին նրանց հետաքրքիր չէ իմանալ[21]։ Բացի այդ, նա հայտնում է, որ իր բոլոր թանկագին մարդիկ արդեն մահացել են[20]։ Հայտնի է, որ Կակաշին ազատ ժամանակ հաճախ է այցելում այն հուշարձանը, որտեղ փորագրված են զոհված նինջաների անունները, մասնավորապես, Օբիտո Ուչիհայի անունը։ Գտնվելով այնտեղ, նա կորցնում է ժամանակի զգացումը և արդյունքում անընդհատ ուշանում է (մեկ այլ բնավորության գիծ, որը վերցվել է Օբիտոյից)[22]։ Կակաշիի դեմքի ստորին կեսը մանկուց ծածկում է դիմակը, և նրա արտաքինը մնում է առեղծված։ Հիմնվելով անիմեի 101-րդ սերիայի վրա, որը նվիրված է № 7 թիմի փորձերին՝ պարզելու, թե ինչ է թաքցնում Կակաշին դիմակի տակ, կարելի է ենթադրել, որ նա շատ գրավիչ է։ Նրա արտաքինը հիացնում է «Իտիրակու Ռամեն» բարի երկու աշխատակիցներին, երբ նա որոշ ժամանակ հանում է իր դիմակը ուտելու համար։ Բացի այդ, աշխարհի երրորդ պաշտոնական հանրագիտարանում՝ Նարուտոպեդիայում կա մի դրվագ, որտեղ ութ շներ, որոնց կարող է կանչել միայն Կակաշին, փորձում են հիշել, թե ինչ տեսք ունի իրենց տերը, ընդորում՝ յուրաքանչյուրը նրա դեմքը տարբեր կերպ է նկարագրում։ Երբ նրանք համաձայնության են գալիս Կակաշիի արտաքնի շուրջ, հասկանում են, որ ստացված նկարագրությունը բացարձակապես սխալ է[23]։ Ավելի ուշ պարզվում է, որ Կակաշին իր հոր պատճենն է, որը լեգենդար մարտիկ էր[24]։

Կակաշիի սիրելի զվարճանքը, որը նա չի համարում, որ անհրաժեշտ է թաքցնել նույնիսկ իր աշակերտներից, աշխարհում հայտնի «Նարուտո» էրոտիկ վեպերի շարքը կարդալն է, որը կոչվում է «Դրախտային խաղեր» (ճապ.՝ イチャイチャパラダイス), որի հեղինակն է Ջիրայա սենսեյը[25][26]։ Կակաշին սովորաբար կարդում է իր գրքերից մեկը, երբ շրջապատող միջավայրը նրանից ամբողջական կենտրոնացում չի պահանջում, օրինակ՝ առաջին մարզումների և № 7 թիմի հետ զրույցների ժամանակ[27]։ Իմանալով իր ուսուցչի հակվածության մասին՝ Նարուտոն մի անգամ մարզման ժամանակ սպառնացել է պատմել վերջին գրքի ավարտը և դրանով իսկ փչացնել ընթերցանությունը։ Կակաշին ստիպված է եղել շտապ փակել աչքերը և ականջները, որպեսզի ժամանակից շուտ չիմանա վեպի վերջը, ինչի պատճառով էլ անպաշտպան է մնացել[28]։

Մարտական հմտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգեկյո շարինգանը տալիս է Կակաշիին լրացուցիչ հնարավորություններ ճակատամարտում։

Կակաշիի գրեթե բոլոր ունակությունների հիմքը աչքն է, որը նրան է նվիրել Օբիտոն։ Շարինգանն իր տիրոջն առավելություն է տալիս մարտում՝ թույլ տալով պատճենել հակառակորդի շարժումներն ու ջյուցուն (տեխնիկան)[29][30]։ Շարինգանի օգնությամբ Կակաշին կարողացել է պատճենել և հիշել ավելի քան հազար տեխնիկա, ստանալով «պատճենող նինջա Կակաշի» մականունը (ճապ.՝ コピー忍者のカカシ)։ Այն պատճառով, որ Կակաշին Ուչիհա կլանի ժառանգորդ չէ, նրա մարմինը չի կարող երկար ժամանակ դիմանալ շարինգանի ուժին։ Խաղաղ պայմաններում Կակաշին ստիպված է փակել իր աչքը, որպեսզի պահպանի ուժերը[31]։ Մանգայի 2-րդ մասում նկարագրված իրադարձությունների ժամանակ Կակաշին անհայտ կերպով զարգացնում է շարինգանը՝ մանգոկյո շարինգանի կատարելագործված տարբերակը, որը սեփականատիրոջը հնարավորություն է տալիս օգտագործել «Կամուի» (ճապ.՝ 神威, «աստծո զորություն»), երբ ուղղված է ցանկացած առարկայի վրա, այն ուղարկում է մեկ այլ հարթություն[32]։ Այս տեխնիկան նրան շատ է օգնել Օբիտոյի և Մադարայի դեմ պայքարում։ Սակայն այս տեխնիկան օգտագործելուց հետո Կակաշին երկարատև հանգստի կարիք ունի, և այդ պատճառով խուսափում է կիրառել այն, բացի ծայրահեղ անհրաժեշտության դեպքերից[33]։

Չնայած այն հանգամանքին, որ գրեթե իր բոլոր տեխնիկաները Կակաշին սովորել է շարինգանի շնորհիվ, նա ունի երկու սեփական տեխնիկան։ Այնպես որ, իր երիտասարդության ժամանակ, նա հորինել է «Չիդորի» ջյուցուն (ճապ.՝ 雷切), դա կուտակում է չակրան ափի մեջ, որը վերածվում է էլեկտրաէներգիայի[34]։ Մանգայի 2-րդ մասում Կակաշին ցույց է տալիս այլ ջյուցուի հիման վրա ստեղծված տեխնիկա, օրինակ՝ ստեղծել սեփական կլոն, որը կարող է կաթվածահար իրեն դիպչել մարդկանց և գործել սեփականատիրոջ փոխարեն (թեև պարզ չէ, արդյոք այդ տեխնիկան պատկանում է Կակաշիին թե պատճենված է)։ Երկրորդ եզակի ունակությունն այն է, որ նա հնարավորություն ունի կանչել ութ շների (ճապ.՝ 忍犬), որոնք կարող են խոսել և ունեն գերազանց լրտեսության հմտություն։ Ենթադրվում է, որ Կակաշին նրանց մասին հոգ է տարել երկար ժամանակ, երբ նրանք դեռ ձագեր էին։ Շներին նա օգտագործում է հակառակորդներին հետևելու համար կամ պահել նրանց մեկ տեղում, մինչև իր ժամանումը[35]։ Քանի որ Կակաշին փորձառու նինջա է, որը կարող է օգտագործել մի շարք տեխնիկաներ, նա դարձել է վեցերորդ Հոկագե[36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Masashi Kishimoto Naruto, Volume 1. — Viz Media, 2003. — С. 128. — ISBN 1-56931-900-6
  2. 2,0 2,1 T.H.E.M. Anime Reviews. «THEM Anime Reviews 4.0 — Naruto». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. IGN.com (9 октября 2007). «IGN: Naruto Reader's Guide». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. Masashi Kishimoto Naruto, Volume 7 (Chapter 60). — Viz Media, 2005. — ISBN 1-59116-875-9
  5. «Naruto Movie - Kakashi Fighting Pvc Keychain GE3955» (անգլերեն). Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. «Naruto: KaKashi White Shirt 14-inch Plush» (անգլերեն). Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. Masashi Kishimoto Uzumaki: the Art of Naruto. — Viz Media, 2007. — С. 141. — ISBN 1-4215-1407-9
  8. Uzumaki: the Art of Naruto. — С. 121.
  9. Uzumaki: the Art of Naruto. — С. 124.
  10. Masashi Kishimoto Naruto, Volume 2. — Viz Media, 2003. — С. 126. — ISBN 1-59116-178-9
  11. Naruto, Volume 1 (Chapter 4). — С. 121.
  12. Uzumaki: the Art of Naruto. — С. 129.
  13. Masashi Kishimoto Naruto, Volume 27 (Chapter 240). — Viz Media, 2007. — С. 103–105. — ISBN 1-4215-1863-5
  14. Naruto, Volume 27 (Chapter 239). — С. 78—79.
  15. Naruto, Volume 27 (Chapter 241).
  16. Naruto, Volume 27 (Chapter 242). — С. 140.
  17. Naruto, Volume 27 (Chapter 243). — С. 140.
  18. Naruto, Volume 27 (Chapter 244). — С. 184—185.
  19. Naruto, Volume 2 (Chapter 8). — С. 20—25.
  20. 20,0 20,1 Masashi Kishimoto Naruto, Volume 20 (Chapter 177). — Viz Media, 2007. — С. 109—113. — ISBN 1-4215-1655-1
  21. Naruto, Volume 1 (Chapter 4). — С. 113.
  22. Masashi Kishimoto Naruto, Volume 16 (Chapter 139). — Viz Media, 2007. — С. 80. — ISBN 1-4215-1090-1
  23. Naruto Character Official Data Book Hiden Sha no Sho. — С. 352—356.
  24. Masashi Kishimoto Naruto, Volume 46 (Chapter 425). — Viz Media, 2009. — ISBN 978-1-4215-3304-9
  25. Masashi Kishimoto Naruto, Volume 11 (Chapter 91). — Viz Media, 2006. — С. 9—10. — ISBN 1-4215-0241-0
  26. Naruto, Volume 2. — С. 166.
  27. Naruto, Volume 1 (Chapter 5). — С. 132—135.
  28. Masashi Kishimoto Naruto, Volume 28 (Chapter 246). — Viz Media, 2008. — С. 45—47. — ISBN 1-4215-1864-3
  29. Naruto, Volume 2 (Chapter 12). — С. 94.
  30. Naruto, Volume 2 (Chapter 15). — С. 94.
  31. Naruto, Volume 16 (Chapter 142). — С. 143.
  32. Naruto Character Official Data Book Hiden Sha no Sho. — С. 240—241.
  33. Masashi Kishimoto Naruto, Volume 38 (Chapter 343). — Shueisha, 2007. — ISBN 4-08-874364-6
  34. Naruto, Volume 27 (Chapter 240).
  35. Masashi Kishimoto Naruto, Volume 4 (Chapter 29). — Viz Media, 2004. — ISBN 1-59116-358-7
  36. Masashi Kishimoto Naruto Chapter 450. — Shueisha, 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կակաշի Հատակե» հոդվածին։