Jump to content

Փռշնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փռշնի
Դասակարգում
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Կանեփազգիներ (Cannabaceae)
Ցեղ Փռշնի (Celtis)
von Linné, 1753

Փռշնի (լատին․՝ Celitis), թեղազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։

Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում (մինչև 2000 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ և ժայռոտ լանջերին։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձր, մինչև 10 (16) մ է, սաղարթը՝ գմբեթաձև, նոսր, ընձյուղները՝ կարմրագորշավուն։ Տերևները հերթադիր են, ձվաձև, էլիպսանշտարաձև, ատամնաեզր, կաշեկերպ։ Ծաղիկները բաժանասեռ են, անբարետես։ Ծաղկում է տերևները բացվելուն զուգընթաց։ Պտուղը փոքր, գնդաձև, դեղնակարմրավուն կամ նարնջադեղնավուն, կապտավուն խավով ծածկված կորիզապտուղ է։ Պտուղներն ուտելի են, պարունակում են ճարպայուղեր, կեղևը՝ աղաղանյութեր։ Բնափայտն ամուր է, օգտագործում են ատաղձագործական և խառատային իրեր պատրաստելու համար։ Ջերմասեր և լուսասեր է, չորադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ապրում է մինչև 500 տարի։

Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 70), նրանցից մի քանիսը.[1] Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • փռշնի մերկատերև (C. glabrata)
  • փռշնի կովկասյան (C. caucasica)։
  ավելի քան 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   e1  
         
  կարգ Վարդածաղկավորներ     род
Փռշնի
    f1
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Թեղազգիներ     e2    
             
  ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 9 դաս   f2
     

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. По данным сайтов GRIN и EOL (см. карточку растения).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1244. Шлемник — Scutellaria L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1936. — Т. V. — С. 373—375. — 762 + XXVI с. — 5175 экз.
  • Род 4. Шлемник — Scutellaria L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1951. — Т. II. Покрытосеменные. — С. 515—523. — 612 с. — 2500 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փռշնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փռշնի» հոդվածին։